Վասն վանորէից, որ ի սուրբ քաղաքն Յերուսաղէմ

Հեղինակ

Բաժին

Թեմա

       1 ՎԱՍՆ ՎԱՆՈՐԷԻՑ, ՈՐ Ի ՍՈՒՐԲ ՔԱՂԱՔՆ ՅԵՐՈՒՍԱՂԷՄ Ի ժամանակս թագաւորութեան մեծին Տրդատայ եւ ի հայրապետութեան Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մեծամեծ իշխանքն հայոց շինեցին վանորայք ի սուրբ քաղաքն Երուսաղէմ, որոց ականատես եղէ գրելով յայս զիւրաքանչիւրսն յականէ յանուանէ ։
       2  Հառաչման վանքն Պետրոսի առաքելոյն, որ արտաքոյ քաղաքինն է, ի կողմանէ Սելովամայէ, որ կոչի Հառաչումն Պետրոսի, ընչիւք եւ ծախիւք արքունի շինեալ եղեւ։
       3  Պանդայ վանքն, որ սուրբ Կարապետին է, որ յարեւելից կողմանէ ի Ձիթենեաց լերինն կայ, նոյնպէս արքունի ծախիւք շինեալ , յանուն Սուրբ Կաթուղիկէին, որ ի Վաղարշապատ քաղաքի, զոր Աղուանք ունին մինչեւ ցայժմ։
       4  Մըժայ վանքն, որ յանուն Սուրբ Քառասնիցն, զոր այժմ Տաճիկք ունին։
       5  Մերձ ի նա՝ Բատին վանքն Շիրակացւոց, զոր Կնկղաւորաց վանք ետոյ անուանեցաւ ։
       6  Սուրբ Գէորգայ վանքն, ի նոյն կողմն է, զոր այժմ աւեր է։
       7  Նորավանք, մերձ ի գերեզմանն Եսայեայ մարգարէին, ի նոյն կողմն Ձիթենեաց լերինն, զոր այժմ քակեալ են Տաճիկք ։
       8  Խադայ երանելւոյ վանքն, որ է ի Ձորն Հովսափատու, մերձ ի Գեթսեմանի ։
       9  Սուրբ Պաւղիքտոսի վանքն, ի կողմն հիւսիսոյ ի չորրորդապետէն Հայոց շինեալ։
       10  Արծրունեաց վանքն, որ յանուն Սուրբ Գէորգայ։
       11  Զարեհաւանի վանքն, արտաքոյ քաղաքին։
       12  Մամիկոնեանց վանքն, որ յանուն Սուրբ Կարապետին։
       13  Գուգարաց վանքն։
       14  Բդեշխի վանքն, (շինեալ ի նոյն կողմն), որ կոչի սրբոյն Սարգսի եւ Բագոսի։
       15  Սիւնեաց վանքն, որ յանուն Սրբոյն Գէորգայ, (զոր Տաճիկք քակեցին) ։
       16  Ռշտունեաց վանքն, որ էր ուրկանոց վանորէիցն Հայոց, (նոյն կողմն) ։
       17  Խոռխոռունեաց վանքն , ի նոյն կողմն ։
       18  Երիցավանք, որ ի Դաւթի դրան է, որ յանուն Սուրբ Աստուածածնի է։
       19  Սրբոց Ղեւոնդեանց վանքն։
       20  Կրտի վանքն շինեալ ի չորրորդապետէն հայոց, ի կողմն յարեւելից։
       21  Անձեւացեաց վանքն, որ յանուն Սրբոյն Անանեայ , որ է մերձ ի Բեթղեհէմ։
       22  Եւ ի ներս ի քաղաքն՝ Արշակունեաց վանքն, որ առ Պրոպատիկէի։
       23  Գազաւունի վանքն, որ յանուն սրբոց Հռիփսիմեայ եւ Գայիանեայ, ի մէջ քաղաքին՝ առ դրան Սուրբ Յարութեան։
       24  Կամսարականաց վանքն, յանուն Սրբոյ Լուսաւորչին , շինեալ ի յԱրշակունեաց։
       25  Ամատունեաց վանքն, ի կողմն Սուրբ Սիոնի։
       26  Այլ վանք Ամատունեաց, ուր հաւատաւոր կուսանք բնակէին, ի կողմն Սիոնի։
       27  Մամիկոնէից վանքն, յանուն Սուրբ Կարապետին, ի նոյն կողմն։
       28  Չորս վանք այլ, ի Սելովամայ կողմն կայ։
