Պատմութեան ժամանակագրութիւն

1999-2000 թթ. Հայաստանի Ամերիկեան համալսարանում ամերիկահայ Տիկին Ալիս Օհաննասեանի նիւթական աջակցութեամբ Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի եւ Երեւանի Մատենադարանի աշխատակիցներից ստեղծուած խմբով իրագործուեց «Ե-ԺԸ դարերի Հայ դասական Մատենագրութեան» էլեկտրոնային գրադարանի ստեղծման ծրագիրը: Այն 2000 մինչեւ այսօր գործեց համացանցում www.digilib.am հասցէով:

2001 թ. «Ե-ԺԸ դարերի Հայ դասական Մատենագրութեան» էլեկտրոնային գրադարանը արժանացաւ Հայաստանի հանրապետութեան նախագահի մրցանակին ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագաւառում 2000 թ. նշանակալի աւանդի համար։

2003 թ. Հայաստանի Մշակոյթի նախարարութեան եւ Համաշխարհային Բանկի պատուէրով իրականացուեց Հայաստանի թանգարանային իրերի շտեմաւորման «Թանգարան-1.0» ծրագիրը, որով այսօր շտեմաւորում են իրականացնում Հայաստանի մօտ երեք տասնեակ թանգարաններ։

2003 թ. Մխիթարեան միաբանութեան պատուէրով ստեղծուեց Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» սեղմասկաւառակը` նուիրուած «Մատեանի» 1000-ամեակին։  «Նարեկ»-ի սեղմասկաւառակը էլ-բովանդակութեան համահայկական մրցոյթում 2006 թ. ստացաւ գլխաւոր մրցանակը։

2002-2005 - Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան եւ Գալուստ Կիւլպենկեան հաստատութեան պատուէրով հրատարակութեան պատրաստուեցին եւ լոյս տեսան «Մատենագիրք Հայոց» մատենաշարի առաջին հինգ հատորները՝ նուիրուած Հայոց գրերի գիւտին։ Բազմահատորեակն արժանացաւ հայագէտների բարձր գնահատականների։

2007-2008 թթ. «Թրփանջեան ընտանիք հիմնադրամ»-ի աջակցութեամբ «Հայ մատենագրութեան թուանշային գրադարան»-ում իրականացուեց 1850-2000 թթ. Արեւմտահայ եւ Սփիւռքի գրականութեան թուանշանացումը։

2009-2010 - «Թրփանջեան ընտանիք հիմնադրամ»-ի աջակցութեամբ նոր կայքէջի պատրաստում։

2015-2016 թթ. Գալուստ Կիւլպէնկեան հաստատութեան աջակցութեամբ իրականացուեց «Նահատակ գրողներ» բաժինը

Հետևեք մեզ

Հետևեք մեր նորություններին սոցիալական ցանցերի օգնությամբ

Յետադարձ կապ

Դիտողութիւնների եւ առաջարկութիւնների համար գրէք մեզ հետեւեալ հասցէով dlinfo@aua.am