Մայր դիւան Մխիթարեանց Վենետկոյ ի Ս. Ղազար

Հեղինակ

Բաժին

Թեմա
Իպրահիմ փաշա անուամբ տաճկի մը քրիստոնեայ դառնալուն շուրջ կը գտնենք հետեւեալ հետաքրքրական նկարագրութիւնը:
       Գերապայծառի եւ Գերյարգեցելոյ Հօրդ մերում Մխիթարայ Աբբայի վերընծայեմ զորդիական ողջոյն
       Յառաջ քան զտարի մի տաճիկ ոմն որոյ անունն էր Ապրահամ, որ եմուտ ի գաթէգումէնօն Վէնէցիոյ, եւ մկրտեցաւ, զոր եւ ուսուցանէր Խաչատուր վարդապետն, գիտեմ զի առեալ զդրամս բազմաց` փախեաւ ի Վէնէտկոյ ընդ այլոց տաճկաց. սա հանդիպեալ է ի ճանապարհի կնոջ Նեմցէի էլչիին Կոստանդնուպօլսոյ ընդ գալն նորա անտի աստ, եւ խնդրեալ է զնա ածել զինքն ի Վեննա առ ի լինել քրիստոնեայ եւ մկրտիլ , եւ ես տեսի զնա աստ ի Վեննայ եւ ճանաչեցի, եւ ջանայ մկրտիլ, որպէս ասեն հայք: Սա յորժամ ետես զիս` փախեաւ յաչաց իմոց, եւ ես յայլ անգամ եւս տեսի զնա, բայց ոչ ցուցի զծանօթութիւն : Իսկ ես ասացի Հայոց թէ ես գիտեմ զսա մկրտեցեալ գոլ. վասն որոյ ասացին ինձ ծանուցանել եպիսկոպոսին: Եւ ես պարաւանդեալ ի խղճէ մտաց` գնացի եւ ծանուցի նմա. եւ նա առաքեաց զիս առ գաբէլանն գարտինալին. իսկ սա ասաց զի գրիցեմ զվկայութիւն թէ ո՞րպէս գիտեմ զնա մկրտեցեալ գոլ, եւ ուստի՞ ճանաչեմ զնա: Իսկ ես պատասխանեցի բանիւ, եւ ոչ կամեցայ գրով զի մի ընկղմիցեմ զիս ի սպաղմունս: Գնացի եւ առ էլչին Վէնէցիոյ, եւ սէգրէթարն ասաց թէ ոչ կարէ տալ պատասխանի, զի պարաւանդեցեալ է այսօր գրել զգիրս փօստիւ, եւ այլն:
      
       Յամի Տեառն 1737 Յունիսի 1 Վեննա
      
       Նուաստագունեղ Ծառայ Հ. Թ[էոդորոս ] Յ[ովհաննէսեան ] ի Կ . Անդօնեան