       29  Կարնացւոց վանքն շինեալ ի Սմբատայ Բագրատունեաց։
       30  Սահառունեաց վանքն, ի նոյն կողման է, զոր Քարուվանք կոչեն, որ է Տեառնեղբաւրն՝ զոր ընկալաւ վէմն։
       31  Պալհաւունեաց վանքն, որ է ի կողմն Գալիլեայ լերինն։
       32  Այլ Անձեւացեաց վանքն, կայ ի նոյն կողմանն։
       33  Պաղակունեաց վանքն, ի նոյն կողման է, զոր այժմ Տաճիկք ունին։
       34  Սրբոց Քառասնից վանքն, ի նոյն կողմանն կայ։
       35  Կոտայեցոց վանքն, ի կողմն Ձիթենեաց լերին, յորում Քրիստոս տէն մեր զինն երանութիւնս ուսոյց աշակերտացն։
       36  Վարաժնունեաց վանքն, ի նոյն կողմն տաճարին Սողոմոնի։
       37  Վանանդեցւոց վանքն, ի նոյն կողմն։
       38  Զտայեցաց վանքն, ի նոյն կողմն։
       39  Մոկաց վանքն, ի կողմն Գեթսեմանի։
       40  Քաջբերունեաց վանքն, ի կողմն Գալիլեայ լերին։
       41  Սահառունեաց վանքն , ի նոյն կողմն է։
       42  Մաղխաղեաց վանքն, որ այժմ Հոռոմն ունի։
       43  Սուրբ Յովհաննու վանքն առ դրան Սուրբ Յարութեան, որ այժմ Վրացիք ունին։
       44  Կողբայ վանքն, ի նոյն կողմն, զոր այժմ հոռոմն ունի։
       45  Սանտունեաց վանքն, այժմ աւերակ է։
       46  Արշակունեաց վանքն, այժմ աւերակ է։
       47  Վանք մի եւս՝ յարեւելից կողմն։
       48  Դերջանայ վանք։
       49  Սիւնեաց վանքն, յարեւելից կուսէ։
       50  Այլ վանք Սիւնեաց՝ ի Ձորն Յովսափաթու։
       51  Այլ վանք Սիւնեաց՝ ի Ձորն Սաբայի։
       52  Չորրորդ վանք Սիւնեաց, ի Ձորն Յովսափաթու։
       53  Հինգերորդ վանք Սիւնեաց, զոր Տաճիկք ունին։
       54  Բատրոյ վանքն, որ յանուն Սուրբ Աստուածածնի, առ աշտարակին Դաւթի։
       55  Կաղանդուաց վանքն, ի նոյն կողմն։
       56  Մարասայ Սուրբ Գէորգայ վանքն, ի նոյն կողմն ի հարաւոյ։
       57  Արցախայ վանքն , ի հարաւակողմն։
       58  Այլ երեք վանք Աղուանից, զոր այժմ Տաճիկք ունին։
       59  Այլ երեք վանք եւս գոն՝ ի մէջ քաղաքին շինեալք։
       60  Տաշրաց վանք, որ յանուն Սուրբ Գէորգայ, յԱրշակունեաց շինեալ։
       61  Եւ այլ չորս վանք մեծամեծք՝ ի մէջ քաղաքին՝ ի Մամիկոնէից շինեալ։
       62  Ամենայն բովանդակ եաւթանասուն վանորայք շինեալ եղեւ յիշխանացն Հայոց ի սուրբ քաղաքն յԵրուսաղէմ, ի սուրբ աստուածակոխ տնաւրինական տեղիսն Քրիստոսի Աստուծոյ մերոյ։ 63  Նա եւս զմեծամեծ եկեղեցիս, զսուրբ Գողգոթայն, զՍուրբ Ծնունդն, զաստուածընկալ Սուրբ Գերեզմանն , զՀամբարձման Ոտնատեղին, զՍուրբ Յակոբն, զՀրեշտակապետն, զՓրկիչն, զՍուրբ Սիաւն Վերնատունն, զՃառներն, զԽաչ Գիւտն եւ զեկեղեցի Սուրբ Լուսաւորչի ժամանակս Կոստանդեայ եւ Տրդատայ սուրբ թագաւորացն շինեալք հաստատեցան՝ ի պէտս աղաւթից ի փրկութիւն հոգւոց ամենայն հաւատացելոց) ։
       64  Եւ այս ամենայն վանորայքս յԵրուսաղէմ ի Սուրբ Լուսաւորչէն հաստատեցան, բայց յոլովս ի Ներսիսէ, զոր հրամաեաց շինել ի պատճառս աղաւթից ի փրկութիւն Հայոց ։
       65  Եւ արդ, հայրապետք տեղւոյն յետոյ շարժեալք ի նախանձ, (որք էին Քաղկեդոնիք) , խանգարեցին զամենայն կարգս վանաւրէից մերոց , վասն որոյ իշխանքն Հայոց միաբանեալ ետուն եաւթն կենդինարս թագաւորին Յուստինիանոսի, որ է եաւթանասուն հազար դահեկանս, եւ թափեցին յիշխանութենէ հայրապետացն (Յունաց) զամենայն վանորայս Հայոց, եթէ արանց վանք, եթէ կանանց վանք, եւ եթէ խրճիթք միանձանց, անդէն զինքեանս առնելով իշխեցողս։
       66  Ապա յետոյ անփոյթ արարեալ իշխանացն Հայոց եւ կաթողիկոսացն, որպէս եւ զայլս ի մեծամեծ պատուիրանացն զանց առնէին անհոգութեամբ. ուստի բազում վանորայք (որ յԵրուսաղէմ) տապալեալ քանդեցան , որք ունէին զբնակիչս հեղք եւ ծոյլ։ 67  Իսկ որք էին ժիրք եւ պիտանիք եւ աստուածահաճոյ վարուք, պահեցին զիւրեանց սահման հաւատոյ, դեռ եւս վանորայք նոցին մնան հաստատուն։ 68  Այլ եւ յոլով վանորէից մերոց առաջնորդքն մինչ վախճանէին, ոչ ոք լինէր հոգաբարձու կարգել զայլ ոք առաջնորդ Հայոց, (յաղագս որոյ զնոյն անտերունչ մնացեալ վանսն առնուին եւ տիրէին Յոյնք) ։
       69  Դարձեալ եւ էր, զի ինքեանք իսկ վանականքն Հայոց թողեալ զիւրեանց վանսն կամաւ ի բաց գնային յաղագս ծանրութեան տաճկական հարկացն եւ էր, զի ի վանս իւրեանց զկանայս եւ զսարկաւագուհիս բնակեցուցանէին, որք էին ընդ պարսպաւք, զի ինքեանք ազատ լիցին ի հարկապահանջութեանց, իբրեւ զվանս հաւատաւոր կանանց։ 70  Եւ ինքեանք վանականք (Հայոց) ելանէին արտաքոյ քաղաքին յայլ տեղի վանաց բնակէին, եւ փոխեալ զանուանս գաւառաց եւ ազատաց եւ ազգացն, եւ յայլ անուն անուանէին զվանորայս իւրեանց, թերեւս ի նոցանէ գտցեն աւգնութիւն ինչ եւ պահպանութիւն։
       71  Արդ, էին եւ յայլ տեղիս վանորայք Հայոց ի շրջակայս՝ յԵգիպտոս, յԱղէքսանդրիա, ի Թէփայիդ եւ ի լեառն Սինէական վանորայք մետասանք. նաեւ ի լեառն Թաբաւր, եւ յեզր ծովուն Տիբերիայ, եւ յայլ սահմանս Պաղեստինոյ, զորոց զյոլովն իմով իսկ աչաւք տեսեալ յամս բազումս մնալով անդ յերկրին այնմիկ. եւ հոգեպատում մատեանք եւ Աստուածաշունչք անթիւք գտանէին ի հայկական լեզու յամենայն մենաստանս Երուսաղէմի, նաեւ շուրջ զԵրուսաղէմաւ, ուր էին վանորայք Հայոց։
       72  (Անաստաս վարդապետս Յերապաւլսեցի, ի խնդրոյ բարեպաշտ իշխանին Համազասպայ Կամսարականի Պալհաւունեաց, գրեալ զայսոսիկ ետու նմա), որ կամէր գնալ ի Սուրբ Երուսաղէմ, որ եւ գնաց իսկ եւ արժանացաւ աստուածակոխ Սուրբ տեղեացն, յորս շրջեցաւ Տէր Յիսուս Քրիստոս ի մարդանալն իւրում, եւ ի հայրապետէն Սուրբ Երուսաղէմի թափեալ ազատեաց զամենայն վանորայսն Հայոց (անկելոց ընդ բռնութեամբ Յունաց), որք կամէին փոխել զկարգ եւ զսահմանս նոցա , եւ յեղաշրջել ի հաւատս (ըստ Յոբնաղի քարոզութեան) ։
       73  (Բայց սակայն յետ ժամանակաց ինչ եւ աւուրց, սկսան բազում նեղութիւնս տալ եւ տանջանս հարցն Հայոց երկաբնակ պատրիարգունք Յունաց՝ սակս ոչ հաւանելոյ նոցա ժողովոյն Քաղկեդոնի) ։ 74  Եւ միաբանեալ ամենայն հարք եւ առաջնորդք (մենաստանացն եւ խրճթաւոր միայնակեացքն), անձինք իբր հինգ հարիւր, գրեցին առ երանելի կաթուղիկոսն Յովհան, եւ առ այլ աթոռակալսն, եթէ զի՞նչ պարտ իցէ առնել, հաւանե՞լ նոցա եւ ունել իւրաքանչիւր զտեղի բնակութեան իւրեանց, եթէ թողուլ եւ ելանել անտի. վասն զի հրաման թագաւորին (Յունաց աւր ըստ աւրէ) խստանայր ի վերայ սրբոյ քաղաքին Երուսաղէմի եւ ի վերայ հայրապետացն մերոց, զի մի ոք բնակեսցի անդ ի կրաւնաւորացն Հայոց, եւ Յակոբիկ Ասորի, եւ կամ յԵգիպտացւոցն . այլ միայն բնակեսցին այնք, որք ունին զդաւանութիւն թագաւորին եւ զսահմանադրութիւն Յոբնաղի։
       75  Առ այս գրեաց կաթուղիկոսն Հայոց, թէ վասն հաւատոյ մի հնազանդիք դոցա, այլ թողէք եւ արտաքս գնացէք ի քաղաքէդ այտի։ 76  Վասն որոյ բազումք թողին զվանորայս եւ զինչս իւրեանց եւ ի բաց գնացին, ոմանք չոգան յԵգիպտոս, ոմանք գնացեալ բնակեցան ի Կեսարիա եւ բազումք եւս ի տեղւոջէ իւրեանց ոչ շարժեցան եւ ոչ գնացին յայլ ուրեք, այլ կացին եւ մնացին ի տեղիս իւրեանց՝ համբերելով բազմաց նեղութեանց , աւարառութեանց, գանից եւ տանջանաց, մինչեւ տիրեցին Տաճիկք աշխարհին Պաղեստինոյ եւ Երուսաղէմի եւ այնուհետեւ ոչ համարձակեցան (Յոյնք) բռնադատել զոք, եւ ինքեանք իսկ քայքայեալք ի Տաճկաց ՝ եղեն իբրեւ զմեզ տառապեալք։ 77  Եւ ապա, որք մնացեալ էին յԵրուսաղէմ ի Հայոց, գտին հանգիստ, նաեւ Ասորիք եւ Եգիպտացիք։
       78  Իսկ յետոյ ի ծանրութենէ (տաճկական) հարկացն նեղեալք, եւ վասն աւերանացն երկրին Հայոց, զի ոչ բերեէին զտուրս գիւղաւրէիցն, զոր պարգեւեալ էին թագաւորքն եւ իշխանքն Հայոց , վասն որոյ եւ նոցա չկարացեալ համբերել՝ թողին զտեղիս իւրեանց, եւ հնգետասան վանք միայն մնաց ձեռս Հայոց) ոմանք ի լեառն Ձիթենեաց, այլք մերձ ի Բեթղեհէմ եւ այլք յեզր գետոյն Յորդանանու, նա եւ ի լեառն Փորձութեան , եւ յԱնապատ Փրկչին, եւ ի լեառն Թաբաւրական եւ ի Հերմոն՝ հանդէպ Թաբաւրայ եւ յեզր Տիբերական ծովուն, եւ անդ ուր Քրիստոս զեաւթն նկանակն ետ հինգ հազարացն։ 79  (Յայսոսիկ տեղիս մնացին բազմութիւն կրաւնաւորացն հայոց) ։
       80  (Յիշատակարան)
       Ի յերկիրն Հոռոմոց Գաղատիա , որ մականուն կոչի Անգուրիա, ի Լուսաւորչին Գրիգորի յանուն եկեղեցի՝ գտաք գիրք, յորում գրեալ էր դրուատս այս, որ Անաստաս անուամբ վարդապետ հայոց գնացեալ էր յԵրուսաղէմ, եւ ականատես եղեալ վանորէիցն եւ շէն ամենայն վանորայքն հայոց, որ յԵրուսաղէմ՝ եաւթանասուն վանք. եւ գրեալ զամենայն եւ բերեալ ի Ծոփաց գաւառն, որ այժմ կոչի Չմշկածակ, եւ մեր գրեալ զայս եւ աւրինակեալ զամենայն կարգաւ ։