Այրարատ

Հեղինակ

Բաժին

Թեմա

69. ԱՂԱՀԱՆՔ ԿՈՂԲԱՅ

Բազում անգամ յիշատակեալ Աղահանք կամ Աղահատք Կողբայ եւ Աղտք ըստ նախնեաց է լեառն կաւուտ, յերից կողմանց զառիթափ, յերի աւանին յելից կուսէ, իբրեւ կէս մղոնաչափ  երկայնեալ ՚ի կողմն Չընչաւատայ. ՚ի գագաթանն կայ կիսակործան մատուռն մի յանուն Ս. Գեորգայ: Երեք կարմրագոյն  կարգք կամ նիստք են աղին ` հորնզոնական գրիւք, զատուցեալք յիրերաց մառնուտ եւ գաճուտ զանգուածով. իբրեւ 500 ոտնաչափ բարձր ՚ի գետնոյ ` յարեւմտից եւ ՚ի հարաւոյ յորում կողման է աւանն: Ստորին կարգ աղին թանձր է իբրեւ քսան կամ 25 ոտնաչափ, եւ զատանի ՚ի միջնոյն ` կարմիր եւ կապտագոյն կարծր մառնիւ. հաւասար նմին է թանձրութեամբ եւ միջինն, խաւ ՚ի խաւ ՚ի կէս ոտնաչափէ ցերկու ոտս, եւ ՚ի միջի նոցին  նուրբ խաւ կանաչ որակ գաճային կաւոյ: Վերին կարգն զատանի ՚ի միջնոյն կանաչագոյն գաճուտ խաւ ՚ի խաւ մառնիւ, յորում  ցրուեալ են գաճային կարծր բիւրեղք, մինչեւ բաւական լինել ՚ի գործ շինութեան: - Հոսանք Վարդեմարդ գետոյ եւ սասանութիւն գետնի ՚ի սկզբան դարուս ` զկէս լերինն մօտալուտ կործանումն այլ մասամբ անհարթ եւ անհեղեղ երեւոյթ կերպարանաց լերինն ՚ի ձեռագործ  փորածոյ աղիցն եղեալ է, որ թուի սկսեալ յաւուրց նահապետական դարուց. որում վկայ գտանին քարակերտ կացինք կամ հատիչք ` մնացեալք ՚ի վաղնջուց ժամանակաց, ըստ բնախօսից, յառաջ քան զգիւտ եւ զկիրառութիւն երկաթեղէն գործեաց: Վասն անարուեստ  եւ անոճ փորածոյն ` արեւմտեան  մասն կամ երես լերինն արդ անմատոյց է. ՚ի հարաւայնումն են այժմու աղահանքն. որոց մեծագոյնն երկայն է 150 կամ 160 ոտք. ՚ի ստորին կարգին ` յառաջ քան զկէս դարուս ` ց '80 ոտնաչափ՚ի խոր խաղացեալ էր կամ խոր խաղացեալ էր կամ հատեալ  ակն, ( զի ակն կոչեն նախնիք զմէն մի ՚ի փորածոյ այգին ): - Արքունի սեփականութիւն էին աղահանքն եւ ՚ի հնումն, գէթ ըստ մեծի մասին, որպէս յայտ է ՚ի տրից Հերակլի կայսեր առ կաթողիկոսն Եզր. զորմէ ասեն պատմիչք մեր ` առեալ ՚ի պարգեւի զբովանդակ աղն կամ զաղտն, իսկ զգեղջ Կողբայ զերիր մասն միայն. եւ Թաթարք, ըստ պատմչաց մերոց, յ ' ԺԳ դարու ՚ի նուաճելն զաշխարհս մեր. « զամենայն Աղահանս առին որ ՚ի Կողբ, եւ որ յայլ կողմանս կողմանս »: Յիշէ ոմն զի Եզրիւ ` հասք կամ շահ աղահատիցն էր 13, 000 դահեկան, իմա ' ոսկի. իսկ յամի 1834 ոմն ՚ի մերազգեաց վարձեալ էր զաղահանսն ՚ի պետութենէ Ռուսաց 12, 000 արծաթ րուպլեաց. խտիր 1200 ամաց ցուցանէ զի ՚ի հնումն անդ կամ խնամով եւս հատանէր աղն եւ առատագոյն յոյժ, կամ զի մեծագին եւս էր. քանզի 12, 000 դահեկանքն որպիսիք եւ իցեն ` ըստ արժէից ժամանակիս ` բազմապատիկ աւելի են: Ի վերոյգրեալ թուականիդ ` վասն 32 գիր կամ հատոր աղի որք կշռեն իբր 1000 հազարգրամ, սակ արքունի էր 31/2 րուպլ արծաթ, 1/12 վարձք գործաւորի: Ի վերջին ամքս (1885 եւ 8) Զաքարիա Ջամփոլատեանց ոմն ՚ի վարձու առեալ էր յարքունուստ 36, 000 րուպլեաց: - Աղիւսաձեւ հատանեն զաղն, եւ մէն գիր ` զոր Հայք քար կամ խաչքար կոչեն, կշռէ իբր 33 հազարգրամ: Սովորաբար վաճառականք Հայք եւ Վիրք ` առ տեղեաւն գնեալ զաղն եւ բարձեալ ուղտուց եւ եզանց ` տանին յո եւ կամին: Բազում ուրեք յիշեն բժշկարանք մեր զԿողբացի աղ: - Յարեւմտեան դիմի աղալերինն կայ պատառուած գոգաւոր կամ անձաւ, յոր ՚ի վտանգ ժամանակի ապաստանէին գործաւորքն եւ բնակիչք աւանին, զի աշտարակօք եւ որմովք ամրացուցեալ էր զայն: Յայլում կողման կայ գծուծ հիւղ մի իբրեւ մատուռն ուխտատեղի Ս. Գէորգայ, յոր ստէպ դիմեն ուխտաւորք նուիրելով կանթեղս, որոց բեկորք ծածկեն զշրջավայրն: - Մերձաւոր սահմանք աղալերինն բերեն բոյսս կծուահամս եւ աղուտս, պէսպէս Եզնախոռն (Halostachys) եւ Աղտաղտուկս (Salsola), եւ այլս նմանիս աղանիշ կոչմամբ, Halimocnemon եւ Halogeton, Երասխեան եւ Կողբացի մականուանեալք. զորս ոչ միայն ջուրցն աղիութեան ընծայեն ոմանք այլ եւ հրաբղխի բնութեան երկրին. իսկ ջուրքդ աղիք ` ոչ լոկ ՚ի հիւթոյ գետոյն են այլ եւ ՚ի կաթուածոյ անձրեւաց եւ ձեան յաղահանսն. զի ոչ է քաջ ծածկեալ տեղի աղահանիցն, եւ յաճախ ժողովեալ կաթուաթոցն յակունսն ` գործեն ջրշեղջս: Զատ յաղայնոցն բուսոց եւ զայլ ինչ ազգս զանազանեալս տեսակաւ յայլոց համասեռիցն Երասխեան դաշտին ` նշանակէ բրուսիացի բուսաքնինն Քոխ: