188.
ԲՈՒՍԱԿԱՆՔ
ԵՒ
ԿԵՆԴԱՆԻՔ
-
Թէպէտեւ
այսպէս
սակաւաջուր
են
Մասիք,
այլ
տակաւին
առոյգ
եւ
յուռթի
են
մարմանդք
արօտիցն
՚ի
միջին
գօտիսն.
եւ
այս
վասն
մերձաւորութեան
մշտաձիւն
սահմանին
`
որ
մեղմէ
զտապ
ամարանի,
եւ
վասն
յորդորութեան
ցողոյ,
եւ
տեղատարափաց:
Միջին
գօտի
համարի
՚ի
5000
ոտից
բարձրութենէ
ց
'11,
500
ստորեւ
քան
զայն
լանջակողմանքն
հիւսիս-արեւելեանք
`
կաւուտք
եւ
աւազուատք.
զխոպանուտ
երկրի
բոյսս
ընծայեն,
թուփս
նկնահասակս
եւ
փշուտ,
սակաւատերեւ
եւ
բազմաճիւղս,
դոյզն
խոտեղէն
ծաղկաբեր
բոյսս
եւ
սէզս.
յորոց
՚ի
յետնոցս
նշանաւոր
է
Սեզն
ոգնաբեր
(Dactylis
littoralis),
այսինքն
է
սնուցիչն
Որդանն
կարմրոյ:
Բարձրագոյն
գօտին
որ
՚ի
նշանակեալ
գծէ
անտի
11,
500
ոտից
ցսահման
մըշտաձիւն,
դուն
ուրեք
երեւեցուցանէ
բուսեղէնս,
եւ
այն
մամռաձեւ
գետնամած,
զի
եւ
գետինն
իսկ
համակ
քարեղէն
է:
Իսկ
՚ի
միջնումն
անդ
մասին
կամ
գօտւոջ
են
ընդարձակ
արօտք
Քրդաց,
որք
մշակեն
ուրեք
եւ
արտօրայս
ինչ
ցորենոյ
եւ
դարւոյ,
հաստատեալ
եւ
բնակարանս.
այլ
՚ի
զօրանալ
ցրտոյ
ձմերայնոյ
իջանեն
՚ի
վայր
՚ի
ձմերայնոցս ,
կամ
ցրուին
՚ի
գիւղորայս
Հայոց:
Գլխաւոր
արօտք
նոցա
են
՚ի
ձորատափին
մեծ
՚ի
միջի
երկոցուն
Մասեաց
եւ
՚ի
բոլորատափն
Քիփկէօլի,
ուր
՚ի
11,
000
բարձրութեան
`
գեղեցիկ
մարզք
են
ոռոգեալք
՚ի
ջրշեղջէ
անտի
կամ
՚ի
լճակէ
հաւաքելոյ
՚ի
հալից
սառամանեաց
եւ
ապաւէնք
կամ
թաքստոցք
`
մեծամեծ
վէմք
գլորեալք
՚ի
շուրջակայ
հրաբղխից
անտի.
վասն
որոյ
եւ
հեշտագոյն
կայան
վերելից
Մասեաց
համարի
տեղիդ.
դիւրագոյն
են
աստի
եւ
ելք
՚ի
կատարն:
Ծառք
թփատեսակք
հազիւ
ժամանեն
՚ի
բարձունս
5000
կամ
5500
ոտից.
միայն
՚ի
կողս
փոքուն
Մասեաց
կայ
պուրակ
մի
թխտենեաց
իբր
յ
'7800
բարձրութեան:
Ի
նոյն
սահմանի
գտանի
եւ
յԱւագ
Մասիս,
այլ
նուազագոյն
`
՚ի
ծառոց
այտի
՚ի
Հս.
Մ.
լանջակողմանն:
Ֆրէշֆիլա
որ
՚ի
գարնանային
եղանակի
յայց
ել
Մասեաց.
բաւական
առատ
ասէ
զալպեաց
բոյսս
՚ի
միջոցի
7
եւ
9000
բարձրութեան,
բոյսքդ
կամ
ծաղկունք
ալպեայք
թուին
ոչ
այնան
նուազունք,
զի
եւ
չէն
քաջ
քննեալք
՚ի
պատշաճագոյն
եղանակի.
այլ
որ
ինչ
՚ի
հարեւանցի
տեսոյ
նշանակեացն
են
նմանք
համատիպ
վայրաց
այլոց
լերանց:
Տեփեուկ,
Կանթեղնիճ,
Կորնգան,
Քարհերձուկ
(Saxifraga)
Կոտեմ,
գտաւ
եւ
ազգ
մի
Կորնգան
(Cerastium)
՚ի
մշտաձիւն
սահմանս,
՚ի
վեր
քան
զ
'13000
ուրանոր
երեւին
եւ
մամուռք
եւ
քարաքոսք:
Դուռընֆոր
որ
՚ի
10
եւ
11
օգոստ.
1701
ամի
ել.
այլ
ոչ
՚ի
բարձրագոյն
սահմանս
Մասեաց,
՚ի
քնին
բուսոց,
՚ի
լպրծուն
աւազուան
չետես
բայց
միայն
Գինիս
եւ
Փշուտ
Խազիրանս
(Astragalus
massiliensia
Epine)
եւ
յԱկոռոյ
՚ի
վեր
՚ի
վանս
եւ
յաղբիւր
Ս.
Յակովբայ
գնալով
`
յիշէ
զհասարակ
եւ
զծանոթ
բոյսս,
Սերկեւլիճ
(Cotonaster)
բոլորատերեւ
Լուադեղ
կապուտակ
(Conyza
acris
cerulea
C.
B) :
Բզնածարիր
պտղաբեր
նեղատերեւ
(Hieracium
fructicosum
angustifolium)
Յակոբուկ,
Աչքածաղիկ
(Euphrasia)
Թանթռնիկ
(Telephium)
Ելակմորի,
եւ
այլն.
եւ
երկուս
եւս
զոր
նորատեսակ
համարեցաւ
եւ
կոչեաց
Համասպրամ
արեւելեան
(Lychnis
orientalis)
եզնալեզուի
տերեւով,
եւ
զՄարեմածաղիկ
յարեւելեան
քարածերպն
(Geum
0rientalo)
նման
տերեւօք
հասարակ
ծնծղածաղկի
(Gymbalaria)
եւ
զերկոցուն
եւս
հանդերձ
ստորագրութեամբ
ընծայէ
պատկերս.
խնդութեամբ
յիշէ
եւ
՚ի
բարձրագոյն
եւս
գիրս
զանակնկալ
տեսակի
Վահշիժակ
ծաղկան
(Veronica)
թանթռնեկի
տերեւոք,
զոր
եգիտ
եւ
Բառսդ
՚ի
բարձրագոյն
եւս
գիրս,
ընդ
մէջ
10
-
12,
000
ոտից:
Ի
սկիզբն
ապրիլի
՚ի
սոյն
սահմանս
ետես
Տիւպուտ
(
յամի
1834)
ազգ
մի
Քրքմոյ
(Merendera
caucasica)
ծաղկեալ
յայն
ինչ
դեռ
ձիւնափարատ
գետնի:
Իսկ
Վակնէր
յամի
1843
-
1844
եգիտ
նոր
տեսակ
մի
Չտարլթի
(Alchemalia)
Խոտոր
կոճատերեւ,
եւ
զբնիկն
զԱրարատեանն
Ճարտարուկ
(Petrocalis
Araratica).
յաւազուտ
կողմանս
լերինն
`
զՀիրիկ
իբերական,
զոր
յետ
Լերկածաղկին
(
տես
յէջ
29)
գեղեցկագոյն
քան
զամենայն
լեռնածաղիկս
Հայոց,
ասէ,
նաեւ
բնաւից
յազգի
հիրիկ
ծաղկանց
կամ
վայրի
շուշանաց.
ազգ
ազգ
սպիտակ
Հովանեկաձեւ
ծաղկանց
եւ
դեղնորակ
Խառածաղիկս
(Ranunculus):
Բառսդ
՚ի
սկիզբն
ամսեան
հոկտեմբերի
ընդ
մէջ
12
-
13,
000
ոտից
բարձրութեան
եգիտ
Կորնգան
(Cerastium)
Քարհերձուկ
մշկահոտ
(Saxifrage
muscoides)
փոքրատերեւ
եւ
ջղուտ,
եւ
՚ի
քարածերպս
`
զչքնաղատեսն
Աստղիկ
լեռնային
(Aster
alpinus)
եւ
Աստղիկ
գեղաղեշ
(Aster
Pulchellus)
Կոտեմոյ
տեսակ
(Drada
Incompta)
Աւազուկ
կոր
(Arenaria
recurva)
Զանգակածաղիկ
քարհերձուկ
(Campanula
saxifraga):
Ակրկարհա
Կովկասեան
(Pyrethrum
Caucasicum)
Քօշամորուք
գաճաճ
(Tragopogon
pusillum)
Խազիրան
կակուղ
(Asstragalus
mollis)
Հզօրուկ
(Potentilla)
՚ի
միջոցի
12
-
13,
000
բարձրութեան
հանդերձ
վերնովդ
Անթեմ
(Anthemis
rigescens)
Սինձ
(Scorzonera
coronopifolia),
Շահոգրամ
առապարի
(Diantus
petreus)
Քաղցր
կորնգան
(Hadysarum
caucasicum).
Առուոյտ
(Trifolium
tricocephalum)
մեծամեծ
կապուտակ
ծաղկամբք,
Վայրի
կակաչ
(Pulsatilla
albana
B.
)
Տերեփուկ
գեղաղեշ
(Centaurea
pulcherrima)
եւ
Տերեփուկ
դեղնասպիտակ
(Cent
Ochroleuca):
-
Յազգէ
թփոց
յ
'7
-
8000
բարձրութեան
`
Գիհի,
վկայեալ
եւ
՚ի
Դուռնըֆորէ,
եւ
Սերկեւլիճ
միածաղիկ
(Contonaster
uniflora):
Յազգային
գիրս
՚ի
բժշկարանս
ոմանս
յիշի
Արեան
խոտ
(
Գան
օթու
ըստ
Թուրքաց,
եւ
Ըխմիմ
պելարի
ըստ
Արարաց
Sanguinaria)
եւ
ասէ
գտանիլ
«
՚ի
Մասիսու
տակն
մերձ
՚ի
գիւղն
Ակոռի
»:
Կոչի
եւ
«
Ոսկի
խոտ
(
որոյ
նշանն
այս
է
).
Չորս
տերեւ
ունի,
եւ
լինի
սփռեալ
՚ի
վերայ
գետնոյն,
եւ
տերեւի
երկայնութիւնն
երկու
թիզ
է,
եւ
՚ի
մէջն
`
գէտ
ճոտան
(
նման
Խնկողկուզակի
Polium
montanum).
եւ
՚ի
վերայ
տերեւոյն
`
ծայրերն
մանտր
փշեր
ունի,
եւ
կենայ
՚ի
մէջն
կոկ
վարոց
մի
`
զերթ
զտաճկինակ,
եւ
նորա
ծայրերն
կայ
հինգ
ծաղիկ
եւ
ծաղկի
գոյնն
մէկն
դեղին
կարմիր,
մէկն
ժեռ.
եւ
թէ
կտերս
զայդ
խոտդ
`
նա
ելանէ
կարմիր
արիւն.
եւ
ուր
հասանի
այն
արիւնն
`
կեղեւի
կաչին.
երբ
կտրես
`
պատրաստ
կաց
որ
արիւնն
քեզ
չհասնի.
առ
զիւր
տերեւն
չորցուր,
եւ
մանր
սղկէ
`
եւ
ձգէ
`
՚ի
վերայ
արճըճի
լինի
ոսկի
կարմիր,
եւ
այլն:
Եւ
յորժամ
որ
կամենաս
որ
առնուս
զայդ
խոտդ,
դու
դի
'
ր
տուփ
մի
որ
մոմած
լինի,
որ
կարես
առնուլ
»:
Ա
'
յլ
բժշկարան
ասէ
յարեւելակողմն
Գեղամայ
ծովուն
գտանիլ
այսմ
բուսոյ,
այլ
եւ
՚ի
լերինս
Կեղուայ,
այլովք
հանդերձ:
Շնչաւոր
արարածոց
ոչ
քաջ
ասպնջական
երեւի
լեառն
Մասեաց,
այն
`
յորմէ
համարին
իջեալ
ամենայն
ազգք
կենդանեաց
՚ի
բացման
տապանին
Նոյի.
՚ի
զեռնոց
եւ
ճճեաց
`
կարիճք
եւ
մոզիգք
զեռան
՚ի
ստորոտսն.
այլ
՚ի
բարձրագոյն
վայրս
տակաւին
ոչ
նշանակեցան
միջատք.
բայց
՚ի
ստորին
կողմանսն
եւ
յաւազուտս
ոչ
սակաւ
ազգս
ետես
Վակնէր
եւ
գոհացաւ
ընդ
գիւտն,
որպէս
ասէ.
շատք
յայնցանէ
սեփականք
են
աւազուտ
սահմանաց
ծովու
եւ
գետոց.
յիշէ
յոլով
Սեւ-իրանս
(Melasome)
մանաւանդ
յազգէ
կոչեցելոյն
Յոյր
(Pimelia)
եւ
զանուանեալսն
Tentyria
Blaps
եւ
Crodius.
ազգ
ազգ
Թիթռանց
միջին
եւ
հարաւային
Եւրոպիոյ,
հասարակ
Թիթեռն
կառին
(Papilio
Cardui)
եւ
կոչեցեալն
Մաքառն
(Pop.
Machaon):
-
Ոչ
ծանուցան
եւ
հաւք
մանունք
կամ
մեծք,
բաց
յԱգռաւուց,
յԱնգեղաց,
յԱրծրուեաց
եւյազգ
ազգ
Բազէից:
Ջրահաւք
առատ
յոյժ
գտանին
՚ի
ստորին
խաղս
Գինոյ
գետոյն,
Ճայք,
Հողամաղք,
Արագիլք:
Կարապ
վայրի
(
Փոր
),
Բադ,
Ջրհաւ,
(
աքլոր
)
սեւաթեւ
(Himanotopus
melanopterus):
Քաջահաւ,
եւ
այլն:
Ի
չորքոտանեաց
ցեղէ
ծանուցեալ
են
Նապաստակ,
մեծեղջիւր
Առինք
(Ovis
musimon)
եւ
վայրի
Այծեմունք
(Capra
aegagrus)
՚ի
գազանաց
`
Արջ,
Գայլ,
Լուսամն,
Աղուես
փոքր,
որ
տեսաւ
եւ
՚ի
սահմանի
ձեանց
՚ի
14,
000
բարձու,
Կատու
վայրի,
Կուզ
եւ
Յովազ,
ըստ
ոմանց
եւ
Ինձ
եւ
Վագր,
զյետինս
յիշէ
Դուռընֆոր
`
իբր
ականատես
այժմու
քննիչք
երկբային,
զի
ոչ
ոք
՚ի
նորոցս
ետես,
սակայն
գիտնական
ուղեւորն
այն
՚ի
սկիզբն
ԺԸ
դարու
`
այնքան
յաճախ
խօսի
զվագերց
Մասեաց,
եւ
թէ
որպէս
թակարդօք
ըմբռնեն
զկորիւնս
նոցին
եւ
տանին
առ
Շահն
Պարսից,
զի
ոչ
անհաւան
ինչ
թուի
երեւել
անդ
գազանացդ,
եթէ
ոչ
այժմ
այլ
յայնժամ:
Բայց
եւ
Մորիէ
՚ի
սկիզբն
դարուս
հաւանի
ոչ
միայն
վագերս
մանունս
լինել
անդ,
այլ
եւ
Առիւծ.
եւ
ահեղ
քան
զբնաւս
`
Օձս
մեծամեծս.
յորոց
վիշապ
մի
զայնու
ժամանակաւ
երեւեալ
՚ի
լեռնանցսն
որ
՚ի
միջի
երկոցուն
Մասեաց
`
պակուցեալ
արգելոյր
զանցս
կարաւանաց:
Անմարթ
է
աստանոր
չյիշել
ընդ
սոսին
զառ
՚ի
նախնեաց
մերոց
աւանդեալ
երկոսին
մեծամեծ
որսկանսն
զԿինճ
եւ
զԻշավայր,
զակամբք
Գինայ
».
ուր
ել
Արտաւազդ
Բ
«
յետ
սակաւ
ինչ
աւուրց
թագաւորելոյն
իւրոյ,
անցեալ
զկամրջաւն
Արտաշատ
քաղաքի
…
(
եւ
)
աղմկեալ
իմն
՚ի
ցնորից
խելագարանաց
`
ընդ
վայր
յածելով
երիվարաւն.
անկանի
՚ի
խոր
իմն
մեծ
եւ
խորասոյզ
լեալ
`
անհետի
».
եւ
այսպէս
ըստ
Վիպասանիցն
Հայոց
`
՚ի
գլուխ
ելանեն
անէծք
հօր
նորա.
զի
ըստ
Խորենացւոյ
`
«
՚ի
մահուանն
Արտաշիսի
բազում
կոտորածք
լինէին
ըստ
օրինի
հեթանոսաց,
դժուարի,
ասեն:
Արտաւազդ,
ասելով
ցհայրն:
Մինչ
դու
գնացեր,
եւ
զերկիրս
ամենայն
ընդ
քեզ
տարար:
Ես
աւերակացս
ո՞րպէս
թագաւորեմ:
Վասն
որոյ
անիծեալ
զնա
Արտաշիսի
ասաց
այսպէս.
Եթէ,
Դու
յորս
հեծցիս
յԱզատ
՚ի
վեր
՚ի
Մասիս,
Զքեզ
կալցին
Քաջք,
տարցին
յԱզատ
՚ի
վեր
՚ի
Մասիս:
Անդ
կացցես
եւ
զլոյս
մի
տեսցես
»:
Աստի
եւ
աշխարհածանօթ
աւանդութիւնն
առ
ռամիկ
նախնիս
մեր,
եթէ
Արտաւազդ
անդ
«
արգելեալ
կայ
յայրի
միում,
կապեալ
երկաթի
շղթայիւք,
եւ
երկու
շունք
հանապազ
կրծելով
զշղթայսն,
ջանայ
ելանել
եւ
առնել
վախճան
աշխարհի,
այլ
՚ի
ձայնէ
կռանահարութեան
դարբնոց
`
զորանան,
ասեն,
կապանքն
»:
Ի
բաց
թողեալ
զառասպելսն
`
նշանակեսցուք
նախ
՚ի
բընականացն,
զի
եւ
ցարդ
կինճք
յոլովութեամբ
տեսանին
՚ի
շամբս
Երասխայ
առ
ստորոտով
Մասեաց.
իսկ
իշավայրիքն
կամ
ցիռք
այժմ
չեն
անդ
ծանուցեալ.
այլ
չէ
անդէպ
յառաջին
ժամանակսն
մինչեւ
յակունս
Գինայ.
այսինքն
է
ընդ
մէջ
Ակոռւոյ
եւ
Թաքեալդուի
(
Գինոյ
բլեր
)
թափառել
չորեքտասանեացդ.
սիրելի
որոք
եւ
նպատակք
դիպաձիգ
ազատացն
Հայոց.
զորաց
զհետ
մտեալ
մոլին
այն,
որ
եւ
ըստ
անգիր
աւանդութեան
ճանաչիւր
՚ի
ծննդենէն
եւեթ
մոլութեամբ
լեալ
`
մինչեւ
նովիմբ
եւ
վախճանեցաւ
»,
ոչ
զգուշանալով
վտանգաւոր
վայրացն
՚ի
հապճեպ
պնդանսն
`
ինքնին
երիվարուն
եւ
բարակօքն
որս
եղեւ
ահաւոր
Վհին,
աճեցուցեալ
այնու
զարհաւիրս
տեղւոյի,
եւ
յինքն
յաւելեալ
զՇիդար
անուն: