Այրարատ

Հեղինակ

Բաժին

Թեմա

115. ՇԱՐ ԿԱԹՈՂԻԿՈՍԱՑ

Հանրածաւալ միապետական իշխանութիւն կաթողիկոսին Էջմիածնի ` ընդ համասփիւռ բնակութիւն Հայոց ՚ի բնիկ աշխարհին եւ ՚ի զանազան կողմանս երկրի, բազմութիւն թեմից եպիսկոպոսաց, ընթերակայք կաթողիկոսին արքեպիսկոպոսունք, եպիսկոպոսունք եւ դասք պաշտօնէից, միաբանքն եւ հիւրք եւ պանդուխտք, սպասաւորք եւ մշակք բազմաթիւք, պահանջէին ՚ի հարկէ եւ հարուստ հասս եւ կալուածս ՚ի դարման նոցին եւ եկեղեցւոյն. յոր պէտս յաւուրս տէրութեան ազգին կամ ցերբ պահպանէին նախնեացն իրաւունք, մեծամեծ եւ յոգնաթիւ կալուածք էին տան կաթողիկոսարանին, զոր ոչինչ պակաս ասէ պատմիչ ոմն ԺԲ դարու, քան զարքունի տանն. այսինքն հինգ հարիւր գեօղս մեծանիստս եւ շահաւէտս. որոց փոխան յետ բազմապատիկ անցից եւ փոփոխութեանց ` մնացին մի առ հարիւր, հինգ գեօղք միայն սեփական կալուածք Աթոռոյն ` յերկուց եւ յերնց դարուց հետէ, Վաղարշապատ, Օշական, Մուղնի, Եղիվարդ եւ Մաստարա. զորոց ուրոյն ճառէ Սիմէոն կաթողիկոս ՚ի Ջամբռ մատենին, յորմէ եւ Շահխաթունեանն, զերբ եւ զքանիցս ստանալն եւ օտարանալ: Բաց յայնցանէ ` են եւ յայլ մերձաւոր գեօղս եւ ՚ի հեռաւոր սահմանս ոչ սակաւ կալուածք այգիք, անդաստանք, ձիթհանք, կրպակք ( ՚ի Կիւմրի, ՚ի Տփղիս, եւ այլն ), եւ առատ տուրք ժողովրդեան, զոր հաւաքեն Նուիրակքն Էջմիածնի ` ՚ի սահմանեալ ժամանակս առաքեալք ընդ ամենայն հայաբնակ տեղիս:

Ճոխագոյն եւս տեղեկութեան ցանկացողք  զմեծի վանացս եւ աթոռոյ Էջմիածնի  գտցեն ՚ի գիրս Սիմէոնի կաթողիկոսի  ( ՚ի Ջամբռն ), ՚ի Ստորագրութեան Շահխաթունեան եպիսկոպոսի տեղւոյն, եւ առ Աբէլ եպիսկոպոսի տեղւոյն, եւ առ Աբէր եպիսկոպոսի, այլ ցանկալի  էր եթէ ոք ՚ի միաբանիցն հաւաքէր եւ հրատարակէր  ճոխագոյն ` զպէսպէս քաղաքական եւ եկեղեցական անցս տեղւոյն, ՚ի մնացեալ դիւանաց եւ յիշատակարանաց  գրոց. ընդ որսեւ զպատճէնս հրովարտակաց եւ ազատագրութեանց թագաւորացն Պարսից, ՚ի նորոգութենէ Աթոռոյն մինչեւ ՚ի տիրութիւն  Ռուսաց. զորոց միայն զթուականս  կամ զպատճառն ծանուցանէ Սիմէոն կաթողիկոս նոյնպէս հաւաքումն ինչ կամ հատընտիր առնել կոնդակաց: - Միւս եւս կարեւոր խնդիր Է ստուգագոյն Գաւազանագիր կաթողիկոսաց, ՚ի հաստատութենէ աթոռոյն Էջմիածնի մինչեւ ցայժմ: Շահխաթունեանն ՚ի Ստորագրութեան  իւրում իւրում ( Ա. 211 - 36). ըստ որում եւ այլք, ՚ի Կիրակոսէ մինչեւ ցայժմեան Տէր Մակար, 42 յաջորդս հաշուին, այլ ՚ի դէպ էր արդեօք յաւելուլ տասնեակ մի եւս. յորոց ` զոմամբք իբրեւ զուգաժամանակ  աթոռակցօք զանց արարեալ է նոցա. այլ են եւս ամենեւին անյիշատակք եւ անծանօթք  ՚ի հասարակաց, ոչ միայն իբրեւ աթոռակիցք եւ փոխանորդք, այլ եւ իբրեւ բուն եւ գլխաւոր կաթողիկոսք. զորս եւ պատշաճ վարկանիմ աստեղանիշ  որոշել ՚ի չարակարգիս, թողեալ յաչալուրջ փոյթ միաբանից աթոռոյն ( ուր դիւանք կաթողիկոսացն  են եւ ճոխագոյն  գումար հայկական ձեռագիր  մատենից ) խոյզ եւ խնդիր առնել, լնուլ եւ ուղղել զթերին:

ՇԱՐ ԿԱԹՈՂԻԿՈՍԱՑ  ԷՋՄԻԱԾՆԻ

Կիրակոս Վիրապեցի, մականուն Խըլոյ  1442 - 4 բայց յիշի եւ առանձին եւ ընդ Գրիգորի կաթողիկոս կոչմամբ ցամն 1448

Գրիգոր Ժ. Մակուեցի 1444 - 62,

Զաքարիա, որ եւ կաթողիկոս  Աղթամարայ. յիշի զառաջին իբրեւ  կաթողիկոս Էջմիածնի ` յամի 1448, որ վերջին ամ է ծանօթ յիշատակութեան  Վիրապեցւոյն Կիրակոսի. եւ դարձեալ յետոյ նոյնպէս յիշի իբրու երկոցուն եւս աթոռոյն միապետող յամս ` 1462 - 5

Արիստակէս Բ, իբրեւ աթոռակալ  1449 - 64,

միագլուխ  1465 - 74

Սարգիս Բ, աթոռակից Արիստակիսի 1467 - 75

Յովհաննէս ( Ը ) յիշի յԱռաքելէ ՚ի թիւս ՋԻԴ եւ ՋԻԵ եւ ՚ի գրոց յիշատակարանըս ՚ի ՋԻԵ-Զ. Ստեփանոս Ռոշքեան ՚ի ժամանակագրութեան իւրում յիշէ զնա իբրեւ կաթողիկոս ` գտեալ ՚ի Կամենից յամի 1485: Քսան ամօք զկնի այդր թուականի ` յիշատակի դարձեալ Յովհաննէս ոմն « կաթողիկոս ամենայն Հայոց », որ հաւանօրէն այլ ոք է, եւ յիշեսցի ՚ի ստորեւ. յորոց հարկ է թէ որ առ մեօք Կարբեցին Ը Յովհաննէս ` գէթ Թ իցէ յայդ անուն 1475 - 6

Սարգիս Գ. ըստ Առաքելի 1477 - 507

Արիստակէս  Գ, ըստ յիշատակարանաց  1486 - 90 

ըստ Առաքելի եւ գաւազանագրաց  1494 - 8 

Յուսիկ ( Բ ). յիշատակարան մի ասէ Ի թուականութեանս  Հայոց ՋԼԷ. ՚ի պարոնութեան Եաղուպ բէկին ՚ի հայրապետութեան  Տէր Յուսկանն ». 1488 - 9

Թադէոս Ա ( կամ ) Դաւիթ, յիշեալ յԱռաքելէ 1499 - 500 

Եղիշէ Բ, յիշեալ յԱռաքելէ ՚ի ՋԾԳ 1504 - 5

Յովհաննէս ( Ը կամ Թ ), տե ' ս զոր ՚ի վեր անդր նշանակեցաք զՅովհաննէ, 1505 - 6 

Ներսէս Ե, յիշի յԱռաքելէ  եւ ՚ի գաւազանագրէ ՚ի ՋԾԵ թուականի  1506 - 7

Զաքարիա Գ, յիշի յԱռաքելէ ՚ի թուին ՋԿԴ 1515 - 6 

Սարգիս Դ, ( եթէ չիցէ Գ ) յիշի ՚ի թիւս ՋԿԹ. ՋՀԲ 1521 - 1524

Գրիգոր ԺԱ կամ Գրիգորիս, յիշի ՚ի թիւս ՋՁԵ-Զ եւ ՋՂ 1536 - 41

Ստեփանոս Սալամաստեցի 1547 - 64

Միքայէլ Սեբաստացի, փոխանորդ կարգեալ ՚ի Ստեփանոսէ 1546 - 1568

Արիստակէս Դ, աթոռակից թուի առաջնոյն  1555 - 1564

Բարսեղ, աթոռակից Միքայէլի 1564+1567

Գրիգոր ԺԲ, յիշի յԱռաքելէ եւ այլուր  ընդ Բարսղի, ՚ի թուին ՌԶ 1558 - 1587

Ստեփանոս Զ Առընճեցի յիշի յԱռաքելէ եւ յայլմէ ՚ի ՌԺԶ թուի. 1568

Թադէոս Բ. 1576 - 9 Առաքէլ, աթոռակից Գրիգորի 1577 - 86 Դաւիթ ( Ե ) անդստին յաւուրց Գրիգորի եւ Առաքելի ` յաջորդ նոցին ծանուցեալ, եւ կեցեալ առ յաջորդօքն եւս մինչեւ յաւուրս Մովսիսի, զամս 48 1586+1634

Մէլիքսեդ + ՚ի Լեհս յ՚ 18 մարտի 1627 1594+1627

Գրիգոր ԺԳ = Սրապիոն Ուռհայեցի. + ՚ի 23 ապրիլի 1607 ամի 1603 - 4

Սահակ Դ 1624 - 34 

Մովսէս Գ Սիւնեցի 13 յան. 1630+14 մայ. 1633

Փիլիպպոս 13 յան. 1634+25 մարտ 1656

Յակովբ  Դ Ջուղայեցի, 8 ապր. 1656+ օգ 1680

Եղիազար 1680 - 1691

Նահապետ 1691 - 1704  -

- Ստեփանոս հակառակաթոռ 1697 - 8 

- Պարսպութիւն աթոռոյ 1704 - 7

Աղեքսանդր Ա 1707

Աստուածատուր 1715

Կարապետ Ուլնեցի 1726

Աբրահամ Բ. Խօշապցի 1730

Աբրահամ Գ. Կրետացի  1734 - 37 

Ղազար Ջահկեցի 1737 - 51

Պետրոս Բ, Քիւթիւր 1749 

Մինաս Ակնեցի 1751

Աղեքսանդր Բ 1754

Սահակ Ե 1756 

Յակոբ Ե Շամախեցի 1759

Սիմոն Երեւանեցի 1763 Ղուկաս Կարնեցի 1780 - 99

- Յովսէփ Արղութեան, անուանեալ  եւ ոչ ժամանեալ յաթոռն 1800 

Դաւիթ Էնէգէթեցի, +1817  1800 - 1807

Դանիէլ Սուրմառեցի 1800 - 1808

- Պարապութիւն  աթոռոյ 1808 - 1810

Եփրեմ Երեւանեցի  1810 - 1835

Յովհաննէս Ը ( Թ ) առ կենդանեաւ նախորդին ընտրեալ 1831 - 1842

Ներսէս Ե Աշտարակեցի, 1843 - 25 փեբր. 1857

Մատթէոս Կ. Պօլսեցի 1858+7 սեպտ.

Գէորգ Դ. Կ. Պօլսեցի 1866+18 դեկ. 1882

- Պարապութիւն աթոռոյ 1883 - 4

Մակար Ա. 22 նոյ. (4 դեկտ ) 1885 

Յիշեցաք ՚ի վեր անդր ( յէջ 216) զի առ ՚ի չգոյէ պատմագրաց յետ Թովմայի Մեծոփեցւոյ մինչեւ ցԱռաքէլ, ՚ի խաւարի մնան եւ գործք եւ յաջողութիւնք կաթողիկոսաց այնր միջոց ժամանակի. եւ միւս պատճառք ` աթոռակցութիւն նոցին կամ երկուց եւ երից միանգամայն անհակառակ կաթողիկոս անուանել, եւ անցաք ՚ի յաջորդս նոցին ՚ի շինարարս ԺԷ դարու. յիշեսցուք աստանօր եւ զդէպս ինչ զառանոցն եւ զվերջնոցն ժամանակաւ, զեկեղեցական եւ զքաղաքական, զտեսութիւնս եւ զստորագրութիւնս եւրոպէացի ուղեւորաց: Եւ նախ զ ' յետ վախճանելոյ Գրիգորի Մակուեցոյ ` գալուստն Զաքարիայ կաթողիկոսի Աղթամարայ յԷջմիածին, յամի 1461, հրովարտակաւ Ճիհանշահի տիրողի աշխարհիս մերոյ ( ՚ի Սեւախոյից տոհմէ ), եւ գրաւել զաթոռն ամ մի, եւ ապա բարձեալ անտի զԱջ Լուսաւորչին դառնալ յիւրն յառաջին տեղի, զոր ( զԱջն ) յետ վեշտասան ամաց (1477) Վրթանէս եպիսկոպոս յՕծոպոյ ` միաբան Էջմիածնի ` ճարտարութեամբ գողացեալ ` դարձոյց այսր: - Առ յաջորդօք Գրիգորի ցկէս ԺԶ դարու ոչ է ինձ յայտ նշանաւոր ինչ. իսկ յայնմ ժամանակի Ստեփանոս կաթողիկոս Ե Սալամաստցի ` ոչ գիտեմ ստուգիւ վասն է՞ր ` փոխանակ իւր կարգեալ զՍեբաստացին Միքայէլ, գնաց ՚ի Կ. Պօլիս եւ յարեւմուտս, եւ ՚ի Հռովմ, ուր եւ վկայեն դիւանք մեծի քաղաքին եւ գրիչք ժամանակակիցք ` զմիաբանութիւնն ընդ գերագոյն գահուն յամի 1548 - 50, յաւուրս Պօղոսի Գ քահանայապետի: Ոմն ՚ի կենակցելոցն ընդ նմա ` ասէ խոստացեալ նորա զնոյն եւ ՚ի դիմաց քսանեւեօթն եպիսկոպոսաց վիճակին իւրոյ. այլ սխալ կամ փոքր թուի թիւդ. զի յետ ոչ բազում ամաց ա ' յլ ոմն ` նուիրակ Հռովմայ ` վասն Սսոյ կաթողիկոսի վկայէ ունել քսան եպիսկոպոսունս. յայտ ուրեմն է զի գէթ կրկին աւելի էր Էջմիածնին, եւ թերեւս փոխանակ քսանեւեօթանց գրելի էր քառասուն եւ եօթն. զի այսչափ արքեպիսկոպոսունս ունել կաթողիկոսին Էջմիածնի ծանոյց Ոսկան ` յետ միոյ եւս դարու, առ հետաքնին Եւրոպէացիս, մի առ մի գրելով եւ զանուանս աթոռոցն, եւ ընդ արքեպիսկոպոսքն թուէ հարիւր երեսուն եւ ութ եպիսկոպոսունս: Յետ վախճանի Ստեփանոսի յաթոռ իւր յԷջմիածին (1551 - 2), տեղակալ եւ յաջորդ նորա Միքայէլ թողեալ փոխանակ իւր զԲարսեղ. գնաց նստաւ ՚ի հայրենիս իւր ՚ի Սեբաստիա. աստի առաքեաց ՚ի Հռովմ (1563) զազնուատոհմն եւ զճարտար այրն Աբգար, որ յարքունական զարմէ ասի սերեալ, գաղտնի ինչ դեսպանութեամբ, միանգամայն եւ վասն հնարելոյ տպագրութիւն հայկական: - Յետ նորա եւ Թադէոս կաթողիկոս ( յամս 1576 - 7) գնաց յարեւմուտս, ՚ի Լեհս եւ յԻտալիա, այլ ոչ յիշի որոշակի եւ երթն ՚ի Հռովմ: - Յետ ամաց ինչ Լէոնարդոս եպիսկոպոս Սիդոնիոյ նուիրակ Գրիգորի ԺԳ պապի, առաքեալ ՚ի սմանէ վասն խնդրոյ միաբանութեան հաւատոց յարեւելս, (1583 - 4) արար ծանօթութիւն գրով եւ բանիւ յամի 1587. յորում գրէ հաւաստեաւ, զի յամի 1583 կաթողիկոս Հայոց էր Գրիգոր ( ԺԲ ), ծերունի ամաց ութսուն եւ հնգից: Առաքէլ ` գործակից նորա, եւ Դաւիթ փակակալ. առ որս գրեաց, եւ ընկալաւ յերկոցուն առաջնոյն թուղթս հաւանութեան սրբազան քահանայապետին. եւ յամի 1584 ՚ի գալ Առաքելի յԱմիդ ` թղթակցեցաւ ՚ի Բերիոյ, եւ միւս եւս գիր ընկալեալ ՚ի նմանէ առաքեաց ՚ի Հռովմ: - Սոցին յաջորդի կամ աթոռակցին Դաւիթ ` բազմակածեանն Մելքիսեդի կաթողիկոսի Գառնեցւոյ, (1593 - 1627) կան երկու թուղթք կրօնականք առ Պօղոս Ե պապ, եւ սորա առ նա, յամս 1610 - 13: Յայսմ հետէ ցդար մի ողջոյն երեւին ըստ ժամանակս ժամանակս թուղթք քահանայապետաց Հռովմայ եւ կաթողիկոսաց Հայոց ( Փիլիպպոսի, Յակովբայ, Նահապետի, Աղեքսանդրի ): Առ Նահապետ ` ասի առաքեալ Իննովկենտեայ ԺԲ ի զընկուզենի աթոռն կամ գահ կաթողիկոսական: Յայն ժամանակ էր եւ յաճախութիւն լատին կրօնաւորաց քարոզչաց ` ՚ի Հայս, ՚ի Սպահան, յԵրեւան, ՚ի Կարին, ՚ի Շամախի, ՚ի Տփղիս, եւ այլն. ՚ի սկզբանէ ԺԷ դարու, նախ Կարմեղեանք եւ կրօնակիցք նոցին Օգոստինեանք եւ Թէատինք, ապա Յիսուսեանք ( զորս յիշէ Առաքէլ ՚ի պատմութեան նշխարաց Հռիփսիմեանց ), եւ Վեղարաւորք ( Գաբուչին ), որք ցկէս ԺԸ դարու տեւեցին, եւ ոմանք անդր եւս, եւ մինչեւ ցայսօր. այլ թղթակցութիւն քահանայապետացն դադարէ յաւուրց Աղեքսանդրի Ա, ՚ի 1711 եւ այսր. որոյ էր տրտունջ զքարոզչացն. եւ յաջորդք նորա ( Աստուածատուր, Ղուկաս, Սիմէոն ) ոչ սակաւ նեղեցին զմիաբանսն ընդ Հռովմայ, մինչեւ հարկ լինել հայրապետաց  Հռովմայ ` փոխանակ  նոցա գրել առ Շահն Պարսից  եւ առ արեւմտեայ թագաւորս ` ՚ի պաշտպանութիւն միաբանիցն: Եւ այսպէս ՚ի հարիւր եւ ութսուն ամաց հետէ ( եթէ ոչ սխալեմ ) լռեալ է բանագնացութիւն ընդ տիեզերական գահուն Հռովմայ եւ ընդ հայկականին, որ ` թէպէտ իւրոյ դաւանակցացն թուով եւ կարգաւ ` կրսեր է քան զայլս ոմանս, այլ առաջնութեամբ համախումբ դարձի ազգին ՚ի քրիստոնէութիւն եւ համասփիւռ  բնակութեամբ նոցին յամենայն կողմանս երկրի, մարթի յետ Հռովմայն ` հանրածաւալ  իմն երեւել քան զայլս. եւ ամենայն եւրոպացի ուղեւորաց  եւ այցելուաց ` վեհաշուք քան զամենայն պատրիարքունս երեւէին կաթողիկոսունք  Էջմիածնի. մինչեւ Վատիկան կամ Հռովմ հայկական կոչել զայն. այլ եւ ոչ ընդ լռութեամբ թողուլ ` յաշխարհագրական ծաւալմանն անդ իշխանութեանն ` զմեկուսի եւ զանհաղորդ մնալն յԱթոռոյ եւ ՚ի գլխոյ. յոր յամենյան ազգաց եւ ՚ի ծագաց երկրի ` միացեալ կան ուղղադաւան քրիստոնեայք: Ոչ էր արդեօք տեղւոյս յայսպիսիս հպիլ բանս, այլ եւ զանց առնել ՚ի սպառ ` անտեղի. քանզի եւ ոչ մի ոք ՚ի յօգնաթիւ այցելուաց Էջմիածնի կամ ստորագրողաց ` կարաց երբեք ՚ի մոռացօնս արկանել  զկրօնականն տեսութիւն, որ վեհագոյն է ամենայն տեսութեանց  եւ խնամոց ` յերկրի եւ անդր քան զերկիր. եւ զի գերագոյն է ՚ի Հայս աթոռն Էջմիածնի, անմարթ է եկեղեցւոյ եւ ազգի չունել ՚ի նմանէ մեծ ինչ ակնկալութիւն եւ պահանջ լուսաւոր եւ հոգեւոր: Այլ թողեալ մեր զմերս տեսութիւն ՚ի նոսին ՚ի տեսնողսն կամ յօտար այցելուս  մատիցուք առ նոսա եւ առ արտաքին ինչ դեպս: