Այրարատ

Հեղինակ

Բաժին

Թեմա

180. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹԻՒՆ

Բովանդակ գաւառս այս առ Պարսից իշխանութեամբ մասն համարեալ էր Նախճաւան նահանգի, այսպէս եկաց ընդ երկար եւ ՚ի նուաճման Ռուսաց. այլ առ մեօք յամի 1875 (4 - 16 ապրիլի ) սահմանեցաւ լինել առանձին գաւառ զոյգ ընդ Վայոցձորոյ եւ կոչիլ Շարուր - Տարալաղըզ, զի ունի իսկ բնական զուգութիւն ընդ նմա, ՚ի միում գետահովտի ( Արփայի ) գոլով երկոցուն, այլ հանգամանօք դրիցն յաւուրց անտի նախնեաց մերոց զատուցեալ լեռնակողմնն ` Սիւնեաց, Դաշտակողմն Արարատոյ եւ Վասպուրականի վիճակեալ էր: Մեք ըստ նախագրեալ պատճառի ` յերկուս որոշեմք վիճակս, ՚ի ՍԱՏԱՐԱԿ եւ ՚ի ՇԱՐՈՒՐ:

Յառաջնում աշխարհահամարի Ռուսաց ՚ի նուաճման երկրին (1830) ոգիք 8267 գտան ՚ի բնիկ Շարուր, յորս Հայք 1757. իսկ յամի 1873 համարեցան 24, 799 ոգիք, յորս Հայք 3424: - Ուրոյն վիճակագրութեամբ այսոքիկ են գեօղք Շարուրայ եւ թիւ տանց եւ բնակչաց նոցին ` ըստ երկրորդ նուագին (1873 ամի ). որոց որպէս վերագոյնդ յիշեցաք ` մեծագոյն մասն են Թաթարք, նշանակեալք Թ տառիւ, որպէս Քուրդք ` Ք, եւ Հայք ` Հ: