Այրարատ

Հեղինակ

Բաժին

Թեմա

12. ԲՈՂԲԵՐԴ. ԽՆՁՈՐԲԵՐԴ

Ընդ անծանոթ բերդին Կապետռու զոր յիշեցաքս », յիշեսցուք միւս եւս, նոյնպէս անծանօթացեալ դիւրք եւ անուամբ, որ եւ ՚ի սոյն յայս կողմանս թուի լինել, այն է Բողբերդ. զոր « ամուր բերդն Բասենոյ » կոչէ Ղազար Փարպեցի. քանզի զօրավարն Պարսից Շապուհ ` ՚ի չուել գնալն ՚ի Դու գեղջէ յՈքաղ ( Թորթում ) զկայանս Կամսարական իշխանացն  Ներսեհի եւ Հրահատայ ` եթող յայսըմ բերդի, « յանձն  արարեալ Յըզատ-Վշնասպայ բերդակալի ստէպ պատուիրելով բազում զգուշութեամբ պահել ». ապա ընդ մէջ Դուի եւ սահմանակցութեան Կարնոյ եւ Թորթումայ, ՚ի լանջս լերանց որ հային ՚ի դաշտըն Բասենոյ ` ՚ի դէպ է խնդրել զբերդդ: Էին էին արդեօք եւ այլ բերդորայք առ նոքոք, քանզի դաշտագետին գոլով միջոց գաւառին ` հարկ էր յեզերական լերինսն կայկայել զարմոցսն: - Ի նոցին սակի գրեսցի եւ Խնձոր-բերդ. որ յառասպելական խրատու գիւտի Համասփիւռ  ծաղկան ` յիշի լինել ՚ի Բասեն:

Ընդ մէջ լեռնագօտւոյ անջրպետի Կարնոյ եւ Ոքաղայ, Ստորին Բասենոյ եւ ձախակողման Երասխայ, նշանակին գեօղք, մերձ ՚ի Դու, ՚ի Հս. նորա, Բուրակ ( որ յայլում քարտի ` Բերդակ գրի ), եւ մերձ նմին յելից հիւսիսոյ Այգորդ, որ յիշատակի ընդ Խնձոր բերդի ՚ի խրատու գիւտն Համասփիւռն  ծաղկան, յոր եւ հարկանի ասի յարեւելից կուսէ ստուեր լերինն ` յորում լինի ծաղկին: - Յելից Բութակի եւ սակաւուք հեռի ` Կեօլճիւղազ, եւ ՚ի նորին Հս. Պալտիւզի կամ Պալտըզի, ըստ այլոց ` Պաշտիզլի. յորոյ Հս. Արջա, որ վերագոյնդ համարեցաւ նշանակ Արջովտի. որում մերձագոյն նշանակի Մանուգոմ գիւղ:

Իսկ ՚ի Հարաւոյ Արջայ ` Քուռնիճ, առ որով անցանէ վտակն համանուն եւ ՚ի Մ. Հասանկլայի թափի, յԵրասխ, ի հովտի նորին եի Տալլար, որոց մերձ թուի լինել Նիստ գիւղ, հնակերպ հայկական անուամբ, որպիսի է եւ Գեղուանք  որ եւ Թաւնոց, ՚ի Հար. Տալլարայ ՚ի Մ. նորա Փօրսուխ եւ յԵլից Ինս ` նշանակեալ  յաշխարհացոյց  տախտակի, որոյ  յԵլից Հար. Ախա յարեւմտեան ստորոտըս Ծիրանեաց լերին, երբեմն բազմաբնակ, աւանագեօղ Հայոց. եւ ՚ի հարաւոյ ` Դիզկայ գիւղ կամ Դիզկի: