Այրարատ

Հեղինակ

Բաժին

Թեմա

33. ԳԵՕՂՔ ԱՆԾԱՆՕԹՔ

Ի վիճակագրութիւնս մերազնեայց ոմանց յիշատակին եւ այլ ոչ սակաւ գեօղք ՚ի ներքին Բասեն, զորոց ոչ գիտեմ զգիրս ` յորում մասին իցեն, յարեւմտեացն եթէ յարեւելեան, թերեւս ոմանք պատշաճիցին Վերնոյն Բասենոյ. յոմանս արդ բնակեն Եգերացիք  ( Չէրքէզք ) եւ են այսոքիկ:

Իշէն, Չինաջուր, Հունուտ, Մածուցանց, Մեզերէկ, Հայքուրտ, Խոցեվանց, Ստահան, Կիզինքար, Փեքեճիկ, Ղասապայ, Գարակէօզ, Աղճալար, Չուլլու, Մաֆրատ, Փայքէրան, Սաժլըխ, Սաչըլ, Գուզու-գայա, Կիւրլէյիկ, Կէրլէյիկ

Այլ եւս գեօղք ` որք ոչ գիտեմ յորում մասին Բասենոյ իցեն.

« Գալէ պաշի,                Խավախլըր                                     Սէրսէմ

Գափու գիլիսէ             Ղազու գալէ թերեւս նոյն որ         Սոմէրան

Եազ-օղլի                      Մամաշ ( Գուզու Գայա                   Տօգուզ-պուլագ

Եանղուն Հասան        Մէջիտլի                                            Փօրանկլը

Իմամգոմ                      Շատէվան                                        Քէօր-պունար

Իւրքէր                            Շէրամէրտ եւ Պալօխլու               Օտալար

Գեօղ մի եւս անծանօթ դրիւք եւ անյիշատակ ՚ի նորոց, յիշէ Աւետիք պատրիարք ( յամի 1680 - 90), « Ներքին Բասեն Պապա-քէօյիւն ` բնաւ չունէին եկեղեցի, նոր շինեցաք ողորմութեամբն Աստուծոյ »: