Արեւելեան
վկաների
լուսեղէն
փաղանգը
համալրող
սրբերից
մէկն
է
Յիզդբուզիդը:
Ազգաւ
պարսիկ,
Մախոժ
անունով
այս
այրը
ծնուել
է
մօտաւորապէս
525
թ.
Իրանի
Բեշապուհ
կամ
Բերշապուհ
գաւառի
Քունարաստան
գիւղում՝
մոգի
ընտանիքում:
549
թ.
ականատես
է
եղել
պարսիկ
քրիստոնեայ
Գրիգոր
Մանաճիհր
ռաժիկի
նահատակութեան,
ինչն,
ըստ
երեւոյթին,
շրջադարձային
դեր
է
ունեցել
նրա
հետագայ
կեանքում:
Մախոժին
վիճակուել
է
այցելել
«
յաշխարհն
Սիւնեաց,
պարապելով
յունկնդրութիւն
գրոց
սրբոց
»
«
սակաւ
ամիսս
»,
հաւանաբար
իր
գիտութեամբ
հռչակուած
Պետրոս
Սիւնեցու
մօտ:
Այնուհետեւ
գնացել
է
Դուին:
Այստեղ,
Խոսրով
Պերոզ
անունով
մոգի
ապարանքում,
ծագած
հրդեհի
ժամանակ
տեսնելով
քրիստոնեայ
քահանայի
խաչի
զօրութիւնը
`
դարձի
է
եկել,
բացէ
ի
բաց
յայտարարել
է
իր
քրիստոնեայ
լինելը:
Մոգերի
պահանջով
Նիխորական
անունով
պարսիկ
մարզպանը
նրան
բանտ
է
նետել,
մահուան
սպառնալիքով
պահանջել
է
վերադառնալ
մոգութեան:
Այս
նոյն
սպառնական
պահանջը
նրան
ներկայացուել
է
Նիխորականին
փոխարինած
Նախապետ
Քնարիկի
կողմից
եւս:
Սակայն
նրա
բոլոր
սպառնալիքներն
ի
դերեւ
են
ելել:
Երեք
տարի
բանտում
մնալով
`
Մախոժը
հաւատակիցների
կողմից
վերանուանուել
է
Յիզդբուզիդ,
որ
ստուգաբանւում
է
«
Աստուածատուր
»
կամ
«
Աստուած
ապրեցոյց
»:
Դուին
ժամանած
Խոսրով
Անուշիրուան
արքայի
ներկայացուցիչները,
գործը
քննելով,
ներում
են
շնորհել
Յիզդբուզիդի
երկու
ընկերներին
`
Ներսէս
Ռաժիկին
եւ
Սահակին,
որոնք
մանկուց
քրիստոնեայ
էին,
բայց
հաւատափոխ
անելու
զուր
ջանքերից
յետոյ
մահապատժի
վճիռ
են
կայացրել
Յիզդբուզիդի
հանդէպ:
Սրբին
յղուած
նամակում
Պետրոս
Սիւնեցին
իր
զօրակցութիւնն
է
յայտնել
նրան
եւ
յորդորել
արժանապատւութեամբ
դիմաւորել
մահը:
Խոսրով
արքայի
33-
րդ
տարում,
սահմի
2-
ին,
այսինքն
`
553
թ.
նոյեմբերի
9-
ին,
կիրակի
օրը,
28
տարեկան
հասակում
Յիզդբուզիդը
խաչուել
է
Դուինում:
Համաձայն
վկայաբանութեան
համառօտ
տարբերակի
`
«
Յայնժամ
դիմեաց
հայրապետն
քահանայիւք
եւ
ժողովրդովք
եւ
բարձեալք
զպատուական
մարմինն
սրբոյն
`
տարան
ի
մեծ
եկեղեցին
Դունայ
եւ
եդին
ի
տապանի
սաղմոսիւք
եւ
աւրհնութեամբ
եւ
զխաչն
մասունք
արարեալ
բաշխեցին
ամենայն
հաւատացելոց»:
Հայ
իրականութեան
մէջ
Յիզդբուզիդի
մասին
տեղեկութիւններ
են
հաղորդւում
Փիլոն
Տիրակացու
Ժամանակագրութեան,
Յովհաննէս
Դրասխանակերտցու
Պատմութեան,
Դաւիթ
Դւնեցու
Վկայաբանութեան
մէջ:
Ճառընտիրներում,
Ճաշոց
ծիսամատեանում
պահպանուել
են
նրա
վկայաբանութեան
ընդարձակ,
իսկ
Յայսմաւուրքներում
`
համառօտ
տարբերակները:
Ընդարձակ
տարբերակը
մեզ
յայտնի
է
նաեւ
հայերէնից
կատարուած
վրացերէն
թարգմանութեամբ:
Յունական
Յայսմաւուրքում
զետեղուած
է
'
K
b
o
z
h
¢
t
h
V
-
ի
փոքրիկ
պատմութիւնը:
Յիզդբուզիդ
Պարսեցի
նահատակի
վերաբերեալ
տեղեկութիւններ
են
բերուած
նաեւ
ասորերէն
պատառիկներից
մէկում:
Ըստ
Ն.
Մառի
`
Վկայաբանութեան
հայկական
բնագիրը
ստեղծուած
է
ամենաուշը
Է
դարում,
իսկ
համաձայն
Ի.
Աբուլաձէի
`
Ը
դարի
առաջին
քառորդի
վերջում:
Մինչդեռ,
ըստ
Ա.
Յակոբեանի
դիտարկման
(
հիմնուած
«
գայր
անտի
յաշխարհն
Սիւնեաց,
պարապելով
յունկնդրութիւն
գրոց
սրբոց
եւ
լեալ
անդ
սակաւ
ամիսս,
հասանէ
ի
Հայս
»
բառերի
վրայ
),
վկայաբանութիւնը
շարադրուել
է
570-660
թթ.,
«
երբ
դեռ
Սիւնիքը
Հայքից
անջատ
էր»:
Վկայաբանութեան
հայկական
բնագիրը
հրատարակւում
է
ըստ
Վենետիկի
Մխիթարեան
հրատարակութեան։
Յակոբ
Քէոսէեան
ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ
1.
Լիակատար
վարք
եւ
վկայաբանութիւնք
սրբոց,
Հատընտիրք
քաղեալք
ի
ճառընտրաց,
հատոր
Բ,
Վենետիկ
-
Ս.
Ղազար,
1874,
էջ
124-130
։
2.
Ալեքսան
Յակոբեան,
Ծիծեռնավանքի
եկեղեցու
անուանումը,
ՀԱ,
2000,
էջ
135-196
։
3.
P.
Peeters,
Une
l
é
gende
Syriaque
de
S.
Iazdbozid:
-
"Analecta
Bollandiana",
t.
XLIX,
fasc.
I-II,
Bruxelles,
1931.