Սիսական

Հեղինակ

Բաժին

Թեմա

13. ՎԱՆՈՐԱՅՔ. -

Մեծ վկայ կրօնական բարգաւաճանաց եւ բարեպաշտութեան Սիւնեաց են բազմաթիւ եւ նշանաւոր վանորայք աշխարհին, յորոց միայն ի թագաւորութեան Բաղաց լուաք քառասունեւութ վկայեալ ի պատմչէն, այլ թուի ինձ եթէ զմեծագոյնսն եւեթ նշանակիցէ դա. եւ ըստ այնմ ի համօրէն Սիւնիս հարկ էր հարիւրաւորաց լինել, որոց եւ ոչ սակաւուց մնան ցարդ շատ կամ սակաւ աւերակք, ոմանք յայտնիք եւ ոմանք անյայտ անուամբ. որպէս եւ յիշատակեալքն ի նախնեաց ` կէսք յայտնի են եւ այժմիկ եւ այլք ոչ, եւ յոյժ սակաւք ոմանք ցարդ ի շինութեան, որպէս տեսցին ի տեղագրութեան իւրաքանչիւր գաւառաց. յոր ` մինչչեւ մխեալ ` պատշաճ համարիմ կարգել աստանօր որչափ ինչ գտի անուանս վանաց, ծանօթս եւ անծանօթս. ընդ նոսին կարգեալ եւ զգեօղս որոց անուանք վանք բառիւ բարդեալ են, համարելով այնպէս կոչեցեալ ` վասն լինելոյ ի նոսին եւ վանաց:

Աբկայ վանք.

Ադա Աանապատ ( ի ցամաքակղւոջ  Արեգունւոյ )

Ածոբի Վ.

Ագուլեաց  Վ. Ս. Աստուածածին

Ահերմոնի Վ. որ եւ Քարէվանք

Աղբերք Վ. տ. Գլաձոր

Աղուոյ Վ.

Ամաղու Անապատ

Ամասրոյ Վ.

Ամենափրկիչ Վ. ( Ջուղայի )

Անճից Անապատ ( Ս. Մինաս )

Ապարաներոյ Վ.

Ապրակունեաց Վ.

Աստապատայ Վ. Կարմիր Վ. Ս. Ստեփանոս

Աստուածածնի Անապատ ( ի Ցախաց-քար ) 

---------------------------------------- ի Հալիձոր ( Կուսաստան )

---------------------------------------- ի Շինահեր ( Կուսաստան )

---------------------------------------- ի Նորատուս ( Կուսաստան )

Ս. Աստուածածին Վ. ի Վայոց ձոր

Արանց Անապատ

Արատինից Վ.

Արարուց Վ.

Արտաւազի ապարանք, Անապատ

Բակուրի Վ,

Բաղակու  քար Վ.

Բիւրոտի Վ.

Բոլորաբերդ Անապատ,

Բըստոյ Վ. Ս. Ստեփանոս

Բրտիայրեաց Անապատ

Գադավանք,

Գանձափարախու Վ.

Գարավանք,

Գլաձոր ( Գայլեձոր ) Վ.

Գնդայի Վ.

Գեղոյ Վ.

Գէթի Վ.

Գնդեվանք. Գնդայի Վ.

Գոդեվանք. Գուդավանք

Գոլոշտի Վ.

Գողորեաց Վ. Ս.

Գրիգորի Վ. ի Վանեվան

Դադէի Վ. Դուդէի Վ.

Դափուց Վ.

Դերբավանք

Երիցավանք.

Երկտասանց Վ.

Երնջակու Վ. Ս. Կարապետ

-------------------- Ս. Գէորգ.

Զաւաչրի Վ.

Զուարի  Վ.

Թանահտի Վ.

Թանատէ  Վ.

Թովմայի Վ. յԱգուլիս

Իլկէվանից Անապատ Կուսանաց

Լատիկ Անապատ

Լերինդ Վ.

Լէհէվանք կամ Լոհայ Վ.

Լուսկէվանք

Խաչատրոյ Վ.

Խաչի Վ. ի Վանանդ

Խոլավանք,

Խոտակերաց Վ. Քարակոփ

-------------------- Հին Վանք, Ուռոց քար,

Խորաձոր Անապատ

Ծիծեռնավանք

Կալերոյ Վ.

Կաչավանք,

Կապից Վ. վանք,

Կատարոյ Վ.

Ս. Կարապետի Աւագ Անապատ,

Կարճեւանու Վ. Ս. Ստեփանոս

Կարմիր Վ. տ. Աստապատու եւ Որոտան Վ.

Կթանոցի Վ. Վանավան

Կնեվանք, Կիւնէի Վ.

Կոթայ Անապատ Կուսանաց 

Կուռափայ ձորոյ Վ.

Կուսանաց Անապատի ի Նորատուս

Կուրավանք

Կուքի Վ.

Կտչոյ Վ.

Հալի ձորոյ Անապատ Կուսանաց

Հայր Յովհաննավանք

Հարանց Անապատ

Հերմոնի Վ.

Ձեռատի Վ.

Ձիւնասարայ Վ.

Ղօշայ Վ. Ցախաց-քար,

Մաղարդայ Վ. Ս. Ստեփանոս

Մամասայ Վ.

Մանլեւու ( Ամենափրկիչ ) Անապատ

Մասրուց Անապատ

Մաքենոց Վ.

Մեղրոյ Վ. Ս. Յովհաննէս

Մկրտչի Վ.

Մցգունի Վ. Ս. Ստեփանոս

Յովհաննավանք

Ս. Յովհաննու Վ. յԱստապատ

Նորավանք. Ամաղու

Նորավանք միւս ( ի Բղենս )

Շահապօնից Վ. Ս. Աստուածածին

Շամբի Վ. տ. Մաղարդայ Վ.

Շաղատայ Վ.

Շաղուագայ Վ.

Շատանեայ  Վ.

Շատի Վ.

Շատիկ Անապատ

Շաքէի  Վ.

Շոռոթայ Վ. Ս. Լուսաւորիչ

Ոստին գեղջ Վ.

Որդիշոյ  Վ.

Որոտնայ Վ. Կարմիր Վ.

Պաղաւերճի Վ.

Պատանդավանք,

Պետրոսկայ  Վ.

Պուհավանք,

Պօղոսի Վ.

Ջաղաց Վ.

Ջուղայի Վ. տ. Ամենափրկիչ

Սալկուտի Անապատ

Սափչի Անապատ

Սեւան

Սիոնի Վ.

Սիւնի Վ. կամ Անապատ. տ. Շաղատայ Վ.

Սպիտակաւոր Աստուածածին. Կիւլվանք

Ս. Ստեփանոսի Վ. տ. Մաղարդ, Շամբ, եւ այլն.

Սրկղօնից Վ. Ս. Գէորգ

Վահանու Վ.

Վաղանդնոյ Վ.

Վանավան, տ. Կթանոց

Վանաց Վան կամ Վանավան միւս

Վառիոյ Վ

Վարդավանք կամ Վարդանեաց Անապատ

Վարոսի Վ.

Տաթեւու Վ.

Տանձափարախ

Տեռնավանք

Տեւի Վ

Ցախացքար Վ. Ղօշավանք

Ցուրայ Վ

Ցուրտաբերդի Վ

Փառաւորտոյ Վ.

Քարատակի Վ. տ. Աստապատու Վ.

Քարեվանք

Քարկոփ. տ. Խոտակերից Վ.

Քռնոյ Վ

Քոլատակի Անապատ Աստուածածնի

Քրօնից Վ

Օծոպոյ Վ. Ս. Աստուածածին

Այսոքիկ թերեւս սակաւք ի բազմաց: Բայց Սիւնիք ոչ յաշխարհի իւրեանց միայն, այլ եւ ի հեռաւորն յԵրուսաղէմ վանաշէնք գտան քան զյոլովս ի տոհմից Հայոց քանզի յիշին անդ յանուն նոցա վանք Ս. Գէորգայ, երկու եւս վանք առանց անուան ` յարեւելակողմն  Երուսաղեմի, եւ միւս ի Ձորն Սաբայի, դարձեալ միւս եւս ի Ձորըն Յովասափու, նոցին շինած եւ Բատրոյ անուանեալ վանքն: Նոյն ինքն պատմիչն ( Օրպելեան )  թուի ի վախճան գրոցն կարգեալ եւ զորաքնութիւն հասից Եկեղեցւոյ, այսինքն եպիսկոպոսական աթոռոյ ըստ հին սահմանին, գիւղորայից երկոտասան  գաւառաց աշխարհին, եւ դասակարգեալ են յանուանէ 677  գեօղք, յայտ է թէ հարկատուքն միայն եւ նշանակի իւրաքանչիւր չափն, որ է բեռն ցորենոյ, չիք նուազ քան զվեց բեռն, եւ ոչ աւելի քան զքսան, ( բաց ի միոյ Շնոյհերք աւանէ, որոյ հարկ է 24): Ի յետին դարս նուազեալ է հարկե, մանաւանդ թէ թիւ գիւղորայից ` աւերելոց կամ բնակելոց յայլազգեաց. եւ ընդ ժամանակս ժամանակս միաբանից Տաթեւու արարեալ է նոր ցուցակս հարկաց կամ տրից վանիցն, երբեմն շահի եւ աբասի դրամօք Պարսից, եւ երբեմն չափուք արմտեաց, որպէս յիշեսցի եւ ի տեղագրութեան Տաթեւու:

Արժանի է նկատման ոչ սակաւ վանաց կոչիլ կամ նուիրիլ յանուն Ս. Ստեփանոսի Նախավկայի, որպէս Թանահատին, Մաղարդայ կամ Շամբի, Աստապատուն, Վաղադնոյ, Կարճանանի, Նորավանից, Բըստոյ, Մցգունի, Գլաձորոյ, եւ այլն. թուի թէ մասն ինչ նշխարաց սրբոյն էր բերեալ ի Հայս. գուցէ յառաջ իսկ քան զԼուսաւորիչն մեր, եւ բաժանեալ յայլեւայլ կողմանս նահանգիս, մանաւանդ յեզերս Երասխայ: - Նշանաւոր է ի մոին եւ յոլովութիւն Անապատից Կուսանաց, որպիսիք Շնհերոյն, Հօչանցն, Դափուց, Իլկեվանից, Նորատուաց, եւ այլն. յայտ է թէ ի նորոգութեան վանական կարգաց յ ' ԺԷ դարու, հաստատեցան եւ Կուսաստանք, այլ եւ յառաջին դարս երեւին ծաղկեալ կուսութեամբ եւ անապատք Սիւնեաց: - Նշանաւոր հանդէս կամ երեւոյթ մի եւս կրօնական ի Սիւնիս ` եղեւ կարգն եւ եկեղեցի անուանեալ Միաբանողաց ( ընդ Հռովմէականին ) յԵրնջակ գաւառի եւ ի Ճահուկ եւ ի մերձաւոր սահմանս ուրեք, որ եւ տեւեաց անդ առանձին եպիսկոպոսաւ եւ վանորայիւք աւելի քան չորս դար ( ԺԴ-ԺԷ ), որպէս յիշեսցի ի տեղագրի կողմանցն ` ուրոյն դրուագաւ: