Շիրակ

Հեղինակ

Բաժին

Թեմա

68. ՏԵՂԻՔ ՅԻՇԱՏԱԿԵԱԼՔ Ի ՆԱԽՆԵԱՑ. ՇՏԵԱՅ ԳԻՒՂ. ՈՐՄՏԱՆԻ. ԲԵՌՆԱՒՍ. ԶՐԵՍԿ ԿԱՄ ՇՐԵՍԿ ՎԱՆՔ

Յառաջ քան զելս մեր ՚ի յաւերժայիշատակ գաւառէս Շիրակայ, մի մոռասցուք եւ քանի ինչ տեղիս յանուանէ աւանդեալս ՚ի նախնեաց, որք արդ անծանօթ մնան. որպիսի մարթ էր ասել զգիւղն Ըշտէ կամ Ըշտեայ, զոր Ուռպելեանն ասէ ՚ի Շիրակ գոլ, եւ անդ չարամահ լինել ուրացողին Գդռիհոնի. եւ արդարեւ ոչ կարի հեռի ՚ի Շիրակայ ՚ի կողմանս Ջաւախաց ` այժմեանս Ախալքէլէքի, յայտինի է այս անուն գիւղ. սակայն Ղազար Փարպեցի ` որ նախ զայս պատմէ, Շտեայ կամ Շտէոյ գիւղ կոչելով, երեւեցուցանէ յարեւմտակողմանս աշխարհիս Հայոց ` յԱրշամունեաց գաւառի լինել, զի բնակչօք Երիզայ գեղջ այնր գաւառի ` մարտեաւ ընդ Պարսից, եւ ՚ի նոյն կողմանս եղեւ մահ կամ մահաբեր խոցումն Գդռիհոնի. եւ յետ մարտին ` զօրավարն Պարսից մեկնեցաւ ՚ի Բասեն, որ մերձակից է Արշամունեաց քան Շիրակայ:

Գիւղ մի եւս Որմտանի կամ Որմտան անուն, եւ ըստ այլ եւ այլ գրչութեանց ` Որմտնի, յիշէ Յովհաննէս կաթողիկոս Պատմիչն ` ՚ի սկիզբն Ժ դարու, ուր եկեալ Աշոտ Բ Երկաթն ՚ի սկզբան թագաւորութեանն, եւ հանդիպեալ եղբօր իւրում Աբասայ ` իշխանաց իշխանի եւ աներոյ նորա Գուրգենի Վրաց իշխանի, « մեծապատիւ զնոսա առնէ ըստ օրինի թագաւորաց բազմապարգեւ բարութեամբք ». մինչ նոքա դաւաճանել իմն զնա խորհէին, եւ « ոչ լինէր յաջողեալ նոցա յայնմ տեղւոջ բանալ զդուռն կորստեան. ըստ երկնային այցելութեանն յուղարկի ՚ի նոցանէն յԵրազգաւորս »: Ըստ ձայնին մերձաւոր գտանի արդ ծանօթ գիւղ Որթնու գրեալ: - Իսկ յիշեալն յԱսողկայ Բեռնաւս գիւղ Շիրակայ, մարթի լինել Բեռնա գիւղ Վանանդայ:

Զրեսկ [1] վանք, յիշի յելս կոյս Ը դարու, յորում ժամանակի Սողոմոն Հայր հարանց Մաքենոցաց վանից ` զոր աւերէր Բաբան բռնաւոր Պարսիկ, խոյս տուեալ, մասամբ միով միաբանիցն եկն այսր, ընդ որս եւ միւս Սողոմոն ( կաթողիկոս ) Գառնեցին. որ « եւ անդ ՚ի միայնակեցի կարգ եղեալ ` լինէր ՚ի խրճիթ, բազում ճգանց եւ աշխատութեանց զանձն տուեալ: Եւ մինչդեռ ' ւ խրճթէ անտի արտաքս հանեալ ` չուեալ ածէին յաթոռ հայրապետութեան, հարցաւ ապա յոմանց ազատաց, թէ ` վասն զի ծեր ես եւ յանհնարին ձգնական վարուց յոյժ անաւագեալ, ընդէ՞ր յօժարեալ երթաս ՚ի հայրապետութիւն. առ որ պատասխանեալ նորա ` ասէր. Երթամ, զի գեղապաճոյճ նկարողաց սեւել զիս ընդ այլ հայրապետսն ` տամ, յորմ եկեղեցւոյն: Եւ ըստ սմին այսմիկ գործն կատարէր. զի ոչ աւելի քան զմի ամ կեցեալ ` փոխի յաշխարհէ աստի ( յամի 788 - 789), եւ դնի ընդ հարս իւր. եւ կենդանագրի ՚ի քաւարանի սրբում » [2]:



[1]             Յօրինակս ինչ գրոց Յովհաննու կաթողիկոսի գրի Շրեսկ:

[2]             Յովհաննէս կաթողիկոս: