Այրարատ

Հեղինակ

Բաժին

Թեմա

52. ՏԵՍՈՒԹԻՒՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ, ԵԿԵՂԵՑԱԿԱՆ, ՊԱՏՄԱԿԱՆ

Յեկեղեցական տեսչութեան ` մի յերեսնից աթոռընկալ կամ բարձերէց եպիսկոպոսաց էր եւ Վանանդայ, հնգետասաներորդ ՚ի դասակարգին ( ըստ Ուխտանիսի ), եւ ընդ հարս ժողովոց եւս ՚ի միջին կարգս յիշին Վանանդայ եպիսկոպոսքն. յորս առաջին յանուանէ յիշի ՚ի Բիւզանդայ, ՚ի Դ դարու:

Զորթուազ.

450 Գադ.

495 Բաբգէն, յետոյ կաթողիկոս.

527 - 54 Յովնան ՚ի ժողովս Դունայ յիշեալ.

572 Գիտ.

607 Ներսէս.

665 Իսրայէլ.

Յետ այսորիկ ոդ գտանեմ զեպիսկոպոս վիճակին մինչեւ ցելս ԺԱ դարու, յորմէ հետէ յանուն քաղաքին Կարուց կոչին եպիսկոպոսունքն. եւ նախ յամս 1091 եւ 5 յիշի առանց անուան եպիսկոպոս մի ` զոր ուրացոյց ՚ի հաւատոց ` Սուքման բռնաւոր ամիրայն Կարուց:

1139 Սահակ, որ Դրան եպիսկոպոս կոչի կաթողիկոսին.

Աբրահամ նախ քան զամն 1167.

1168 - 73 Խաչատուր ձեռնադրեալ ՚ի Շնորհալւոյ.

1209 Յովհաննէս.

1246 Յակոբ.

1307 Մարկոս.

1441 Տիրացու վարդապետ, եւ ոչ եպիսկոպոս կոչի, գտեալ ՚ի ժողովի նորոգութեան աթոռոյն Էջմիածնի.

1670 Ստեփաննոս վերատեսուչ:

Ի մերում դարուս եւ ՚ի ժամանակի ծանօթ են ինձ

1852 Վարդան Վ. Օձնեցի.

1867 Գրիգոր Վ.

…… Յովհաննէս Ռշտունի ( Դ 1873).

1879 Գրիգորիս Աղուանեան: