Այրարատ

Հեղինակ

Բաժին

Թեմա

83. ԱՇՆԱԿ

Իբր չորիւք մղոնօք յարեւելս հարաւոյ Հնոյն Թալնոյ եւ սուղ ինչ պակաս ՚ի Հր. ելից Նորոյն ` ՚ի սարատափի ստորոտից Արագածու կայ միւս եւս աւան անուանի ՚ի հնումն, Աշնակ, որ ձմերոց էր թագաւորաց մերոց Արշակունեաց, զոր հանդերձ այլովքն որ յԱրագածոտն եւ յԱյրարատ ` աւերեաց ուրացողն Վասակ, զի մի ' լիցին ապաւէնք ուխտապահիցն Վարդանանց. այլ տակաւին շէն մեծ էր եւ երկու դարուք զկնի, եւ որպէս թուի նաեւ գլխաւոր ամենայն շինից կողմանցս, կամ թէ երկոքին եւս այժմեան վիճակքն Թալին եւ Թալիշ ` յիւր անուն կոչէին. քանզի Սեբիոս ժամանակակից պատմիչ ` զերկրորդիս գլխաւոր աւան զԱրուճ ` կոչէ « Արուճն Աշնակի »: Նոյն գլխաւորութիւն երեւի ՚ի բանս պատմչաց ՚ի յիշելն զարկածս 1162 ամին, զի նախադասեն քան զԹալին, եւ Սամուէլ Անեցի միայն զնա յիշէ. « Զմեծ աւանն զԱշնակ ` այրեաց չարագլուխ Ելտկուզն, զոր ՍՊ (2800) ասեն զայրածսն կամ Ր (5000)»: - Ի հնութեանց ` մնայ աւերակ եկեղեցի քարաշէն ` ըստ նախագրեալ եկեղեցեաց Թալնայ, այլ ոչ ոք ՚ի մերայոցս աւելի ինչ նշանակէ զձեւոյն եւ զարձանաց. զի եւ լքեալ է յազգայնոցս, բնակութիւն գոլով սակաւաթիւ տանց այլազգեաց. մինչ ՚ի հնումն, ըստ աւանդութեան ռամկին, 12 բիւրուց մարդկան բնակեալ էր ՚ի նմա. պատճառ այժմու նուազութեան է եւ նուազութիւն ջրոյ, յոր սակս եւ ամայի են շուրջ սահմանքն եւ չիք այլ շէն մերձաւոր:

Ուղղակի ՚ի Հր. Աշնակայ չորիւք մղոնօք բացագոյն ` ամբառնայ լեռնակ մի ՚ի նոյն անուն, 1307 Չ. բարձրութեամբ, եւ ՚ի նորին հարաւոյ երկու մղոնաւ հեռագոյն ` սարաւանդակ մի կամ շարք խոտաւէտ բլրոց, որք ըստ ձեւոյ կորութեանն եւ ըստ գունոյ ` կոչին Գարա-պուսուն ( Սեաւ սար կամ քիթ ), եւ ՚ի գոգոց անտի ուժգնագոյն կրկնին արձագանգք ձայնից: - Են եւ ՚ի Հր. արեւմտից Նորոյն Թալնայ ` չորիւք եւ հնագոյն մղոնօք բացագոյն ` բլուրք մեկնակք եւ ամուրք ՚ի դաշտավայրի մերձ ՚ի գետն Մաստարայ, Հիւսէին թէփէ եւ Իւսթ ? - թէփէ կոչեցեալք:

Ի նոր վիճակագրութիւնս յիշատակին բազմագոյն եւս քան զտեղագրեալքս գեօղք ամայիք եւ անբնակք, որոց եւ ոչ տեղիք նշանակին յաշխարհացոյց տախտակս, բաց ՚ի սակաւուց. յորոց սակի են հուպ ՚ի ստորոտս մեծի Պուղութու լերին ` Փիրմէլէք. յարեւելից լերինն ` Ալիքէնտ, յարեւմտից ` Կեալդօ ?. բացագոյն ՚ի Հր. արեւմտից առ Մաստարայիւ ` ՚ի սահմանս Շիրակայ ` Չէօլ տօղմազ. իսկ անյայտ դրիւք,

Աղլաեանլը.                                                                                   Չօրթուլի.

Սիչանլը.                                                                                           Պապիւրլիւ.

Նատիրխանլը.                                                                           Սատեկլի.

Սու-տէօքիւլէն.                                                                          Աշաղա Տէմիրճիլի.

Չիչէքլի.                                                                                             Սապունճիլէր.

Բիւսական.                                                                                    Քիլիք եադաղ.

Չալ-թէփէ.                                                                                       Գալաշպէկ գուլէսի.

Մուսդուխլու.                                                                               Պաղլուլքէնտ.

Գօրուղ.                                                                                             Պէօյիւք Գզըլգուլէ.

Փառաքէնտ.                                                                                  Կէօկէրչին:

Դաշգալէ.

Հաւանօրէն շատք ՚ի սոցանէ թէ ոչ ամենայնն ` են ՚ի Հս. եւ ՚ի ստորոտս մեծի Պուղութու լերին, համատիպ եւ գրեաթէ համախառն գոլով ամայի երկրին արեւելեան հարաւային Շիրակայ, որպէս ցուցաւն անդ: