Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

Անիրաւ միտք եւ անպիտան մարմին իմ
Թուլացան բարեաց, որ դիզացան մեղք իմ,
Զի ոչ խոկեաց պարգեւսն, զոր ետ աստուածն իմ.
Դարձիր եւ զղջա համայնից մեղաց:

Ւիւսեալ աստիճանաւ չորէքտասանից,
Իշխանութեամբ մեծի սուրբ գաւազանաց,
Կարգակից եղեր նախնոյն րաբունեաց.
Դարձիր եւ զղջա համայնից մեղաց:

Եպիսկոպոսութեան կարգին օծեցար,
Տէառն Եղիազարու ձեռնադրեցար,
Վասն է՞ր կրկին ի մեղս շաղախեցար.
Դարձիր եւ զղջա համայնից մեղաց:

Տեառն հրամանաւն եղէր պաշտօնեայ,
Կապոսու վանից սրբոյն Յակոբայ,
Որովհետեւ սրբութեամբ ծառայես նորա.
Դարձիր եւ զղջա համայնից մեղաց:

Ի սուտ կենցաղոյս խենէշ պճնելով,
Գոռօզ եւ հպարտ շրջագայելով,
Մոռացար զանանց կեանսն անձնիշխան գոլով.
Դարձիր եւ զղջա համայնից մեղաց:

Քարոզելով այլոց յոյժ ուսուցանիս
Եւ դու գործոց բարեաց բնաւ ոչ հպիս,
Զի՞նչ օգուտ է խրատելդ, ի քեզ ոչ շահիս.
Դարձիր եւ զղջա համայնից մեղաց:

Է', յանմիտ Աւետիք, զաշխարհս է՞ր սիրես,
Զի որչափ մեծանաս, տիրել ոչ կարես,
Ջանալ ԼԱՄԱՊԷՃ թըվին մեղաց գոչեսցես.
Դարձիր եւ զղջա համայնից մեղաց: