ԺԸ դարի մի երկխօսութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԺԸ դարի առաջին քառորդի մի երկխօսութիւն



ԺԸ  դարի  առաջին  քառորդում  Այսրկովկասում  եւ  հարեւան  երկրներում  իրավիճակի  կտրուկ  փոփոխութիւնները  (տեղական  ժողովուրդների  ազատագրական  պայքարը աֆղանների  կողմից  Սպահանի  գրաւումը ռուս-թուրքական  ծաւալապաշտական  հակամարտութեան  սրումը Այսրկովկասի  թուրքական  ռազմակալումը  եւ  այլն)  բազմիցս  է  արժանացել  պատմագիտութեան  ուշադրութեանը։  Հրատարակուել  ու  շարունակուելու  են  հրատարակուել  աղբիւրագիտական  նորանոր  վկայութիւններ  տարածաշրջանային  քաղաքական  ու  տնտեսական  փոփոխութիւնների  վերաբերեալ։

Արդէն  երկար  ժամանակ  է ինչ  իր  վրայ  է  հրաւիրել  շատ  պատմաբանների  ու  աղբիւրագէտների  ուշադրութիւնը  ԺԸ  դարի  առաջին  կէսին  տարածաշրջանում  քաղաքական  ու  տնտեսական  լայն  գործունէութիւն  ծաւալած  մի  հայ  անհատի՝  Եղիա  Մուշեղեան  Կարնեցու  թողած  հսկայածաւալ  բազմաժանր  գրաւոր  ժառանգութիւնը 1 ։  Եղիա  Մուշեղեանի  թողած  գրական  ժառանգութեանն  առաջինը  մենագրօրէն  անդրադարձաւ  Վիեննայի  Մխիթարեան  հայրերից  Հ Համազասպ  Ոսկեանը որը  յատուկ  քննութեան  նիւթ  դարձրեց  Եղիա  Մուշեղեան  Կարնեցու  կողմից կեանքի  վերջում  շարադրուած  ինքնակենսագրական  բնոյթի  գործը՝  «Պատմութիւն  իմն  կարճառօտ  ի  վերայ  անձկութեանց  Եղիայիս  Աստուածատուրեան  Մուշեղանց զորս  կրեցի  ի  ազգէն  ֆռանկաց մանաւանդ  ի  խաբեբայ  կրօնաւորացն  եւ  ի  սուտ  եխպայրց  եւ  բարեկամ  կոչեցելոց»  խորագրով  Վիեննայի  Մխիթարեան  ձեռագրատանը  պահուող  թիւ  980  ինքնագիրը 2 ։

Կեանքի  վերջում  շարադրած  այս  գործում  հեղինակը կարծես ամփոփում  է  իր  ապրած  կեանքը ոչ  տեղական  նշանակութեան  այն  դէպքերն  ու  իրադարձութիւնները որոնց կամայ  թէ  ակամայ մասնակից  էր  դարձել  ինքը։

Մանկութեան  տարիներին  հօր  կողմից  ուսման  ուղարկուեց  Կարնեցի  նշանաւոր  մտաւորական միաժամանակ  կազմարար  եւ  գրավաճառ  Ուրախ  Գրիգորի  մօտ « յանձնեց զիս հայրն իմ ի նօտարի ումեմն, զի յուս[ա]նիմ զտառս հայոց, քանզի գրագէտ էր այրն այն եւ արուեստիւ կազմարար եւ գրգածախ, որոյ անուն էր տիրացու Գրիգոր. մակ Ուրախութիւն վերաձայնիւր »  . 6ա) 3 ։

Ուսման  հետագայ  ընթացքը  նրա  կեանքը  տասնամեակներով  կապեց  Էրզրումում  հաստատուած  Հռոմի  կաթոլիկ  միսիոներների՝  յիսուսեանների  եւ  յատկապէս՝  վեղարաւորների  (կապուցինների)  հետ։  Լեզուական  ու  դաւանական  կրթութիւն  ստանալով  վերջիններիս  մօտ ընդունելով  կաթողիկէ  դաւանութիւն`  միաժամանակ  երկարատեւ  ծառայութեան  է  անցնում  նրանց  հաստատած  առաքելական  կենտրոններում՝  Կարինում Թիֆլիսում Գանձակում Շամախիում Թաւրիզում Սպահանում  եւ  այլուր 4 ։

1689 թ ծնուած  Եղիա  Կարնեցին  շատ  արագ  մեծ  յաջողութիւնների  է  հասնում  շարունակելով  իր  հօր  գործունէութիւնը՝  վաճառականութիւնը։  Նրա  հաշուեմատեանները որոնք  սկսւում  են  1713  թ.,  վկայում  են  ունեցուածքի  եւ  կատարուած  առեւտրի  մեծ  ծաւալների  մասին։  Աւելի  ուշ թողնելով  անհատական  գործունէութիւնը Եղիան, 1718-1720  թթ Արեւելահնդկական  առեւտրական  ընկերութեան  Թաւրիզի  կառավարչի  օգնականն  էր  եւ ըստ  էութեան հիմնականում  ինքն  էր  վարում  ամբողջ  առեւտրատնտեսական  գործունէութիւնը։  Դատելով  պահպանուած  մեծաքանակ  փաստաթղթերից՝1721-1724  թթ անհամեմատ  աճում  են  Եղիա  Կարնեցու  գործունէութեան  ծաւալները 5 ։  Միաժամանակ հաշուի  առնելով  վերջինիս  անձնական  կարողութիւնները ֆրանսիական  կողմը  նրա  վրայ  է  սկսում  դնել  նաեւ  որոշ  դիւանագիտական  առաքելութիւններ։  Անձնական  շփումները ճկուն  յարաբերութիւնները  շահի վեզիրի պարսկական  արքունիքի  անդամների եւրոպական  դիւանագիտական  առաքելութիւնների  անդամների  հետ  վերջին  դերը  չխաղացին  այն  բանում որ  շուտով  նրան  յանձնարարուեց  դեսպանի կարգավիճակով  Ռուսաստան  եւ  ապա  Եւրոպա  տանել  եւրոպական  միապետերին Հռոմի  պապին  եւ  ռուսական  իշխանութիւններին  ուղղուած  շահ  Թահմասպի  նամակները։  Սակայն Եղիային  վիճակուած  չէր  իրագործելու  այդ  առաքելութիւնը։  1724  թ Աստրախանից  դէպի  Մոսկուա  ճանապարհին՝  Կասիմովում Եղիան  ձերբակալւում  է  եւ  տեղափոխւում  է  Պետերբուրգի  մօտ  գտնուող  Շլիսենբուրգի  բերդը։  Եղիա  Կարնեցին առանց  դատ  ու  դատաստանի ռուսական  զանազան  բանտերում  մնում  է  մինչեւ  1736  թ. ։  Եղիայի  ձերբակալութեան  գործում  վերջին  դերը  չեն  խաղում  իր  միջավայրից Թաւրիզի  ֆրանսիացի  եւ  լեհ  վեղարաւոր  միսիոներները որոնք փորձելով  կանխել  ռուս-իրանական  մերձեցումը ռուսական  իշխանութիւնների  առաջ  զրպարտում  են  Եղիային։  Ռուսական  բանտից  արձակուելուց  յետոյ  Եղիա  Կարնեցին  անցնում  է  Եւրոպական  մի  շարք  երկրներ անօգուտ  փորձում  շտկել  ստեղծուած  իրավիճակը։  Նոյնպիսի  անյաջողութեան  է  հանդիպում  նա  նաեւ  Արեւելքում՝  Թուրքիայում  եւ  Պարսկաստանում ուր  արդէն  իշխանութեան  գլուխ  էր  անցել  Նադիրը։  Ի  վերջոյ  հանգրուանում  եւ  վերջին  օրերն  անցկացնում  է  հայրենի  Խոտորջրի  Կրման  գիւղում ուր  եւ  աւարտում  է  վերոյիշեալ  ձեռագիրը որի  սկզբում  պայման  է  դնում  հետագայ  հայ  սերնդի  առջեւ՝  «   եթէ դուք եւս ունիք նախանձ եւ ջան, որպէս որ ես, նայ պարտիք ամենայն ջանիւ լոյս ածել այս իմ աշխատան[ք]ն` ի պարծանս ձեր եւ հետակայ սերնդոցն մերոց, քանզի ջան եւ դիտաւորութիւն իմ այն է, զի տպագրեսցի եւ տարածեսցի ընդ յամենայն ազգս    եւ այսու ճանաչեն զազգն մեր, եւ զթշնամին ազգին մերոյ, նայ եւ զարմանան, թէ այսպիսի գործ գործեցաւ ի մէջ աշխարհիս»  . 3a):

Ստորեւ  հրատարակում  ենք  Եղիա  Մուշեղեան  Կարնեցու  վերոյիշեալ  ձեռագրից մեր  կարծիքով կարեւորագոյն  մի  հատուած  (որպէս  առանձին  մատենագրական  միաւոր) որը  հարուստ  նիւթ  է  պարունակում  ԺԸ  դարի  առաջին  կէսի  հայ-արեւմտաեւրոպական հայ-իրանական հայ-ռուսական  փոխյարաբերութիւնների  պատմութեան  ուսումնասիրման  համար։  Միաժամանակ  օգնում  է  ճշգրտելու  Արեւելք-Արեւմուտք  եւ  Հիւսիս-Հարաւ  խաչմերուկներում  հայ  ինքնութեան  դրսեւորման  զանազան  դրուագներ 6 ։

Պատմագրութեան  տեսակէտից  այս  երեւակայական  ( բայց ոչ անհաւանական ) զրոյց-հարցուպատասխանը  շօշափում  է  բազում հարցադրումներ որ  առկայ  են  ժամանակի  մտայնութեան  մէջ Արեւելքում  ԺԷ  դարի  վերջին  ԺԸ  դարի  սկզբին  տնտեսական  ու  քաղաքական  գործունէութիւն  իրականացնող  եւ  Եղիա  Կարնեցու  հետ  անձնական  ու  գործնական  կապեր  ունեցած  ինչպէս  կաթոլիկ  կղերի  (Վիլլոտ Մոնիէ Կրուշինսկի…) այնպէս  էլ  աշխարհիկ  անձանց՝  վաճառականների դիւանագէտների  (Բերգար Ռիշար Միշել Գարդան մարկիզ  դը  Վիլնեով…)  տպագիր  եւ  անտիպ  աշխատութիւններում 7 ։

Միաժամանակ  ակնյայտ  են  դառնում  մեծ  կենսափորձ  ունեցող  հեղինակի  իմացաբանական  ու  տրամաբանական  հմուտ  կարողութիւնները հասարակական  փոխյարաբերութիւնների  անդրկուլիսային  իմացութիւնները։

Ինչպէս  ԺԸ  դարի  առաջին  կէսի  հայ  ազգային  ու  հասարակական  գործիչներից  շատերի այնպէս  էլ  Եղիա  Կարնեցու  վրայ  յստակ  ազդեցութիւն  են  թողել  տարածաշրջանում  դարի  առաջին  քառորդի  ռազմա-քաղաքական  անցուդարձերը։  Այսրկովկասի  թուրքական  ռազմակալումը հայ  ազգային-ազատագրական  պայքարի  պարտութիւնը դէպի  հարաւ  իջնող  ռուսական  զօրքերի  օգնութեամբ  «ոտքի  կանգնելու»  յոյսերի  ի  դերեւ  ելնելը արտագաղթի  ահագնացումը բնականաբար հայ  ազգային  գործիչներից  ոմանց  մօտ  ծնում  էին  անզօրութեան  ու  յուսախաբութեան  ալիքից  առաջացած  հոռետեսական  տրամադրութիւններ 8 ։  Դրանցից  զերծ  չի  նաեւ  Եղիա  Կարնեցու  գործը չնայած  նրա  մօտ  շարունակում  է  գերիշխող  մնալ  իմացաբանական  մարտնչողականութիւնն  ու  ազգային  շահերի  գիտակցութիւնը։

Ստորեւ  հրատարակուող  բնագրային  հատուածից  յապաւել  ենք  միայն  նեղ դաւանաբանական  հարցադրումներ  ու  վէճեր  պարունակող  մասը։  Քանի  որ  ամբողջական  բնագիրը  պատրաստել  ենք  հրատարակութեան  եւ  այն  լոյս  կը  տեսնի  առանձին  հատորով այստեղ  աշխատել  ենք  նուազագոյնի  հասցնել  ծանօթագրութիւններն  ու  բնագրային  բացատրութիւնները։  Ստորեւ  հրատարակուող  հատուածում  լիովին  պահպանել  ենք  հեղինակային  ուղղագրութիւնը՝  բնագրից  տարբերուող  տառատեսակով  շեշտելով  ակնյայտ  ուղղագրական  թերիները միաժամանակ  հրաժարուելով  բնագրային  կէտադրութիւնից։



***********

/206a/Է
Յիսուս Քրիստոս
Այսուհետեւ սկ[ս]իմ գրել, զ օ ր ինչ վիճաբանեցաք ընդ ֆռանկ ե խ պօրն.

Հ.  Բարի տեսաք զքեզ, պարո՛ն։

Պ.  Բարի առաքեցար, դու իմ սիրելի՛, բայց ոչ ճանաչեմ զքեզ, թէ դուն  օ վ էս, կամ վասն ոյր պատճառի եկիր առ յիս՝ ոչ գիտեմ։

Հ.  Ես եմ այր ֆռանկ, որ եկի առ քեզ, առ ի հարցանել քեզ եւ յիմանալ զքէն, թէ վասն  յ է՞ր այ տ քան վատահամբաւեցիր զազգն մեր, մանաւանդ այ տ քան պարսաւեցիր զմեր կր ո նաւորքն։

Պ.  Յոյժ բարի եկիր։ Ես եւս ցանկայի զայ տ,  որ այր ոք ի ձէն ճ  հարցանէր յինէն ի վերայ ամենայն բանից իմոց, զորս գրեցի եւ առնոցոյր յինէն զլիակատար պատասխանն, զի բառնիցիր ի միջոց զամենայն տարակուսութիւնն պատմութեանց իմոց, քանզի վասն յոյժ համառ ո տելւո[յ] բանս, բազում ինչ մնաց տարակուսելի։ Աստուած առաքեց զքեզ, որ զքո յ  հարցանելովն բառնի ամենայն տարակուսութիւն ի միջոյ եւ լինի իմ ամենայն պատմութիւնն ճշմարիտ, յաղթ օ ղ եւ հաստատ։

և Ասացիր, վատահամբաւեցիր զմեզ եւ պարսաւեցիր զմեր կր ո նաւորքն։ Ինձ քաւ եւ մի լիցի վատահամբաւել զոք եւ պարսաւել ու /206b/ մեք թարց պատճառի եւ ի զուր միայ[ն] թէ կամեցայ խրատել զձեզ եւ զձեր կր ո նաւորքն եւ պակասութիւն ձեր դնել առա չ ն աչացն ձերոց, զի ապաշաւէք եւ զեկանէք ի բարձրայսն հպարտութեն ն է ձերմէ, ուղղիք դուք զձեզ, ճանաչելով զձեր պակասութիւն, զի լիցի ինձ վարձ, քանզի դուք կարի յոյժ հպարտացեալ էք ի վերայ ձեր սնոտի գիտութեամբ։ Աստուած կամեցաւ ինձ նման տգիտիւ խ ա րատել զձեզ եւ առա չ ի աչաց ձերոց դնել զպակասութիւնն, որժամ որ Տէրն մեր յանդիմանեց զդպիրս եւ զփարիսեցիս վասն պակասութեանց իւրեանց, ոմանք գայթակղեցին եւ ոմանք սկսէ յ ին դիմամարտիլ ընդ Յիսուսի 9 ։

Հ.  Դիցուք, թէ այ տ պէս է։ Եթէ դու լաւ քրիստոնեայ ես, ընդէ՞ր եւ դուն ոչ պահես զպատուէր Տեառն մերոյ, որ ասաց թէ՝  կեղծաւո՛ր նախ հան զգերանն յականէ քումմէ եւ ապայ հանե շչ իր զշիւղն յականէ եխպօրն 10 ։

Պ.  Բարի հրամայեցիր եւ արդար ասացեր, զյոր այ տ պէս է, վասն այսորիկ վերո[յ] յայտնեցի ձեզ եւ առա չ ի աչաց դրի մեր եւ ձեր պակասութիւնն, զի շնորհէք ենթադատել… արդ, աղաչեմ երդմնեցուցանել եւ հարկ ի վերայ քո յ  դնեմ. դուք, որ ձեզէն շատ գիտուն համարիք, մեր եւ ձեր պակասութեան դրեք առա չ ի ձեր. վասն Աստուծոյ եւ թարց աչառութեան քննեցէք եւ տեսէք, թէ մեր ականն է գերան եւ ձերն՝ շիւղ, թէ մեր ականն է շիւղ եւ ձերն՝ գերան։

Հ.  Դիցուք, թէ այ տ պէս է, բայց քեզ ոչ էր պարտ  /207a/  քննել զմեր աչաց գերանն եւ յայտ ածել։

Պ.  Եղպայր օ՞ վ սկսեց ի սկ ս բանէ, մեք, թէ՞ դուք։ Մեր ազգն այնպիսի սովորութիւն չունի ատել զոք ի պակասութեանց, միայն թէ եւէթ բնականաբար սիրել զամենայն ոք, իբրեւ եխպայր։ Տե՛ս թէ քանի տեղ քրիստոնեայ ազգ կայ ի վերայ աշխարհիս. երբեք լւա՞յք, թէ մեք վիճաբանեցաք ընդ ումեք եւ կա՜մ թէ պարսաւեցաք զոք, ոչ ոք եւ ոչ ընդ ումեք՝ բաց ի ձէնջ։ Ուստի, դուք կարի յոյժ առ յոտն հարիք զմեզ եւ հաւասարեցուցիք ընդ աղբիւրաց։ Մեր ազգն միամիտ, դուք՝ խորամանկ եւ խղճմտանք չիք ի ձեզ։ Ի սկ ս բան ն է որպէս սիրէր զձեզ մեր պարզամիտ ազգն։  Օ վ որ պատճառ եղեւ այն նազելի սէրն հատանել, հատցէ Տէրն մեր զկեանս նորայ։ Ես դեռ նոր յընծայեալ է յ ի ի մօրէ, որ ճէզվիտ պատրի Յակոբ Վիլօթն 11  եկել է ի Էրզրում։ Տե՛ս, թէ ինչ սիր օ վ ընդունին զնայ հայք. խուց բանան վասն նորա ի յեկեղեցւո չ ն, զգենու առժամայն հանդերձ հայ քահանայի, նոյն եկեղեցւո չ ն ժամասէ ընդ հայ քահանայսն, անդ քար օ զ ասէ, անդ պատարա ք է եւ հաղորդէ զժողովուրդն։ Եւ այլք պատմեցին, թէ այնքան սիրէ յ ին զնա յ, որ ոչ թողուին զնա յ, որ միայնակ լինէր եւ կամ ուտէր զիւր հացն։ Արդ, զիա՞րդ եղեւ, որ այժմ վերացաւ այն սէրն եւ սերմանեցաւ ատելութիւնք։  Օ՞ վ եղեւ պատճառն, ոչ ապաքէն դուք /207b/  կարի յոյժ արձակեցիք առ մեզ այ տ  ձեր մարմնապաշտ, արծաթապաշտ, խաբեբայ, խորամանկ եւ իգասէր կր ո նաւորքն ձեր, որ ոչ խնայեցին հօտին, որպէս որ ասէ առաքեալն Պ ո ղոս՝  որպէս զգայլ յա բ շտակեցին զանմեղ գառինս 12 ։ Թէ քահանայքն ձեր ոչ կարեն արձակել զկապեալս, քանզի ի[ն]քեանք կապեալ են, նոցա արած պատարա ք ն պատարաք չէ, զի առնեն զսիմէոնականութիւն եւ այլ բազում նման սոցա բարբանջեցին։

Եխպայր, յերբոր էրկու թագաւոր հանդէպ միմիանց տան պատերազմ յո ւրաքան ջ իւր հակառակին թշնամի կոչէ։ Արդ, առ ո՞րն ի յերկոցունցն է ասելի, թէ է ճշմարիտ թշնամի։ Պատասխանեմ, յորն որ ի սկ ս բանէ պատճառ եղեւ, նա յ  է թշնամի եւ զմիւսն, որ հարկէ յելաւ ընդդէմ նորա, նա յ  անպարտ է եւ ոչ է արժան կոչել թշնամի, քանզի ոչ կարէր եթէ ոչ յելանիցէր ընդդէմ յարուցելւոյն։ Եթէ նա յ  ոչ գայր ի վերայ սորայ, սայ ոչ յելանէր ի վերայ նորա։ Ուրեմն, յարուցեալն կոչի թշնամի եւ ոչ ընդդիմաց օ ղն։

Շնորհակալ եմ, որ ուղիղ դատեցիր եւ ճշմարտութեամբ պատասխանեցիր։

Նմանապէս պատասխանեմ քո յ  բանին, որ յանդիմանեցիր զիս, թէ քեզ ոչ էր պարտ քննել զմեր աչաց գերանն։ Նախ դուք յարեաք ի վերայ մեր քննել զմեր աչաց շիւղն, մեք ոչ կարէ[մ]ք ոչ ընդդէմ ունիլ քննել եւ յայտնել ձեզ ձեր աչաց գերանն։ Ուրեմն դուք էք մեր թշնամին /208a/  որ ի զուր եւ անպատճառ յարուցեալ էք ի վերայ մեր, այլ ոչ ունիս պատասխան՝ լուռ լե՛ր։

Հ.  Թողումք այս ամենայն, ընթասցուք յառաջ, սկսեսցուք զսկ ս բ ե ն պատմութեանց քոց մինչ ի վեր չ ն, բառ առ բառ… Առ որ բանից վերայ որ հարցանեմ, շնորհես պատասխանել ինձ ամենայն ճշմարտութեամբ։

Պ.  Բարի է, յօժար կամօք յանձն առնում, ամենայն ճշմարտութեան եւ առան ձ  ձանձրութեան պատասխանել քեզ, ընդ ամենայն իրաց, զոր ինչ որ հարցանես յինէն, ասաց զի տեսից քո յ  կամն ինչ է։

Հ.  Ի յառա չ ին գլխո չ  պատմաբանից քո յ  3 համարն գրել ես, թէ իմ վարպետն ասէր, թէ ճշմարտութիւնն է ի մէջ Ֆրանկաց եւ թէ հայրն իմ գովաբանէր զնոսա։ Արդ, դու ընդէ՞ր պարսաւես զմեր ազգն, թէ ոչ գոյ ի նոսա ճշմարտութիւն։

Պ.  Ես ոչ ասացի հաւատո[յ] կողմանէ, այլ՝ գործոց։ Զինչ օգուտ է բերանով քարոզել զճշմարտութիւնն եւ գործել զստութիւն, որպէս որ ասէ Յակոբ առաքեալն, թէ՝  զինչ օգուտ է եխպայրք իմ եթէ ասիցէ ոք հաւատս ունիլ եւ զգործս ոչ 13,  եւ այլ բազում ինչս խ ո սի ի վերայ սորա։ Վարպետն իմ ոչ եկաց ընդ ձեզ եւ երբեք ոչ տեսաւ զձեզ, այլ միայն թէ այնպէս կարծէր ի հեռաստանէ, որպէս որ ես ի նախնումն այնպէս հաւատայի եւ կարծէ յ ի առանց տեսութեան։

Նմանապէս, հայրն իմ ոչ գիտէր զլեզու եւ ոչ անկաւ ի ցան ձ ս ձեր, միայն թէ քանիցս անգամ պատահեցաւ նմա յ  առ եւ տուր առնել ընդ ձեզ։ Քանզի դուք ի սկ ս բանէ  /208b/  ոչ խաբէք, այլ հանգոյն կարճաց նախնումն շողոքորթէք, ապա յ  թէ՝ խայթէք եւ սպանանէք։ Եթէ ի սկ ս բանն խայթէիք, ոչ ոք անկանէր ի ցան ձ ս ձեր, բայց էս 40 ամօք ծառայեցի ձեզ, տեսի աչօք իմօք եւ քննեցի բազմիցս, որ ոչ գոյ ի ձեզ ճշմարտութիւն։ Ի սկ ս բաննէ շողոքորթէք, որպէս որ ասի, վեր չ ն՝ խայթէք, եւ որպէս որ մեղուն գարնան ժամանակին կարգէ զմշակս վասն բերելւոյ զծաղիկս եւ խոստանայ նոցա կերակրել ձմեռան մեղրաւ, բայց յերբոր սպառի ծաղիկն ի վայրեացն, տեսանէ, որ այնուհետեւ պարտի կերակրել զնոսա, այնժամ գտանէ պատճառ մի եւ կոտորէ զնոսա ի փեթակէն ի դուրս, եւ ինքեանք միայնակ ուտեն զվաստակս նոցա։ Սոյնգունակ գործս գործողին արժան է ասել, թէ չեն քրիստոնեայ եւ կամ թէ գոյ ի նոսա ճշմարտութիւն։

Հ.  Ընդ յորո՞ւմ մեք այնպէս արարաք, բանէցուցաք եւ ի ժամանակս վարձուցս հանաք զնայ ի մէն ճ  յունայն։

Պ.  Ընդ բազմաց, որ ոչ կարեմ թ ւ ել զնոսայ, մի ըստ միոջ, զորս տեսի աչօք իմօք եւ լուայ, թէ զրկեալն ի կր ո նաւորացն ձերոց եւ թէ ի աշխարհականացն, բայց զերիս ի նոցանէ յայտ ածից այսր, որ է յոյժ երեւելի։

Նախ յոյն թարգմանն՝ մուսի Պատերան, որ եղեւ պալիօզ 14  Շիրազու, սայ, որ գործէր իւր ամենայն գործն կատարելութեամբ եւ գորովի արդեամբք։ Տեսանէ յ ին զնա  /209a/  ձեր ազն եւ չարանային, նախանձէ յ ին, ընդդէմ նորա գրէ յ ին առ դուռն թագաւորին եւ մատնէ յ ին զնայ ի զուր եւ ազգն ձեր միշտ հակառակէ յ ին նմա ի ամենայն գործս նորա, որքան որ Պարսից յերկիրն շէն էր։ Իբրեւ որ անկաւ տէրութիւն ի ձեռն Աղուանից 15, առաքեցին զնայ ի Հնդիկս, անդ ծառայեաց թագաւորին ժամանակ մի։ Տեսին, որ շատ յաւելաւ, կոչեցին զնայ ի Փարէզ, առ ի առնուլ զհամարս ի նմանէ, արարին զնայ պարտական, որ թշուառապէս ապրեցաւ եւ քաղցած մեռաւ անդ, մնաց առանց պատանաց 16 ։

Երկրորդն թիֆլիսեցի Պաղի Փօխլունց թարգման Ներսէսն, իբրեւ որ մառչիլիացի Անժ մուսի Գառտանն 17  գայր դեսբանութեամբ ի Պարսս խնդրեց ի Թիֆլիսու քափուչինացն, զի առաքեն առ նա յ  այր ոմն հմուտ, որ կարիցէ տնօրինել յամենայն գործոց իւր։ Առաքեցին այս վերո[յ] յիշատակեալ Ներսէսն, ծառայեաց դես բ անին ամենայն շնորհօք, ամենայն ճշմարտութեամբ եւ ամենայն իրօք կատարեալ 18, այնքան ա վ եղել օ վ ծախէր զդրամն դես բ անին, զի լիցի նմա յ  օգուտ, որպէս որ ես առնէ յ ի վասն մուսիու Պօռէկարին 19 ։ Իբրեւ տեսին նոյն դռան եղ օ ղ ֆռանկքն զգործս նորա, չարացան եւ գրգռեցին զդես բ անն հանել զնայ յիւրմէն եւ կամ սպառնալ նմա յ ։ Պատասխանեց նոցա դեսբանն եւ ասաց. եթէ նա յ  կամի յելանել յինէն /209b/  գրկեմ զնա յ, փոխանակ սպառնալւոյ համբուրեմ զոտս նորա, վասն զի ամենայն ինչ իմաստութեամբ գործէ եւ ջանաց վասն իմ շինիլ շահ եւ այլ։ Եղեւ մինչեւ անկաւ յերկիրն ի ձեռն Աղուանից, կտրեցաւ յամեն[ա]յն եկամուտն, հատաւ յոյսն դեսբանին ապրելւոյ ի ձեռն մեծամեծ տրտմութեանն կաթիլ հոսանաց զեկոյց դես բ անն այն եւ եղեւ անդամալոյծ։ Ամենայն ոք թողին զնայ եւ գնացին, մինչ որ  յ իւր եխպայրն թողից զնա յ  եւ գնաց, բազում գովութեանց արժանի Ներսէսն պաշտեց զնա յ  իւր թօշակօքն այնքան, մինչ որ բացան ամենայն ճանապարհ, ապա թէ ուղեւորեց զանդամալոյծն այն, որ գնաց ի Ֆռանս։ Զկնի այնքան ժամանակաց անցելոց ցերբ ես եկի ի Իսպահան, տեսի զՆերսէսն։ Զկնի բազում բանիցն ասաց ինձ Ներսէսն, թէ ես իմ ծառայութեան վար ց ն չեմ  յ ուզել, միայն թէ զոր ինչ որ իմ դրամն ծախեցի վասն նորա, զայն պահանջեմ։ Ձանձրացայ գրելով, ոչ առաքեն զիմ դրամն. թագաւորն ասէ, թէ՝ թող հատուցանէ յիւր եխպայրն, եխպայրն կասէ, թէ՝ թագաւորին բանին համար է իմ եխպայրն այն պարտ արել. ես ոչ կամիմ տալ։ Այսպէս եղեւ իմ գործոց հատուցումն, ահա ես ծերացայ, ոչ կարեմ գնալ անդ եւ որ նոքա յ  Աստուծոյ ոչ երկնչին, ոչ գիտեմ, թէ որպէս պարտիմ ապրիլ եւ կամ պահել զտղայքն իմ։ Այսպիսի տրտմութեամբ մեռաւ  /210a/  Ներսէսն։

Երրորդ զիմ բանն, թէ որպէս սկսեցի, որպէս աշխատեցայ, վեր չ ն զինչ արարին ընդ իս, որ յայտնի  յ է ամենայն աշխարհի, որպէս որ վերո[յ] պատմի զիմ արարն եւ հատուցումն նոցա։

Հ.  Այ տ  աշխարհականաց եւ թագաւորաց արարն է, երբեմն պատահի, որ այ տ պիսի զրկանք գործեն, բայց մեր կր ո նաւորքն ընդէ՞ր պարսաւիս։

Պ.  Բազումք են եւս արարն կր ո նաւորացն ձերոց եւ անթիւք, բայց ես յայտնեմ աստ քեզ չորիս իրս, զորս ես գիտեմ եւ վկայեմ զորս տեսի աչօք իմօք։ Նախ այր ոմն օլթեցի Ասլան անուն, այրի, ամենեւին հաւատարմաբար ծառայեաց Դավրեժու քափուչինացն։ Զկնի ժամանակաց հանին զնայ յունայն եւ ոչ հատուցին նմա վարձ, պատճառեցին, թէ՝ դուն հաղող ճմլես եւ գինին վաճառես։ Պատասխանէր այրին պատրի՝ ոչ է ամօթ եւ ոչ է արգիլեալ, ես այլ ուրիշ վարք չունիմ, որ գործեմ, միայն թէ այս արդար վաստակօքն կամիմ շահիլ ինչ եւ տալ աղքատաց, մանաւանդ որ իմ ընտանիքն աղքատ են, կամիմ օգնել նոցա, բազում անգամ դուք վաճառեցիք։ Պատասխանեցին նմա յ, թէ՝ մեք պատճառ ունիմք, յերբոր ժամանեմք, նոր գինուն հինն վաճառեմք, զի մի քացախի։

Հ. Այտիրաւէ քափուչինքնպարտականչէ յ իննմա յ վարձտալ քանզիինքնխոստացելէրձրիծառայելվանուցնմինչիյիւրմահն որպէսորկր ո նաւորոք։

/210b/  Պ.  Ապա ընդէ՞ր ոչ պահեցին զնայ մինչեւ ի մահ, այլ տարադէպ հանին զնայ։

Հ.  Որ ոչ հնազանդեցաւ հրամանաց մեծաւորաց, վասն այնորիկ ոչ կարէցին յաւել պահել զնայ, ինքն պատճառ եղեւ, որ հանին զինքն։

Պ.  Հանապազ վաճառէր, ոչ էր նոր սկսել ընդէր ի սկ ս բան ն է ոչ արգիլէցին։

Հ.  Հանապազ խրատէ յ ին, բայց յերբ տեսին որ ոչ հրաժարի ի գործոյն, հանին զնա։

Պ.  Յերբօր հանին, պարտ էր անցած աշխատանաց վարձն տալ, քո յ  զրուցն իրաւ գլնիր, եթէ ի սկ ս բան ն է սակարկեալ է յ ին, թէ եթէ դուն գինի վաճառես՝ ոչ պահեմք զքեզ։ Բայց որ այս ուխտն ոչ էր յուխտեալ նոցա այրին այն, ուրեմն պարտ էր հատուցանել զվարձն։

Երկրորդն, որ փափի դեսբան քահանայ մուսի Ըռըշառն 20  չքաւորեցաւ ի երկիրն Պարսից 21 ։ Այր ոմն Կարապետ անուն ջանաց, որ ոչ ամօթ լինի փափի անուանն, լցոյց զպակասութիւն դեսբանին, որքան որ պիտոյ էր՝ տ վ եց։ Զկնի ժամանակ, յերբոր ես գնացի ի Հռօմ, տեսի ողորմելի այրն այն անկեալ կայր ի վանն Հայոց 22, անդ կերակրիր, դեռեւս սպասէր, թէ փափն հատուցանէ զպարտն 23 ։ Ինձ գան կ ատ արաւ, թէ յիմ տ վ ածն ոչ տան, ես եւս անցայ այն դրամէն, բայց քանիս անգամ զգացուցի փափին, թէ գոնէ տուր վասն Աստուծոյ թօշակ վասն ճանապարհի, որով կար օ ղ լինիմ  /211a/  գնալ յերկիրն իմ։ Այն եւս ոչ տան, ահա ծերացայ եւ թշուառացայ եւ այք։

Երրորդն. Այր ոմն Էրզրումցի Մարկոս անուն մեռանի ի Հաշտարխան, գայ ի Էրզրմա[յ] նորին եխպայրն, որոյ անունն Մելքիսէթ՝ որդին ղասապ Արութինին, զի տիրիցէ Մարկոսի ապրանաց, որ եւ տիրեց։ Զկնի ժամանակաց մեռաւ եւս այս Մելքիսէթն, սնաց ըստակ ի նմանէ 15 թուման։ Հաշթարխան նստ օ ղ քափուչին Ֆելիքսն 24  առաւ այն դրամն, թէ յաստ ինձ պիտոյ է, ես գրեմ Թիֆլիսու քափուչինացն, որ նոքա առաքեն ի Էրզրում այս 15 թումանն, առ ընտանիսն Մելքիսէթին։ Այնուհետեւ այս քափուչինն գնաց ի Եւրօբայ եւ դարձաւ եկաւ ի Թիֆլիս եւ անդ մեռաւ։ Մինչի ցայսօր ոչ հատուցին, դեռ եւս կարծեմ, թէ ի վերջնում աշխարհի հատուցանելոց են։

Չորրորդն, որ քափուչին Օվանէսն ինձ յընկերացուցի, այնքան ծախս արարի։ Երբոր իմն հատաւ, հարկեցայ պարտ առնել եւ ծախել, ընդէր ոչ հատուցանիցէ ինձ իւր բաժինն, այս եւս քեզ շնորհեմ իմ ձեռամբն կնքեալ եւ ձեռամբ առ ձեռն քափուչինաց աւանդած աւանդն իմ ընդէ՞ր ոչ դարձուցանեն առ յիս, ահա մետասան ամ եղեւ եւ այլք։ Ահա յ  այս եւս քո կր ո նաւորաց արարն, որ առաւել վատթարագոյն եղեւ, քան թէ աշխարհականացն, արդ ո՞ ոք ի մնաց ի ձերոց տ  գովութեանց արժանի, զի գովեցից զնոսա եւ ոչ պարսաւեցից, այնուհետեւ  օ՞ վ կարէ ասել, թէ ճշմարտութիւն գոյ ի մէջ ֆռանկաց. ոչ ոք։

Հ.  ՚Ի մէջ պատմութեանց քոց 29 համարոջն գրեցիր /211b/  թէ ես այնպէս կհաւատայի, թէ փափն ում որ կամի առաքել յարքայութիւն, ուրեմն այժմ դու ոչ հաւատաս, թէ այնպէս է։

Պ.  Ինձ քաւ եւ մի լիցի այլ այնպէս հաւատալ։ Մեզ արքայութիւն տան օ ղն եւ դժոխքն առաք օ ղն միածին որդին Աստուծոյ Աստուածն է, ըստ բանի Տեառն, որ ասաց, թէ որք ընդ յառաջմէն իցեն, ասէ՝  եկա՛յք օրհնեալ էք Հօր իմ 25,  եւ որք ընդ ահեկէն իցեն, ասէ՝  գնացէք ի հուրն 26, եւ այլ։

Հ.  Ապա յ  ընդէ՞ր ասաց Տէրն մեր Պետրոսի, թէ՝  տաց քեզ զփականս արքայութեան յերկնից զոր միանգամ կ [ ա ] պեսցես յերկրի եղիցի կ [ ա ] պեալ յերկինս 27  եւ այլ։

Պ.  Այ տ  բացումն եւ յարձակումն ամենայն աշակերտացն տ վ եցաւ ի Տեառնէ, եւ ամենայն քահանայքն ունին այ տ  իշխանութիւնն, որպէս ասաց Տէրն, եթէ՝  թողուցուք յիւրաքանչիւր եխպօրն յիւրում ի սրտից ձերոց զ [ յ ] ան ձ անս նոցա 28  եւ այլ։

Ոչ ապաքէն Տէրն մեր ասաց հասարակաց աշակերտացն, թէ ամէն ամէն ասեմ ձեզ, զոր  կապէք յերկրի եղիցի կապեալ յերկինս, 29  եւ այլ բազում տեղիս ի մէ չ  աւետարանին խ ո սի Տէրն մեր զայ տ  թողութեանց վերայ եւ  ամենեցուն առ հասարակ պատուիրէ թողուլ յիւրաքանչիւր եխպօրն զ [ յ ] ան ձ անս,  վերա[յ] աւելու եւ ասէ՝  եթէ դուք ոչ թողուցուք եւ ոչ հայրն ձեր թողցէ ձեզ զ [ յ ] ան ձ անս ձեր 30, եթէ միայն Պետրոսի տ վ եց այ տ  բացումն եւ ոչ այլոցն, որպէս կարէ յ ին այլ առաքեալքն շրջագայիլ զաշխար[հ]ս զկնի Յիսուսի եւ տալ զթողութիւն ամենեցուն, ոչ ումեքէ լ ւ այք, թէ  /212a/  յառաքեալքն յամեցին հաւատացելոցն տալ զարձակումն մինչ որ Պետրոս գայր եւ բանայր, կամ առնիցին ի նմանէ։

Հրաման ապա յ  թէ բանային, դիցուք, թէ այ տ պէս է, Քրիստոս Տէրն մեր միայն Պետրոսի երետ այ տ  բանալին եւ ոչ այլոցն, ապա յ  փափն ուստի՞ կալաւ այ տ  բանալին օ՞ վ երետ նմա յ ։ Այ տ  փափութիւնն հաստատեցաւ ի Հռօմ զկնի մօտ, 400 ամօք, ապա յ  թէ այնուհետեւ սկսեց աճիլ, ուրեմն յառաջ քան զայն հաւատացեալքն ոչ գնացին արքայութիւնն։ Զարմանամ, թէ փափապաշտքն որպէս ոչ ընթեռնուն զԱւետարանն եւ զԳործ առաքելոցն։ Եթէ ընթեռնուն, ուրեմն ա բ շութիւն ունին ի սիրտս յիւրեանց եւ կամ թէ կուրացեալ է զաչս նոցա, որպէս որ ես կուրացեալ է յ ի ի նախնումն. կարդայի եւ ոչ  յ իմանայի։

Հ.  Եթէ հասարակաց տ վ եց Տէրն այ տ  բանալին, ընդէ՞ր միայն յատուկ Պետրոսի անունն գրեցաւ։

Պ.  Ծառայ ոք, որ մինն բարի զրոյց ասէ եւ որ դուր գայ Տեառն, հանէ իւր քսակէն եւ շնորհէ դրամ այն ծառային վասն բարի զրուցից վարձ։ Մի՞թէ սպառեցաւ դրամն պարոնին, որ ոչ մնաց տալու այլոցն։ Մաթէոսի 16 գլխոցն ասէ 19 համ պ արո չ ն 31  վասն բարւոք պատասխանոյն, ընկալաւ Պետրոս զբանալին, 23 համարո չ ն 32, վասն յոռի զրուցին յընկալաւ անուն սատանայի ի նոյն բերան ե ն. արդ զինչ ասասցուք Պետրոսի սատանայ, որ քաւ եւ մի լիցի. 18 գլխոչն եւ 18 համարո չ ն 33  /212b/  նոյն Մաթէոսի ասաց Տէրն աշակերտացն ամենեցուն, թէ՝  զոր կապիցէք յերկրի եւ արցակիցէք  եւ այլ, բազում տեղիս գրի նմանս սոցին։

Հ.  Պետրոս առաքեալն գլուխ առաքելոց պարտի՞ հաւատալ։

Պ.  Այ տ  պարտականութիւնն առ յումմէ՞ պատուիրեցաւ մեզ, ասել Պետրոսի գլուխ մեք ոչ գտաք ի մէջ սուրբ աւետարանին եւ ի գործս առաքելոցն։ Միայն թէ զայս գիտեմք, թէ Մարկոսի 9 գլուխն 34 համարո չ ն ասաց Տէրն եթէ ոք կամիցի յառա չ ին լինիլ եղիցի ամենեցուն կրտսեր 34 ։

Պ ո ղոս, Պետրոսի, Յակոբու, Յօհաննու անունն տայ, թէ կարծեալք սիւնք, այն եւս ոչ խոստովանի մեծ, այլ ծանակէ, թէ՝ կարծեալք։ Արդ դուն ուստի՞ բերես վկայութիւն, թէ Պետրոս գլուխ է։ Գիտեմ զքո յ  դիտաւորութիւն տ. կամիս, թէ ասեմք՝ Պետրոս գլուխ, որ հարկաւորիմք փափին ասել գլուխ, միայն ջան եւ դիտաւորութիւն ձեր այն է, որ հաստատէք լինիլ փափն մեծ, որ այլ առաւել լիցի եկամուտն նորա, քանզի այն ոք կայ, ոչ է բաւական Մաթէոսի 20 գլուխն, 25 համարն 35.

Ասաց Տէրն՝  գիտէք զի իշխանք ազգաց տիրեն նոցա 36.  յոչ այնպէս իցէ ի մ եչ ի ձերում, այլ որ կամիցի ի ձէն ճ  մեծ լինել, եղիցի ձեր պաշտ ո նեայ։ Եթէ Տէրն մեր կամենայր լինիլ գլխաւոր ոմն, կարէր ասել, թէ սայ լիցի գլուխ եւ առա չ ին ձեր, յորժամ որ  /213a/  խնդրեցին առաքեալքն, թէ նշանակէր զոմն ի նոցանէ գլխաւոր, այլ ասաց ոչ այ տ պիսի է ի մի չ ի ձերում, դուք ամենեքին եխպայր էք միայն կամեցաւ լինիլ գլուխ, վարդապետ, ուսուցիչ եւ տէր մեր ինքն  հ որժամ, որ ասաց, թէ՝  դուք կոչէք զիս վարդապետ եւ տէր բարւոք առնէք զի եմ իսկ 37 ։ Արդ դուն ուստի՞ բերես վկայութիւն, ոչ ասեմք, թէ  փ ա փ ն է գլուխ ամենից քրիստոնէից։ Եթէ տէրն մեր յիւր յայտնապէս յընտրեալ սուրբ առաքելոցն ոչ օր վ աւ լինիլ մեծ, արդ դու որպէ՞ս զօրես մեկ մեղաւոր մարդու մի ասել, թէ տեղի Քրիստոսի է, միթէ դուն հոգի չունիս, որ ոչ զերկնչիս ի Աստուծոյ։ Պ ո ղոս ասաց՝  անդամք բազում եմք եւ եկեղեցւոյ գլուխն Քրիստոս է 38, ուրեմն լուռ լե՛ր։

Հ.  Այ տ  ամենայն պատմութիւն, որ գրեցիր, թէ արարմանցն մերմէ, զոր ինչ որ կրեցիր, ճշմարիտ է, կաւատամ։ Գոն եւս անթիւք, որ ոչ գիտացիր եւ զբաղմանցն, որ ասես, թէ զանց արարի, լիցի այ տ պէս, բացի արարմանցն հասարակացն ֆռանկաց 27 համարո չ ն գրեցիր, թէ Ֆռանկիստան դատաստան չկայ, իրա՞ւ որ այ տ պէս է։

Պ.  Այո յ ։ Եթէ այնպէս չը լինէր, ոչ գրէ յ ի ի զուր որպէս զձեզ, որ ճշմարիտ էր գրեցի։ Ես ոչ կամիմ ընդունիլ զայն վայն որպէս որ ես Եսայեաս կարդաց ասելով՝  վայ է այնոցիկ որք ասիցեն  /213b/  խաւարին՝ լոյս լուսին՝ խաւար 39, մանաւանդ որ ի ձեզ դատաստան չլինիլն ամենայն ազգ վկայեն եւ գիտեն ամենայն ազինք, որպէս որ արեգակն լոյս տայ ամենայն աշխարհի, նմանապէս ամենայն լեզու խոստովանի, թէ ի Եւրօբայ չիք դատաստան։

Հ.  Որպէ՞ս հաստատես զայ տ ։

Պ.  Բազումս տեսի եւ ի անթ ւ իցն լուայ, եթէ ունենամ հազար տարի կեան, որ ամենայն ձեր անցեալ անիրաւ դատաստանն գրեմ, դեռ եւս ոչ կարեմ աւարտել, բայց երեք ինչ գրեմ լինի բաւական, ըստ բանի Տեառն, որ ասաց, թէ՝  երկու եւ երեք վկայուք հաստատի ամենայն բան 40 ։

՚Ի քաղաքն Վանա դ ի տ  մի մեծատան բան անկանի, ի դատաստան տեւէ մինչի 32 ամ։ Մերկանայ այրն ամենայն ընչից, մնա[յ] միայնակ մին տունն։ Հոգւով չափ վշտատեալ՝ ողորմելի այրն յաւուր միում առնու զկանգունն ի ձեռին եւ մտանէ ներս ի ատենատունն, յորում է ժողովն ամենայն գլխաւոր իշխանացն, որոց ճենթիլում 41  ասեն։ Սկսէ անդ չափել ատենատան լայնութիւն եւ ընդարձակութիւն, ոմանք թէ՝ թոյլ տուք տեսանեմք զվեր չ ն։ Մինչ հարցին զպատճառն, պատասխանեց այրն, թէ՝ զամենայն կեանն եւ զգոյսն իմ մուծի աստ ոչ ցագեցաւ, միայն ինձ մնաց տուն մի, վասն այն չափեմ, թէ տեսնում, թէ եթէ տունն իմ գռօկվի ուրայ մէ չ ն, որ գնամ  /214a/  բերեմ տունն իմ եւս եւ դնեմ աստ գուցէ յագին դատաստանն իմ հատանէ։ Զայն բան լսելով՝ ապա թէ ողորմին եւ հատանեն զվճիռն, որ գնայ այրն ի բաց։

Երկրորդն. ի Հռոմ երկու կարդինալ միմ ի անց հետ խ ո սակցին ի վերայ աշխարհականաց, թէ ինչ պատճառաւ ի վերայ միմիանց զրուցանեն զդաւ եւ մաքառին եւ ծախեն ի զուր զգոյսս յիւրեանց եւ դեգերին ի դրունս դատաւորաց եւ այլ. միւսն պատասխանէ նմա յ, թէ՝ մինչի ցայսօր դու ոչ ես գիտացել զայ տ  բան, կամի՞ս որ ցուցանեմ քեզ։ Ասաց կամիմ, միւսն պատասխանեց՝ ահա յ  բարեկենդան է, գնամք այն[տ]եղ կրպակն զբօսնուլ. բայց որքան որ ծախս լինի կան, դուն վճարես։ Ի վերայ այս յուխտիս այլափոխեալ գնացին, իբրեւ կամէ յ ին դառնալ, սկսան համարել զծախսն, որ ամենայն ոք իւր բաժինն տայ ի բաժանելն մէկ ճուլի, որ լի մէկ Ճ(100) դիան։ Մէկ կարդինալն ոչ կամեցաւ տալ, ասպէս դարձան եւ եկին ի քաղաք։ Միւս օրն ցոյց տ վօ ղ կարդինալն առաքեց սպասաւորն իւր առ դատաւօրն, թէ այնի շ  կարդինալն պարտի ինձ տալ մին ճուլի, ոչ տայ։ Առժամայն առաքեն ի ատենէն սպասաւորս զկնի միւս կարդինալին, թէ ընդէ՞ր ոչ վճարես զքո յ  պարտն։ Նա յ եւս ի տեղի իւր կարգէ զփոխանորդս եւ առաքէ ի ատեան, զի պատասխան տացցեն ոսոխին։ Այսպէս անցանէ եւ գայ մի ո ւս տարին։ Գայ տնտեսն կարդինալին համարս տալ, քանզի յամն  /214b/  մեծ պատին համարս առնուն ի տնտեսէն, քաղելով զհամարն հասնէ այնտեղն, թէ զՀ (70) ըսկութ ծախեցի ի ատեան։ Զարհուրի կարդինալն, թէ այ տ  ինչ ծախս է, ոչ գիտեմ, քանզի մոռացեալ էր, պատասխանեց տնտեսն, թէ վասն մէկ ճուլուն, որ հրամայեցիր դէմ ունիլ, ահա յ  մին տարի  յ է, որ դատախազիմք ընդ ոսոխին, զ5 ըսկութ եւս ծախս գնայ։ Առժամայն հրամայէ եւ ասէ. գնացէք փութանակի եւ հատուցէք զմէկ ճուլին, որ զերծանիմք այլ առաւել ծախս անելւոյ, զ5 ըսկութն տեղոյն լինի 37 ոսկի եւ կէս։ Միւս կարդինալն եւս այնքան ծախեց վասն միո[յ] հարիւր դիանին, որ կանէ օսմանցւոցն յութն փարա եւ պարսիցն՝ քսան փող։

Երրորդն. վաճառական ոմն յոյն բառնայ իր ապրանքն ի վերայ թուրքի նաւի առ ի գնալ այլ իմն յերկիր։ Ի ճանապարհին հանդիպին ա վ ազակքն փափին, զարնեն եւ տանին զնաւն։ Լսելոյն վաճառականն գայ առ փափն խնդիր ապրանացն, անդ անկանի ի դատաստան եւ մնայ մինչի օր մահուն, յետ այնորիկ գայ որդի նորա։ 1738 թ ւ ին ես, իբրեւ դառնայի ի Հռօմայու, պատահեցաւ ինձ ճանապարհին նոյն վաճառականի որդին, որ գայր վասն Հռօմա[յ] գնալու խնդիր ապրանացն, զի յետ առնուցու ի փափէն։ Այնպէս հաւատամ, թէ անդ եւս մնալոց է մինչ ի օր մահուն եւ մտանելոց է գերեզման եւ ի ծոց հօրն իւրոյ։ Այս գործ պատահեցաւ ինձի ի  /215a/  ճանապարհին, յորժամ որ տեսի այրն այն, քանզի հարցեալ քննեցի։ Որովհետեւ գրեցի ի դատաստանացն քրիստոնէ յ ից, կամիմ եւս աստ գրել զերիս իրս զդատաստանէն Ռուստաց, քանզի ի Եւրօբա[յ] երբեմն վճիռ հատանեն զմի ի հազարից, բայց ի Ռուստաց՝ եւ ոչ մի։

Նախ պատմեցին ինձ, թէ այր ոմն անուանի աւազակ՝ ճան փ այ խա բ անօղ, ըմբռնի երկիցս եւ խրատի։ Բայց մինչ ըմբռնի ի երրորդումն, կամին մահացուցանել, քանզի այնպէս սահման կայ ի մի չ ի նոցա, որ յերբոր ըմբռնէ գողն, առաջի անգամն ձաղեն օղն նորա եւ թողուն, երկրորդ անգամն հատանեն զմէկ դիու պինչն, բայց երրորդ անգամն մինչ ըմբռնին զնա յ,  այնժամ մահացուցանեն։ Նմանապէս այս աւազակն մինչ ըմբռնեցաւ երրորդ անգամն, հրամայեցաւ մահացնել։ Իբրեւ լ ւ աւ ա վ ազակն այն վճիռն, կոչեց լռելեայն զդպիրն ատենին, որոյ ձեռին էր յիւր բանն, խոստացաւ տալ նմա 40 ֆլօրի, եթէ ազատիցեր զինքն ի մահուանէ։ Յանձն առէր դպիրն ի լուսանալ առաւօտուն հանից ի բանտէն այլ իմն բանտարգեալ եւ տարաւ կախեց ի փայտէ եւ արձակեց զաւազակն։

Հ.  Որպէ՞ս ճանաչեն, թէ երկրորդ անգամ բռն վ ած է գողն այն, որ ի երրորդին մահացնեն զնայ։

Պ. Առա չ իանգամ որձաղիսպիվիրացներեւիիվերայօղանն երկրորդն որնշաններեւիիվերայռընգոյնպնչաց։

Հ.  Զիա՞րդ կարէ երեւիլ ի վերայ յօղանն զսպի ձա /215b/ ղանացն, այ տ  անհաւատալի է։

Պ.  Միթէ կարծես, թէ նոցա ձաղն նմանի ձիու կամ այլոց ազգաց ձաղի նման, որ ոչ երեւեցի զսպի վիրացն, ո՛չ։ Նոցա ձաղն կաշի, երկու մատ լայն եւ երեք տակի, յերբոր կամենան ձաղիլ այրոք, նախ մերկացնեն այրն եւ հանեն զթեւերի խաղն ի թիկանց ոսկերին եւ դուրս ցգեն ի տեղւոյն եւ պրկեալ զերկու ձեռն կախեն ի բար ց անց եւ զյոտն պրկեն ի գետնի. առնու դահիճն զիւր խարազանն ձաղին եւ հեռանայ անտի արշա վ մամբ գայ, մինչ մեր ց  լինի, ցա թ կէ ի վեր եւ երկու ձեռամբ ուժգին բախմամբ հարու ի վերայ թիկանցն ամենայն զօրութենէ իւրմէ ըստ լայնութեան խարազանին։ Առնու կաշին մարդուն ի թիկանցն եւ յի չ անէ մինչի տափողքն առնն, ապա յ  այժմ տես, թէ այսպիսի վիրաց սպին կարէ անյայտանալ. այս կերպիւս 26 մինչ ի 32 անգամ հարուն՝ ըստ գործոցն չարութեան գողին։

Հ.  Այժմ հաւատացի, որովհետեւ այ տ պէս է երեւի սպին եւ ոչ կարի աներեւութանալ, բայց ասայ ինձ, թէ այն անիրաւ դպիրն զիա՞րդ իշխեց զայ տ  գործ գործել վասն փոքր ինչ դրամից եւ ոչ երկեաւ, թէ յիմաց վ ի։

Պ.  Յերբոր աւազակն այն դարձեալ ժողովեց ի վերայ յիւր զցրուեալ զօրքն եւ սկսեց ըստ առաջնոյն կտրել զերթեւեկութիւն ճանապարհաց, այնժամ յիմացան եւ մինչ սկսեցին քննել եւ յիմանալ զպատ /216a/ ճառն, այնժամ փախաւ զդպիրն։

Հ.  Այտ այ տ պէս լինելոց էր, գիտեմ, ես այ տ  ոչ հարցանեմ ի քէն, այլ զայն զարմանամ, թէ յերբոր կախեցան այն միւս բանտարգելեալն ի տեղի աւազակին, անդ ո՞չ ոք ճանաչեց, թէ կախ վօ ղն ոչ էր այն աւազակն, այլ այլ ոք։

Պ.  Նոքա յ, որ գողն կախեն ոչ ունին ծ ե ս ըստ այլոց ազգաց, որ կախեն ցիւր հանդերձ օ վն, յոչ այլ այսպէս սահման ունին, մերկացնեն այրն եւ ագուցանեն մէկ նոր սպիտակ շապիք եւ նոր վարտիս եւ մէկ կտոր սպիտակ վարշամակ ծածկեն ի վերայ գլխոյն եւ դիմացն, որպէս որ քող եւ ապա յ  թէ չուվանի օղն անցուցանեն ի վիզն եւ կախեն։ Որ ոչ երեւի յերես առնն եւ որ ոչ գոյ հանդերձ, զի ճանաչիցի, որպէ՞ս կամիս թէ ճանաչի։ Գիշեր օ վ հանեց այրն եւ տարաւ կախեց, առաւօտն տեսին այրն կախած, կար թ ացին թուղթն պատճառաց, տեսին անուն ա վ ազակին եւ անցան։

Հ.  Այ տ  այ տ պէս կարէ լինիլ, [հ]աւատացի, բայց այն անմեղ այրն, որ կախեցաւ, տէր չունէ՞ր, որ որոնէր, թէ զիարդ եղեւ այրն։

Պ.  Զարմանամ, որ ըստ օրինացն ձերոց ոչ յիմանաս նոցայն, այլ աշխատիս հարցանել եւ զիս մղես ի աշխատանն, ոյք էն տիարքն կապելոցն, որք գան ի որոնել այս մէկ տար ե ն կամ երկու տար ե ն բան չէ օ վ գիտէ 10, 20, թէ երեսուն օրարվան էր բանտարգեալն այն, որ տարաւ կախեց փոխա /216b/ նակ ա վ ազակին, քանզի անթիւք են բանտարգեալքն, որոց ոչ գոյ թիւ։ Այր ոք, որ մին անգամ ըմբռնեցաւ, եթէ գոն ազգականք ամենեքեանքն լքին եւ ի բաց մերժին ի նմանէ յուսահատ եւ այլ ոչ դառնան առ նոսայ որպէս որ տեարքն մեռելոց դառնան ի գերեզմանէն, քանզի հաւաստեաւ գիտեն, թէ այր ոք, որ մին անգամ ըմբռնեցաւ եւ մատնեցաւ ի ձեռն դպրաց, կորաւ եւ մեռաւ, քանզի չիք դատաստան։ Կամայ ակամայ հեռանան ազգականքն, զի մի պատճառաւ կապեցելոցն մերկանան եւս յընչից ինքեանք, վասն այն ուրանան եւ փախչեն։

Հ.  Այ տ  ամենայն ընդունեցի, որ այ տ պէս լինի, բայց դատաւորքն որպէ՞ս ոչ տեսին զաւազակն այն օրն, որ տարան ի սպաննումն։

Պ.  Իբր թէ դուն ոչ գիտես ձեր սահմանած օրէնն, որ ամենայն ինչ դպրաց ձեռին է եւ ոչ պ է տաց, գան եւ գանկատեն ի ատեան, դպիրքն առաքեն զկնի նորա, զօրական ածեն զնայ եւ արգելուն զմեղապարտն ի բանտ, գնայ դպիրն առ պ է տն եւ ասէ՝ ահա այսու զէկարանաւն ըմբռնեցի զմեղապարտն եւ ածի ի բանտ։ Ի՞նչ հրամայես։ Պատասխանէ պէտն, թէ՝ քննեցէք եւ դատեցէք։ Այսպէս անցանէ։ Յ է րբոր սիրտն լինի դպրին, գնայ դարձեալ առ պետն եւ ասէ՝ քննեցաք եւ դատեցաք, պարտի մեռանիլ եւ կամ թէ՝ անմեղ է։ Այնժամ պետն ձեռնադրէ զհրամանն եւ տայ ի ձեռն դպրին, թէ արձակել եւ թէ սպանանել, այսպէս է սովորութիւն ամենայն Եւրօբայու /217a/  մանաւանդ ի մէ չ  Ռուստաց։ Այրն մտանէ ի բանտ եւ գնայ ի մահ։ Ոչ տեսանէ պետն, թէ որպիսի ոք էր այրն այն, միթէ անուանի ոք իցէ մեղապարտն եւ կամ մեծ ազգէ տէր լինի, որ մեծ պետն տեսանէ զնայ եւ հետն խ ո սի, որ ոչ այնքան կարեն դպիրն իշխել, եթէ ոչ հասարակ ժողովուրդն կորչի ի ձեռն դպրաց։

Հ.  Ամենայն ինչ լ ւ այ բարեպէս, բայց մի ինչ տարակուսութիւն մնաց։ Կամիմ զայն եւս յայ տ նես, որ ասացիր, թէ երկու անգամ թոյլ կուտան գողոյն, ապա յ  թէ երրորդին սպանանեն։ Ընդէ՞ր առա չ ին անգամն, յորժամ որ ըմբռնի գողութեամբ առժամայն ոչ սպանանեն, այլ թոյլ տան մինչ ի երիցս։

Պ.  Եթէ առա չ ի անգամ ըմբռնեալն գողութեամբ սպանանէ յ ին, ոչ ոք մնայր կենդանի այն երկիրն, զի շրջիցեր ի վերայ յերկրի, քանզի ամենեքեան գող են, այրն եւ կինն, մեծն ու փոքրն, պետն ու զօրականն, աշխարհականն եւ կր ո նաւորն եւ ամենայն ոք։ Որովհետեւ այսքանս հարցիր, կամիմ օրինակ մի տալ քեզ, որ լաւ հաւատաս իմ զրուցին, թէ ոչ խ ո սեցայ սուտ։ Ի ժամանակս անուանի թագաւորին   Ռուստաց, որոյ ցար Յուվանի Վասիլիչ 42  ասեն, ի յաւուրս նորա գողքն բազմանան այնքան, որ ի հասարակ աւուրն յայտնապէս մտանեն ի տունս եւ կողոպտէին։ Ձանձրացան ամենայն ժողովուրդն յոյժ, բողոք բարձին առ կաթուղիկոսն. առ ժամայն մտանէ առ թագաւորն եւ [յ]անդիմանէ զնա յ  վասն այս գործոցն, թէ ընդէ՞ր ոչ քննես եւ ոչ դատես, որ գողքն այնքան բազ /217b/ մացան, որ անդ քնին հասարակ աւուրն կողոպտեն զտունս եւ այլ։ Պատասխանեց թագաւորն եւ ձեռն  ց գեց առ նախարարս եւ ասէ, թէ՝ որ սպանանեմ զգողս զամէնն ի յերկրի իմմէ, մէկ ես եւ մէկ դու մնամք, տեսանե՞ս սոքայ, ասաց, ամենեքեան գող են, ապա թէ կորագլուխ յելանէ կաթուղիկոսն ի թագաւորէն 43 ։

Որ այլ առաւել հաստատ հաւատաս զրուցից իմոց, յայտնեցից նորոգ գործ մի, որ եղեւ ի ժամանակս հզօր թագաւորին Ռուստաց Մեծին Պետրոսի 44 ։ Ի աւուրս տօնից միոյ գնայ թագաւորն ի ատեան, անդ պատրաստէ քսան հազար ըռուպլ գանձս, որ լինի տասն հազար ոսկի առ ի առաքել ուրեք ի թօշակս զօրացն իւրոց։ Զկնի ճանապարհորդելոյն զգանձս, յելանէ ի ատենէն հանդերձ ամենայն նախարարիւքն գնալ ի եկեղեցին, տեսանել զպատարա ք ։ Մինչ թագաւորն մտանէ ընդ դուռն եկեղեցւոյն, առժամայն զմի ի նախարարացն առնու զսպասաւորս իւր եւ անտի գնաց զկնի գանձին հասանէ ի մ եչ  մայրո[յ] միո չ, անդ կողոպտէ զգանձն եւ առաքէ ի տուն յիւր եւ ինքն փութանակի դարձեալ հասուցանէ ի դուռն եկեղեցւոյն։ Զկնի աւարտման պատարա ք ին յելանէ թագաւորն, առժամայն գայ տասնապետ վիրաւոր եւ տայ բօթ թագաւորին, թէ այնի շ  մայրու մեկն զարկին զգանձն։ Զարմացմամբ հիանայր թագաւորն, թէ զիարդ կարէ լինել այ տ պիսի գործ։ Սկսեց հարցանել ցտասնապետն, թէ զիարդ կամ որպիսի լինիլն եւ թէ ոյք է յ ին գողք եւ թէ ճանա /218a/ չես զնոսա, ակնարկեց տասնապետն առ նախարարիւն, իսկոյն ճանաչեց զնայ, բայց երկնչէր յայտնել։ Առժամն զգաց թագաւորն զխորհուրդն տասնապետին, սպառնայր տան չ անս, եթէ ոչ ասիցէր զճշմարիտն։ Անճար մնաց տասնապետն, ցոյց ետ, թէ ահա յ  այս նախարարն էր։ Երդուաւ թագաւորն, թէ շնորհեցի զքո յ  մեղն, միայն թէ ասաց զճշմարիտն, թէ արդարեւ դուն արարէր զայ տ  գործ։ Խոստ եկաւ, մինչ զարմանայր թագաւորն, թէ՝ դուն միշտ ընդ յիս է յ իր, յե՞րբ գործեցէր զայ տ  եւ կամ որպէ՞ս եղեւ, որ արդ այժմ պատրաստ կամ։ Պատմեց ամենայն ճշմարտութեամբ, թէ մինչ մտէր դու ընդ դուռն եկեղեցւոյն, առժամայն պն տ եցի զկնի զարկի եւ առաքեցի զգանձն տուն իմ եւ ես եկի այսր։ Ապա յ  թէ հրամայէ դարձեալ առաքել զգանձն ուր պարտէր գնալ եւ այլ։

Հ.  Խոստացար զերիս բանս յայտնել ի Ռուստաց։ Ուրեմն շնորհէ յայտնել զմնացեալ զերկրորդ եւ զերրորդն, թէ նմանին այս զարմանալի գործոցն, թէ՞ ոչ։

Պ.  Ասացիր մնացեալ երկրորդն ոչ է երկրորդն, այլ անթիւք են, բայց թէ ես միայն յանձն առայ յայտնել զերրորդ բան, որպէս որ ձերն, մնացեալն ըստ այսմ օրինակի յիմանան մեր ազգն եւ զարմանան ձեր գործոցն վերայ։

Երկրորդ բանն այսպէս լինի ի քաղաքն Մօսկօֆ։ Այր ոմն վաճառական է ընդունելութիւն վասն բարեկամաց իւրոց /218b/  նոյն օրն կորնչի ի դրացեացն, սուգ մի։ Աղախինն, վաճառականին որոնելով, գայ հասանէ ի դուռն այն ընդունելութիւն ան օ ղ վաճառականին, գտնէ զթեպուրն սագին ի մ եչ  աւիլուք եւ ի տանն դեքին։ Սագի տէրն գնայ առ դատաւորն, գան կ ատէ, թէ այնի շ  վաճառականն իմ սագն գողացել է։ Ածեն այրն առ դատաւորն, ուրանայր, թէ՝ իրաւ որ ես զենի սագ մի, բայց գնեցի զնայ։ Այսպէս մնան երկոքեանն ի բանտի  յ եօթն ամ, իւրաքանչիւրն երկիցս մտանեն ի տան չ անս. ոչ նայ խոստ գայ, թէ՝ գողացայ եւ ոչ միւսն ներէ նմա յ, քանզի այսպէս սովորութիւն է ի մ եչ  Ռուստաց. նախ տան չ են զգողն, որ ոչ խոստ գայ, ապա յ  թէ սկսեն նոյն տանջանքն տալ գանկատ օ ղ ապրանաց տիրոջն, թէ գուցէ ի զուր մատնեաց եւ որ նայ պն տ անայ եւ ոչ խոստ գայ, ապա թէ թոյլ տան յերկոցունցն մնալ այնպէս մինչ որ առողջանան վ ե րքն երկոցունցն, զորս ընկալան ի տանջանացն, որպէս որ վերո[յ] յայտնեցաւ տանչանքն նոցա, զկնի ցեօթ ամաց փոխի դատաւորն այն ատենատանն եւ տան ի ձեռն Եւրօբացի լ օ թերանի 45  միոջ, իբր գայ եւ հասանէ իշխանութիւն։ Սկսէ քննել զամենայն կարելոց բանն, մինչ հասանէ այս երկու վաճառականաց դաւն, զարմանայ յոյժ, առժամայն կոչէ երկոքին յառա չ ի յիւր, յանդիմանէ զնոսա եւ ասէ՝ որովհետեւ գիտէք ձեր դպրաց ստութիւն եւ ձեր դատաւորաց անաստուածութիւնն, մի՞թէ ոչ էր  /219a/  պարտ խնայել ձեզ, զձեր ապրանն, ձեր տունն եւ ձեր ընտանիքն, յաւել զձեր զանձն եւ հաշտիլ ընդ յիրար ի մի չ ի ձերում, որ մերկացայք ամենայն ընչից ձերոց եւ յետ մնացիք ի գործոց ձերոց եւ այնքան տան չ անս կրեցիք իզուր եւ այլ. եւ ապա յ  թէ հարցանէ, թէ քանի  յ է սագի գինն այս յերկիրն։ Պատասխանեն՝ վեց կօպէք, որ լինի 60 դիան պարսից 12 փող եւ օսմանցւոցն՝ 5 փարայ։ Առժամայն հանէ դատաւորն իւր քսակէն 6 կօփիկ եւ տաց կորուսան օ ղ սագին եւ արձակէ զնոսա ի տունս իւրեանց։

Հ.  Ասացիր, թէ Եւրօբայ դատաստան չկայ, ապա յ  տես, որ եւրօբացին ողորմեցաւ եւ արձակեաց այն երկու վաճառականն։

Պ.  ՚Ի Եւրօբայ ազգ շատ կան, ես միայն թէ վասն փափապաշտից ասի եւ ոչ վասն լօթերանաց եւ կալ վ ինացն 46  ասի։ Ես բարւոք գիտեմ, որ նոցա մ եչ ն ուղղութիւն կայ, թէպէտ նոքա  յե լ յերկարեն փոքր ինչ եւ ոչ որպէս զձեզ, բայց հատանեն վճիռն ուղիղ։

Հ.  Շնորհէ պատմել զերրորդ բանն Ռուստաց, որպէս որ խոստացար։

Պ.  Յամի Տեառն 1724, յորժամ որ կապեցին զիս ի քաղաքն Ղասիմ օ վ 47  եւ ածին ի բանտ ընդ մահապարտսն, իբրեւ երեկոյացաւ, լուցին ճրա ք, նա յ եւս ճրագ մի եւս տարան ներքսագոյն բանտն։ Անկարծ տեսի անդ կին մի, զարմանք կալաւ զիս, թէ ինչ պատճառէ կայ կինս այս աստ։ Բայց ոչ աւատայի աչացս, բազում անգամ աստ եւ  /219b/  անդ հայեցի թէ միգուցէ երեւոյթք իցէ, դարձեալ պշնուի անդ, տեսանէ յ ի, որ էր ստոյգ կին. մանանէր մատմանաւ վուշ եւ տղա մի ի գրկին, որ յիշեցուցանէր եւ այր ոմն առ ընկեր։ Դեռեւս ոչ [հ]աւատացի աչացս, մինչ որ հարցի բանտարգելոցն եւ ստուգիւ յիմացայ, թէ էր կին, առ որ հարցի զպատճառն, պատմեցին, թէ այր եւ կին են սոքայ։ Յաւուր միում վիճին ընդ յիրար, աստ ոչ կրեմ զստոյգն գրել, քանզի մոռացայ, ոչ գիտեմ թէ այրն գայ գան կ ատիլ ի կնո չ էն, թէ ի առնեն, ինչ եւ իցէ, ասացին, թէ ահա յ  երկու տարի  յ է, որ աստ կան ի բանտիս։ Առա չ ին տարին ոտաներն էր շղթա[յ], ահա յ  մէկ տարի  յ է, որ շղթայքն բացան։ Բացի այս գրկի մանկան ե ն գոյ այլ եր[ե]ք եւ չորք, որք են ի տան իւրեանց անտէր։ Եւ մէկ օր այրն գնայ մուրանալ եւ տանի ի լուսամտէն հացն տայ մանկացն եւ աւելորդն բերէ աստ եւ ուտէ ընդ կնո չ ն, միւս օրն նոյն օրինակաւն առնէ կինն՝ գնալով ի մուրանալ, ահա յ  զայս զարհուրեալ զայրացաւ հոգի իմ ի փորի յիմում, ասի՝ այլ ուրիշ պատճառ չկա՞յ, ասին՝ ոչ։ Ասի՝ ապա յ  ընդէ՞ր ոչ  հ աշտին, պատասխանեցին՝ վաղուց  հ աշտիլ են։ Ասի ապա յ  ընդէ՞ր ոչ արձակեն զդոսայ ի բաց։ Ասացին՝ պարտ է, որ գրեն մին  հ աշտացու զեկարան, որ նորա վերայ ձեռնագրէ դատաւորն, որ ապա յ  թէ թողուն զնոսա, գնալ ի բաց, ասի՝ ապա յ  ընդէ՞ր ոչ  /220a/  գրեն զեկարան։ Ասին՝ ըստակ չունին, որ զայ տ  առնեն, հարցի՝ որչանք ստակ պիտի, համարեցին, թէ՝ 120 դիան, որ լինի պարսից 24 փող, օսմանցւոցն՝ 10 փարայ։ Իբրեւ լուայ զայս, պակաւ լեզու իմ, հարկեցայ լռել, ո՜հ տարի մի՞թէ ոչ գոյր անդ ի քաղաքին աստուածասէր ոք, որ այն փոքրիկ ծախն առնէր՝ ազդելով այր եւ կինն, հանդերձ չորս եւ հինկ մանկամբքն եւ կամ զինչ էր, եթէ այն դպիրն ոչ առնոյր վարձ զզեկարան գրելւոց եւ այլ։ Ապա յ  թէ շնորհեցի 200 դիան, որք զերծան, եթէ Աստուած ոչ էր այցել նոցա, որ ես ոչ է յ ի պատահել անդ, կարծեմ թէ մինչ ի ցայսօր կային անդ՝ ի բանտի ողորմելիքն այն։ Ահա յ  վասն այսպիսի այլ իրաց եւս ասեմ, թէ չիք դատաստան ի Եւրօբայ, ուրեմն ամաչի եւ լուռ լե՛ր։

Հ.  Այտ քու ասածն մեծ անողորմելիութիւն է, ի մեր Եւրօբայ այ տ պիսի գործ քաւ լիցի, ռուսք եւրօբացի չեն։

Պ.  Ռուսք եւրօբացի չեն, ապա յ  ի՞նչ են։ Մի ամաչել եւ մի ուրանալ զնոսա, թէ եւրօբացի չեն, խրատ տամ քեզ՝ ասայ եւրօբացի յեն, բայց են այլ ազգ եւ ոչ ի մերմէ։ Իրաւ որ, այլ ազգ են, բայց Լէօփոլ կայսրն 48  յորժամ որ յընկալաւ զՊետրոս թագաւորն Ռուստաց եւ շնորհեց նմա յ  իւր երկգլխեայ արծիւն 49, այն ժամ մինչի Ցարեցին համարեցան յերկիր Եւրօբայ եւ կալ մինչ ի ցայսօր եւ այլ մանաւանդ, որ յընկալան ի ձէն ճ  ամենայն կարգ եւ սահման, յաւել որ յուսան դատաստանն  /220b/ ի ձեն ճ, որ համանման է դատաստանն նոցա ձեր դատաստանին եւ ոչ յաւել մազ մի 50 ։ Միայն թէ դուք տաք զլեղին ռամկաց ըմպել ոսկի բաժակաւ, նոքա՝ տան փայտեայ ամանաւ։ Դուք, որ խորամանկ էք, պաճուճէք զձեր պակասութիւնն, բայց նոքա յ, որ միամիտ են, ոչ կարեն պաճուճել։

Հ.  Եթէ ի մեզ չիք դատաստան, ապա յ  յո՞ւր գտանի ուղիղ դատաստան, զի եւ մեք յուսանիմք ի նոցանէ առնել ուղիղ դատաստան։

Պ.  Ոչ ուրեք չիք ուղիղ դատաստան ի վերայ յերկրի, բաց ի դատաստանէն Աստուծոյ։ Բայց կերպիւ իմն փոքր ի շատէ լինի ուղիղ դատաստան ի մէ չ  թուրքաց եւ պարսից եւ ոչ այլ ուրեք, զոր ես տեսի եւ լսեցի։

Հ.  Որպէս ոչ է ամօթ քեզ, որ այսքան քրիստոնէութիւնն քամահեցիր եւ թուրքի դատաստանն գովեցիր, որք են անօրէն։

Պ.  Ասաց Եսայեայս, թէ՝ վայ է այնոցիկ որ ասիցեն խաւարին լոյս լուսին՝ խաւար, եւ Տէրն մեր պատուիրեց թէ՝ մի՛ սուտ վկայել 51 ։ Մի՞թէ կամիս, որ վասն քո յ  անցանիցեմ զպատուիրանաւն Աստուծոյ եւ ընդունիմ վայ ի մարգարէ յ էն։ Զի՞նչ օգուտ է ձեզ անուանիլ քրիստոնեայ, որ երբեք ոչ եղեւ գործ ըստ անուան ձերում, որպէս որ ասաց Տէրն՝  ծառ ի պտղոյ յիւրմէ ճանաչի 52 կամ՝ արարէք ծառ բարի եւ զպտուղն նորա բարի, եւ դարձեալ թէ ծառ՝ չար եւ այլ։ Եթէ դուք բարի եւ ճշմարիտ քրիստոնեայ լինէ յ իք, զգործն ձեր համեմատէ յ իք ըստ  /221a/  անուան ձերոյ։ Ընդէ՞ր դառն թ ւ եցաւ քեզ զբանն իմ, որ ճշմարտութեամբ ասի, թէ դատաստանն թուրքաց լաւ էր, քան զձերն, այ տ պէս եւս դառն թւէր հրէյից ճշմարիտ խօսն Յիսուսի, որժամ որ կուրութիւնն նոցա յայտնէր նոցա, բայց նոքա որ ոչ կամէ յ ին ուղղել զինքեանս գայթակղեալ գնային ի բաց, որ պարտ էր նոցա մտածել, թէ զոր ինչ որ ասէ ի վերայ մեր՝ ճշմարիտ է եւ թէ սուտ։ Եթէ ճշմարիտ է, ապա ուրեմն բարեկամ մեր է, լ ւ իցուք նմա յ  սիր օ վ եւ փարիցուք զնովաւ եւ եթէ սուտ է՝ ապա թէ հակառակիցուք։ Նմանապէս դուք տեսէք, եթէ իմ ասածն սուտ է, հակառակեցէք, եթէ ճշմարիտ է, ընդէ՞ր ոչ ուղղէք զձեզ մատուցանելով Աստուծոյ փառս, որ յայտնեաց ձեզ եւ կամեցաւ, զի ուղղիցիք։

Հ.  Զիա՞րդ ոչ դառնանամ, որ գովես զկաշառ առն օ ղ թուրքն։ Ուր որ կաշառ առնանի, անդ ոչ կարէ լինիլ ուղիղ դատաստան։

Պ.  Այտ իրաւ է, կաշառն կուրացուցանէ զաչս դատաւորաց։ Թուրքն առնու կաշառ, ոչ ամենայն ոք, այլ ուրեք ուրեք, տասանցն հազիւ թէ մ ե կն, նա յ եւս անտէրուն ճ  արանցն եւ ոչ ի յամենեցունց։ Մի՞թէ դուք ոչ առնուք, բազումս տեսի եւ ի անթւիցն լւայ, որ դուք առաւել առնուք, քան թէ տաճկացն, որ ես վկայեմ, որ ոչ կամիմ յերկարապատում լինիլ, քանզի դուք ինքնին գիտէք, որ կառնուք եւ բաւ է տաճիկն, եթէ կառնու կաշառ, փութ օ վ հատանէ զբանն եւ զրկեալն գնայ աշխատի  /221b/ ։ Աստուած հասուցանէ այն զրկանքն, բայց դուք առնուք զկաշառն, ոչ ուղիղ եւ ոչ թիւր դատաստան առնէք եւ ոչ արձակէք, որ գնայն դարձեալ աշխատիլ եւ լցուցանեն զզրկանաց տեղն, ողորմելիքն այն ատոր ինչ կասես։ Ասացիր, թէ մեք կաշառ չեմք առնուլ, ասայ ինձ ապա յ, այն Հռօմայու կարտինալաց 75 ոսկին ո՞ւր գնաց, որ ոչ թէ վասն գողութեան եւ կամ թէ վասն այլ ինչ մեծ իրաց, համարէր այլսն միո[յ] ճուլու, որոց մ ե կն ասէր, թէ՝ պարտ է ինձ եւ միւսն պատասխանէր, թէ՝ ոչ այ տ պիսի թեթեւ դաւիցն վերայ ծիծաղին տաճիկքն, նայ եւ ոչ հասուցանեն առ դատաւորն, դռան սպասաւորքն հատանեն զվճիռն եւ վարեն ի բաց եւ կամ թէ ո՞ւր գնաց այն վանատիկցուն ամենայն փարթամութիւնն, որ միայն թէ մնաց տունն միայն։

Հ.  Այ տ  քու ասածն ծախս է, որ գնա[յ] վասն դպրաց եւ վասն նօտարաց եւ վասն փաստաբանից եւ այլոց, այդ ոչ է կաշառ։

Պ.  Ես կամաչէ յ ի այ տ պիսի խօսք արտաբերել. կա՛մ դուք խելք չունիք, որ դատաստան անէք եւ փութ օ վ հատանէք զվճիռն եւ կա՛մ կարի անողորմ ագահ էք։ Քո յ  զրուց օ վ քեզ այպանեմ, եթէ դուք ճշմարիտ եւ ուղիղ քրիստոնեայ էք, ընդէ՞ր ոչ փութանակի հատանէք զդատն, որ ոչ լինի այն ծախսն, ասես վասն այն յերկարեմք, որ ուղիղ լինի։ Յերբոր փութանակի հատանէք, զվճիռն ոչ լինի ուղիղ, յերբոր երկու կողմանց երկու տուն աւիրէք, այնժամ ուղղին ջայ եղուկ  /222a/, որ ոչ ունիք խիղճ մտաց։ Ուրեմն զմի ի երկուցս այսցանէ պարտիս ընդունիլ. կամ ասել, թէ ոչ ունիք գիտութիւն, որ փութ օ վ վճռէք եւ կամ ասել, թէ՝ հոգուծի այնպէս առնեմք, որ դպիրքն եւ դատաւորքն շահին ինչ, որով ապրին։ Դուն ամաչես եւ ոչ զօրես տալ ճշմարիտ պատասխան, բայց ես պատասխանեմ ի տեղի քո յ  եւ ասեմ, որ երկունն ալ կ[ը]նդունիս։

Հ.  Մեր դատաւորքն ոչ կարեն առնուլ քրբմ 53, քանզի բազումք են եւ ոչ որպէս տաճկաց, որ ամէն իշխանութիւն լինի միոյ ձեռին որպէս որ կամի այն կողմն թիւրէ։

Պ.  Այ տ  արդար ասացէր, թէ մերն բազում են, դուն նսեմացուցիր, այլեւս Աստուծով պարզեմ։ Կամէ յ իր ասել, թէ՝ մերքն բազումք են, մինչ ի որ ոչ յագին ամենեքեանն ոչ հատանեն զվճիռն. ձերոց նման մին չէ, որ փութ օ վ յագի եւ փութ օ վ հատանէ զվճիռն։

Հարցնեմ քեզ, ընդէ՞ր եւ դուք եւս ոչ տաք զդատն մի մարդու, որ փութ օ վ յագի եւ փութ օ վ կտրէ զվճիռն։ Ասես, թէ մեք ոչ հաւատամք միոյ, երկուսի եւ երեքի, այլ տամք բազմաց, որ ոչ կարենան թիւրել զդատն եւ առնուլ զկաշառ, այլ վ ի նսեմացուցէր, այ տ  պատճառն երեւելին է եւ ոչ ներքին աներեւոյթն։ Ահա յ  ես յայտնեմ զներքինն, ոչ ապաքէն վասն ապրելւոց բազմացուցիք զդպիրքն, զի նովաւ ունիցին զկեանս, որպէս որ վերո[յ] գրեցի, թէ երկու ստինք ունի Եւրօբայ։ Մինն ծըծէ թա[գա]ւորն /222b/  զմիւսն՝ կր ո նաւորքն փափին։ Չիք այլ գործ, որ օ վ ապրին ողորմելի ժողովուրդն, անճար մնան։ Ոմանք յակամա[յ] լինին զինու օ րք եւ ոմանք յակամայ կր ո նաւորք եւ ոմանք դպիրք եւ դատաւորք եւ այլք։

Այս ամենայն շնորհեմ քեզ եւ հարցանեմ ի քեն բան մի, ընդէ՞ր ձեր բանտարգեալքն բազումք են եւ կապեցեալքն անթիւք, ի՞նչ նշան է այս։ Ամաչես պատասխանել։ Ես ասեմ, կա՛մ ձեր մարդն կարի յոյժ չարագործ է եւ կա՛մ թէ չունիք դատաստան։ Այս յայտնի երեւի ամենեցուն, թոյլ տամք, եթէ չարագործքն բազումք լինին, եթէ գոյին դատաստան, ոչ այնքան աճէր բազմութիւն կապելոցն։ Ժողովէ ամենայն կապեալն ի ամենայն թագաւորութեանն Տաճկաց եւ Պարսից ի մի վայր եւ տես, թէ կարէ՞ գտանել այնքան, որքան է ձեր մին քաղաքի կապեալն։ Այս եւս ի՞նչ նշան է եւ կամ ի՞նչ պատճառաւ։ Ոչ ապաքէն վասն դատաստան չը լինելոյն այ տ քան բազմանան կապեալքն։ Դուն քեզէն տուր իրաւն, եթէ ունենայիք դատաստան, ուստի՞ աճէր այնքան բազմութիւն կապեցելոցն։

Հ.  Վերո[յ] գրեցիր ի կողմանէ դատաստանաց։ Երեք բան ի մերոցն եւ երեք բան ի Ռուստացն. այն ամենայն պատմութենէ երբեմն շատ սուտ [յ]օրինէն եւ պատմեն։

Պ.  Բարի  յ է, լինի այնպէս, թէ բազմիցս [յ]օրինէն սուտ, բայց դատաստանի բանն այլոց պատմութեանց նման չէ, որ [յ]օրինէն սուտ, ասին յառակաց, թէ երեւելեօքն ճանաչի աներեւոյթն եւ անցելեօքն  /223a/  ապառնին, քանզի ամէն օր կերեւի նշանն յայտնապէս եւ ոչ ի թագստեան։ Ես վերո[յ] գրեցի վեց բան։ Իրաւ որ, չորսն ի նոցանէ լսեցի, գիտեմ, որ ոչ է սուտ, քանզի ոչ թէ լուա[յ] ի օտարաց, ի այլ ազգաց եւ ի թշամեաց, այլ ի ազգէն ձերմէ։ Բայց երկունն ես տեսի աչօք իմօք, մինն՝ Հռօմ գալ օ ղ յոյն վաճառականին որդին, որ եկաւ մտանել ի դատաստան ի տեղի հօրն եւ զմիւսն՝ Ղասիմ օ վ քաղաքին առն եւ կնո չ ն դատն, որ ես իմ ձեռ օ վն ազ[ա] տ եցի։ Ասո[ն]ց ի՞նչ կասես, իրա՞ւ են, թէ՝ ոչ։

Հ.  Ատոք իրաւ են, կ[հ]աւատամ ատոց։

Պ.  Եթէ այս երկունն իրաւ է, այն ամենեքեանն են իրաւ եւ դուն գիտես, որ այնպէս է։ Թողումք այս ամենայն, ապա իմ բանին համար ի՞նչ կասես, որ ոչ անցեալ պատմութիւն է եւ ոչ ապա յ գայ մարգարէութիւն, այլեւ ան ց ա ն բ իսկ չարչարեցայ երեք տասան ամ ի ձեռն Ռուստաց եւ երկու տարի՝ ձեր յերկիրն եւ մինչ ի ցայսօր չարչարիմ իզուր եւ ի տարապարտուց։ Ի՞նչ չար է յ ի արարել, եւ ի՞նչ վնաս գտին ի յիս եւ կամ ի՞նչ դատաստանաւ վճիռ հատին, որ պարտական լինէ յ ի այնքան անտանելի չարչարանքն կրելւոյ։

Հ.  Զքեզ այլ ինչ պիտոյ էր դատաստանաւ դատել, քանզի ամենայն աշխար[հ] յարեան ի վերայ քո, թէ մահապարտ է, բայց ողորմեցան քեզ, որ ոչ սպաննին, այլ միայն չարչարեցին զքեզ, որ քաւիս ի մեղաց։

Պ.  Հրէ յ եայքն եւս ամենայն ի մի բերան աղա /223b/ ղակեցին առա չ ի Պիղատոսի վասն Յիսուսի, թէ՝ մահապարտ է, մի՞թէ յիրաւ էր։ Գիտեմ, որ ամենայն աշխար[հ] յարեն ի վերայ իմ, թէ՝ մահապարտ է, բայց յո՞ւր էր ձեր գիտութիւն եւ յիմաստութիւն, որ պարծիք, թէ մեր դատաստանն արդար է եւ ուղիղ, ապա յ  ընդէ՞ր վասն իմ եղեւ սուտ։

Պ ո ղոս առաքելւոյն վերայ ամբոխեցան քաղաքն ամենայն, բայց բազումք ի նոցանէ ոչ գիտէ յ ին, թէ վասնորոյ իրաց ամբոխեալ էր ամենայն քաղաքն։ Նմանապէս ինձ վերայ։ Մի՞թէ ամենայն ամբոխումն իրաւ գլնի կռապաշտ հայրապետն, ցր վ եց ամբոխն եւ ազատեց զՊ ո ղոս, միայն թէ ոչ էր արժան պատժել զոք մինչ որ ընդդէմ ամբաստչի տեղի պատասխանւոյ առնու դատախազն եւ այլ։ Եթէ ունիք դատաստան, ընդէ՞ր ոչ անդիման կացուցէք զիս ընդդէմ ամբաստչին իմոյ, զի լւիցէ յ իք յինէն պատասխան եւ ապա յ  թէ հատանէ յ իք զվճիռն չարչարելո[յ] զիս։ Ո՞ ոք առանց պատասխան տալւոյ մեղապարտին չարչարեցին։ Ոչ ոք՝ բացի ձէնջ։

Հ.  Քրիստոս վկայեաց, թէ՝  յերկու եւ երեք վկայիւք հաստատի ամէն բան ։ Քեզ վերայ վկայ օ ղքն անթիւք է յ ին, այլ ի՞[ն]չ դատաստան պարտէր առնել վասն քո յ  եւ հարցանել ի քեն պատասխան, մի՞թէ դուն կամէ յ իր զքեզ խայտառակել առա չ ի ամենեցուն եւ խոստովանիլ զմեղն քո յ, որ այ տ  անհնար է, սակաւունս գտան ի մէկ աշխարհի ի մեղապարտից, որք յանձն առին յիւրեանց մեղն եւ խոստովանեցան առա չ ի յամենեցուն, թէ են մեղապարտ։

/224a/  Պ.  Ի՞նչ մեղ դրին ի վերայ իմ թշնամիքն իմ եւ վկայեցին վասն իմ մահապարտ գոլ։

Հ.  Ռուսք կամէ յ ին բարեկամութեամբ, առանց պատերազմի տիրել յերկրին Պարսից, բայց դուն յայտնեցիր Պարսից, թէ Ռուսքն ձեր թշնամի  յ են, այնուհետեւ Պարսք եւ ոչ այլ յաւելին լսել դատաստանացն։

Պ.  Ոչ բարւոք ասի, թէ չիք ի ձեզ դատաստան, այ տ  զրուցն ինձ ոչ էր վնասակար, որ ոչ խոստովանեցի առա չ ի ամենեցուն, թէ ասի Պարսից, թէ Ռուսքն ոչ են ձեր բարեկամ, այլ թշնամի, քանզի ամենայն ոք պարտ է հաւատարմութիւն պահել իւր մեծաւորացն, բարեկամացն եւ ազգականացն յիւրոց։

Այս է իմ գանկատն, թէ ընդէ՞ր ոչ հարցին յինէն, թէ դուն այ տ  բան ասացիր, թէ խո[ս]տանայի հարցանէ յ ին զպատճառն, թէ ընդէ՞ր կամ ի՞նչ պատճառի ասիր։ Գուցէ այնպիսի մին մեծ եւ ծանր պատճառի վասն ասած լինէ յ ի, որ արժանի լինէ յ ի պսակի եւ ոչ մահու, եթէ ուրանայի եւ գաղէ յ ի զայ տ  բանն, ապա յ  թէ լսէ յ ին վկայից։ Արդ տեսիր, որ չիք ի ձեզ դատաստան եւ կամ ընդէ՞ր այն չարախ ո սիցն ոչ հարցին սկսեալ յառաջնոյն մինչի վերջն, թէ ուստի՞ գիտացիր, թէ Էլիաս Մուշեղն այ տ  բան ասաց։ Տեսանէ յ ին, թէ այն անթիւ արանցն գոնէ գտնիւր մի միայն հոգի, որ լսած լինէր ի բերանւոյ իմմէ զայտ բան, բացի քափուչին յընկերէ իմմէ։ Արդ ապա յ  ո՞ւր է երկու եւ երեք վկայն, որ դուն ասացիր, թէ Տէրն մեր Յիսուս Քրիստոս ասաց, թէ  երկու եւ երեք վկայիւք հաստատի ամենայն բան, արդ ուրեմն այն երկու  /224b/  եւ երեք վկայքն եւ կամ այն անթիւքն, միայն թէ մնաց մին քափուչին Օվանէսն։ Այն մին քափուչինի զրուցաւն գլնի չարչարել զոք, ոչ, ապա յ  ոչ ունիք քննութիւն եւ ոչ դատաստան։ Եթէ ունենայիք դատաստան, այն քափուչինն պարտ էր այրել, որ այ տ  խոստովանանքն եւ խորհրդւո[յ] բանն յայտնեց ձեզ եւ ոչ զպարագայսն նորին։ Եթէ ճշմարիտ քրիստոնեայ լինէ յ իք, պարտէ յ իք պատժել զնայ եւ զիս փառաւորել։ Որ ոչ ունէիք ուղիղ դատաստան, այնպէս արարիք, Հայս, որ թագաւորութիւն ունէր, փառաւորիցիք, ես անտէր հայկիկ մէյի՝ պատժեցիք իզուր։ Ինձ ասացիր, թէ դուն բացայ յայտեցիր Պարսից, թէ Ռուսքն թշնամի է յ ին, վաղուց սկսել է յ ին Ռուսքն այ տ  գործն, բայց յայտնեցին իւրեանց թշնամութիւնն զկնի յերկրա ժ արժին, իբրեւ որ յաճախեցին զօրքն Ռուստաց գալ ի յերկիրն Պարսից եւ Պետրոս թագաւորին գալն ի Դարպանտ էր թիւն 1720։ Ես այն զրուց, որ ասի եպարքոսին, էր թիւն 1723 նոյեմբ[ե]րի ամսոյ, որ կամէ յ ի յելանել յերկրէն Պարսից եւ գնալ ի Կիլան ի մէ չ  Ռուստաց, ապա ուրեմն անցել էր երեք տարի, որ ռուսք տիրել է յ ին առ ծ օ վեզերն Պարսից սկսեալ ի Սուլաղու մինչ ի Կիլան։ Ապա այս երեք տար վ ան մէ չ ն, որ այնքան պատերազմն, որ եղեւ ի մի չ ի նոցա օ՞ վ էր պատճառն։ Այն ժամանակներն շահն ի Սպահան էր եւ ես՝ ի Դա վ րէժ։ 1721 թւին գնացի ի Սպահան, որ պաշարեցաւ ի Աղուանից քաղաքն, մնացի անդ  /225a/  պաշարած, մինչ ի թիւն 1722 եւ ապա յ  եկի ի Դավրէժ, տեսի, որ Ռուսքն տիրել է յ ին ամենայն ծովեզերն։ Ապա յ  տեսի՞ր, որ չիք ի ձեզ քննութիւն եւ դատաստան։ Այնքան անխելք համարեցաք ազգն Պարսից, որ այնքան երթեւեկութիւնն Ռուստացն ոչ յիմացան, թէ Ռուսքն թշնամի  յ են։ Մինչ ի ցայն օրն, որ ես ասի, թէ Ռուսքն թշնամի են ձեզ, իբր թէ քնած  եյ ին ջայ. յերբոր ես ասի, այն ժամանակն զարթեան։

Ես ո՞ւր էի այն ժամանակն, որ Մուստաֆա խան զօր[ա]վարն 54  վեց հազար արամբ առաքեցին ի Կիլան, որ ոչ թողու Ռուստացն յառաչել եւ մտանել յերկիրն յիւրեանց։ Ես որ գնացի Կիլան, զօրավարն նստէր ի Աստառայ եւ իւր փոխանորդն՝ ի Կասկար, նոր փարատել էր պատերազմն ի քաղաքէն ըՌաշտայ, յորում նստէր զօրա ւ արն Ռուստաց Լեւաշ օ վն 55 ։ Ես որ գնացի, հաստատեցի ի մի չ ի նոցա խաղաղութիւն, որքան որ ես Կիլանն է յ ի մնացի, խաղաղութիւն, երթեւեկութիւնն էր ի մի չ ի նոցա, զկնի փոխելոյն իմ անտի եւ գնալոյն ի Հաշթարխան, ապա յ  թէ դարձեալ շփ ո թին։

Ես  յ ո՞ւր է յ ի այն ժամանակն, որ թագաւորն առաւ զԴարբանտ 56  եւ պատերազմաւ առին զՊաքույեա ամրոցն 57  եւ այլքն, որ կարգաւ առին։

Հ.  Արդ այժմ հաւատացի զոր ինչ որ ասացիր, է ճշմարիտ եւ ստոյգ, որ ի այտ կողմանէ եղել է քեզ մեծ անիրաւութիւն վասն քո յ. արդարեւ ես վկայեմ ընդ քեզ, որ այ տ  բանիտ համար չիք դատ /225b/ աստան ի մեզ, բայց աղաչեմ, զի ասես ինձ զճշմարիտն, թէ ի՞նչ պատճառաւ կամ ի՞նչ դիտաւորութեան վասն ասացիր Պարսից, թէ Ռուստն ձեր թշնամին է։

Պ.  Այ տ  հարցունքն ոչ պատկանի քեզ հարցնել եւ ոչ ինձ՝ քեզ ասել, քանզի անցաւ ժամանակն, եթէ քափուչին Օվանէսն այս խոստովանութեան խորհուրդն յայտնած չը լինէր Ռուստաց, որ ես ամբողջ գնացած լինէ յ ի ի Եւրօբայ, անդ յայտնեցի թագաւորացն ձերոց եւ առնէ յ ի ի նոցանէ պսակ, արդ այժմ ի՞նչ օգուտ է ինձ իմ ասելն քեզ առ ի աղէկիզիլ, բաւական է, որ ես տիւ եւ գիշեր այրիմ եւ տոչորիմ, մի՛ լիցի վասն քո յ, լռեսցուք։

Հ.  Ասացիր, թէ ձեր թագաւորացն, մի՞թէ ոչ են եւս վասն քո յ  թագաւորքն։

Պ.  Ոչ են իմ. եթէ իմն լինէին, ոչ թողէ յ ին զիս այնքան չարչարիլ ի Ռուստաց եւ կամ յորժամ որ զերծայ եւ դիմեցի առ նոսա, այնքան չէ յ ին անարգել զիս, զոր ինչ որ կամէ յ ի վասն նոցա եւ կամեցայ առնել, փոխարէնն հատուսցէ ինձ Աստուածն իմ եւ ինչ որ նոքա յ  արարին ինձ, մի համարեցի նոցա Տէրն մեր եւ Աստուածն մերո[յ] նմանապէս, զոր ինչ որ վասն Ռուստաց կամէ յ ի եւ կամեցա[յ], փոխարէն հատուսցէ ինձ Աստուածն իմ եւ զոր ինչ որ նոքա չարչարեցին զիս, իզուր թողցէ նոցա Տէրն մեր եւ մի՛ համարեցի մեղ։

Հ.  Ի՞նչ կամեցիր առնել վասն թագաւորացն մերոցս եւ զի՞նչ վասն Ռուստաց, ասայ, զի տեսից եւ լուայց ի քէն։

Պ.  Եխպա՛յր, այ տ  խնդիրն խիստ է ինձ, քանզի յերկար պատմելն ձանձրանամ, կարճ բանիւ ոչ առնուս  /226a/  քաղցրութիւն։ Եթէ ոչ էր իմ կամն բարի վասն նոցա, ոչ խնդրէ յ ի ի Աստուծոյ փոխարէնն իմ յանձէն եւ ոչ կամէ յ ի գնալ յերկիրն նոցա, քանզի ես թագաւորի պէս կապրէ յ ի ի յերկիրն Պարսից։ Հաշուէ, թէ ես  եյ ի թագաւոր։ Արդ ընդէ՞ր թողի եւ գնացի, կամէ յ ին գնալ, որ անդ այլ առաւել մեծութիւն գտանիմ ոչ, քանի Աստուած զիս մեծացու[ց]ել էր յոյժ այնքան, որ ոչ ոք ի նախարարացն բազմէր ընդ շահին բացի յինէն։ Վասն սիրոյ եւ վասն բարեկամացն նոցա, մանաւանդ վասն օգտի ազգին իմոյ, թողի զայն ամենայն փառքն, պատիւն եւ մեծութիւնն, գնացի անդ, քանզի այնպէս կհաւատայի, թէ իմ թագաւորք են, եթէ ոչ համարէ յ ի նոցա թագաւորք իմ՝ ոչ գնայի եւ այլ։ Միայն թէ որքան որ կամէ յ ի վասն Ռուստաց այս բանիւս յիմայու այսու կարես յիմանալ այլոցն եւ իմ պատրաստած բարին վասն նոցա։

Թէպէտ վաղուց գիտէ յ ի, թէ Պետրոս թագաւորն գալոց է փրկել զազգն մեր, բայց առա չ ի անգամն, որ գնացի Շամախի եւ հաստատապէս լսեցի, թէ ամենեւին Ռուստ թագաւորն գալոց է առնուլ յերկիրն Պարսից վասն փրկելւոյ զմեզ, առժամայն ուխտ եդի յանձին իմոյ ասել ամենայն յաւուր հին կ  Հայր մեր  եւ հին կ  Ողջոյն Մարիամ,  յիշատակաւ սրբազանից հն կ ից վիրացն Յիսուսի Քրիստոսի։

Այսու դիտաւորութեամբ, թէ Տէր Աստուած զմի ի տասանց կենացն իմոց հատ յինէն եւ դիր ի վերայ կենացն Պետրոս թագաւորին, Տէր, տուր նմա յ  առաւել կարողութիւն, զօրութիւն, որ ամենայն յաջողութեամբ գայ եւ ազ /226b/ ատէ զմեր ազգն եւ այլ այս աղօթքն սահմանել է յ ի տւել ի դէմ սուրբ պատարագին, յորժամ որ քահանայն ասէր  առէք կէրէքն,  առժամայն բարցրացուցանէ յ ի զերկոսիմ բազուկս իմ եւ ամենայն մտադրութեամբ եւ ջերմ արտասուօք երգէ յ ի վերոյ հինգ  Հայր Մեր ն եւ զ Ողջոյն ն մինչի վերջն։ Եթէ ոչ լինէր տեսանել զպատարա ք, առանձին ասէ յ ին ամենայնն, աւուրս կենաց իմոց, մինչի այն օրն, որ հրամանաւն նոյն Պետրոս թագաւորին կապեցին երկաթեաւ զերկոսին զբազուկսն իմ. այնուհետեւ այլ ոչ կարացի բարձրացուցանել բազկունքս իմ, դադարեցայ այլ առաւել աղ ո թելոյ, քանզի յընկալա[յ] զտրիտուրն, բայց Աստուածն իմ արդարադատն վաղվաղակի արար արդար դատաստան այն աւուրն, որ կապեցին զբազուկն իմ. զկնի չորս ամսոյ նորա կենացն հատեց Աստուածն իմ. նայ առաւ վախ ջ ան եւ յաւելեաց Տէրն իմ զկեանն իմ, որոյ մատուցանեմ անդադար գոհութեամբ եւ փառք ի մի յաւիտեանս յաւիտենից. ամէն։

Տես, եխպա՛յր, թէ գոյր ի մէջ Ռուստաց եւ կամ ի մերոցս, որ այր ոք հատանէր իւր կենացն եւ գայր Ռուստ թագաւորին. ոչ ոք. բայց ես ետու, տես եւ վասն Աստուծոյ լաւ քննէ։ Այր ոք որ այսքան ջերմեռանդ սէր ունենայ ընդ ումեք, գլնի հաւատալ, որ հակառակ գործէ ըն[դ]դէմ սիրելոյն այն։ Եթէ ես այլ ազգ լինէ յ ի, եւ ոչ հայ, կարելի  յ էր [հ]աւատալ, թէ ես հակառակ նորա գործէ յ ի, այլ ես է յ ի ազգաւ հայ եւ որ վաղուց  /227a/  գիտէ յ ի այ տ  գործն, թէ ռուս թագաւորն կամի ազատել զազգն իմ տառապեալ։ Զիա՞րդ կարէ յ ի զայդ գործ գործել, որ ոչ էր արժան եւ անհնար վասն իմ։ Ոչ թէ միայն ես գիտէ յ ի զայ տ  գործն, այլ եւ ամենայն ազգն իմ, այր եւ կին, ծեր եւ տղայ, եւ ամենեքեանն յայտնապէս խ ո սէ յ ին, եւ ոչ ի ծածուկ, որպէս ես զօրէ յ ի գործել հակառակ ռուստաց, որ ամեն օր տեսանէ յ ի զտառապանն, զթշուառութիւնն եւ զգերիլն ազգին իմոյ։ Եթէ ես մէկ այլ  յ ուրիշ հասարակ արանցն հաւասար շինէ յ ի, կարելի  յ էր հաւատալ այ տ  գործ, բայց ես զիս դրել է յ ի մէկ բարի քրիստոնէ յ ի նման, բամ պ ասես, թէ զիս գովեցի, ես եմ քան զամենայն ոք անարժան եւ մեղաւոր յոյժ, սակայն ոճ բանին այնպէս պահանջէր ասացի։

Ինչ այլ առաւել ասեմ քեզ, որ այլ առաւել լաւ [հ]աւատաս. ես զիս յում նման է ցուցան է մ, ոչ նախա[ն]ձայոյզ Եղիայի, եւ ոչ Մ օ վսէսի, այլ առաւել քան զնոսայ։ Նոքա յ  ջանային միայն բարութիւն ա ս գին իւրեանց եւ ոչ կամեցին տալ զանձն փրկանս փոխանակ ազգին յիւրեանց։ Բայց ես յօժարեցի եւ իմ յօժար զանձն իմ մատուցանելոյ ի փրկանս փոխանակ վասն ազգին իմոյ եւ ոչ խնայեմ, եթէ Աստուած այժմոյս առաքէր վասն իմ հրեշտակ եւ ասէր ինձ, թէ՝ տուր զքո յանձն ի մահ վասն ազգին քո յ, ես շնորհ է մ քո ազգին ազատութիւն, եւ թագաւորութիւնն  /227b/  առժամայն, պատրաստ լինիմ եւ յօժար կամօք զուար դ ագին դիմօք մատուցանեմ զանձն իմ։ Տես, թէ գո՞յ այր ոք ի ազգի մերում, որ տայ զանձն իւր. ոչ ոք, եւ կամ թէ կա՞յ այր ոք ի մէ չ  ազգին մերոյ, որ իւր կենաց տասն տարի մէկն շնորհիցէր թագաւորին Ռուստաց. ոչ ոք։ Եւ այս իմ կենաց շնորհումն ռուստ թագաւորին վասն  յ էր էր, եթե ոչ վասն փրկութեան ազգին իմոյ. այս էր իմ դիտաւորութիւնն թէ, եթէ կարճէ յ ին կեանն թագաւորին, իմն լինի վասն նորա, որ սկսած գործն կիսատ չը մնայ. մինչ որ ամենայն բանն կատարէ եւ հասցուցանէ ի աւարտ։

Եթէ ոչ էր իմ վասն Ռուստաց բարի կամիլն եւ բարի խորհիլն, ոչ մատնէր զիս քափուչինն, քանզի յորժամ որ ռուսք յաճախեցին յելանել ի վերայ Պարսից, մանաւանդ որ բազմանային օր[ը]ստօրէ ի գաւառին Կիլան, բազում անգամ գանկատէ յ ին ինձ իշխանքն պարսից ի Ռուստաց, թե դուն կասես, թե ռուսք վասն բարեկամութեան եւ վասն օգնութեան ձերոյ եկին այսր։ Արդ որպիսի՞ բարեկամութիւնն է այս, որ տիր է ցին ամենայն տեղ առ ծովեզերս, մանաւանդ ի Ռաշտ, շինեն զբեր թ որայս եւ ամրացեալ հաստատեն զինքեանս, այս ինչ նշան է. ամենայն զրուցից պատասխանն, ըստ պատշաճին, տայի եւ սրտադիւր հեշտ առնէ յ ի զնոսա, մանաւանդ վասն շինութեան բեր թ որէիցն ասէ յ ի նոցա՝ սովորութիւն եւ ծ ե սն Ռուստաց այնպ ե ս է, որ յորժամ  /228a/  որ զօրքն նոցա բանակին իւրեանց երկիրն քարշեն շուրջանակի զպատնէշս վասն զգուշութեան, արդ աստ, որ յերկիր օտար է, կամի՞ք, որ առանց պատնէշի բնակին։ Պատասխանեցին՝ յիւրեանց յերկիրն քարշէն փայտեա[յ] պօզտունս, մինչ յելանեն, դարձեալ փակեն եւ տանին, բայց աստ ոչ է փայտեայ, այլ քարշէն հողէ պարիսպ որպէս զբեր թ, պատասխանէ յ ի՝ միթէ կարելի յէր անցուցանել զծ օ վն այնքան բազմութենէ նոցա պօզտունացն եւ ածել, այսր տեսիք, որ ձի եւս ոչ ունին, որ հարկաւորագոյն, քան զամենայն ինչս։ Եթէ դուք ունենայիք աստ մայրի, շինէյին զփայտեա[յ] պօզտունս, որ ոչ գոյ, հարկաւորին շինել հողէ պարիսպս, եւ այլ նմանս սոցայ բազում ինչս ասէ յ ի, որ աստ անտեղի  յ է ամենայն բանն մի ըստ միո չ է գրել, որ ոչ եմ բաւ. այսքանս գրեցի վասն հաւատարմացուցանելւոյ զքեզ, որքան որ ես անդ է յ ի ընդ շահ Թահմազին եւ ի Կիլան ոչ թողէ յ ի պատերազմիլ, ասէ յ ի դուք կարօտ էք օգնչի, հատիր եկածն ոչ ընդունիք այ տ  ինչպէս բանէ ոչ ամաչէք եւ այլ։ Եթե ես ոչ լինէ յ ի անդ, ճշմարտապէս հաւատայ, որ ոչ թէ շինել զբերթ, որ այս եւ կամ տիրել ծովեզերացն կարէ յ ին տիրել ռուսքն, եւ ոչ թէ յելանել ի ցամաք եւ ըմպել զջուր միայն եւեթ, այնպ ե ս յիմանաս։ Զոր ինչ որ ես կամեցայ վասն նոցա, ժամանակին այն եւ արարի վասն նոցա, դարձեալ ասեմ հատուսցէ ինձ Տէրն իմ եւ բաւէ, որպէս որ վերո[յ] ասի, թէ իբրեւ որ տեսանէր զայս ամենայն արարն իմ քափուչին Օվան ե սն եւ իմ ջեր /228b/ մեռանդ սէրն վասն Ռուստաց, նախա[ն]ձեցաւ եւ անկաւ ի կարծիս, թէ միգուցէ ի յայտնին ծառայեմ Ֆռանցիզաց, եւ ի ծածուկս՝ Ռուստաց, ոչ կարաց հանդուրժել եւ լռել անիմաստն այն, որ ամբողջ հասանէ յ ի առ թագաւորսն քրիստոնէ յ իցն, այլ խառնեաց զբանն իմ եւ մատնեց զիս Ռուստաց, թէ եմ բարեկամ պարսից եւ ֆռանկացն, մատնեց, թէ եմ բարեկամ յՌուստաց եւ թէ խաբէ զմեզ, թէ ծառայէ մեզ եւ այլ։

Քանզի իբրեւ զկնի յերկրաշարժին 58  գնացի Իսպահան եւ խոստացայ ծառայել ֆռանցիզաց եւ ապա թէ անտի եկի ի Դա վ րէժ։ Այսքանս բանս, որ վերո[յ] գրեցի, այն ժամանակին էր, որ Սպահանա[յ] դար ց ել է յ ի եւ եկել ի Դա վ րէժ, ես անդ  ս բաղէ յ ի ի գործս ֆռանցիզաց։ Ես միամիտ կարծէ յ ի, թէ ամենից քրիստոնէ յ ից թագաւորքն միաբանեն վասն այս գործոցն յսկութեան վասն Ռուստի գալն ի վերա[յ] Պարսից եւ այլ։

Ձանձրացուցի զքեզ շատախօսութեամբ իմ օ վ, թողութիւն շնորհէ, ուստի բանից ոճն այնպէս պահան չ էր։ Բայց ասեմ քեզ ճշմարիտն եւ ոչ ստեմ, [հ]աւատայ, եխպայր, որ եթէ քափուչին Օվանէսն իմ բանն խառնած չը լինէր, որ ես ամբողջ գնացած լինէ յ ի ի Եւրօբայ, այժմ ամենայն յերկիրն Պարսից քրիստոնէ յ ութիւնն էր եւ ոչ յարիր այս Նատիր շահն, եւ ոչ կորնչէր այսքան իմ տառապեալ ազգն, որ կորան իսպառ, որպէս որ պատճառ եղեւ, քափուչինն պատասխան տայ Աստուծոյ, ապա յ  /229a/  ուրեմն, այսինքն բարեաց խաբանումն եւ այսինքն չարեաց բողբո չ ումն պատճէն է ձեր անդատաստան լինիլն, եթէ վաղվաղէ յ իք եւ փութայիք ազատել զիս, ճաշակէ յ իք այն ամենայն քաղցրութիւնն, որպէս որ զրկեցիք զմեզ, նոյնպէս դուք զրկեցաք եւ զրկիք։

Հ.  Առաջ, քան թէ հարցանելն զքեզ մեր սկսած բանին վերայ, հարցանեմ քեզ, թէ դու զո[հ] առնես զքեզ, որ վերո[յ] ասացիր, թէ  յ ում նմանեցուցանեմ զիս, ոչ Եղիայի եւ ոչ Մ օ վսիսի, այլ առաւել քան զնոսայ։

Պ.  Ի սկ ս բան ն է դուք այդպիսի ազգ էք, որ թողուք ուղիղն, պարզն եւ միշտ հետեւիք թիւրոցն եւ զթիւր կողմն առ հակէք։ Զիա՞րդ կարեմ ես զիս նմանեցուցանել Եղիայի եւ Մ օ վս ե սի եւ առաւել, քան զնոսա, որ նոքա սուրբ է յ ին, եւ ես՝ մեղաւոր, եւ անարժան։ Երանի թէ արժանի լինէ յ ի համբուրել միայն պատուանդան ոտից նոցա յ ։ Ես ասի, թէ թէպէտ նոքա կջանային բարութիւն, բայց ոչ տային զանձինս յիւրեանց վասն ժողովրդեանն, այլ ես յօժարեմ ի տալ, Տէրն մեր հրամայեաց լինիլ միամիտ եւ գովեց զմիամտութիւն եւ ոչ պարզամտութիւնն տղայոց եւ հրաւիրեց մեզ լինիլ պարզամիտ որպէս որ մանկտիս։ Բայց դուք միշտ հետեւէք խորամանկութեան, վասնորիկ պղծելի ամենայն միտն եւ զխորհուրդն ձեր, վասն զի ոչ կարէք դատել եւ ի դատելն ոչ հաճիք փութանակի հատանել զվճիռն  /229b/, կարծկոտէք, երկնչիք, թէ միգուցէ լինիցի այսպէս այլ այնպէս, որպէս որ էք դուք, կարծեք զայլս որպէս որ զձեզ։ Որպէս որ վկայեաց Տէրն մեր թէ՝ որպիսի կարէք խորհիլ բարի որ դուք սաստէք 59 եւ այլ։

Հ.  Տարակուսութիւն էր ինձ յորժամ որ խ ո սէ յ իր ի վերո[յ] դատաստանացն մերոց, քանզի անցեալ պատմութիւնն ոչ է ամենեւին հաւատալի, բայց վերո[յ] երկու բանն, որ դուն տեսիր, մանաւանդ որ քո բանն ամենայն, որ ճշմարտութեամբ յայտնեցէր ինձ, յոյժ հաւատացի եւ ես, միաբանեալ ընդ քեզ, վկայեմ վասն այդորիկ, թէ չիք ի մերոցս դատաստան. մեղանչեցին մեր պետքն, որ ոչ ջանացին եւ ոչ փութացան քննել զայ տ  իր՝ հաւատալով միայն քափուչինացն. պարտ էր եւ լսել քեզ. բայց հարցանեմ քեզ այս մէկ բանն, զի ասես ինձ զճշմարիտն, թէ իրա՞ւ է յորժամ, որ ոչ թողին ռուսք զքեզ գալ ի մերս, այլ ի Փէթրպօռքու դարցուցին զքեզ ի յետս, թէ գնայ ի Հաշթարխան ծառայէ մեր թագաւորին, իբր թէ որպէս որ աւերեցիր մեր բարեկամութիւնն ընդ Պարսից, նոյնպէս դարձեալ հաստատէ, որպէս որ առաջն։

Պ.  Այդ ամենայնին սուտ է, ոչ կամեցան յերկար պահել զիս ի Փետրբօռք, զի մի չւիցեն դես բ անքն Եւրօբայու եւ յարին խնդրել զիս, եւ լիցի յաղմուկն եւ խռովութիւն։ Այ տ պիսի պատրանօք առաքեցին ի յետս, բայց ոչ ասեն, թէ գնայ եւ հաստատէ բարեկամութիւն եւ այլ։ Այլ միայն թէ ասին ինձ, թէ յառաջ մեք ինչ որ գրէաք Պարսից, ընդունեցին մեր զրուցն, դուն պատճառ  /230a/  եղար, որ այլ ոչ ընդունին։ Մեր թագուհին շնորհեց քեզ քո յ  մեղն, ունէ յ իր եւ թէ ոչ, արդ գնայ ի յԱշտարխան, զոր ինչ որ մեր սպա ռ ապէտ Մաթուշքինն 60  քեզ բանի վերայ դնէ, այնպէս արայ։ Թէ որ լաւ անես, քեզ համար լաւ գլնի, թէ որ վատ անես, քեզ համար վատ գլնի։ Այսպէս դարցուցին ի յետս եւ դրին ի կալանս ի բեր թ ն Կրասնայեարա, մնացի անդ մօտ երեք ամ, ո՛չ սպա ռ ապետ տեսի եւ ո՛չ գործ ինչ, զի գործէ յ ի։

Ուր էր, թէ այնպէս արած լինէ յ ին, Աստուծով փութանակի յայտնէ յ ի նոցա իմ անմեղութիւնն եւ առժամայն որոշիւր ճշմարտութիւնն ի ստութեննէն. հպարտացն ազգն Ռուստաց ինձ վերայ երախտիք բարձին, թէ շնորհեցաք քեզ. իբր թէ մեղապարտ եւ մահապարտ էի, վասն Պետրոս թագաւորին հոգւոյն շնորհեցին ինձ ի կեան, եթէ անիմաստքն այն այ տ պիսի պարզ բանիւ ինձ ասէ յ ին, թէ ահա յ  քեզ վերա[յ] այսքան մեղ դրին. արդ տես եւ խորհեա յ  դուն ի քեզ վասն քո յ, եւ մեզ հաւատարմացւո յ  զքո ճշմարտութիւնն։ Եթէ այս ամենայն մեղ, որ քո վերա[յ] բարդած է, եթէ ճշմարիտ է, որ դուն գործած լինիս՝ մահապարտ ես, եթէ ոչ՝ փառաւորեմք զքեզ։ Ոչ ասին այնպէս, այլ արկին յանձն իմ ի չարչարանս եւ օր աւուր նորոգէ յ ին, վասն նոցայն նոքա յ  ոչինչ կարացին առնել առանց ինձ, եւ ես անկայ ի զանազան խոկմունս, այսպէս ոչինչ եղեւ ամենայն բանն եւ զվաստակն իմն եւ նոցայն, եւ ես իզուր կրեցի զչարչարանս եւ զրկեցայ ի կենաց. պատճառն, որ  /230b/  դատաստան չունիք. Վնասեցին ինձ եւ վնասեցան ինքեանք, որպէս որ մեղուն ամենայն մերձեցողաց առ փեթակն յիւր առհասարակ հարու զկիճն իւր մարդւոց, կարծէ, թէ վասն մեղեր հպին առ ինքն, ոչ ճանաչէ, թէ ոյք են, որ կթեն զմեղրն եւ ոյք են, որ միայն վասն հայելւոյ մերձենան առ ինքն։ Վասն այն անզանազան հարու զկիճն վնասէ մարդուն եւ մեռանի ինքն։

Հ.  Մեղանչեցիր, որ ոչ յայտնեցիր յՌուստաց զճանապարհն բարեաց, որ ոչ վնասէ յ ին, որպէս որ ասէ Տէրն մեր, թէ՝  բարի արարէք ատելեացն ձերոց 61 որ թոյլ ետուր ոչ լինիլ այն ցանկալի բարին վասն նոցա եւ վասն ազգն քո յ  եւ քեզ։

Պ.  Թէպէտ բազումք են պատճառքն, բայց ես աստ յայտնեմ քեզ հինգ բան.

Նախ որ խիստ անարգեալ չարչարեցին զիս եւ տառապեցուցին զանձն իմ, այնքան բազմացուցին ի վերայ իմ նեղութիւն եւ վիշտն, որ մոռացա[յ] ամենայն ինչ, եւ հոգացի միայն վասն կենացս եւ  ս բաղէ յ ի ի զանազան խոկմունս։

Երկրորդն, որ խաբեցին զիս, խոստացան դնել զիս ի վերա[յ] գործոց եւ ոչ դրին։

Երրորդն, որ տեսի՝ իմ ազգն ամենայն յարուցեալ է յ ին ի վերայ իմ, եւ հակառակ ինձ, որոց վասն աշխատէ յ ի, որպէս որ հակառակեցան իսրայէլացիքն Մ օ վսէսի, թէ՝  ո՞ կացոյց զքեզ դատաւոր ի վերայ մերո [ յ ] 62 որ նայէր նոցա փրկիչն, ասի՝ որովհետեւ այ տ պ ե ս է թոյլ տամ եւ տեսանեմ, թէ ռուսք ազատեն զնոսա եւ թէ իսպառ կորուսանեն։

Չորրորդն /231a/  որ եթէ ես առանց հրամանի զիս ներխառնէ յ ի ի գործս, ոչ գայր համեմատ գործոց եւ օրինաց, քանզի վատահամբաւեցայ, եւ որ ռուսք կարծկոտեն որպէս որ ձեզ, եթէ ի մէ չ  գործոցն, յանկարծ անկանէր սխալ ինչ ամենեւին ին ծ անէ  գ իմանային, եւ զիս իսպառ կորուցանէ յ ին, որպէս որ վերո[յ] գրեցի, թէ ասացին ինձ նախարարքն, թէ՝ եթէ վատ անես՝ քեզ վատ գլնի եւ այլ։

Հին կ երորդն, որ առանց հրամանաց Ֆռանցիզ թագաւորին ոչինչ կամեցայ առնել, որպէս որ օրէն էր եւ հարկն պահանջէր, քանզի ես նոցա անուամբն է յ ի եւ այլ։ Գոն բազում պարագայս, այժմ կարես ասել, թէ մեղանչեցիր, ոչ այնքան զգուշութեամբ պահէին զիս, որ եթէ թռչուն ոք մերձենար առ յիս, կարծէք անկանէ յ ին եւ սպանանէ յ ին այն թռչունն, զի միգուցէ գիր եւ կամ լուր ինչ հասուցանէմ ի յունկն շահին։ Այնքան հաստատեալ է յ ին ի միտս իւրեանց, թէ եմ բարեկամ շահին եւ թշնամի յիւրեանց, վասն այսորիկ թոյլ ետու եւ սկսայ հայիլ ի հեռաստանէ որպէս օտար ոք։ Տե՛ս եխպայր, ասաց Տէրն մեր հրեից, թէ՝  եթէ ոչ նախ կապիցէ զհզօրն եւ ամենայն տուն նորա աւարի հարկանիցէ 63 ։  Արդ զիս կապեցին, ասէ յ ին, թէ առիթն ես եմ, զի ոչ կամէ յ ի, թէ ռուսքն գան։ Ապա յ ո՞ւր է նոցա աւարն եւ նոցա առած տունն։ Իմ ժամանակին ինչ որ առել է յ ին, զկնի մետասան ամաց զայն եւս յետ տ վ ին պարսից եւ ի յետս չոքան։

Հ.  Այդ ամենայն պարագայսն, որ ասացիր, է արդար պատճառ, բայց զօրանայիր բանիւ Տեառն, մերժէ յ իր ի բաց այ տ  ամենայն պատճառն ի բաց, զբանիւ Տեառն յաղթէ յ իր բարեաւն  /231b/  չարին, գերազանց աստիճանաց արժանի լինէ յ իր։

Պ.  Որովհետեւ իմ ասածն ոչ մտաւ ի յունկն քո յ, հարկաւորեմ լռել, ուստի լ ւ ար, թէ առանց խնդրանաց, մեծաւոր ո ք բռնութեամբ շնորհեց ինչս ուրուք, կամ ընկեր՝ ցընկերոջն, ոչ, այն Տէրն, որ ասաց, թէ՝ բարի արարէք ատելեաց ձերոց,  նա յ եւս ասաց, թէ՝  մի արկանէք զմարգարիտս ձեր առա չ ի խոզանց 64 ։ Պիտի ատելին խնդրէ ի  յ էն, որ դուն հարկաւորիս առնել նմա յ  բարի, այ տ  բան Տէրն մեր ինքնին ոչ արար, զի բռնութեամբ տայր արքայութիւնն իւր հրէ յ իցն, այս հարցմունքն յաւելորդ եղեւ ե՛ւ քեզ, ե՛ւ ինձ պատասխանելն աշխատեն։

Հ.  Այտ բան առաւել հաւատարմացուցնէ զքեզ, քան զամենայն բան, զայ տ  արդար ասացէր եւ որ ասացիր, թէ զիս կապեր են, արդ  յ ուր է նոցա աւարն եւ կամ առած տունն եւ ապրանն։ Արդ, հարցանեմ քեզ բան մի, որ ոչ մնայ տարակուսութիւն ի մեր զրուցիցն վերայ, զի շնորհես ասել ինձ զճշմարիտն։ Գուցէ դուն խորհրդաբար հաստատե՞լ է յ իր ընդ շահին զքո բանն եւ ասել, թէ պին տ  կաց մինչ որ յինէն հասանէ քեզ լուր ինչ, ապա յ  թէ՝ այնպէս գործեայ զգործն քո յ, վասն այն յամառեցան ընդդէմ Ռուստաց։

Պ.  Այտ յամառումն Պարսից պատճառ եղեն ռուսք ինքեանք, քանզի ի ներքուստ խոստանային բարեկամ Պարսից եկեալ վասն օգնութեան նոցա եւ արտաքուստ գործ օ վն յիւրեանց յայտնէցին թշնամութիւն, որ խելահար եւ աչացու լին օ ղն եւս  յ իմանայր, թէ են  /232a/  խաբեբայ եւ հաստատ թշնամի, վասն այսորիկ յետս խրտեցան պարսք ի Ռուստաց եւ սկսեցին պատերազմաւ ընդդիմանալ յՌուստաց եւ ասէ յ ին Պարսք, թէ՝ եթէ մեր բարեկամ էք, եւ թէ վասն օգնութեան մերո[յ] եկիք այսր, արդ ընդէ՞ր շինէք զբերթորայս եւ ամրանայք ի նոյնն եւ վնասէք եկամտին մեր թագաւորին, յառաջ մատիք, ոչ կոչեցաք զձեզ վասն շինելւո[յ] զբեր թ որայս, այլ միաբանիլ ընդ մեզ եւ պատերազմիլ ընդ թշնամիսն մեր։ Մեր թշնամին ահա յ  Իսպահան է, շնորհեցէք յառաջ մատիք։ Բայց ոչ անսային, այլ օր աւուր ամրանային եւ հաստատէ յ ին ի վերայ տիրած յերկրին։ Արդ, դուն տուր ի ք է ն յիրաւն, եթէ դուն շինէ յ իր անդ ի տեղի պարսից թագաւորին, ի՞նչ կառնէ յ իր անդ, այլ ինչ պիտոյ էր, յաւել ոք, զի ասիցէր շահին, թէ ռուսք ոչ են ձեզ բարեկամ, յաւելին ողորմելի պարսք ասել յՌուստաց, թէ յիւրաքանչիւր զօրականի տամք ամէն ամսէն մին թուման, տուք մեզ երկոտասան այրս, զի ընդ մեր զօրացն երթիցեն Իսպահան։ Ոչ ետուն եւ ոչ քայլ մի ոտից առին։ Արդ  օ՞ վ է այժմ մեղապարտ։ Ոչ առաքեն ռուսք ինքեանք։ Այ տ  քու կարծած բանն կարելի  յ էր լինիլ եւ կարէր պատճառ տալ կարծեաց, եթէ երբոր ես ըմբռնեցայ առժամն իմ ամենայն բանն ճշմարտութեամբ, իմ լուրն եւ իմ գիրն հասուցած լինէ յ ին շահին, թէ կալանաւորեցաւ Յեահիյեայ բէկն 65 ։ Բայց ասին շահին /232b/  թէ Յեահիյէ բէկն ապստամբեցաւ եւ դառ ց աւ ի քէն եւ միաբանեցաւ ընդ Ռուստաց եւ քո յ  տ վ ած նոմայքն մատուց Ռուստաց թագաւորին։ Արդ այլ որո՞յ յուսոյ շահն յամառէր, որ լսեց, թէ ապստամբեցայ ես  յ իւրմէն։ Այ տ  ամենեւին սուտ է եւ կարծիք յունայն։

Հ.  Զամենայն եւ զորքան որ գան կ ատեցիր իմ ազգին, իրաւունք ունիս, եւ զամենայն զոր ինչ որ տարակուսութիւն ունէ յ ի, լուծիր։ Մին բան մնաց հարցանելւոյ, ապա յ  ընդէ՞ր այ տ քան հակառակ կացին քո յ  ազգն նա յ եւ պարսք եւս։

Պ.  Մի՞թէ պատճառն ոչ լ ւ ար վերո[յ], որ ասացի, թէ՝ պատրեցիք զազգն իմ եւ թելադրեցիք զնոսա այնպէս առնել հակառակ ինձ, որպէս որ յուսան, այնպէս արարին եւ համարեցան բարեգործութիւն։ Եթէ իմ ազգն միամիտ եւ պարզամիտ չլինէր, ոչ այնպէս հակառակէ յ ին, որպէս որ վերո[յ] գրեցի, թէ նոքա՝ պարզամիտ եւ դուք՝ խորամանկ, խաբեցիք զնոսա։ Նոցա արած հակառակութիւնն ոչինչ համարեցայ, զի ներեցի նոցա, քանզի ոչ գիտեն, թէ զինչ գործեցին, եւ կամ թէ զինչ գործեն եւ յայս ունիմ յԱստուծոյ, որ Աստուած ոչ համարի նոցա մեղ, քանզի միամիտ են։ Բայց վայ ձեզ, որ դուք չարչարեցիք եւ ուսուցիք այլոց, զի չարչարեն զիս։ Ապաշաւեցէք, գուցէ Աստուած թողցէ եւ ձեզ, որպէս որ ես թողի ձեզ, թէպէտ զրկեցիք զիս ի մարմնաւոր եւ ի հոգեւոր բարեացն իմ, բայց Աստուծով արդիւնաւորեցայ հոգեւորն։ Յոյժ շնորհակալ եմ ի ձ ե ն ճ, որ  /233a/  յակամայ արդիւնաւորեցուցիք զիս։ Բայց եթէ դուք գիտենայիք, թէ որքան դուք զրկեցիք զձեզ ի հոգեւորաց եւ ի մարմնաւորացն, որ լինելոց էր վասն ձեր, այժմ ես ոչ կարեմ [յ]այտնել ձեզ։ Բայց աղաչեցի Տեառն իմոյ, որ շնորհիցէ անարժանիս այնքան կեան, որ յայտնեմ ձեզ վասն մարմնաւոր բարեացն։ Այնժամ եղուկ կարդաք եւ կոծէք զանձն ձեր, բայց վասն հոգեւորացն ոչ է պիտո[յ] լինիլ ձեզ վարդապետ վասն ձեր, քանզի դուք ինքնին յիմանաք այնմ ժամանակի ամենայն բան։

Հ.  Ապա Պարսք ընդէ՞ր հակառակեցան եւ վնասեցին քեզ

Պ.  Ո՞չ ամաչես կրկին յանդիմանել։ Մի՞թէ ոչ լսեցիր եւ ոչ էր բաւական քեզ, որ լ ւ ար վերոյ պատճառն, որ գրեցի, թէ խաբեցիք զնոսա, եւս եթէ օրինաւոր եւ հաւատացեալ ազգն հայոց խաբեցիք, որ ազգ իմ էին, ապա յ  ինչ զարմանք է, թէ խաբէ յ իք ազգն օտար եւ անհաւատն, որ ոչ է յ ին ազգ իմ, եւ ոչ ցաւէր զսիրտն նոցա վասն իմ։

Այսքանս բաւեսցի վասն սոցա յ ։

***

/253b/  Հ.  Դուն մեր երկրի հրաշն ոչ ինչ համարեցար, նա յ եւ խաբեբայ եւ սուտ ասիր։

Պ.  Ապա ընդէ՞ր դուն մեր աչաց շիւղն քննեցիր, որ ես հարկաւորէ յ ի քննել զձեր աչաց գերանն։ Դուն զանց արարէր պատուէրն Յիսուսի, որ թողիր զքո յ  աչաց գերանն եւ քննեցիր զմեր աչաց շիւղն։ Ես հարկաւորեցայ պատասխանել ձեզ եւ զնետս ատելութեան դարձուցանել ձեզ, քանզի դուք ջանաք մեր կր ո նաւորքն ատելի առնել մեր ազգին, որ մեր ազգն ատէ զնոսա եւ սիրէ զձեզ, հեռանան ի նոցունց եւ մերձենան առ ձեզ, որ եկամուտն կտրի ի մեր վարդապետացն եւ գայ առ ձեզ։ Բայց ես գիտացի ձեր հնարն եւ ձեր խաբէ յ ութիւնն [յ]այտնեցի մեր միամիտ ազգին, որ ոչ պատրեալ անկանին դարձեալ ի ցան ձ ս ձեր, որ այսու բանին աչքն իւրեանց, դարձեալ դառնան առ ծն օ ղ եւ հոգաբարձու մայրն իւրեանց։ Ընդէ՞ր խաբէք զմեր ազգն, եթէ ճշմարտութեան ծառա[յ] լինէ յ իք, ոչ խրատէ յ իք մերոցն, թէ գնացէք ի յԵրուսաղէմ եւ տեսէք յաջ ո քն ձեր օ վք ձեր վարդապետաց խաբեբայ լոյսն, այլ առա չ ի աչացն ձերոց դնէ յ իք ձեր անթիւ եւ խաբեբայ հնարիւ հաստատած հրաշսն եւ նստէ յ իք ի լռութիւն, որպէս որ դուք առաքեցիք զմերոնքն գնալ ի յԵրուսաղէմ տեսանելւոյ  /254a/  զլոյսն խաբեբայ։ Նմանապէս ես առաքեմ զքեզ եւ ասեմ.

Արդ գնայ դուն ի Անգօնայ եւ տես զտունն Լօրեթայ, թէ որպէս կախեալ կայ յօդս 66  եւ անտի գնայ ի Հռօմ եւ տես զանթիւ խաբէ յ ութիւնս, մանաւանդ զսիւն մարմօրեայ եւ նայեայ զնշխարի ծակած մարմօրեա[յ] սեղանն եւ այլ։ Գնայ ի Փեռուչէ քաղաքն եւ տես զմատանին Մարիամու կուսին եւ գնայ ի Վանատիկ եւ տես զարտասուս Մարիամու կուսին եւ զայլ անթիւս, որ անտեղի  յ է մեզ՝ մի ըստ միոջէ անուանեալ 67 ։

Դուք ասէք, թէ յԵրուսաղէմ քանի որ հաւատացելոց ձեռին էր, լոյս ելանէր, յերբոր անկաւ ի ձեռն անօրինաց, այնուհետեւ խաբանեցաւ։ Արդ ընդէ՞ր, այ տ  ինչ զարմանք է, որ ամենայն ինչ, որ ձեր ձեռին է, սուրբ է, բարի  յ է եւ հրաշագործ, յերբոր անկանի ի ձեռն այլոց, ոչինչ լինի։

Եթէ յիրաւ, որ յառաջմանէ գելնէր, այժմ եւս հարկաւորագոյն էր, զի յելանիցէր, վասն անհաւատից, զի տեսանելով զլոյսն՝ հաւատային, ապա յ  ուրեմն ի սկ ս բանէ դուք սահմանել է յ իք հնարիւք, քանզի որպէս որ տեսին ի ձէնջ յոյնքն, այնպէս յընկալան, տեսին մեր ազգն եւ հետեւեցան նոցա։

Յերբոր յԵրուսաղէմ յելաւ ի ձեռացն ձերոց, այնժամ դարձաք եւ սահմանեցիք ի յերկրի ձերում զզանազան հրաշս, որպէս որ ի Հռօմ զմի եկեղեցւո[յ] դրանցն յորմէք եւ ի պայմանեալ ժամանակին քակէք զնայ եւ ասէք՝ ահա՛ դուռն ողորմութեան 68, բացան եւ տ վ աւ ամենեցուն լիակատար ներողութիւն 69 ։

Եթէ այս մեր  /254b/  վարդապետքն առնէ յ ին, որքան ծանակէ յ իք զնոսա, որպէս որ այժմ բամ պ ասէք վասն յԵրուսաղէմայ լուսոյն, որ ի ձէնջ աւանդութիւն է մնացեալ առ մեզ։

Որպէս որ դեռեւս միշտ հանէք ամենայն տարւոջ աւագ շաբթուն ի յամենայն եկեղեցիս ձեր զգեստաւորեալ անցուցանէք զամենայն ճրագարանս եկեղեցւոյն, յելանէք ի դուրս եւ փակէք զդուռն եկեղեցւոյն, նոր կրակ շինէք եւ օրհնէք զնայ եւ ապա յ  թէ բանաք զդուռն եկեղեցւոյն եւ մտանէք ի ներս եւ ապա յ  այն օրհնեալ հր օ վն լուցանէք զմոմն եւ, ծունր յիջեալ, ասէք՝ Լումէ Քրիստի, որ թարգմանի՝ Լոյսն Քրիստոսի։ Եւ այսպէս այն նոր ճրագէն լուցանէք զամենայն ճրագարանս եւ զկան դ եղս եկեղեցւոյն։

Ասա յ  ինձ, այ տ  ի՞նչ սահման է եւ կամ թէ  օ՞ վ սահմանեաց զսա յ, ոչ ապաքէն դուք, ապա յ  ուրեմն մի՛ք բամպասել զմեր վարդապետք, թէ ի յԵրուսաղէմ լոյս հանեն, ոչ թէ միայն դուք ներհակ էք մեր ամենայն բանին եւ մեր ամենայն արարողութեանն, այլ եւ մեր սուրբ եւ զ[ը]նտիրս արանցն ոչ համարիք սուրբ եւ ոչ զնահատակսն եւ զմարտիրոսն մեր։

Ընդէ՞ր յորժամ, որ Սուրխայն լազկոց տիրեց Շամախու 70, 75 հոգի ի հայոց սպան ն եց, վասն քրիստոնէականի հաւատոյ։ Գամք յերկուց դեռահաս մանկանցն։ Այս մանկունքն յառաջմանէ գերեալք ի գիւղ ո րէ յ իցն Շամախու եւ կային ի ծառայութեանն Սուրխային։ Իբրեւ որ տիրեց Սուրխայն Շամախու  /255a/  եւ հաստատեցաւ, այս մանկունքն խնդրեցին հրաման տեսանել զա ս կականս իւրեանց, որ եւ գնացին։ Մինչ դարձան անտի, մատնեցան, թէ ոչ կան օրինօքն տաճկաց, մինչ ստուգեցաւ ի Սուրխայէն, թէ են հաստատ ի վերայ հաւատոյն Քրիստոսի, հրամայեաց սպանանել զնոսա։ Զկնի վճռոյն ամենայն մեծամեծքն յարեան ի վերայ սոցա յ ։ Ոմանք խրատէ յ ին, ոմանք խոստանային փառք եւ մեծութիւն եւ ոմանք սպառնային տանջանք եւ զկնի բազում բանից ածին զնոսա ի հրապարակն քաղաքին։ Անդ կայր պատրաստ պատ ի րի Լութօվիկոսն Պաշօտ 71 ։ Մինչ չոքեցուցին զմինն, վասն հատանելւոյ զգլուխն, միւս յընկերն յորդորէր եւ ասէր նմա յ ՝ գնա՛ յ, եխպայր, գնա՛ յ, ահա յ  ես ալ գու գամ զկնի քո յ  եւ հասանիմ քեզ։ Զկնի կատարման սոցա յ  դարձաւ պատրին առ անդի եղեալ հայոցն, ասաց՝ շատ մարտիրոսաց պատմութիւն կարդացի, բայց ոչ լուա[յ] նման սոցա ջեր[մ]եռանդ մարտիրոս։

Մինչ դեռ է յ ի ես ի Սպահան յաւուր միում, պատմեցի զայս գործ անդ եղեալ ճեզուիտ պատրոցն եւ հարցի, թէ՝ պատրի՛, դուք ի՞նչ ասէք վասն սոցա յ ։ Պատասխանեց վանուց մեծաւորն եւ ասաց՝ հահ, նոցա համարել Աստուած մին տեղ է պատրաստել։

Ո՛հ, զարհուրելի եւ սարսափելի կամապաշտութիւն. ոչ թէ միայն ոչ համարի մարտիրոս, այլեւ ոչ ասեն, թէ գնացին արքայութիւնն։ Ընդէ՞ր, զի ոչ ծանեան զփափն եւ ոչ պաշտեցին զնա յ ։ Մարտիր /255b/ ոս ասելն ի՞նչ է, որ ապաքէն. այնպէս ունիմք աւանդութիւն ի նախնեաց, թէ այր ոք, որ հրաւիրի ի անօրինաց, թէ դարձիր առ մեզ, տամք քեզ այս եւ այն փառքն, եթէ ոչ՝ սպանանեմք զքեզ։ Իբրեւ որ ոչ ընդունի՝ մերժէ յիւրմէն ամենայն փառքն վասն սիրական փեսային Յիսուսի, յանձն առնու զմահն եւ մեռանի, այն է կատարեալ մարտիրոս։

Արդ [դ]ուք ոչ ընդունիք։ Ընդէ՞ր, զի ոչ էր ձերն։ Եթէ ձերն լինէր, ոչ թէ միայն մարմինն նորա փառաւորէյիք, այս եւ այն հողն շաղախեալ արեամբն քերէ յ իք եւ տարեալ հանգուցանէ յ իք զեկեղեցւո չ ն եւ ամենայն յաւուրս հնարէ յ իք զպէսպէս հրաշս։ Որովհետեւ մերն է, ոչ ասէք մարտիրոս։ Նա յ  եւ ոչ զօրէք ասել, թէ գնաց արքայութիւնն։ Վասն է՞ր հակառակիք, վասն [հ]աստատելւոյ ձեր բանն, թէ մեր մէ չ ն հրաշք չի լինիլ։

Կուռնելիոս ինքն հեթանոս էր եւ էր ի մէջ հեթանոսաց։ Ապա յ  որպէ՞ս եղեւ, որ յանկարծ շարժեցաւ տունն, լցան հոգւ օ վ սրբ օ վ, նոքա ոչ թէ միայն ոչ է յ ին քրիստոնեայ եւ ոչ աստուածապաշտ, այլ լոկ հեթանոս։ Արդ ընդէ՞ր Հոգին Սուրբ յի չ աւ ի վերայ նոցա։ Աստուած նախ Պետրոսի յայտնեաց, թէ՝  զամենայն զոր ինչ որ ստեղծեց Աստուած սուրբ են եւ չիք խոտան ի նոսա 72 եւ ապա յ թէ առաքեաց առ հեթանոսն, զի մի խոտան համար /256a/ եսցէ զնոսա։ Եթէ Աստուած ամենայն կենդանեացն եւ ժըժմանցն սուրբ ասաց, ապա յ  դուք որպէ՞ս զօրէք մեր ազգին հերետիկոս ասել եւ գարշիլ զմէնջ, որ ոչ եմք անբան անասուն եւ ոչ ժըժմունք, ոչ հեթանոս, այլ եմք մարդ, որդի Ադամայ, պատկեր Աստուծոյ, նա յ եւ հաւատացեալ ի Քրիստոս եւ եմք քրիստոնեայ եւ եխպայր ձեր։

Տէրն մեր ասաց, թէ՝  եթէ եխպայր եխպօրն ասէ Մօրոս պարտական լիցի գեհեն հրոյն 73 ։ Արդ, դուք ո՛չ առաքելոց արածն եւ ասածն ընդունիք եւ ո՛չ ի Քրիստոսի սպառնալեացն յերկնչիք։ Արդ, դուք որ օ՞ յ հոգւո[յ] էք՝ ոչ գիտեմ։

Հ.  Ամենայն ոք գովէ մեր կր ո նաւորն եւ ձերն պարսաւէ, բայց դուն պարսաւեցիր մեր կր ո նաւորն եւ գովեցիր զձերն։

Պ.  Ինձ քաւ լիցի թարց պատճառի պարսաւել ումեք եւ կամ թարց պատճառի գովել զոք։ Որովհետեւ հարկեցուցիր զիս, վասն այսորիկ որպէս որ են յայտնեցի ձեզ եւ անդիման կացուցի։

Յորժամ որ տեսանեմք գործ ինչ գործեցեալ ի մեք է գովութեանց արժանի, հարկաւորիմք գովել զնայ, որ փառաւորի Աստուած այն վ իկ, որ այնպիսի շնորհ պարգեւեց նմա յ  եւ որ գործ օ ղն առաւել ջանայ գործելւո[յ] զբարին եւ լս օ ղքն եւս ջանան եւ յուսանին այնպիսի բարին գործել, զի արժանի լինին գ օ վութեանց։

Վասն այնորիկ պարսաւեմք զչարագործն, որ հրաժարի ի չարեաց /256b/  նա յ եւ լս օ ղքն փախչին ի գործոց չարեաց։

Զայս բան յուսաք ի Տեառնէ, վասն այսորիկ այնպէս առնեմք քանի զի Տէրն մեր եւս, յորժամ որ տեսանէր բարի առժամայն, ուրախանայր եւ զառն օ ղն բարեաց գովէր եւ վատն պարսաւէր, որպէս որ գովեց զկինն քանանացին եւ այլ, նա յ եւ պարսաւէր զփարիսեցիս եւ այլ։

Որովհետեւ ձերքն միայն անուամբ են կր ո նաւորք եւ ոչ գործովք, վասն այն յանդիման կացուցի ձեզ զներքին գործն նոցա։ Ասացիր, թէ ամենայն ոք գովէ մեր կր ո նաւորքն, որպէս որ երեւին արտաքուս թ,  ամենայն ոք կարծէ, թէ են ի ներքուստ։ Այնպէս վասն այսորիկ գովեն զնոսա, որպէս որ ես, յերբոր տեսի արտաքին վարքն նոցա, ամենայն զօրութեամբ իմ օ վ հետեւեցայ նոցա եւ մայլէի զնոսաւ, քանզի կարծէ յ ի, թէ են ի ներքուստ այնպէս։ Բայց զկնի ժամանակաց, յերբոր ողորմեցաւ ինձ իմ ամենաբարի Տէրն եւ խելամուտ արար զիս, տեսի զներքին կերպարանն նոցա, կերպարան սատանայի եւ քննեցի զներքին գործն նոցա, որ ոչ էր համեմատ արտաքնոցն, առժամայն փախա[յ] եւ փախչիմ։

Մեր կր ո նաւորքն, որ ոչ գովին նա յ եւ ոչ սիրին ի յամենեցունց, պատճառն է այս, որ ձերոց նման ոչ շողոքորթ են, այլ են պարզ, միամիտ. որպէս որ են ի ներքուստ, այնպէս երեւին արտաքուստ։ Ոչ են կեղծաւոր եւ խաբեբայ, այլ են հեզ, համբեր օ ղ եւ ժուժկալ եւ այլք։

Մերքն, եթէ մերձենան ի կին, միայն թէ մին  /257a/  մեղ գործեն, զի անցանեն զպատուիրանաւն Աստուծոյ։ Ձերքն, յորժամ որ մերձենան ի կին, երկու մեղ գործեն։ Նախ, որ անցանեն զ[պ]ատուիրանաւն Աստուծոյ, երկրորդ, որ լինին ուխտազանց։ Մեր, որ գործէ բարեգործութիւն, մի՞թէ լսի վասն հոգւո[յ] նորա, ձերն, որ բարի գործէ, միայն թէ պարտականութիւն լցուցանէ, քանզի այնպէս ուխտեաց։ Մերն, որ գործէ բարի, իւր արդիւնքն է, լինի վաստակ հոգւոյ յիւրոյ։ Բայց ձերն, որ գործէ բարի, լինի վասն նոցա, որք տ վ ին ձեզ կերակուր եւ զամենայն պիտոյսն ձեր։

Ապա յ  վասն իւրեանց ի՞նչ մնաց։ Ոչինչ, եթէ ոչ միայն եւեթ պատիժ ի պարտականութեն ն էն, որ կերաւ զհացն նոցա եւ մեղանչեց։ Ահա յ  այս է մեր եւ ձեր կր ո նաւորաց զանազանութիւն։

Հ.  Մի՞թէ ձեր վարդապետքն ոչ ապրին տրօքն ժողովրդեանն։ Մեք գիտեմք, որ ամենայն ժամ շրջին քաղաքէ քաղաք եւ ժողովեն զողորմութիւն։

Պ.  Իրաւ որ, շրջին եւ առնուն ողորմութիւն, բայց վասն հարկաւորութեան եւ կարեաց վանուցն եւ ոչ վասն յիւրեանց։ Քանզի յիւրեանց ձեռագործ վաստակն բաւական լիցի վասն իւրեանցն կելւոյ։ Եկէք եւ տեսէք, թէ որպէս վարեն, հնձեն եւ այլ, որպէս որ Պ ո ղոս ասաց, թէ՝  ոչ ումեք ծանրացայ ի վերայ ձեր այլ ձեռագործօքս կեցի  եւ այլ։

Հ.  Այտ ամենայն ընդունեցի, բայց դուն գիտես, որ բամ պ ասանքն մեղք է, ընդէ՞ր այդքան  /257b/  բամ պ ասեցիր եւ վատհամբաւեցիր մեր եւ ռուստաց ազգն։

Պ.  Ապա յ  դուք ընդէ՞ր բամպասեցիք եւ վատահամբաւեցիք զիս իզուր եւ զոր ինչ որ ասի վասն ձեր, ամենայն ինչ ճշմարտութիւն է եւ ոչ մի ինչ սուտ ասի, նայ եւ անթիւս թողի եւ զսակաւս գրեցի։

Բայց դուք ի՞նչ տեսիք ի յիս, որ այ տ քան բարուրանս եդիք ի վերայ իմ, բամ պ ասեցիք, վատահամբաւեցիք, անարգեցիք, վնասեցիք, ատեցիք, նա յ  եւ ատելի ցուցիք զիս աշխարհի։ Եթէ մեղուցեալ լինէ յ ի, տակաւին ոչ էր արժան այնքան չարչարել զիս, քանզի ասացաւ՝  սաստեայ յանդիմանեայ եւ դարձեալ մխիթարեայ 74,  բայց դուք սաստեցիք, յանդիմանեցիք զիս ի զուր եւ ոչ յետոյ դարձեալ մխիթարեցիք զիս։

Դուք ի՞նչ էք, քրիստոնեա՞յ։ Ո՛չ։ Աստուածապա՞շտ էք, քաւ լիցի։ Ոչ այլ ինչ կրօնի կարացի նմանեցուցանել զձեզ, եթէ ոչ միայն եւեթ չիք [յ]արութիւն, քանզի չիք ի ձեզ խղճմտանք։ Եթէ յայտնի եւ երեւելի մեղապարտին հրամայէ մեր Տէրն ներել, արդ դուք զիա՞րդ անմեղ չարչարեցիք զիս, արդեօք ոչ հաւատա՞ք յարութեան եւ յԱստուած։

Երեքտասան ամ ի ձեռն ռուստաց կացի ի արգելանս։ Զոր ինչ որ կրեցի ի նոցանէ, ոչ կարեմ պատմել, քանզի անտանելի, անպատմելի եւ ան[հ]աւատալի։ Երկու տարի ձեր մէ չ ն շրջեցայ, միայն թէ ոչ է յ ի կապեալ, տակ /258a/ աւին նոյն նեղութիւնն ունէ յ ի, այնուհետեւ  յ ելի յերկրէն ձերմէ, մինչ ի ցայսօր տառապանօք կեամ ի ձէն ճ, դեռ եւս ոչ ամաչես հարցանել յինէն եւ կասես, թէ ընդէ՞ր վատահամբաւեցիր զմեզ։

Իմ դիտաւորութիւն այն չէր, թէ վատահամբաւեմ զձեզ, այլ թէ զգուշացուցանեմ զազգն իմ, քանզի պարտական եմ նոցա։

Բայց լուր, որ այս կարճառօտ բանիւս առնեմ վերջ, եթէ ես մեղապարտ է յ ի, երանի ինձ, որ կրեցի ապաշխարան եւ վայ ձեզ, որ դատեցիք զիս եւ ոչ ներեցիք, որպէս որ պատուիրէ Տէրն՝ ոչ դատել։ Եթէ անմեղ չարչարեցիք զիս, դարձեալ վայ ձեզ եւ երանի ինձ, որ համբերութեամբ իմ օ վ եղէ կենդանի մարտիրոս։

Մի մեզ Տէր, մի մեզ, այլ անուան քում տամ զփառս, վասն զի շնորհեցիր անարժանիս այնքան համբերութիւնն, որ կարացի տանիլ։

Հ.  Ընդէ՞ր ձեր կր ո նաւորքն ոչ շրջին քարոզել ընդ ամենայն աշխար[հ], որպէս որ զմերն. վասն զի են պղերգ եւ անհոգ։

Պ.  Մերքն ոչ են ծո ւ լ, բայց պարտական են վասն յիւրոցն, քանզի մեր ազգն է ի մէջ անօրինաց, հազիւ թէ կարեն հ օ վ վ ել մերոցն, որ պահեն զնոսա հաստատուն ի վերայ քրիստոնէականի հաւատոյն մերոյ։ Մի՞թէ ձերքն, որ շրջին ընդ ամենայն տեղիս, ոչ թէ միայն վասն հաւատոյ է, այլ ժողովելւոյ զգան ծ ս եւ լրտեսելո[յ]։ Եթէ միայն վասն հաւատոյ լինէր, գնային ի մէջ կռապաշտից եւ ոչ ի մէջ հայոց։

Հ.  Դուն ասացիր, թէ ի զուր չարչարեցաք զքեզ։  /258b/  Բազումք լ ւ ան ի բերանւոյ քումմէ, որ ասացիր, թէ Աստուած մի արասցէ, որ ռուսք գան եւ բռնեն յերկիրն մեր։

Պ.  Այ տ  իրաւ է, որ բազմիցս ասացի։ Բայց յե՞րբ սկսեցի զայ տ  բան ասել։ Յերբոր ըմբռնեցին զիս եւ սկսեցին ի զուր չարչարել, այն ժամանակն ասի։ Առա չ ին իմ սէրն եւ իմ կամեցածն վասն ռուստաց մի՞թէ ոչ լ ւ ար, որպէս որ գրեցի ի վերո[յ]։ Միթէ այ տ  բան տ  չարչարանքի, պատժւոյ եւ պատուհասի արժանացուցանէ, ինչ ասի՝ Աստուած մի՛ արասցէ մի՞թէ Աստուած լսեց ինձ։ Ո՛չ։ Ծն օ ղքն, յորժամ որ բարկանան, ասեն զաւակացն իւրեանց՝ Աստուած զքեզ մահ տայ եւ այլ։ Մի՞թէ պատժելի է այն ծն օ ղն, որ ի ժամ բարկութեանն այնպէս ասաց եւ կամ թէ Աստուած լսեց այն բարկացած ծն օ ղի զրուց ին  մահացոյց զորդին։

Ո՛չ, ո ոք է, որ ոչ բարի կամի ազգին յիւրոյ։ Ի սկզբան ն է ես կարծէ յ ի, թէ ռուսքն քրիստոնեայ եւ եխպայր մեր են, որպէս որ մեր ազգն կարծեն, բայց յերբոր տեսի եւ տեղեկացայ, որ ոչ են քրիստոնեայ եւ ոչ զմեզ եխպայր համարին յիւրեանց, միայն թէ անուն ունին քրիստոնէ յ ութեան, մեր ազգն ատեն եւ անիծեալ համարին եւ զկնի մերոցն հրէ յ եայ ասին եւ այլ անթիւս, որ ոչ եմ բաւ թ ւ ել զամենայն բանս տգեղս, զորս ասեն վասն մեր։ Տեսնելով իմ զայս ամենայն՝ ասի՝ Աստուած մի արասցէ, որ սոքա յ  գան տիրեն մեր ազգին, քանզի խնայեցի զազգն իմ, միայն թէ բանիւ ասի եւ ոչ թէ գործով կատարեցի։

Ես ոչ կարեմ եւ ոչ կամիմ պատմել զամենեքեանն ռուստաց  /259a/ ։  Օ վ որ կամի փոր ց ել, գնայ անդ եւ տեսանէ զնոսա, յետոյ երանի տայ ինձ, որ զուր չարչարեցայ, եւ զամենայնն, զոր ինչ որ ասի, էր ճշմարիտ եւ ոչ սուտ։

Հ.  Դուն ասացիր ինձ, թէ քափուչինքն ինձ վնասեցին։ Ի՞նչ վնաս ետուն քեզ։

Պ.  Մի՞թէ դուն ոչ լ ւ ար վերոյ, որպէս որ պատմեցաւ եւ կամ թէ ոչ բաւական եղեւ վասն քո յ, կամիս այլ առաւել լսել, կամ թէ կամիս, որ ամենայն ծածկեալն բանամ, որ յետոյ ինձ մեղադրես։ Այնքան որ վերո[յ] գրեցաւ, յիմաստնոց բաւ է եւ յիմարաց՝ ցաւ։

Քան զայս առաւել այլ ինչ առնէ յ ին ինձ քափուչինքն, որ ունեցած բարիքն իմ հանին յինէն եւ որ գալացուկներ զրկեցին զիս։ Սիրելի է յ ի ամենեցուն, ատելի արարին, ունէ յ ի բարի համբաւ, վատահամբաւ արարին, աշխար[հ] ամենայն թշնամի արարին ընդ իս, տունս աւ է րեցին, երեքտասան ամ ի բանտ պահեցին։ Ահա յ  մետասան ամ եղեւ, որ տառապանօք կամ, եւ միշտ չարչարեն զիս, ծարաւին արեանս, պատճառեն, որ դեղակուր եղէ ի ռուստաց, մատնեցին զիս թագաւորին Վրաց եւ Պարսից, զի կորնչիմ ի ձեռանէ նոցա։ Այլ Աստուած փրկեաց զիս եւ մինչի ցայսօր նոյն դիտաւորութեան վերայ են։ Պատճառ եղեն, որ մարմնաւոր գործս կորաւ յ ի միասին եւ զոգեւորսն։ Պատճառ եղեն, որ կորաւ ազգն իմ եւ կորնչին օր[ը]ստօրէ։ Պատճառ եղեն, որ ոչ կարցի տեսանել զծն օ ղս եւ զեխպայրսս իմ, քանզի մեռան՝ կարօտ ի յինէն։

Ոչ ցաւիմ իմ այնքան, թէ զրկեցայ ես իմ բարեացն, այլ մեծապէս ցաւիմ զայն, որ կորաւ ազգն իմ, նա յ եւ  /259b/  զրկեցան թագաւորքն քրիստոնէ յ ից ի բարեացն իւրեանց եւ այլ։

Մի՞թէ սատանայն կարէ քան զայս առաւել վնասել ումեք, որք արարին ընդ իս ձեր սրբակրօն քափուչինքն։ Ո՛չ։

Հ.  Այդ ամենայն, որք արարին ընդ քեզ, Աստուծով էր. առանց Աստուծոյ հրամանին ոչինչ չի լինիլ։

Պ.  Ծիծաղիմ աստ յոյժ ի վերայ քո յ, որ գործն սատանայի դնես ի վերայ Աստուծոյ։ Ուրեմն, ամենայն մեղ, որ գործի ի վերայ աշխարհիս, այն ամենայն Աստուծով է, եթէ այ տ պէս է, որ զամենայն չարութիւնն, զոր գործեցին քափուչինքն Աստուծով էր, ապա յ  իմ արարն ինչ օ՞ վ էր, որ ասի Պարսից, թէ յռուսքն ձեր թշնամի  յ են, նա յ եւ որ ասի, թէ Աստուած մի արասցէ, որ ռուսք գան տիրել ազգին հայոց։ Եթէ ամենայն ինչ Աստուծով է, ապա յ  ընդէ՞ր հալածէք զիս, թէ մեղանչեցի։

Արդ ընդէ՞ր ամենայն արարն ձեր Աստուծով գլնի, այլոցն՝ ոչ։ Մատնութիւն, չարութիւն, զրկանք, նախանձն, որք գործեցին քափուչինքն ընդ իս, Աստուծով էր եւ իմ երկու սնոտի զրուցն ո՞չ էր Աստուծով, զարմանամ։

Հ.  Մի զարմանալ, Տէրն մեր ասաց, թէ՝  չարն չարեաւ կորուսից այգին  տացից  այլոց  մշակաց 75,  եւ Պ ո ղոս ասաց, թէ՝  այնպիսին  մատնել  սատանայի զի  հոգին  ապրեսցի 76, յաւել ասաց ամենայն ոք որ  իշխանութեան  հակառակ  կայ Աստուծոյ  կամացն  հակառակ  կայ 77, ապա յ  դեռեւս ոչ գիտացիր, որ ամենայն իշխանութիւն եւ պետութիւն Աստուծոյ են կարգեալ առ ի դատել զչարագործսն։

Պ.  Այդ ամենայն գիտեմ եւ գիտացի։ Ես ոչ եմ հակառակ իշխանութեանց եւ Աստուած մի արասցէ, որ լինիմ, քանզի գիտեմ, որ Աստուծոյ սպասաւոր են։ Բայց իմ լացն  /260a/  այն է, թէ այն իշխանքն եւ այն պետքն ընդէ՞ր ոչ դատեցին զիս եւ իմ արած չարութիւնս ոչ յայտնեցին ինձ եւ ամենայն աշխարհի եւ ապա յ  թէ չարչարէ յ ին զիս ըստ գործոց իմոց, որ ինձ եւ ամենայն աշխարհի լինէր դիւրին։ Այ տ պէս խաբեցիք ամենայն աշխար[հ], թէ չարագործ է յ ի, ապա յ  ընդէ՞ր ոչ ցուցիք իմ արած չարութիւնն։ Եկէք յայտնի դատեցէք զիս, որ ամենայն ոք լսէ իմ եւ ձեր պատասխանն։

Հ.  Քափուչինն ասաց, թէ չարագործ է յ իր, [հ]աւատացին նմա յ  եւ նորա բանիւն չարչարեցին զքեզ։

Պ.  Այն իմ երկու սնոտի բանն այսքան տուժանս առբերէ, ոչ հաւատամ։ Ասաց ե ր, թէ քափուչինի բանիւն զիս չարչարեցին ռուսքն։ Աստուծոյ փառք, որ քո բերան օ վն վկայեցիր՝ այ տ  բանն պատկանէր ռուստացն եւ ոչ քափուչինին։

Հ.  Ռուսք այ տ  բանդ ոչ գիտացին՝ բացի քափուչինէն, քանզի նա յ  էր ընդ քեզ, յորժամ որ խորհրդակցէ յ իր ընդ էհտիմա դօվլային Պարսից, որպէս որ լսեց, այնպէս ասաց ըՌուստաց, թէ դուն ասացիր, թէ ռուսքն ձեր թշնամի  յ են։

Պ.  Այ տ պէս վայել է կարգաւորին, որ լսած խորհուրդն յայտնէ այլոց, ոչ տաս պատասխան, լռեցիր։

Ամենայն բան Տեառն մերոյ եւ Պ ո ղոսի ասածն, որ վերո[յ] յայտնեցիր գ ընդունիմ, բայց պարտ էր նախ դատել, որպէս որ վերո[յ] գրեցի եւ ապա տեսանել, թէ արժանի  գ լնէ յ ի պատժոյ, թէ պսակի։

Հ.  Դուն ասացիր, թէ չիք ի ձեզ քրիստոնէ յ ութիւն /260b/  այ տ  մեծ հայհոյանք չէ՞։

Պ.  Ապա յ  դուն ընդէ՞ր հայհոյէ յ իր մեր ազգն եւ այնքան պակասութիւն դրիր ի վերայ մեր ի կողմանէ հաւատոյ եւ օրինաց։ Ես ոչ ասի եւ ոչ ասեմ, թէ դուք ոչ էք քրիստոնեայ, այլ թէ չիք ի ձեզ քրիստոնէութիւն, քանզի ոչ ունիք գործ համեմատ անուանցն ձերոց, միայն թէ անուն ունիք քրիստոնէութեան։

Հ.  Ի՞նչ գործ ունիմք, որ ընդդէմ է մեր հաւատոյն քրիստոնէութեան։

Պ.  Այն ամենայն, զոր ինչ որ վերո չ  տեսիր եւ կարդացիր, բաւակա՞ն չէր քեզ, կամիս որ այլ առաւել ասեմ։ Զամենայն, զոր ինչ որ ածիք ի վերայ իմ, այն գո՞րծ էր քրիստոնէութեան, դուն տես եւ դատ արայ։

Հ.  Դուն մատնեցար ի ձեռս մեր զերթ չարագործ. ըստ արժանի գործոցն քոց արարին, այլ խնայեցին քեզ եւ զբազումս ներեցին։ Եթէ զչարագործսն ոչ դատէ յէ աք, ոչ մնայր աշխար[հ]ս շէն։

Պ.  Մի՞թէ ես չարագործ է յ ի, արժանի պատժոյ։ Թողում զայ տ  քեզ, թէ զիս իբրեւ զչարագործ չարչարեցիք։

Բայց յԱմթեցի Թասպազանց մահտեսի Բաղդասարի կին Ամասիա յ  խաթունն յիւր Գասպար որդւ օ վն եւ  յ իւր դուստր Ղուցի օ վն, որ խաբեցիք տար[ա]ք ի Փարիզ, առիք ամենայն գանձն նորա եւ թշուառապէս կեայ։ Այն ի՞նչ մեղ ունէր, ի՞նչ չար է յ ին գործել նոքա։

Հ.  Այ տ  բանես ոչ լ ւ այ։ Պատմէ ինձ, թէ որպէս խաբեցին զնայ եւ ածին ի Փարիզ։

Պ.  Տիկինս այս մեծ եւ անուանի փարթամ վաճ /261a/ առականի կին էր, մեծ եւ անուանի ընչեղ խօճա Թումաճանին քոյր, որ յերբոր այս Թումաճանն մեռաւ, թողեց հազար եւ հին կ  հարիւր քեսայ։ Լսեցին տաճիկքն եւ զարմացան, տարան այն ամենայն գանձ առ թագաւորն տաճկաց։ Վասն այս պատճառէս կեղեքեցին վերո[յ] տիկինն, թէ դուն քո եխպօր գանձէն պահած ունիս։ Վասնորոյ հարկեցաւ տիկինն յելանել յԱմթայ հանդերձ որդւ օ վն եւ դստեր օ վն գնալ յԵրուսաղէմ։ Մինչ անտի դառնայ եւ գայ ի Հալապ մնայ։ Իբրեւ լսեցին քափուչինքն, թէ այսքան ընչեղ է տիկինն, յարեան ի վերայ նորա եւ ասեն, թէ՝ կայ աստ առ պալիօզն մանուկ մի ազնուազարմ, տուր զքո յ  դուստրն նմա յ  եւ գնայ ի Ֆռանսա, անդ ապրիս ապահ օ վ։ Այնքան շողոքորթեն եւ յորդորեն զնայ, որ հաւանի տիկինն եւ հարսնցուցանէ զդուստր իւր ընդ այն մանկանն եւ ասէ նմա յ ՝  օ վ որդեա՛կ, ես ունիմ երկու հարի ո ւր քեսայ, 40 քեսան՝ իմ դստեր բաժինն եւ 160 քեսան՝ իմ Գասպար որդւոյն բաժինն, բայց դեռեւս որ իմ որդին ոչ է խելահաս յարգել, արդ այժմ ամենայն իշխանութիւն քո յ  ձեռին լինի մինչեւ որ զարգանայ մանուկն իմ։ Այնուհետեւ դուք  յ ի միասին ապրեցէք եխպօր նման։ Այսպէս անցնեն զծ օ վն եւ գան հասանին ի Մառչիլիայ։ Իբրեւ յելանեն ի նաւէն, տեսանեն, թէ այն ազնուազարմ փեսայն է աղքատ եւ գծուծ ազգէ, փոխանակ դարպասացն ոչ ունի տուն բնակութեան, ինչեւիցէ զկնի բազում աւաղելւոյ  /261b/  վար ց են տուն մի եւ նստին։ Այնուհետեւ սկսէ փեսայն ծեծել զհարսն Ղուցցին, թէ այսուհետեւ հոլանավար լեր, որպէս որ կանայքն տեղւոյս։ Նոքա պատասխանեն, թէ՝ մեք հայ եմք ամօթխած, ոչ կարեմք այնպէս լիպռ եւ հոլանի կալ եւ այլ։ Բայց փեսայն ոչ անսայր։ Այնպիսի ատելութեամբ եւ դառնութեամբ մնան ժամանակ մի, յետո[յ] մեռանի փեսայն։ Այնուհետեւ սկսէ տիկին որոնել զդրամն իւր, գտանէ զնոսա առ ի աղքատ ազգականքն փեսային, բազում ժամանակս աշխատի առնուլ ի ձեռանէ նոցա իւր բարին, բայց ի զուր, հարկաւ որ ի ծանուցանել թագաւորին զկնի անցանելւոյ բազում ամաց։ Ես որ գնացի ի Փարիզ, տեսի զտիկինն, եւ բերան օ վն յիւր օ վ պատմեց ինձ։ Նա յ եւ ասաց՝ ձանձրացայ ի հեռաստանէ, այսինքն ի Մառչիլիու, զէկարանօք խօսիլ ընդ թագաւորին, որ չեղեւ ապա յ  թէ եկի ի Փարեզ, մնացի անտէր, յօտար յերկիր եւ բարեկամս՝ չիք, մնացի քաղցած, հարկաւորեցայ ընդ այս  օ սկերիչ Օվանէսիս ամուսնանալ։ Նախ, որ իմ քաղցն լցուսցէ եւ որ տիրութիւն անէ մեզ՝ աշխատելով զդրունս թագաւորին։ Տե՛ս, ասաց, իմ ինչ ժամանակն է ամուսնանալւոյ. ահա յ  մազս ճերմակել է։ Նա յ եւ ասաց՝ այնմհետէ մինչի ցայսօր աշխատիմք ի զուր, սոքայ ո՛չ հաւատ ունին եւ ո՛չ դատաստան։ Երկու հարի ո ւր քէսայէն այնքան չեն ի տալ, որ հացի գին  /262a/  անեմք։ Նայ եւ ասաց՝ յաւուր միում ես գնացի խօսիլ ընդ եպարքոսի թագաւորին, կարդինալ Ֆլօրուն։ ՚Ի մէջ զրուցից ասի, թէ պարոն տէր, մէկ քափուչին պատրի ի քաղաքն յԱմիթ, փաշայն տեղոյն կամէր կախել զնայ, ես այս կանացի կարիօքս չորս քեսայ տ վ ի փաշային եւ ազատեցի այն քափուչինն։ Արդ ես եկի աստ, այսօր օտար եմ եւ պանդուխտ, մի՞թէ ոչ էր արժան, որ իմ արդար ապրանքն առնուս ի ազգականացն նորա եւ տաս ինձ, որ օ վ ապրեմ եւ ազատիմ այս թշուառութեն ն էս։ Ինձ պատասխան տ վ եց, թէ՝ ընդ վայր տ վ իր այն չորս քէսան վասն ազատութեան քափուչինին, դուն ի՞նչ բան ունէ յ իր, թող կախէ յ ին մեր մարդն, անխելք հա՛յ։ Այն չորս քէսէն պահած լինէ յ իր, այժմ քեզ պ ե տ  գ ուգար։

Արդ տես դուն եւ դատ արայ եւ տես, թէ գո՞յ ի ձեզ քրիստոնէ յ ութիւնն, տես մեր ազգին արածն եւ ձերոցն։

Դարձեալ պատմեց ինձ տիկին այն, թէ՝ մինչի Մառչիլիու գայ ե աք աստ, ի կրպակի միոջ կերաք ճաշ եւ հատուցաք զգինն կերակրին։ Մինչ նստաք ի կառս, սիրտս ջուր  յ ուզեց ըմպել։ Խնդրեցի եւ ըմպեցի, գաւաթ մալ իմ դուստրն  յ ուզեց, կրկին ես ըմպեցի։ Յետ այնորիկ յելաք ի գնալ, իբրեւ հեռացաք փոքր ինչ, տեսի, որ աղախինն զկնի մեր ձայնէր կայ առնուլ։ Մինչ ժամանեաց առ մեզ, սկսեց այպա /262b/ նել մեզ, թէ՝ ընդէ՞ր ոչ հատուցաք զվարձն։ Պատասխանեցի, թէ հատուցի զգինն կերակրին ամենայն անթերի կրպակապետին։ Ասաց աղախինն՝ ոչ խնդրեմ ի ձէնջ զգինս կերակրոց, այլ այն երեք գաւաթ ջրի վարձն, որ ետու ձեզ ի ըմպել։ Իբրեւ լ ւ այ զայս, հիացեալ ապուշ մնացի։ Ապա յ  թէ տ վ ի երեք ըստակ, որ թոյլ եդ զմեզ ի գնալ։ Տեսիր զայս եւ լսեցիր։ Միթէ այսպիսի իրս գործողացն  գ լնի ասել, թէ գոյ ի նոսա ի քրիստոնէ յ ութիւն։

Դուն մեր յերկիրն շատ ես կացել։ Երբեք տեսի՞ր ի մէջ հայոց զայսպիսի գործ։ Մեր մին կինն չորս քիսա[յ] դրամ տ վ եց ձեր մին քափուչինն ազատելւոյ, ձեր մին կինն երեք գաւաթ ջուր տ վ եց, առաւ երեք ըստակ։

Մեր տիկինն չորս քեսա[յ] վասն ձեր մին մարդու։ Եթէ մեր բովանդակ հայոց ազգն տանէ յ ին ի սպան ն ումն, ասայ ինձ ճշմարիտն, թէ վասն ազատութեան համօրէն ազգին մերոյ դուք՝ ոչ։ Բայց փափն ձեր կուտա՞ր չորս քեսայ։ Ո՛չ։ Կարե՞ս ասել, թէ այո յ  եւ ամաչե՞ս ասելն, թէ՝ ոչ։ Վասն որո՞յն դարձար ի լռութեան։

Դարձեալ պատմեց ինձ հայ մի, թէ՝ յաւուրս ձմեռան եղանակին գնայի այլ իմն քաղաք։ Տեսի այր երեք, որ ի վերայ ճանապարհին խարոյկ արկեալ ջեռնին։ Ողջունեալ նստայ ընդ նոսա առ ի ջեռնուլ։ Զկնի ջեռանելոյս յելի, որ գնամ, կալան զիս, թէ՝ տուր մեզ զվարձս հրոյն որով ջեռար /263a/  քանզի մեք այս փա[յ]տս դրամօք ստացաք։ Հատուցի նոցա, զոր ինչ որ խնդրեցին եւ ապա յ, թէ թոյլ ետուն։ Տես, մի՞թէ այս գործ է քրիստոնէ յ ութեան։ Մի՛ ամաչել, ուրեմն, լռէ յաւել հարցանելւոյ. որքան որ շատ հարցանես, այնքան առաւել զարմանք լսես։

Քանզի զամենայն ինչ, որ արարին ընդ իս որպէս որ վերո[յ] ճառեցաւ, այն ամենայն գործ է անօրէնի եւ ոչ քրիստոնէ յ ի։ Այնու ոչ բաւականայր, սկսեցիր դարձեալ հարցանել։

Այր ոմն իստանպօլցի գայ ի Փարիզ քաղաքն առեւտուր առնել։ Զամենայն ինչ գործ, որ կամի առնել, ոչ թողուն քաղաքացիքն։ Սկսէ նստիլ ի պողոտայս եւ յանձս ճանապարհաց եւ ի վերայ կարմն ճ ոց վաճառել զ ջ երմակեղէնս։ Այն եւս ոչ թողուն։ Սկսէ սեղան տախտակեայ շինել եւ սփռել ի վերայ նորա յիւր  ջ երմակեղէնն եւ կախել զնայ ի պարանոցէն եւ սկսէ այնպէս շրջիլ առ քաղաքաւն եւ վաճառել։ Այն եւս արգելուն։ Անճարակ մնայ հայս այս։ Գնայ յարի առ դուկ Տ՚Օռլէանն՝ ազգականն ֆռանցիզ թագաւորին 78, մատուցանէ նմա յ  զ ե կարան, որով յայտնէ զորպիսութիւն իւր։ Իշխանն այն այնքան կարաց շնորհաբաշխութիւն առնել առնն այնորիկ, որ ասաց նմա յ, թէ՝ գնայ իմ այնի շ  դարպասի սրահն նիստ եւ վաճառք արայ։ Այն նշանակած դարպասն ունէր երկու դուռն. մի օ վն մտանէ յ ին եւ զմիւս օ վն յելանէ յ ին։ Մինչեւ ցե՞րբ նայէր  /263b/  այրն այն, թէ այն սակաւ անցորդացն վաճառել իր ինչ։ Տեսի ես այն դարպասն եւ այրն այն, որգան կատարեցաւ։

Ասացիր ինձ, թէ դուն չարագործ է յ իր, վասն այն չարչարեցին զքեզ։ Արդ այս վերո[յ] արքն չարագործ չէ յ ին քէմ  ընդէ՞ր այնպէս արարին։ Այսպիսի գործ գործողացն գլնի՞ ասել, թէ են քրիստոնեայ, կամայես ասել՝ ո՛չ։

Կարիճ ոմն եխպայրացաւ ընդ գորտի միոջ։ Աւուր միում եկաւ կարիճն առ ա բ ն լճին տեսանել զեխպայրն։ Զկնի բազում զրուցից ասաց կարիճն ցգորտն, թէ՝ կամիմ, որ տանիս զիս ի ներքս ի լիճն զբօսնուլ։ Առաւ շալակն եւ խաղացոյց ի ներս։ Զկնի զբօսանացն ասաց կարիճն գորտուն, թէ՝ եխպա՛յր, կամիմ խայթել զքեզ։ Պատասխանեց գորտն եւ ասաց՝ ինձ հետ եխպայրացել ես եւ խոստացար ընդ իս բարեկամութիւն պահել, քեզ հակառակ ինչ ոչ գործեցի, յաւել, առի քեզ ի շալակս եւ բերի աստ զբօսնուլ, փոխանակ բարութեանս կամի՞ս տրիտուր տալ։ Պատասխանեց կարիճն եւ ասաց՝ իրաւ, որ եխպայրացայ ընդ քեզ եւ դուն ապերախտ ինչ ոչ գործ ա ցիր ընդ իս, բայց իմ բնութիւն այնպէս է մինչեւ ոչ խայթեմ՝ ոչ լինիմ։ Ի ասել բանին պօստ վ եց գորտն ի տակէն կարճին եւ լողաց, բայց կարիճն եղեւ խեղտամահ։ Նմանապէս դուք հանգոյն կարճոյ խայթէք ամենեցուն անզանազանաբար  յ ի միասին բարին եւ զչարն անխտիր։ Ո՞ ոք լ ւ աւ եւ  /264a/  տեսաւ ի ձէնջ բարութիւն։ Ոչ ոք։ Բայց չարութիւն, խաբէ յ ութիւն եւ վնաս տեսան օ ղքն անթիւք են։

Հ.  Ասացիր բազում տեղիս, թէ ձեր ազգն խաբեբայ են։ Մի՞թէ ամենայն ոք խաբեբայ են եւ կամ թէ ի՞նչ խաբէ յ ութիւն արարին ընդ ի քեզ։

Պ.  Մի՞թէ ունիմ զայս ամենայն խաբէութիւն ձեր ամենայն յաւուրն իմ մի ըստ միոջէ գրել, որ ի սկ[զ]բան ն է խոստացայ համառօտել, եթէ վերո[յ] գրեցեալն ոչ եղեւ բաւական։

Դարձեալ յիշեցուցանեմ։ Այն խաբէութիւն չէ՞ր, որ նաւի քափիթանն ի Դանցքայու մինչ ի Մսրդամ արար ընդ իս։

Այն խաբէութիւն չէ՞ր, որ Ֆրանցիզ դեսբանն ի Աքայու առաքեաց զիս ի Ռօթռտամ առ Փօթեյն 79  պալիօզն։ Յառաջ քան իմ ժամանելն անդ առաքէ առ նայ գիր, թէ՝ մի՛ ընդունել։

Այն խաբէ յ ութիւն չէ՞, զոր ինչ անցքն որ անցուցին ընդ իս ի քաղաք Պռուսել, մանաւանդ որ իմ թուրս պահեցին։

Այն խաբէ յ ութիւն չէ՞ր, որ ի Փարէզ քաղաքն մեծաւորքն վաճառին. նախ ասին թէ կ[ը]նդունիմք զքեզ, յետո[յ] ոչ ընդունեցին։

Նախ խոստացան գրել նամակ, որ յետ առնում իմ դրամն ի Պարսից, յետո[յ] ոչ արարին։

Այն խաբէ յ ութիւն չէ՞ր, որ Ֆռանցիզաց թագաւորն ասաց, թէ Իստանպօլու դեսպան մուսիու Վիլնօվն 80  քեզ ամենայն հեշտութեամբ կառաքէ ի Պարս, բայց ամենայն թշուառութեամբ առաքեցայ։

Այն խաբէ յ ութիւն չէ՞ր, որ Հռօմա[յ] նստ օ ղ ֆռանցիզաց դես բ ան դուք Ս է նթայնանն 81  գիր հրա /264b/ մանաց գրեց խաբեբայ եւ տ վ եց ինձ։

Այն խաբէութիւն չէր, որ փափն տ վ եց ինձ հասարակ ոսկերաց մեռելոցն ի տեղի մասանց, յետո[յ] զկնի գրեց, որ վկայեական գրեանքն գողանան յինէն։

Այն խաբէ յ ութիւն չէ՞ր, որ Ֆռանցիզ թագաւորի նախարար մուսիու Մօռփայն 82  գրեց մին խաբեբայ հրաման անուամբն թագաւորին, որ չէր այնպէս, որպէս որ բերան օ վն ասաց։

Այն խաբէ յ ութիւն չէ՞ր, որ ի Իստանպօլ նստ օ ղ վերոյ դես բ ան մուսիու Վիլնօվն զամենայն, զոր ինչ որ արար ընդ իս եւ այլ անթուելեացն զանձն արարի եւ զբազմիցն, որ դեռեւս են ի ծածուկ, որ ոչ կամեցա[յ] ի յայտ ածել, քանզի այսքանս բաւական է։

Արդ, տե՛ս այսպիսի գործ գործողացն գլնի՞ ասել քրիստոնեայ։ Վերոյ ասացիր, թէ՝ մի՞թէ ամենեքեանքն խաբեբայք են։ Աստուծոյ փառքն, որ ահա յ  տեսիր զգործն կանանցն, աշխարհականացն, կր ո նաւորացն, փափին, պարոնացն, իշխանացն եւ թագաւորինն։

Այլ օ՞վ մնաց ի ձէնջ, որ ոչ խաբեցին զիս։ Ոչ ոք, եթէ միայնն եւեթ մանկունքն։ Ուրեմն լուռ լե՛ր։

Հ.  Դուն վերո[յ] ասացիր, թէ մեր փարթամն որ ձեր երկիրն գու գայ, տզրուկի նման քարշէք զարիւնն եւ չորացնէք եւ զաղքատն՝ կորնչի։ Ձեր  յ ո՞ր փարթամն չորացուցաք՝ ծծելով զարիւնն նորա։

Պ.  Անթիւք են, բայց ես յայտնեմ քեզ զմինն եւ լիցի բաւական վասն այլոցն, քանզի այս մինն յայտնի  յ է, որ ոչ կարէք ուրանալ։ Ի հայոց ոմն, որ մաք /265a/ սապետ էր ի քաղաքն Իզմիր, եղեւ ամբաստանութիւն զնմանէ առ թագաւորն Օսմանցւոց, որ եւ թագաւորն կամեցաւ սպանանել զնա։ Այլ նա յ  փախաւ ամենայն ըն ջ իւքն եւ գնաց յԱլիկօռնայ, որ եւ շինեց անդ պատուական բաղանի մի, որ եւ կայ մինչի ցայսօր։ Բայց յերբոր մեռաւ, ոչ ունէր պատան, որով ամփոփիւր զմարմինն նորա։ Վասն չքաւորացն ով որ կամի ստուգել, ամէն օր կարէ տեսանել եւ փորձել։

  Ը խտաւորն մեր գնայ ի Հռօմ. իբրեւ պակասի զդրամն, հազիւ թէ փախստեամբ զերծանի անտի։ Այն եւս ունեւոր  ը խտաւորքն փոխ տան պակասաւորացն։ Որ ով կար օ ղ լինին գալ, եթէ ոչ գտանին ի մերոցն, որ փոխ տային, կորնչէր ողորմելին, այն եւ լինէր թշուառ։

Հ.  Որ ոչ ունին բաւական դրամ, ընդէ՞ր գնան յուխտ ի Հռօմ։

Պ.  Ի՞նչ անեն ողորմելի եւ միամիտ ազգն Հայոց։ Հաւատացուցիք նոցա, թէ փափն միայն ունի լիակատար իշխանութիւն եւ թէ մայր է ամենեցուն, որ ոչ թողու ումեք՝ ոչ կարէ գնալ արքայութիւն։ Վասն այս պատճառացս աճապարեն գալ առ ձեզ վասն շահելւո[յ] զայն լիակատար ներողութիւնն, որ արժանի լինին գնալւո[յ] արքայութիւնն։

Ամենայն ոք բերէ ընդ ինքեան բաւականօրէն դրամ, բայց դուք զոմանս գողանայք ի զոմանցն, յաւելի պահանջէք, քան զոր պարտի վասն այսորիկ սպառի թօշակն եւ չքաւորի, մանաւանդ, որ ամենայն ինչս ձեր է թանկագին։ Այն թօշակն, որ մեր չքաւորքն  /265b/  բերեն ընդ յիւրեանս վասն այ տ  կարճ ճանապարհին, կարէ յ ին այնու գնալ ի Հն տ իկսն եւ դառնալ։

Հ.  Մեր յերկիրն գող չկայ, եւ մեր մարդն ի սահմանածէն յաւել ոչ առնուն, այ տ  իզուր ասիր։

Պ.  Ասացիր, թէ մեր յերկիրն գող չկայ։ Ձեր յերկիրն յո՞րն է, յԵւրօբա՞… ՚Ի յԵւրօբայ ազգ բազում են, դուն յո՞ր ազգէն էս։

Մեր ազգն է Իտալիան։

Առաւել վատթարագոյն եւ յոռին, քան զամենայն ազգն Եւրօբայու, ոչ ուրեք առաւել վնասեցաւ այնքան, եթէ ոչ միայն եւեթ ի մէջ Իտալիու, քանզի են գող, խաբեբայ, խորամանկ, քան զսատանայ. իբրեւ գտանեն զպանդուխտ ոք, եթէ կարէ յ ին առնուլ ի նմանէ մէկ փողի տեղն մէկ ոսկի, ոչ խտրէ յ ին, նմանապէս՝ կառավարք նոցա։

Բազում տեղիս առին յինէն յաւելի ինչս, նա յ եւ գողացան, բայց ի Ալիկօռնայ երկու անգամ գողացան, մին անգամ` ի կրպակն եւ զմիւս անգամ` ի տունն։ Այնքան հնարիւք բացել եւ դարձեալ կողպել է յ ին զսնտուկն իմ, որ ոչ կարացի յիմանալ։ Թէպէտ թոխաթցի Օվանէս վարդապետն, որ բնակէր ընդ իս, նա յ  ազդեաց ինձ եւ ասաց, թէ տանն տիկինն ինձանէ գողացել է, քանզի պակասածի իմ դրամն, տես եւ զքոնն, իբրեւ տեսի, որ այսքան ոսկի պակասէր ինձ։ Ոչ կամեցա[յ] [հ]աւատալ, նա յ եւ բամպասեցի զվարդապետն, թէ զուր ասէ, մի՞թէ կարելի լինել, որ արքայութեան հրեշտակք գողանան։ Ես զիս ստէ յ ի եւ դառնայի մխիթարել զիս, ասելով՝ գուցէ կորուցիր եւ կամ թէ մսխեցիր  /266a/  այլ բանի վերայ, որ ոչ գրեցիր ի մատենի։

Ես ինձ ասէ յ ի՝ մի՛ [հ]աւատալ վարդապետին, գուցէ կամի փորձել զքեզ։ Իբրեւ դարձայ ի Հռօմայու, դարձեալ եկի ի Ալիկօռնայ, լսեցի, թէ վարդապետն յարոյց դաւ ի վերա[յ] տիկնոջն։ Ահա յ  այսպիսի պատճառացն չքաւորին մեր յ[ ը ]խտաւորքն։

Մինչ դեռ է յ ի ի Հռօմ, յաւուր միում ասաց ինձ իստանպօլցի Սուքիաս վարդապետ 83, թէ սոքայ ձանձրանան ի մեր չքաւոր  ը խտաւորացն։

Զար դ իք ի քնոյ, պարզամիտ ազգ տ  հայոց, եւ տեսէք զմայրն քրիստոնէ յ ից, յաստուածն յերկրի, փոխանորդն Քրիստոսի, բաց օ ղ եւ փակ օ ղն արքայութեան, թէ որպէս ձանձրանայ ի աղքատ դիմողացն առ նա յ, զի ոչ կամի ի յաւելորդացն տալ նոցա։ Տեսէք, թէ որպէս վարուք եւ գործ օ վքն նմանի Յիսուսի, քանզի Յիսուսն մեր բռնէր գանձանակ ի դրան տաճարին եւ տայր աղքատացն։ Բայց սայ ոչ կամի ի յաւելորդացն եւ ի մթերիցն տալ նոցա, որք են պանդուխտ օտար եւ որք եկին առ նա յ ։

Քրիստոս իւր քար օ զն լսողացն գթացաւ եւ ասաց՝  ոչ կամիմ արձակել զդոսա նօթս գուցէ նքտիցին ի ճանապարհայն 84 ։ Ոչ ունէր գանձ, զի բաշխիցէր նոցա եւ հաց, զի կերակրիցէր։ Բայց զի՞նչ արար։ Օրհնեաց զհացն եւ կերակրեաց զնոսա եւ ապա յ, թէ արձակեաց, զի մի նքտիցին։

Սա յ  ի մթերիցն ոչ կամի տալ, ոչ թէ յամենայն եկելոցն առ նա, այլ միայն թէ ոմանց, որք կարի չքաւորք են։

Այսուհետեւ մի՛ք ասիլ, թէ փափն գանձատար չէ նեռան։

/266b/  Հ.  Ինչեւիցէ, մեք եմք ձեր բարեկամն։ Կամիմք, որ դուք զօրանայք։ Երբեմն վասն օգտի ձերո[յ] ձեզի խրատ կուտամք։ Այն մեր խրատն ձեզ դառն թ ւ ի, վասն զի ոչ յիմանայք զձեր բարին։

Պ.  Ի՞նչ բարութիւն տեսաք մեք ի ձէնջ ի սկ ս բան ն է մինչի ցայսօր։ Կամի՞ք, որ մեք զօրանամք։ Մինչի ցայսօր այնպէս պատրեցիք զմեզ, քանզի մեր ունեցած զօրութիւնն առիք։ Այժմ կամիք իսպառ կորուսանել զմեզ։

Ասացին  յ իմաստունք, թէ անցելօքն ապագայն  յ իմացեալ լինի։ Ընդէ՞ր ոչ զօրացուցիք մեր հարիւր հազար տուն հայքն, որ ի ժամանակս Թէմուր Լանկին եկին առ ձեզ եւ բնակեցան ի յերկիրն Լեհաց 85 ։ Ահա յ  մօտ հին կ  հարի ո ւր տարի  յ է ի նոցանէ պարտ էր մինչի ցայժմ։ Սակաւս ասեմ, զի լինէ յ ին հին կ  կամ վեց հարիւր հազար տունս։ Արդ, ուրեմն, նոքա  յ ո՞ւր գնացին. հազիւ սակաւ եւ ն ւ ազունս գտանին ի նոցանէ, որք այժմ բնակին ի քաղաքն Իլվօվ։

Այնուհետեւ մինչի ցայսօրէն եկածին ոչինչ ասեմ, որ միշտ անհեթեթ գան։

Յորժամ, որ թուրքքն առին Իստանպօլ 86, 300 տուն հայ գնացին ի քաղաքն Անկօնայ։ Յո՞ւր են նոքա։ Այն ժամանակէն մինչի ցայսօր պարտ էր նոցա, զի լինիցէ յ ին հազար տուն։ Ասեմք, թէ ոչ յաւելան, արդ յո՞ւր են բնիկ գնաց օ ղքն, ոչ եթէ 300 տուն, այլեւ ոչ գոյ երեք տուն։ Միայն մնացեալ է  /267a/  մին եկեղեցի նշանակ, այն եւս դուռն փակ 87 ։

Ես որ է յ ի ի Հռօմ վասն պատրելւո[յ], զիս հրաման արար փափն հայ քահանայի միոջ, թէ գնա յ  ի Անգօնայ, բաց հայոց եկեղեցին։ Պատասխանեց քահանայն՝ յո՞ւմ համար գնամ բանալ եկեղեցին։

Այն ժամանակէն, որ մեր թագաւորութիւնն վեր չ ացաւ, սկսեց ստէպ մեր ազգն գալ ձեր յերկիրն։ Մանաւանդ այնուհետեւ յաճախեցին գալ, յորժամ որ թուրքն առաւ Իստանպօլ եւ մինչի ցայսօր միշտ եւ անդադար գան եւ գան։ Արդ ո՞ւր են նոքա յ, ապա յ  ընդ՞էր ոչ զօրացուցիք զնոսա։ Ասաց ինձ, կա՞յ այնպիսի գաւառ ի յամենայն կալուածս Եւրօբայու, որ ոչ կոխեց յոտն Հայոց։ Արդ  յ ո՞ւր են նոքա յ, ապա յ  ընդէ՞ր ոչ զօրացուցիք զնոսա։ Փոխանակ զորանալւոյն՝ ոչ թոյլ ետուք, որ գոնէ մնայր յիշատակն նոցա։

Շնորհակալ եմք ի Լեհաց. թէպէտ կոտորել տ վ ին մեր ազգն ի շւէթացն, զկնի կոտոր վ ածոցն մնացեալքն յիւրացուցին, բայց թողին փոքր ինչ յիշատակ, որք գտանին զոմանս ի քաղաքունս նոցա։ Տակաւին կասե՞ս, թէ կամիմք, որ զօրանայք։ Այսուհետեւ եթէ այս բանիւս ոչ զարթնու ազգն մեր ի քնոյ, ոչ է ննջեալ, այլ է մեռեալ։

Հ. Ապա յ յԱլիկօռնայու 88 եւիՎանատիկու 89 հայքնոչյիշատակեցիր որքունինզքահանայսեւզեկեղեցիս։

Պ.  Մի՞թէ նոքա յ  տեւելոց են մինչի վերջ աշխարհիս։ Զկնի փոքր ինչ ժամանակաց բարուրանս ինչ օրի /267b/ նէք ի վերայ նոցա եւ առնէք՝ որպէս հայքն Անկօնայու։

Ճշմարիտ հայն այն է, որ ոչ իցէ պղծեալ ձեր փոփոխական օրինօքն, այլ մնայ այն աւանդութե[ա]մբն, զոր աւանդեցաւ ի Գրիգորէ Լուսաւորչէ մերմէ եւ ի սրբակրօն նախնեաց մերոց, որ յորժամ որ մտանէ ոք եկեղեցին, իսկոյն ճանաչէ զնոսայ եւ ասեն, թէ են հայ։ Ամենայն արարողութիւն փոխարկել էք զձեզ, նա յ եւ ժողովուրդն միայն ունին անուն հայի։ Այնք, որ նոր են եկել առ ձեզ եւ քանի որ կենդանի  յ են, պահեն անուն հայի։ Յերբոր մեռաւ, բարձաւ յիշատակն, քանզի ի նմանէ ծնեալն ոչ դաւանի, թէ են հայ։ Նորն գայ եւ պահէ անուն հայի, հինն մեռանի, եւ բառնի յիշատակն նոցա։

Եթէ դուք ճշմարիտ բարեկամ մեր լինէ յ իք եւ կամենայիք, որ մեք զօրանամք, ոչ կորուսանէ յ իք մեր ազգի յիշատակն ի յերկրի ձերում։ Հպարտ էք, նա յ եւ՝ նախանձոտ։ Գիտէք, որ մեր ազգն որ զօրանայ եւ յառաջ գայ, այնժամ նսեմանայ ձեր անունն, քանզի մեր ազգն զօրեղ է, յաղթանդամ, քա չ, գեղեցիկ եւ պարզ։ Վասն այն ձեր ցուցանէք մեր ազգն, որ ձեր անունն փառաւորի։ Բայց Աստուած գիտէ զամենայն ինչ։

Շնորհակալ եմք ի կայսերէն, որ շինեց վասն մեր փոքրիկ Հայաստուն մի ի յերկրին Ունկարիու 90 ։ Ի մէջ սակաւ ամացս տեսիք, թէ որքան բազմացան, որ օ վհետեւ նա յ  այս բարերարութիւն արաւ ընդ մեզ։ Այ /268a/ սուհետեւ մեք ճանաչեմք զնայ մեր ճշմարիտ բարեկամ, հայր եւ մայր, նայեւ թագաւոր մեր եւ ամենայնէ զօրութեն ն է մերմէ սիրեմք զնայ եւ ծառայեմք զամենայն յաւուրս կենաց մերոց։

Արդ ասացէք ինձ օ վ փափապաշտ իտալացի՛ք, թէ քանի հարիւր ամօք յառաջ քան Ունկարիու Հայաստուն հաստատիլն մեր ազգն եկին առ ձեզ եւ բնակռեցան ի մի չ ի ձերում, ի Վենետիկ, ի Ալիկօռնայ եւ յայլ բազում տեղիս։ Արդ յո՞ւր են նոքա յ, ընդէ՞ր ոչ աճեցան, այլ կորան։ Վասն որոյ աղաչեմ եւ խնդրեմ ի ապենիազ արարչէն, որ առաւել եւս յաւելցէ կայսեր թագաւորութիւն եւ հաստատ հիմն արասցէ մինչի վերջ աշխարհին, ամէն։

Եւ որպէս որ դուք կամեցաք եւ կամիք վասն մեր ազգին, փոխարէնն լիցի ձեզ ի Տեառնէ Աստուծոյ մերմէ, եւ որպէս որ կայսրն կամեցաւ բարի առնել մեր ազգին, նմանապէս հատուսցէ նմա Տէրն ամենակալ. ամէն։

Բարւոք ասաց Տէրն մեր, թէ՝  ծառ չար ոչ կարէ առնել բարի պտուղ ։  Ահա յ  յայտնի եղեւ ամենայն աշխարհի ձեր եւ ալէմանաց բարերարութիւնն ի յաւիտենից այնպիսի նախանձոտ, չարահնար։ Խորամանկէ յ իք եւ ամենայն ինչս ձեր խաբէ յ ութեամբ եւ խարդախութեամբ էր։ Հաստատեցիք կայսերութիւնն ձեր հնարիւք եւ ոչ թէ պարզ զօրութեամբն ձերովք։ Պատրէցիք զօրաւոր ազգացն եւ  /268b/  ձերացուցանէ յ իք եւ նովաւ  յ աղ դ է յ իք զմիւսն եւ դարձեալ յաղ դ եցեալքն յակամայ միաբանեցուցանէ յ իք ընդ ձեզ եւ նովաւ յարէ յ իք ի վերայ միւսոյն։ Ի սկ ս բան ն է այս օր[ի]նակաւն հաստատեցաւ ձեր իշխանութիւնն, որ հիմն պատրանօք եղեւ եւ խարդախութեամբ։ Ոչ հանդուրժեաց Ամենակալն, քակեց զնայ ի հիմանց եւ ետուր իշխանութիւնն այլոց. այսպէս, որ ոչ ունիք թագաւոր, ծառայէք այլոց մեզ նման, որովհետեւ զրկեցաք ի իշխանութեանց։

Յետ այնորիկ այլ իմն հնար յիմացաք. շինեցէք ի մի չ ի ձերում փափութիւն մի, որ կոչէք զնայ յերկրի Աստուած, զի կամիք նոքօք իշխել այլոց։ Բայց զնա յ եւս Աստուած ոչ հանդուրժեաց, քակեաց ի ձէն ճ  ի ինկլիսն, դանիմարքն, շըվէթն, փռուսն եւ այլք։

Այն արդար դատաստանաւն մնացեալքն եւս քակելոց են, բայց վեր չ ապէս լինելոցք էք օ ց ինքսն ամենայն ազգաց, որոց մեք բօշա անուանեմք եւ տաճիկքն՝ չինկանայ առձայնեն եւ լեհացիք ասեն ցիկան, քանզի ամենայն վարուքն ձեր օ վք նման էք նոցա։ Քանզի ես, թէպէտ փոքր ժամանակս կացի ի մի չ ի ձերում, բայց ոչ ուրուք այլոց ազգաց նման ո ք Քրիստոսի։ Նմանեցուցի զձեզ եթէ ոչ միայն եւեթ որպէս որ ասի, թէ բօշայի, եթէ ոք որ ոչ հաւատայ բանից իմոց, գնայ անդ եւ տեսնու զնոսա, բայց առաջ քան նոցա տեսնելն  /269a/  տեսցէ զայլ ազգսն Եւրօբայու եւ ապա յ  թէ քննեսցէ զնոսա դիւրաւ։

Հ.  Դուն ասացել ես, թէ լաւ է, որ մեր ազգն բնակին ի մէջ տաճկացն, քան թէ ի մէջ ֆռանկաց։

Պ.  Ես այ տ պէս ասացել չեմ, բայց պատասխանն տամ այ տ մ։ Թուրքն ջանայ մեր ազգն դարձուցանել առ յիւրեանց եւ դուք ջանաք դարձուցանել ի ձեզ։ Այս կողմանէ չիք զանազանութիւն ձերն ընդ տաճկաց։ Բայց ի կողմանէ հաւատոյ երանելիք եմք բանիւ Տեառն մերոյ, որ ասաց՝  յորժամ որ նախատիցեն զձեզ եւ ասիցեն բան չար զձէն ճ սուտ վասն իմ ցնծացէ՛ք եւ ուրախ լերո՛ւք զի վարձք ձեր բազում են ի յերկինս։ Եւ այլ բազում տեղիս եւ որք վկայեն առաքեալքն, թէ պարտ է մեզ հալածանօք ժառանգել արքայութիւն երկնից, մեծ պսակաց ակն ունիմք ի Տեառնէ, որ մեք հաւատն Քրիստոսի պահեմք այս անօրինաց մէ չ ն։ Ձանձրանամ մի ըստ միոջէ գրելն, բայց նրբաբար նկատ օ ղքն տեսանեն, թէ հազար անգամ մեր գռեհիկն համարձակութիւն ունի ի մէ չ  տաճկացն, քան թէ ձերն ի մի չ ի ձերում։

Հ.  Որպէ՞ս իշխեցիր հաւասարել մեր գռեհիկն ընդ տաճկաց, որ նոքա հարկս առնուն ի գռեհկացն եւ մեք՝ ոչ։

Պ.  Իրաւ որ, մեր գռեհիկն տայ տաճկացն տարէնն հին կ  մառչիլ եւ կէս՝ թագաւորին եւ կէս մառչիլ՝ քաղաքի փաշային, բայց զամենայն, զոր ինչ գործ որ կամին գործեն։ Բայց ձեր գռեհիկս  /269b/  թէպէտ ոչ տայ յայտնի հարկս, սակայն ծածկաբար այնքան ծըծեն ի նոցանէ, որ հազիւ թէ կան։ Մերքն առնուն ի կարողաց, ձերն՝ մինչեւ եւ ի աղքատացն, քանզի ջուրն եւ ոչ տաք նոցա ձրի ըմպել։ Մերքն թէպէտ տան հարկ, բայց համարձակ գործեն ամենայն ինչ, ձերքն ոչինչ կարեն գործել թարց հատուցման թագաւորին։ Մեր գռեհիկն իւր աշ[խ]ատանօքն կարէ յառաջանալ եւ մեծանալ, բայց ձերքն կարէ աղքատանալ, բայց ոչ կարէ մեծանալ։ Մեր տաճիկն զմեզ հաւասար ինքեան համաթւէ. ի մէջ դատաստանաց ոչինչ զանազանութիւն յիմանան թէ՛ հայ եւ թէ՛ տաճիկ, բայց դուք ատէք զհայն եւ պակաս համարիք ի ձէնջ։ Եւ այլ անթիւք են բանք, բայց ոչ կամիմ գրել, սակայն այս մէկ բանիւս յիմանի զայլ անթիւսն ի մերոցն. որք յարին առ պարոնացս տաճկացն, մեծանան եւ առա չ անան եւ լինին պարոն։ Ջանան եւս պարոնայքն տաճկաց, թէ մեծացուցանեն զնոսա, զի լինիցին ճրա ք ն եւ [յ]իշատակ վասն նոցա ի յաւիտենից։

Ո՞ ոք լ ւ աւ, թէ գոնէ այր մի ի մերոցն մեծացաւ ի ձէնջ եւ հասաւ ի աստիճան ի այնքան անթւիցն, որք ծառայեցին ձեզ։ Ոչ ոք։ Ես վկայեմ, որ բազումք վնասեցան ի ձէնջ, բայց շահողացն ոչ տեսի եւ ոչ լ ւ այ, քանզի ամենայն ոք, որ ծառայեն զհոգ օ վ չափ եւ ամենայն հաւատարմութեամբ, վեր չ ն որ յուսայ առնուլ զվարձն իւր, այնժամ օրինէք ի վերայ նորա բազում մեղս, փոխանակ վարձատրէ /270a/ լւոյ՝ վնասէք, փոխանակ շնորհակալութեան՝ վատահամբաւէք եւ վարէք ի ձէնջ ունայն, հանգոյն քաղցած ա ռ ջուցն, քանզի յա ռչ ն, ցորժամ որ ս օ վի եւ տրո չ  ինչ գտանէ ուտելի, խորհի ուտել զաւակն յիւր, բայց ենթադատէ ի մտի եւ ասէ՝ մեղադրեն զիս, թէ եկեր զզաւակն յիւր։ Կալնու զքօթիթն իւր եւ թաւալեցուցանէ զնայ ի մէջ տղմից այնքան, որ այլակերպի, զկնի այնքան անարգութեամբ եւ չարչարանացն հայի դէպ ի նա յ  եւ ասէ՝  օ՞ վ է սա։ Դարձեալ դառնայ եւ պատասխանէ ինքն յիւրեան եւ ասէ՝ քո յ  զաւակն է։ Դարձեալ պատասխանէ՝ քաւ լիցի սայ ամենայն իրօք ոչ նմանի ինձ, այնժամ սակաւ է զնա պատռելն եւ ուտ[ելն]։

Հ.  Ասացիր, թէ մեք հպարտ եմք, ի՞նչ հպարտութիւն տեսիր ի մեզանէ։

Պ.  Բազում եւ զանազան հպարտութիւնս տեսի ի ձէնջ։ Ի յամենեցունցն ոչ կարեմ յիշատակել, բայց զերկուսս ի նոցանէ յայտնեմ։

Աստ, ի քաղաքն Շամախի, աւուր տօնից ժողովէ յ ին մեր ազգն առ ի տեսանել զպատարա ք  առ ճէզուիտ պատրի Ֆռանչիսքոսն Շամփիոն։ Յաւուր միում շատ յամեց այն պատրին, ձանձրացան ժողովուրդն ի սպասելն, առաքեցին զիս առ նայ, թէ՝ ժամանակն անցաւ, մեք բան ունիմք, ոմանց հարկաւորութիւն կերակրոց եւ այլք այլ իմն։ Պատասխանէ ճէզուիթն, թէ սպասեն մինչի որ մուսի Պօռէկարն գայ։ Այնքան ժողովուրդն եւ այնքան վաճառականքն ոչինչ համարէր առ չ ի այն մէկ ֆռանկին։ Ոչ թէ մի անգամ, այլ ամենայն կիրակէ յ ի եւ տօնից այն /270b/ պէս լինէր, քանզի այն մարմնապաշտ ֆռանկն անագան ուղղէր զինքն ի գալ, բայց յաւուր միում, որ արի շատ յամեց, որպէս թէ զիս առաքեցին առ նա յ  եւ այլ։

Երկրորդն մինչ ազատեցայ ի Ռուստաց եւ գնացի Լեհաստուն ընդ այն քափուչինին, հանդիպէր, որ գնայէաք յիմիասին առ զիշխանս եւ առ վանորայս նոցա։ Երբեմն պատուէ յ ին եւ նստուցանէ յ ին զիս ի յառա չ ին տեղւոջն։ Յաւուր միում վիճեց ընդ յիս քափուչին Օվանէսն եւ ասաց՝ ինձ յոյժ դառն թ ւ ի եւ դիպի ի սրտիս, որ յորժամ որ տեսանեմ զքեզ բազմեալ ի վերայ իմ, որպէս որ պատմի ի գիրս Աստուածաշն ջ ո[յ] ի Համանայ։ Արդ տես, թէ այս արարն Աստուած կընդունի՞, որ զձեզ միայն արժանիս համարիք պատուոյ եւ զայլ ազգսն ոչ։ Այս անտանելի հպարտութիւն չէ՞ մի։

Եթէ այս զրուցն ինձ աս օ ղն մէկ աշխարհական պարոն լինէր, կարելի  յ էր տանիլ, բայց մէկ հարբեց օ ղ քափուչին մի, նա յ եւս եթէ ես իմ կամօքն յօժարէ յ ի բազմիլ ի վերայ նորա, այն եւս կարելի էր տանիլ, եւ ունէր իրաւունք, բայց տեսնէր իւր աչօքն, որ տան տէրն այնպէս բռնադատէր, մանաւանդ որ ես այն ժամանակներն պաշտէ յ ի զձեր պատրիք, քաւ լիցի ի տեղի Աստուծոյ, երբեք ոչ նստայ եւ ոչ կամեցայ նստիլ ի վեր քան զպատրիսն։

Հ.  Նա յ  իրաւունք ունէր, որ վիճեցաւ ընդ քեզ, քանզի նա կարգաւորէր քեզ։ Ոչ էր պարտ բազմիլ ի վերայ նորա։

Պ.  Քրիստոս ասաց, թէ՝  ես տէրս եւ վարդապետս ձեր յոտն լուանամ 91, օրինակ տ վ եց խոնարհութեան։ Արդ նա յ /271a/  եթէ իցէր ճշմարիտ աշակերտն Յիսուսի, ոչ այնպէս հպարտանայր, այլ էր աշակերտ հրէ յ ից. որպէս որ նոցա փարիսեցիք որոնեն բազմիլ ի յառաջին տեղն, նմանապէս նա յ  կամէր միշտ բազմիլ ի վեր, զի նմանեսցի փարիսեցւոյ։

Ընդէ՞ր ես ոչ նստէ յ ի ի վեր քան զնա յ ։ Աշխարհօրէն ասեմ, որ որդի  է յի մեծ վաճառականի եւ ի մեծ ցեղէ եւ անուն ունէի պալիօզի եւ դես բ ան երեք թագաւորի եւ այլ։ Եթէ ես որպէս որ ասի, թէ իմ կամաւս որ նստէ յ ի, իրաւունք ունէր, այլ յակամայ, քանզի տան տեարքն ճանաչէ յ ին զիս եւ զնայ։ Ես, որ ամենայն ժամ պատուէի եւ մեծարէ յ ի զնայ, մի՞թէ ոչ էր պարտ, որ երբեմն նա յ  մեծարիցէր զիս։ Ինքն յիւր պարտութիւն ոչ առնէր, այլոց մեծ[ա]րանքն դառն թ ւ էր նմա յ ։ Ոչ թէ միայն այն քափուչինն էր այնպէս, այլեւ ամենայն ազգն ձեր նոյն բարօքն են։ Կամիք, որ ամենայն ազգ պատուեն եւ մեծարեն եւ հնազանդին ձեզ, բայց դուք ոչ ումեք եւ ոչ ոք համարիք հաւասար ձեզ։ Տես, թէ այս բարօքն կարէ՞ք ասել դուք ձեզ, թէ էք քրիստոնեայ։

Հ.  Ասացիր, թէ մեք անողորմ ազգ եմք եւ ոչ առնեմք զողորմութիւն։

Պ.  Եթէ դուք ողորմած լինէ յ իք, թագաւորն ձեր ոչ շինէ յ ին զհիւանդանոցս եւ զօտարանոցս։ Այտ կողմանէ նմանիք անասնւոյ եւ ոչ Ադամայ որդւոյ, քանզի ժողովուրդն ձեր ոչ յուսան տալ զողորմութիւն, մերքն՝ տան որքան որ կարեն, բայց միշտ ունին սիրտս գթած եւ գալարին զաղիս նոցա ի վերայ հիւանդաց եւ չքաւորաց եւ կսկծայն ի վերայ նոցա։ Ոչ է զարմանք /271b/  թէ աշխարհականքն ձեր ոչ են ողորմած, բայց մեծ զարմանք է, թէ ձեր կր ո նաւորքն ընդէ՞ր են անողորմք այ տ քան։ Աստ անտեղի  յ է ամենայն տեսածս եւ լսածս գրել։ Բայց զերկու իրս յայտնեմ ի անողորմելութեն ն էն կր ո նաւորաց ձերոց։ Յամի Տեառն 1742 մինչ ես է յ ի ի Սպահանու Ջուղայ ի վանս ճէզուիթաց, յաւուր միում նստէաք առ դրան պարտիզին նոցա։ Անդ է յ ին մանկունք հայոց, որ կարդացնէր զնոսա մեր մղդեսին ճէզուիթաց։ Եկին երկու աղքատ խնդրել զողորմութիւն։ Սա յ  ոչ կամեցաւ տալ։ Նոքա յ  ստիպէ յ ին ողոքական բանիւք եւ խնդրէ յ ին վասն անուանն Աստուծոյ եւ Յիսուսի Միածնին։ Իբրեւ նոքա յ  մի եւ երկու բանիւ ոչ դարձան, հրամայեց մղտսին մանկանցն, որք հայհոյելով զաղքատսն վարեցին ի դուրս։

Ունէ յ ին սոքայ շուն մի կարի անպէտ, ղատզ յաւելորդացն կերակրողն, որ տայր մղտեսին այն շանն յաւելոյր տայր ամէն օր երեք հաց։ Այնքան յաւելորդ կերակրել էր, որ բորոտել էր շունն, բայց վասն աղքատաց խնայէր պատառ մի հացի։

Ես կացի ի վանն այն մօտ երկու տարի։ Երբեք ոչ տեսի, թէ յել ի դրանէ վանուցն նոցա փող մի վասն աղքատաց եւ կամ պատառ մի հացի։ Պատահէր, որ երբեմն ի վերայ սեղանոյն նստած ուտէիք ճաշ, գային աղքատքն եւ խնդրէ յ ին զողորմութիւն, ոչ զօրէ յ ին ձեռս նոցա, թէ առա չ ի կայ հացէն պատառ մի հաց կտրէ յ ին եւ առաքէ յ ին վասն նոցայ, ոչ թէ միայն ոչ տային ողորմութիւն, այլ եւ տային  /272a/  վաղվաղակի պատասխան, որ ողորմելիքն գնային ի բաց զկնի բազմիցս ձայնելւոյ։ Որ ոչ լսէ յ ին պատասխան ինչ, կարծէ յ ին, թէ տունն մարդ չկայ, դառնային եւ գնային։ Բարւոքն ենթադատէ յ ին ողորմելիքն, թէ մարդ ոչ գոյր ի տանն, քանզի նոքա, որ նստէ յ ին ի սեղան՝ ոչ է յ ին մարդ։ Սեղանատան պատուհանն բարձր էր եւ նայէր ի վերայ սրահին։ Յորժամ որ գային աղքատքն եւ մտանէ յ ին ի սրահն, որոյ մի չ ի դուռն փակած ունէ յ ին, որ ոչ կարէ յ ին մտանել ներսի գաւիթն, հարկաւոր էին աղքատքն կալ առ ներքո[յ] լուսամտին. ոչ նոքա մեզ տեսնէ յ ին եւ ոչ մեք՝ զնոսա, այլ միայն թէ նոցա ձայնն գայր։ Երբեմն ես առնէ յ ի ի սեղանոյն եւ գնայի տայի նոցա իր ինչ։

Յաւուր միում մինչ հարցի զպատճառն, թէ ընդէ՞ր ոչ տաք աղքատաց հաց եւ կամ այլ ինչ կերակուր, այնքան կերակրեցիր այ տ  անպ ե տ շունն, որ ի յաւելորդ ուտելոյն բորոտեցաւ, գոնէ շանն քիչ տուր, յաւելին տուր աղքատաց։ Պատասխանեց՝ մեք յառաջ կուտյէաք ողորմութիւն աղքատաց, բայց հայոց ազգն բամ պ ասեցին մեզ, թէ մեր աղքատացն դրամ կուտան, որ իւրեանց ժողովուրդ շինեն, վասն այսորիկ հատաք տալ նոցա ողորմութիւն։

Երկրորդն. յամի Տեառն 1737 փետրվար 22, մինչ մտաք ի քաղաքն Վարշաւ, իմ յընկեր քափուչինն մեկնեցաւ յինէն եւ գնաց ի վանն քափուչինաց, եւ զիս դուրսն նստուցին ի դարպասոջն Կրասինցքի իշխանին, որ տունն էր ամայի, սաստիկ ցուրտ էր, վասնորոյ առաքեցի ծառայն առ վանն  /272b/  քափուչինաց, զի խնդրեսցէ ի նոցանէ փոքր ինչ փայտս վասն այն աւուր մինչ որ վաղն յելանեմք ի դուրս եւ հոգամք վասն մեր։ Դառցաւ ծառայն յունայն, աւատացի, թէ ոչ ունին փայտ աղքատ քափուչինքն։ Անցին յաւուրս բազումս։ Յաւուր միում, մինչ գնացի անդ, տեսի այնքան կարկառս փայտից, որ բաւական գլնէր ամենայն քաղաքին։ Այնպէս կարծեմ, թէ այն աւուրն, որ շինեցաւ վանն այն, այն ժամանակէն փայտ այնպէս կայր, որ նորն զհինն կոխել էր այնպէս, որ հինն գօսացել էր։ Արդ ի՞նչ ասես այսպիսի անողորմելութեանն։ Եթէ այն քաղաքն թանկագին լինէր փայտն, ոչ այնքան մեղադրէ յ ի զնոսա։ Բայց էր էժանագին, որ մէկ սալն տային 300 դիանի։

Հ.  Այն Սպահանայ ճէզուիտներն, որ ոչ ողորմէին աղքատաց, իրաւունք ունէ յ ին չտալ, որ ոչ բամբասին։

Պ.  Այն սնոտի բամ պ ասանն է մեծ, թէ՞ Աստուծոյ պատուէրն, որպէս որ Յօհաննէս ասէ, թէ տեսնէ ոք եխպայրն կարօտեալ որ ոչ գթայ զիա՞րդ կարէ ասել թէ սէրն Աստուծոյ ի նմայ է բնակեալ 92 ։  Շնորհեմ քեզ այս ամենայն։

Ոչ ապաքէն ամենայն Եւրօբայ յորժամ որ նստիք ի սեղան, փակէք զդրունս եւ այնպէս սահմանեցիք, որ հացի ժամանակն ոչ ոք գնայ ի տունն օտարաց, որքն որ մեծ հարկաւորութիւն հանդիպի։ Եթէ գնան, մեծ ամօթ լինի։ Նա յ եւս ոչ հրաւիրեն եկ օ ղին ուտել եւ կամ նստուցանել առ սեղանաւն, այլ հեռու տեղ աթոռ դնեն եւ նստի անդ։ Նա յ եւս ոչ տան զւա[յ]իդ պատասխան, այլ հարեւանցի։ Ոչ թէ միայն վասն օտարացն է  /273a/  արգիլեալ հացի ժամանակն տուն մտանել, այլ եւ վասն հարազատ եխպօրն եւ թէ, որքան սիրելի եւս իցէ, մանաւանդ ի վանօրայս ձեր նոյն օրինակաւն վարին, փակեն զդրունս, յորժամ որ հաց ուտեն։

Մինչ գնացի ի քաղաքն Մսրտամ, պատմեցին ինձ հայքն տեղոյն, թէ այս մեր տանտէրն ունէր մէկ եխպօր որդի, փոքրիկ մանուկ մի։ Յաւուր միում եկաւ աստ, որ սոքայ հաց ուտէ յ ին։ Նստուցին զնա յ  հեռու ի սեղանւոյն։ Ամէն բրթուճ, որք դնէ յ ին նոքա ի բերանս յիւրեանց, մանուկն նայէր զկնի եւ թուքն կուլ տար։ Իբրեւ մեք տեսաք այս անողորմելութիւնն, գալարեցան յաղիք մեր, ասացաք նոցա, թէ՝ մի՞թէ դուք Աստուծոյ ոչ յերկնչէք, գոնէ փոքր ինչ միր ք  տ վ էք մանկանն, որ ուտէ։ Պատասխանեց տանտէրն եւ ասաց, թէ՝ ես ի՞նչ պարտական եմ դմա յ, ունի հայր, թող նա յ  կերակրէ։ Այս սովորութիւնն ձեր հաստատէ վերոյ իմ բանքն, թէ են ճշմարիտ եւ դուք ի սկ ս բան ն է անողորմ էք, ժլատ եւ ագահ։

Արդ եկ եւ տես մեր յերկիրն, գնայ  յ ուր որ կամիս եւ յորժամ որ կամիս, գտնես զդրունս բաց։ Եթէ հասանիս ի վերայ սեղանոյն եւ կամենաս նստիլ ի հեռու, բռնադատեն զքեզ եւ նստուցանեն առ սեղանաւն, ամենայն կողմանց հրաւիրեն ուտել զւար դ  դիմօք, ազնիւն ուտելեաց մատուցանեն եւ դնեն առա չ ի քո յ, աղաչեն, խնդրեն եւ բռնադատեն ճաշակել։ Վերջ սեղանոյն աղաչեն ներել, զի ոչ ունեցան ըստ արժանեացն քոց կերակուր եւ ոչ ըմպելի, մէ հին ի քենէ. յանկարծ պատահեցար, եւ գտան անպատրաստ եւ այլ։ Ահա  /273b/  մեկնեցան զանազանեցան եւ ուրոյն կացան մերն եւ ձերն։

Հ. Մեր յերկիրն ամենայն ինչ թանկագին է, մեք ձեզ նման ոչ կարեմք առնել, հազիւ թէ կարեմք կերակրել զ[ը]նտանիս մեր։

Պ. Մի՞թէ մեք ոչ ունիմք զաղքատս, որ հազիւ թէ բաւականանան միայն թէ կերակրել զ[ը]նտանիս իւրեանց։ Բայց միեւնոյն սովորութիւնն է փարթամացն եւ թէ աղքատացն. իբրեւ որ մտանէս տունն աղքատաց, նոյն օրինակաւն վարին ընդ հիւրողն։

Ասացիր, թէ մեր յերկիրն ամենայն ինչ թանկագին է։  Օ ՞վ է պատճառն այ տ  թանկութեանն, ոչ ապաքէն թագաւորք եւ իշխանքն ձեր, որ դրին զմեծամեծ մաքսս ի վերա[յ] պարէնի ժողովրդեանն, որ հազիւ թէ կարէք ապրիլ։

Ապա վերոյ ինձ այպանեցիր, թէ գովեցի զտէրութիւնն տաճկաց։ Արդ, արի տես, քննէ, թէ միթէ գոյ մին քաղաք ի ներքո[յ] տէրութեանն տաճկաց, որք ձեզ նման, ամօթ ասելն, տասանորդեն մինչ զսոխն եւ զսխտորն, նայ եւ մինչի կանանչեղէնն։ Տաճիկն ոչ ուստեքէ առնուն զմաքսն, եթէ ոչ միայն եւեթ ի ըռզակացն, ամենեւին ոչ մերձենան ի ուտելիս եւ ի խմելիս։ Վասն այս պատճառէս ասի, թէ լաւ է գռեհիկն տաճկաց, քան թէ քրիստոնէիցն։

Հ. Մեք բարեկամ ձեր եմք, կամիմք, որ վասն ձեր լաւ լինաց, բայց դուն միշտ հակառակ կաս կամացն մերոց։

Պ. Քաւ լիցի ինձ ումեք հակառակ կալ, մանաւանդ բարեկամացն մերոց։ Բայց աղաչեմ, զի ասես ինձ, թէ որպիսի՞ բարեկամ եք դուք մեզ։ Ոչ գիտեմ ձեր  /274a/  բարեկամութիւնն. միայն թէ բանիւ լսեմք եւ ոչ գործ օ վ։ Ի սկ ս բաննէ մինչի ցայսօր ի՞նչ բարեկամութիւն արարիք ընդ մեզ, որ յայտնապէս երեւեցաւ եւ երեւի։ Ոչինչ ի ձէնջ առ մեզ եղեւ բարի, երբեք որ յիշատակիւր ի միջի մերում, բայց ձեր ծածկեալ եւ գաղտագողի թշնամութիւնն յայտնեմ մեր պարզամիտ ազգին։

Ի սկսբան ն է տեսիք մեր ազգի յարութեան քա չ ութիւնն, յերկեաք, թէ զօրանամք եւ տիրեմք ի վերայ ձեր։ Այնքան հնարեցիք, որ կործանեցաւ մեր թագաւորութիւնն, այնուհետեւ որ ոչ ի ձեզ մնաց կայսերական իշխանութիւնն, որով իշխիցէ յ իք ի վերայ մեր։ Հնար յիմացաք, թէ գոնէ ի կողմանէ հաւատոյ տիրէսցուք հայոց, որ եւ տիրեցիք ժամանակ մի։ Երբեմն տիրեցիք եւ երբեմն՝ ոչ, մինչ որ հասաւ մեր ժամանակն։ Տեսիք, որ մեր ազգն բնական գիտութիւն ունի, եթէ առնուցուին զստացականն, եւս յաղթեն մեզ։ Սկսեցիք ծածկաբար արգելուլ յուսումն ի հայոց ազգէն, զի մի եղիցի ի մի չ ի մերում գիտութիւն, որ ոչ յաղ դ եմք զձեզ։

Վեր չ ապէս կամեցաք կործանել աթոռն Գրիգորի Լուսաւորչին մերոյ ձեռամբ պարսից յար օ ղ Նատիր շահին, որ զամենայն զոր ինչ որ կամեցաւ, առաւ ի կաթուղիկոսէն։ Իբրեւ որ սպառեցաւ գան ծ ն ամենայն, այնուհետեւ կողոպտեաց ամենայն վանուց զարդն, որ Ղազար կաթուղիկոսն փախստեամբ եկաւ ի Կարին յամի Տեառն 1746 դեկտեմբերի ամսւոյ 93 ։ Այս է ձեր բարեկամութիւն  /274b/, այս կերպիւս բարեկամաց դատաւորն լիցի ինքն արդարադատ Տէրն մեր եւ լիցի վրէժխնդիր։

Հ.  Ձեր կաթուղիկոսն ինքն հակառակեցաւ մեզ։

Պ.  Կաթուղիկոսն իրաւունք ունէր հակառակելո[յ]։ Ասաց Տէրն, թէ՝  որպէս կամիս թէ արասցեն քեզ մարդիք նոյնպէս արասցես եւ դու նոցա 94 ։ Եթէ մեր մարդն գայր ձեր երկիրն, այն գործն գործէր, որպէս որ ձերոնքն գործեն ի յերկրի մերում։ Թոյլ կու տայի՞ք դուք։ Ո՛չ։ Մեր կարգաւորն, որ ձեր յերկիրն  գ ու գայ, գողի նման շրջագայի, բայց ձերն ի յերկրի մերում այնքան համարձակութիւն ունին եւ այնքան իշխեն, որ [յ]անդգնին մեր ազգին շուն կոչեն, նա յ  եւ ծանախու առնեն զմեզ, նա յ եւ մեր վարդապետաց եւ քահանայից, կապեալ ասեն նա յ եւ կաթուղիկոսին։

Արդ շատ է մեր կաթուղիկոսին, թէ հակառակի նոցա, զի կաթուղիկոսին արածն ոչ համարի հակառակութիւն, քանզի նախ դուք պատճառս ետուք, հակառակեցայք նմա յ, նա յ  հարկաւորեցաւ ընդդիմանալ ձեզ։ Կաթուղիկոսն ոչ վնասեց ձեզ, որպէս որ դուք վնասեցիք նմա յ ։ Ինչ ասէ կաթուղիկոսն ձեզ, ոչ այլ ինչ եթէ ոչ միայն եւեթ, թէ՝ գնացէք ձեր յերկիրն։ Միթէ այս բան հակառակութիւն է։ Ոչ համարիմ։

Հ.  Ունի՞ս այլ ինչ բան հարցանելւո[յ]։ Ո՛չ։ Բայց այս ամենայն հարցմանցն իմոց, որոցն դու պատասխանեցիր, ոչ այլ ինչ յառա չ ագայի եթէ ոչ ատելութիւն։ Յերկնչիմ, թէ մեղան ջ եցաք յերկոքեանս եւս, քանզի Տէր մեր հրամայեաց սէր եւ ոչ՝ ատելութիւն։

/275a/  Պ.  Մի՛ յերկնչիր, քանզի մեր կողմանէ ոչ լինի ատելութիւն, բայց ի ձեր կողմանէ ի սկ ս բան ն է չիք սէր, այլ միշտ է ատելութիւն, վասնզի մեր ազգն է սիր օ ղ եւ ոչ ատ օ ղ, ուստի են պարզամիտ։ Տես, որքն որ ազգ քրի[ս]տոնեա[յ] կան ի վերայ աշխարհիս, ամենայն ոք ըստ կարծեացն իւրե[ա]նց պատճառ ինչ դնեն ի վերայ մեր եւ ատեն զմեզ, բայց մեք յամենեցուն սիրեմք եւ պատուեմք զնոսա, որպէս որ համաշուն ջ  եխպայր։

Այս մեր վիճաբանութիւն Աստուծով ի երկու կողմանց հաստատելոց է սէր։ Ուստի տեսանեն, թէ ի զուր չարչարեցին զիս, զղջայն եւ փոշմանին եւ դառնան վերստին սիրել զմեր ազգն, թէ են տեւ օ ղ եւ համբեր օ ղ ի փորձութիւնս եւ մեր ազգն զարթնուն ի քնոյ եւ զամենայն հնարն ձեր յիմանալ օ վ պատրաստեն զինքեանս ոչ անկանիլ ի ցան ձ ս ձեր։ Տես եւ լաւ քննէ, թէ իմ ասածին պէս է եւ թէ՝ ոչ։

Այր ոմն, որ միամիտ լինի, կամի սէր առնել ընդ խորամանկի ումեք, բայց ոչ գիտէ զնա յ, թէ է խորամանկ, այլ թէ միամիտ, իբրեւ զինքն։ Բայց խորամանկն միշտ շրջի որոնել զայպիսին, զի պատրիցէ զնայ, իբրեւ որ պատրէ զմիամիտն եւ վնասէ նմա յ ։ Առժամայն միամիտն վիրաւորի, վրդ օ վի, գայթակղի եւ դառնայ ի նմանէ կսկծալով, բառնի սէրն ի միջէ եւ լինի մեծ ատելութիւն։ Այնուհետեւ տիւ եւ գիշեր ոչ դադարի միա /275b/ միտն, թէ որպէս կամ որպիսի հնարիւք առնու զվնասն ի նմանէ, որ ոչ կարէ առնուլ ի նմանէ զվրէժն, քանզի նա յ  խորամանկ է, միշտ զգաստ։ Նոյն նախանձ օ վն տոչորի միամիտ այրի մինչի մահ։ Բայց իբրեւ որ երկու կողմանց լինին զգաստ, ոչ լինի պատրանք եւ վնաս։ Ուր ոչ լինի վնաս եւ խաբէ յ ութիւն, ոչ ն ւ ազի սէրն, այլ միշտ մնայ, վասն այսորիկ իբրեւ որ տեսանէ մեր ազգն այս ամենայն [յ]ան ձ անքն եւ հմտանայ ձեր գործոցն, պատրաստ պահէ զինքն եւ զգուշանայ ոչ վնասիլ։ Որ ոչ վնասի, ոչ ատէ, այլ միշտ սիրէ։ Նա յ եւ իմ կողմանէ գայթակղօքն տեսանեն զայս ամենայն, սկսին ապաշաւել, թէ ի զուր եւ ի տարապարտուց ատեցին զիս, դարձեալ դառնան սիրել զիս եւ դարձեալ հաստատի սէր ի մի չ ի մերում։

Հ.  Իրաւ, որ այդպէս է։ Շնորհակալ եմ, որ զերծա[յ] ի տարակուսանաց, մնաս բար օ վ։

Հ.  Կացի՛ր եւ լո՛ւր ինձ։ Զամենայն, զոր ինչ որ դուն ինձ հարցիր յինէն, ամենայն ճշմարտութեամբ քեզ պատասխան տ վ ի։ Այժմ ես հարցանեմ ի քէն, պարտիս եւ դուն պատասխանել ինձ։

Հ.  Ասա յ  ինձ, ի՞նչ դիտաւորութիւն էր իմ յընկեր քափուչինին, որ զիս մատնեց ի Ռուստաց։

Պ.  Վասն չորս պատճառից։ Նախ, որ դուն միշտ գովաբանէ յ իր զռուս թագաւորն առա չ ի Պարսից։ Տեսաւ զքո յ  ջերմեռանդ սէրն ընդ ռուստաց, կարծիք անկաւ ի վերայ քո յ /276a/  թէ դուն ծածուկ միաբանես ընդ ռուստաց, եւ յայտնին ընդ ֆռանցիզաց շրջիլ ի մէջ Պարսից եւ բանիլ վասն Ռուստաց։ Դուն, որ անուամբ ֆռանցիզաց է յ իր, ոչ էր պարտ քեզ գովել զռուսն առա չ ի քափուչինացն։ Դուն դեռեւս ոչ գիտացիր բարեպէս զնրբահայեաց միտսն ֆռանցիզաց։

Երկրորդ պատճառն էր, որ որ օ վհետեւ իւր մեծաւորն քափուչին Բեռնարդոսն սկսեց յայտնապէս վիճել ընդ քեզ եւ յայտնեաց իւր թշնամութիւնն։ Ոչ կարէր ստել զնա յ  եւ զքեզ ճշմարտել։ Կամեցուցաւ, որ նորա բանն յառ[ա]ջանայ, քանզի մեք հայոց նման չեմք, որ միաբանիմք ընդ օտարաց եւ հակառակիմք ընդ մերոցն։ Այլ մեք այնպէս բնութիւն ունիմք, որ մեր մարդն, որքան որ սուտ լինի, վասն օտարացն ոչ ստեմք նմա յ  եւ ոչ թողումք, որ լինի նկուն։

Երրորդն, որ կամեցաւ հաւատարիմ երեւիլ Ռուստաց, որ յիւրեանց վանորայքն, որք են ի մէջ յՌուստաց ապահ օ վ ապրին, մանաւանդ որ տեսնուն, թէ իրաւի ռուսք որպէս համարի՞ն զքեզ յիւրեանցն եւ թէ՝ ոչ։

Չորրորդն պատճառ, որ քեզ թողու անդ կալեալ ի ձեռն ռուստաց եւ ինքն միայնակ դառնայ առ շահն, որ ամենայն խորհուրդն լինի մեծ եւ որ դու մեր թագաւորքն չը  դ եսնուս, յերկեաւ քէն, թէ գիտուն  /276b/  մարդ էս եւ լիզուօք ճարտար, չլնի թէ  յ առա չ էս եւ նկուն առնես զքափուչինքն փոխանակ մատնութիւնն, որք արարին ընդ քեզ։

Եւ մնացեալ պատճառքն, որք են ի մի չ ի մերում խորհուրդ ոչ կարեմ յայտնել, այսքանն բաւական լիցի վասն քո յ  հրամանուցն։

Հ.  Ես միամիտ գովէ յ ի զռուսն, նոցա դիտաւորութիւնն ոչ գիտացի։ Բայց աղաչեմ լսէ յերկայնմտութեամբ։ Եթէ կր ո նաւոր ոմն առաքէր զիս այնի շ  քաղաքն բերել վասն յիւր հնագոյն գրեանք, յորժամ որ որ[ո]նէ յ ի գրեանքն, գտանէ յ ի անդ լաւ թուր մի՝ գինն էժան, գնէ յ ի զնա յ, թէ տանիմ զսա յ  այնի շ  զինուորի։ Իբրեւ որ դառնայի ի անդի հանդերձ բազում գ[ր]քօք, որ բերէ յ ի վասն կր ո նաւորին եւ զսուրն՝ ոչ, քանզի ի՞նչ է փոյթ ունէր կր ո նաւորն զսրէ։

Յիւր մեծաւորի անունն առաւել կամեցաւ շինել, քան թէ պահել զպատուէրն Աստուծոյ, ապա յ

Մի՞թէ այ տ  արարն վայել է կր ո նաւորացն։ Ո՛չ։

Հ.  Վասն այ տ  արարմանցն ընդէ՞ր ոչ դատեցին զնա յ, որ յայտնի եղեւ յամենեցուն։

Պ.  Մի՞թէ վերո[յ] ոչ լուար, զոր ինչ որ ասացի, թէ վասն օտարաց մեք ոչ ատեմք զմերն, մանաւանդ որ նոքա մօտ երեսուն հազար քափուչինք են, տասն անգամ այնքան ի օտար կր ո նաւորացն ունին զբարեկամս, նա յ եւ աշխարհականացն անթիւս, կամիս, թէ վասն միո[յ] հայի  /277a/  զայնքան անձինքն նկուն առնէի՞ն։ Այ տ  անհնար էր, մանաւանդ որ ի մերս հայն ոչինչ համարին։

Հ.  Այ տ պէ՞ս է։

Այո՛։

Հ.  Բարի  յ է, լիցի այ տ պէս։ Ես նոցա արածին հակառակ չէ յ ի մինչի ցայսօր։ Բայց նոքա այնուհետեւ մինչի ցայսօր ընդէ՞ր հակառակին եւ վնասեն ինձի քափուչինքն ամենայն տեղիս եւ ամենայն ուրեք։

Պ.  Վասն այն հակառակին, որ բարկանաս եւ վնասես նոցա եւ որ նոքա սկսին յայտնապէս վնասել եւ կորուսանել զքեզ, զի ոչ այլ խ ո սիս վատ վասն անուանն նոցա, որ ոչ յաւելին վատահամբաւիլ։ Քանզի մինչի ցայսօր ոչ հասաւ զձայնն քո յ  ի յունկս ամենեցուն վասն քափուչինաց։ Վասնորոյ դեռեւս ոչ ոք մեղադրէ զքափուչինքն, այլ քեզ միայն մեղադրեն։ Քանզի նոքա յ  բազումք են, նոցա ձայնն տարածեցաւ ամենայն ուրեք, եւ դու՝ միայնակ։ Յերկնչին, թէ միգուցէ հասանիցի, վասն այսորիկ կապեցին զդրունս թագաւորաց եւ իշխանաց, զի մի լ ւ իցեն քեզ, որ հաստատի յիւրոց բանն։

Հ.  Այր ոք, որ յիւր յընկերն մատնէ ի ձեռն թշնամեաց եւ խորհուրդն նորա յայտնէ նոցա, մի՞թէ մեղք չէ։

Պ.  Այո, մեծ մեղք է, բայց վասն քո յ  մեք ոչ համարեցաք մեղ։ Վասնզի ճշմարտապէս հաւատացաք քափուչինացն, թէ դուն ի կողմանէ Պարսից գնալ կամիս ի Եւրօբա, խնդրել զօրութիւն վասն շահին։

Հ.  Թոյլ տամք եւ դիցուք, թէ այ տ պէս է։ Ընդէ՞ր ոչ համբերեց, որ գնայի մինչի Եւրօբայ եւ այ տ  բանն  /277b/  իմ բերան օ վս ասէ յ ի թագաւորացն նոցա, այնժամ զիս պատուհասէ յ ին։

Թոյլ տամք թէ ես վասն այսորիկ գնայի խնդրել օգ[ն]ութիւն։ Մի՞թէ թագաւորքն քրիստոնէ յ ից շահին ծառան է յ ին, որ ի ասել բանին վաղվաղակի առաքէ յ ին զօրքն յիւրեանց։ Եթէ իրաւ լինէր այ տ  բան, ինձ ոչ էր մեղ եւ ոչ պատուհասի արժանիս արասցէր զիս։ Ես խնդրէ յ ի, թող նոքա յ  չտային։

Մի՞թէ նախարարքն շահին այ տ քան անխելք է յ ին, որ ոչ գիտենային, թէ յայ տ  անհնար գործ էր, որ կամենային խնդրել օգնութիւն ի Եւրօբայու։

Դիցուք, թէ սոքա յ  խնդրէ յ ին եւ նոքա յ  յանձն առին տալ։ Յուստի՞ կամ ո՞ր ճանապարհաւն գային զօրքն։ Այ տ  բանի տ  ոչ թէ մարդիկք միայն, այլեւ տհաս մանկունքն ծիծաղին։

Պ. Իրաւ որ, այ տ պէս է։

Հ.  Միթէ այ տ  ծիծաղելի բան չէ, կ[հ]աւատա՞ս դուն։

Պ.  Պատասխան՝ ես ոչ հաւատամ, բայց կարծեմ, թէ յերկեաւ քափուչինն, թէ դուն ոչ կամիս, թէ ռուսք գան տիրել հայոց, վասն այսորիկ աճապարեց գործել վասն վերո[յ] եւ վասն այ տ  պատճառացն։

Հ.  Ոչ է այ տ պէս։ Լսէ, որ ես ուղիղն ասեմ քեզ։ Նա յ  տեսաւ իմ ճառքն, իմ զօրութիւն եւ իմ իշխանութիւն, որ ետ ինձ Աստուած եւ ստուգիւ զգաց, թէ իմ ձեռամբն լինելոց էր փրկութիւն ազգին իմոյ, նախանձեցաւ, աճապարեց ոչ լինիլ։ Այս բան յայտնի  յ է ամենայն հմուտ արանց եւ որպէս արեգակն ճառագայթէ ամենեցուն, վասնզի քափուչինն, օտար ազգ գոլով, առաւել հոգ  /278a/  կրէ՞ր վասն ազգին հայոց, քան զիս, որ եմ ազգաւ հայ։ Այ տ մ օ վ հաւատայ, ի՞նչ փոյթ է քափուչինին, թէ հայոց համար լաւ լինի։ Եթէ ի սկ ս բան ն է մեր ազգին մին բարութիւն արած լինէ յ ին, կարելի էր հաւատալ։

Պ.  Պարզաբար նկատողացն այ տ պէս է։

Հ.  Այնքան զիս չարչարեցին, ընդէ՞ր մին անգամ զիս ոչ խ ո սեցուցին։

Պ.  Վասն երկուց պատճառաց. նախ՝ որ քափուչինքն չը խայտառակին, երկրորդն՝ որ ոչ ոք լուաւ ի բերանւո[յ] քումմէ ճշմարիտ բան։

Հ.  Այ տ  քու ասած ճշմարիտ բանն առ յո՞ւմ պարտի ասել՝ տեարց, թէ՝ ծառայից, իրաւաց, թէ՞ անիրաւ կեղծաւոր անձանց։ Յերբոր գային կեղծաւոր փարիսեցիքն առ Տէրն մեր, ոչ տայր նոցա ուղիղ պատասխան. ընդէ՞ր կեղծաւորք է յ ին, ոչ է յ ին արժանի ճշմարիտ պատասխանւոյ։ Նմանապէս ես առնէ յ ի ընդ կեղծաւորացն, ընդէ՞ր նոքա կեղծաւոր լրտեսս առաքէ յ ին առ յիս, որ ես ընդ նոսա այլաբանէ յ ի։

Յե՞րբ բանիբուն լին օ ղ իշխանաց եւ թագաւորացն ոք ըստ օրինի հարցին յինէն ինչ, որ ես ոչ ասի նոցա։ Ճշմարիտն Դաւիթ ասաց ընդ ա մ բծին  ա մ բիծ եւ ընդ թիւրի թ ւ ուր եղիցիս 95, առ յոր ճանապարհաւն, որ գային առ յիս, նոյն ճանապարհաւն վարվէ յ ի ընդ նոսա։

Պ.  Իրաւ, որ այ տ պէս է, ամենայն ոք այ տ պէս առնէ։

Հ.  Ընդէ՞ր ձեր քափուչինքն այնքան վնասեցին ինձ եւ ոչ դադարին վնասելւոյ։

Պ.  Զի մի յաւելիցիս վատահամբաւել զնոսա /278b/  այլ սկսիս խ ո սիլ վասն նոցա բարի եւ ոչ չար։

Հ.  Մի՞թէ այ տ  ոչ է ծիծաղելի զրուց։ Ես իմ ամենայն կեանն ծախեցի վասն նոցա, նոքա յ  փոխանակ բարութեան, հատուցին ինձ չարիս։ Նա յ եւ օրաւուր յաճախեն գործել զչարիս, այնուհետեւ յուսան յինէն, թէ վասն նոցայ խ ո սիմ բարի։ Ի յաւիտենից ոչ լ ւ այ զայ տ պիսի բան։

Պ.  Այտպէս կամին, որպէս որ գիտեմ, այնպէս պատասխան կուտամ։

Հ.  Մեք, որ նոցա խոստովանիմք, ասեն մեզ՝ յում անուն որ կոտրեցիր, գնայ դարձեալ շինէ զնա յ  եւ յում որ վնաս տ վ իր՝ հատոյ։ Սոքայ ոչ թէ միայն ջանան հատուցանել զիմ վնասն եւ կամ շինել զհամբաւն իմ, այլեւ նոր նորոգն վնասել ինձ։ Թէ ասայ ինձ, թէ գլնի՞ նոցա ասել կր ո նաւոր եւ քրիստոնեայ։

Պ.  Իրաւապէս ասես։ Ո՛չ։

Այլ ունի՞ս բան ինչ հարցնելւոյ։ Ոչ, բաւական է։ Մնաս բար օ վ։

Հ.  Կացի՛ր եւ լսէ՛ այլ իմն զարմանալիս։ Յամի Տեառն 1724, յորժամ որ ես կապանօք ածայ Փետրբօռք, այն ժամանակին խոստացաւ թագուհին Ռուստաց Կատարինա Ալեքսեւնայն տալ ինձ յիւր տանէն մեծ իշխանի աղչիկ մի ի կնութիւն՝ վեց հազար տամբ գռեհկաւ, եթէ ծառայէ յ ի նմա յ ։ Նա յ եւ յաւել, խոստացաւ տալ ինձ մեծութիւնն՝ իշխանութիւն, պատիւ եւ զօրավարութիւն։ Բայց ես այս ամենայնէ հրաժարեցայ վասն սիրոյն ֆռանցիզ թագաւորին՝ մտածելով այս բան, թէ այս բան ոչ ուղիղ գայ հաւատարմութեան, որովհետեւ ես խոստովանեցայ ծառայել նմա յ ։ Թարց տեսանելւոյ վնաս  /279a/  եւ կամ դառնութիւն ինչ ի նմանէ ոչ է արժան թողուլ զնայ, վասնզի ոչ վայել է հաւատոցս, ազգիս եւ տոհմիս, նայեւ անուան իմոյ, վասն փառաց աշխարհիս լինիմ նենգաւոր, նայ եւ մատնեմ զազգն իմ ի նախատանս ամենայն աշխարհի։ Եւ ես, որքան որ կենդանի  յ եմ, յամօթալից լինիմ ի մէջ եխպայրց, պատճառ լինիմ վասն անուանակոտրութեան, որ այսուհետեւ եթէ եխպայր ոք հայ դիմէ առ դրունս թագաւորացն, արհամարհելով վարեն ի նոցանէ եւ որ այպանելով ասեն նմա յ, թէ գնայ ի բաց ազգ յիւր եւ առանց հաւատարմութեան։ Որքան որ ի մէջ անդորրութեան էք, բարի  յ էք, իբրեւ հասանի փոքր ինչ փորձութիւն, առժամայն դառնայք, որպէս որ ձեր Եղիան Մուշեղանց, որ ոչ տեւեաց ի մէջ փորձութ[եան], առժամայն դառ ց աւ ի յայլ։

Վասն պահելո[յ] հաւատարմութիւն ընդ ֆռանցիզաց զրկեցի զիս այնքան փառացն, մեծութեանցն եւ պատուոցն եւ մատնեցայ ի չարչարանս անտանելիս, երեքտասան ամօք տեւեցի վասն սիրոյն ֆռանցիզաց եւ վասն վերո[յ] զայլ պարագայիցն։ Իբրեւ որ զերծա[յ] ուրախութեամբ եւ ամենայն յուս օ վ հապճէպ փութայի գնալ տեսանել զթագաւորն իմ, զի ըստ արժանի արարմանց եւ հաւատարմութեան իմոյ եւ ըստ արժանեաց այնքան մեծ անուանն նորա պսակիմ։

Բայց երեւ ժամանեցի անդ, ոչ թէ պսակեցին զիս, այլեւ ոչ ասին, թէ՝ բարի եկիր, այլեւ յաւելին՝ անարգել եւ խաբել զիս, նա յ եւ յաւելին՝ մատնել  /279b/  զիս ի պարսից յանարգանս եւ ի կորուստ։ Արդ, ընդէ՞ր այնպէս արարին։

Պ.  Վասն երկու պատճառաց։ Նախ որ մատնեցին զքեզ քափուչինքն, թէ դուն լրտես ես Ռուստաց, երկրորդ՝ որ կամեցան փորձել զքեզ, թէ հաւատարիմ ես եւ թէ ոչ, կարե՞ս տեւել զայն անարգանացն եւ խաբէ յ ութեանցն։

Հ.  Վասն առա չ ին պատճառին պատասխան տամ քեզ եւ ասեմ՝ կա՛մ կարի յոյժ խելագար էք եւ կա՛մ անասելի անիրաւ։ Ո՞ ոք ի մէջ աշխարհիս վասն փորձութեան մահադեղ կերաւ եւ մեռաւ։ Եթէ ես նոցա կողմն լինէ յ ի, յե՞րբ կ[հ]աւատային ռուսք մատնութիւնն քափուչինին, թէ եմ լրտես պարսից եւ կամ թէ այն մեծութիւն եւ փառքն, որ խոստացան, ընդէ՞ր խոստանային։

Գիտէ յ ին, որ այն ժամանակին ունէ յ ի մեծ զօրութիւն եւ իշխանութիւն, կար օ ղ է յ ի վասն նոցա առնել մեծ բարութիւն, վասն այն խոստանային, բայց ոչ արարի, վասն այն բարկացան, տեսին իմ հաստատ միտն ընդ ձեզ եւ մատնեցին զանձն իմ ի զանազան անարգանս, չարչարանս եւ ի նեղութիւնս։ Ի՞նչ հարկ եւ յերկիւղ կար ի վերայ իմ տեւել այնքան չարչարանացն եւ կամ ի՞նչ հարկ եւ երկիւղ կար ի վերայ Ռուստաց, որ ի զուր եւ ի տարապարտուց չարչարէ յ ին վասն եւ կամ թէ ի՞նչ օգուտ էր իմ չարչարանն վասն նոցա։

Յերբոր բարի խոստմանցն նոցա ոչ հաւանեցայ, առժամայն սկսեցին չարչարել զիս, որ ձանձրացեալ յակամայ դառնամ եւ կատարեմ զկամս նոցա։ Դուն ի քեզ մտածէ, թէ այ տ  կարծիք տ  ճանապարհ ունի՞։ Ո՞ ոք հաւատայ եւ ընդունի զայ տ ։ Ոչ ոք։ Ի վերայ այ տ  կարծեացդ ոչ թէ միայն գիտուն  /280a/  մարդիք, այլեւ տգէտ եւ տհաս մանկունք ծիծաղին։ Դուն ինձ խոստացար ուղիղ պատասխան տալ, բայց տակաւին ոչ տաս ճշմարիտ պատասխան, այլ թիւր։ Մի այ տ պէս ասել, այլ ասա՛, թէ՝ մեք չունեմք սովորութիւն, որ վասն մեր աշխատաւորացն վեր չ ն փառաւորեմք, այլ զրկանօք հանեմք ի մէնջ, որպէս որ ասի ի վերո[յ], թէ որպէս որ մեղուքն պահեն զմեղրաշէն եւ աշխատաւոր մշակսն որքան որ կարեն շինել զմեղրն։ Յերբոր գայ ժամանակն կեր[ա]կրել զնոսա, այնժամ կոտորեն եւ յընկենուն զմարմինս նոցա ի յարտաքս։ Նմանապէս, յերբոր ես երեւելի քա չ ութիւն գործեցի, էհաս ժամանակն, որ պարւանդէր արքայն փառաւորել զիս, այնժամ պատճառ եդին ի վերայ իմ եւ հանին զիս յունայն։

Եթէ դուք ի սկ ս բան ն է բարի ծառ լին է նայիք եւ բերած լինէ յ իք բարի պտուղ եւ թէ դուք ճանաչէիք զԱստուած եւ թէ դուք ամօթ ունենայիք եւ ամաչէ յ իք ի մարդկանէ, ոչ այնպէս անէ յ իք։ Այլ թէ դուք ունենայիք բարեխիղճ մտանք, կասէ յ իք ի մտի, թէ՝ այր տ  այ տ  այսքան ժամանակաց կրէ մեր անունն եւ ամենայն ուրք խոստովանի առա չ ի ամենեցուն յայտնապէս։ Եթէ մեղն նորա վեր է, քան զգլուխն իւր, պարտ է շնորհել եւ այն փառքն, որ ռուսք կամեցան տալ նմա, կրկնապատիկ շնորհեմք, որ հռչակ հարկանի ի մէջ ամենայն աշխար[հ] եւ փառաւորէ անունն մեր։ Ասեն, թէ այր ոմն վասն ֆռանցիզաց այսքան մեծութիւնն մերժեց եւ այնքան նեղ /280b/ ութիւն կրեց, բայց ֆռանցիզ թագաւորն այնպիսի փառօք փառաւորեց զնա։ Բայց դուք ի այսցանէ ոչինչ գիտէք, այլ միայն թէ ջան եւ դիտաւորութիւն ձեր այն է, որ ժողովէք զդրամս, ծառայէք վասն մամոնայի, որպէս որ վասն մամոնայի ստեցիք խոստմունքն թագաւորին, զի ինձ խոստացան ի բերանէն թագաւորին, թէ ի Ստանպօլ նստող դեսպան մուսիու Վիլնովին վերայ հրաման առաքեցաք, որ զքեզ պալիօզի պէս առաքէ առ թագաւորն Պարսից։ Իբրեւ գնացի ի Ստանպօլ, ոչ թէ պալիօզի պէս եւ ոչ թէ վաճառականի պէս առաքեց, այլ մատնեց զիս ի ձեռն Վրաց, որք ածին զիս ընդ յիւրեանս որպէս գերի մի։

Վասն երկրորդին պատասխանեմ եւ ասեմ՝ ոչ ապաքէն վասն այդր բանի տ,  կարի յոյժ մոլորեալ էք, ասացին փիլիսոփայքն, թէ՝ փոր ց եալն կրկին փորձելն մեծ յիմարութիւն է։ Այս պատճառն, որ ինձ ասացիր, ոչ էր ուղիղ, քանզի այս փոր ց ելն արտաքին է եւ ոչ ներքին։ Սակայն ով ես պատասխան տամ քեզ, նախ՝ արտաքնոյն եւ ապա յ  թէ՝ ներքին ուղիղ պատճառին։

Այս ձեր սատանայեասահման օրէնն կերպիւ իմն լաւ գլնիր վասն առա չ ին ժամանակին մարդոցն, որք կապրէ յ ին հին կ  վեց հարիւր ամ։ Այսմ ժամանակին այ տ  ձեր օրէն ոչ վայել է, քանզի ժամանակիս մարդու կեանն է յիսուն կամ վաթսուն ամ. եթէ յաւել անցանէ, այլ անպէտ է։ Ասացէք ինձ, այ տ  ձեր փորձութիւնն քանի՞ տարի սահման ունի։ Ոչ գիտեմ։ Մարդն  /281a/  մինչի քսան ամ անպէտ է, քանզի խելքն նորա է մանկական, անհաստատ, քակ օ ղ եւ ոչ շին օ ղ։ Այնուհետեւ մինչի երեսուն տարին պիտանի լինի յամենեցուն, կամ թէ հազիւ մինչի քառասուն տարի, որ ընդ մանկականին լինի վաթսուն տարի։

Որ ասէք, թէ յիմաստուն էք եւ գիտուն, զայ տ  ո՞չ գիտացիք, թէ մարդ, որ այս տարի լաւ էր, եկած տարի վատ գլնի, այս տարի էր հոգէսէր, եկած տարին գլնի մարմնասէր եւ այլք։ Ի սկ ս բան ն է մինչի ցայսօր ո՞ ոք լուաւ, թէ ի որդւոցն Ադամայ ի միում կացութեան եկաց մինչի մահ։ Ոչ ոք եւ ոչ կարէ լինիլ։ Ո՞չ գիտէք, թէ մարդն է սահական, է եւ փոփոխական, ապա յ  ուրեմն դուք այլ ի՞նչ փորձութիւն խնդրէք։

Երեք կամ չորեքտասան ամաց է յ ի, որ զիս բոլոր օ վին մատուցի ձեր ձեռն եւ ամենայն հոգ օ վս չափ ծառայեցի ձեզ անպատմելի արարողութեամբ մինչի քառասուն ամ, որպէս որ վերո[յ] փոքր ի շատէ ծանուցաւ իմ արարն։

Արդ, այն ամենայնն փորձութիւն չէ՞ր, որ այլք զայն առաւել ինչ կամիք յինէն։ Ահա յ  յիսուն եւ չորս ամաց եղէ, անցաւ կեանս։ Կարծեմ, թէ այ տ  ձեր տրիտուրն լինելոց է ինձ զկնի մահուան։ Ջայ ես ձեզանէ ոչինչ չեմ խնդրել, քանզի ես ազգ եմ ազնիւ տոհմէ եւ եմ Աստուծով Ռատ, նա յ եւ որ բնիկ անուն ցեղին իմո[յ] է Ռատ, թէպէտ այնուհետեւ մինչի ցայսօր երեք  /281b/  անուն փոխեցաւ՝ Պալճոնց, Գասպարանց եւ մակ Մուշեղանց, բայց տան անունն մինչի ցայսօր յիշատակի Ռատինց, որ եմ Աստուծով Ռատ եւ ոչ որպէս զձեզ ժլատ եւ ծառայ մամոնայի։ Ոչ կարօտիմ եւ ոչ ցանկամ ձերոցն, այլ խնդրեմ ի ձէնջ իմ արդար բարին, որ կողոպտեցիք յինէն եւ ի Աստուծոյ պարգեւացն, որ զրկեցիք զիս։  Օ վ որ ունի զաչս, տեսանէ եւ որ ունի զական ճ ս, լւիցէ եւ քննեսցէ իմ արարն վասն ձեր եւ զձեր հատուցումն ընդդէմ իմ։ Այնժամ բարւոք կարէ յիմանալ իմ ազատութիւնն եւ ձեր գռեհկութիւնն, իմ առատութիւն եւ ձեր ժլատութիւն, իմ քրիստոնէ յ ութիւն եւ ձեր կռապաշտութիւնն եւ այլ։

Տեսիր որ քո ասա ց  փորձութիւնն ոչ էր ուղիղ, այլ արտաքին եւ պատրողական պատճառ։

Այլ ուղիղն եւ ճշմարիտ պատճառն այն է, որպէս որ վերո[յ] գրեցի, թէ իբրեւ ժիր մշակն զկնի ամբողջ վճարելւոյ զգործն զ ւ ար դ  դիմօք դառնայ առ տէրն իւր առ ի վար ց ատրիլ։ Բայց անիրաւ տէրն հանգոյն մեղուաց սպանանէ զմշակն։

Ահա յ  այս էր ձեր ներքին եւ ճշմարիտ պատճառն։ Բայց դուն թագուցիր զներքինն եւ զճշմարիտ պատճառն եւ յայտնեցիր զարտաքինն. միշտ պահես օֆակն ազգին քո։

Պ.  Դուն ամենայն բան գիտես, ընդէ՞ր հար[ց]անես յինէն, բայց ես այնպէս լսեցի ֆռանցիզաց, թէ դուն ի քէն անուանեցար նոցա ծառայ, այլ նոքա ոչ ճանաչեն զքեզ։

/282a/  Հ.  Յամենեւին գլնի, որ մէկ մարդ վարկօրէն ասէ, թէ՝ ես այն պարոնին եւ կամ թէ այն թագաւորին ծառան եմ, որ ոչ գիտենան տեարքն։ Եթէ ես ոչ լինէի կապեալ ընդ նոսա, ինձ ի՞նչ փոյթ էր գնալ առ նոսա։ Մի՞թէ խելագար է յ ի, որ թողէ յ ի իշխանութիւնն Պարսից թագաւորութեանն եւ գնալ կամենայի անդ եւ կամ թէ մի՞թէ խելագար է յ ի, որ թողէ յ ի այնքան բարին ռուստաց, զորս խոստացան ինձ եւ գնայի անդ։

Դիցուք, թէ ես իմ կամաւն յընկալայ անունն նոցա։ Ապա յ  ընդէ՞ր ոչ տ վ ին իմ գրերուն պատասխան, յորժամ որ գրէ յ ի ի Հաշթարխանու առ վերո[յ] դեսբան մուսիու Գառտանն 96, թէ եթէ ձեր եմ, օգնեցէք, եթէ ոչ՝ արձակեցէք զիս։ Ապա յ  ընդէ՞ր ոչ ետուն պատասխան, թէ՝ ոչ գիտեմք զքեզ։

  Օ վ ոք որ կամենայ քան զայս առաւել լսել, որոնեսցէ զմատենագիրս բարովագրիցն իմոց, զորս գրեցի նոցա սկսեալ 1723 թ ւ էն մինչի թիւն 1742՝ յելանելն իմ ի Սպահանայ։ Այնժամ կարէ եղուկ կարդալ ձեզ։

Ապա յ  այս մեծ մեղանք չէ՞, որ իմ գրին պատասխան չտ վ ին, որ ես արձակեալ գնայի հոգալ վասն իմ։

Պ.  Եթէ քեզ այնպիսի գրած լինէ յ ին, այլ ոչ գայիր առ նոսա։ Կամեցան զքեզ փորձել, թէ՝ տեսանեմք, թէ հաւատարի՞մ է, առանց պատասխան տալոյ եւ յուսադրելւո[յ]  գ ու գա՞յ, թէ ոչ։

Հ.  Եթէ այ տ պէս է, ես որ գնացի, ապա յ  ընդէ՞ր ոչ ընդունեցին զիս։

/282b/  Պ.  Ես ոչ գիտեմ նոցա կարծիքն եւ ոչ յիմացա[յ], թէ այլ ինչ պատճառս ունէ յ ին։

Հ.  Ինքեանք գիտէ յ ին, որ զիս ոչ են ընդունելւոց։ Ընդէ՞ր շուտ օ վ ոչ պատասխան տ վ ին, որ ես ոչ կրէ յ ի այն երեքտասան ամեայ չարչարանքն եւ յետ այնորիկ այնքան ոչ պարապ անցուցանէ յ ի զկեանն իմ՝ կրելով զվիշտս այնքան յերկար ճանապարհին։

Պ.  Վասն այսորիկ ոչ գրեցին եւ ոչ պատասխանեցին, զի կամեցան տեսանել զքեզ։

Հ.  Վասն միայն տեսութեա՞ն թողին, որ երեքտասան ամ բանտարգեալ մնացի եւ քսան ամսեաւ ճանապարհի վիշտն կրեցի։

Պ.  Այո՛, այ տ պէս արարին։

Հ.  Այտպիսի գործն համեմատի՞ քրիստոնէ յ ութեան եւ կամ թէ գլնի՞ ասել, թէ են մարդ։ Ոչ։ Այ տ  եւս շնորհեմ ձեզ։

Բայց զկնի տեսութեան ընդէ՞ր ոչ պարզ պատասխան տ վ ին, այլ առաքեցին ի յետս գնալ առ Պարսկաստուն եւ ասին՝ գնայ տես, թէ որպիսի է Պարսից էհտիմայ դօվլայն, անդի գրէ առ մեզ տեսանեմք։ Դարձայ դարձեալ անտի եւ եկի ի Պարսս։

Այնքան նեղութեամբ եւ վշտիւք գնացի ի Խորասան, անտի դարձայ յՍպահան։ 1740 անտի դարձեալ գրեցի նոցա իմ ամենայն արարն եւ իմ որպիսութիւնն։ Այնուհետեւ սպասեցի անդ երկու տարի, թէ գան պատասխան գրեանցն իմոց, որ ոչ եկին։ Ապա յ  թէ դարձայ եւ եկի ի Դաւրէժ։ Անդ եւս սպասեցի եր /283a/ կու տարի, որ ոչ եկաւ պատասխան, եկի յԷրզրում։ Մէկ տարի եւս անդ սպասեցի, տեսի, որ ոչ եկաւ, թողի զնոսա։

Ես իմ կողմանէ զ[ը]նթացս իմ ամենայն հաւատարմութեամբ կատարեցի, բայց ի ձեր կողմանէ ամենայն ինչ եղեւ ստութիւն եւ խաբէ յ ութիւն, այնքան, որ յայտնի եղեւ յամենայն աշխարհի եւ Աստուծոյ։

Ոչ գիտեմ, թէ զձեզ որոյ ազգի եւ կամ որոյ կրօնի նմանեցուցանեմ՝ ո՛չ քրիստոնէ յ ի, ո՛չ տաճկի եւ ո՛չ կռապաշտի, քանզի քրիստոնեայն յերկնչի ի Աստուծոյ եւ ամաչէ ի մարդկանէ, նմանապէս տաճիկն։ Բայց կռապաշտն, թէպէտ զԱստուած ոչ ճանաչէ, զի ոչ յերկնչի ի յԱստուծոյ, բայց զգուշանալ ի գործս իւր, զի մի վատահամբաւիցի ի գործոցն։

Բայց դուք, որ ոչ յերկնչիք ի Աստուծոյ, ոչ զարմանամ, քանզի ոչ ճանաչէք զԱստուած։ Բայց այս մին մեծ եւ զարմանալի զարմանք է, որ ոչ ամաչէք ի մարդկանէ եւ ոչ գիտէք զգին բարի համբաւոյն, որպէս որ գովեց զնա յ  Սողոմոն եւ ասաց՝  լաւ է անուն բարի քան մեծութիւն աշխարհի 97 ։ Դուք, որ ոչ նմանիք քրիստոնէ յ ի եւ ոչ կռապաշտի, ուրեմն էք փոշի, զոր հողմն հոսէ զնայ ի վերայ յերեսաց յերկրի՝ ըստ վկայութեան Դաւիթ մարգարէ յ ի։

Հ.  Ահա յ  տեսիր զայս ամենայն եւ լ ւ ար փոքր ի շատէ, աղաչեմ զի ասես ինձ զճշմարիտն, թէ եթէ դու իմ տեղն լինէ յ իր, որ այսքան չարչարան քեզ տ վ ած լինէ յ ին, ի՞նչ կառնէ յ իր դուն նոցա։

Պ.  Քրիստոնէաբար պարտի ներել, բայց աշխար[հ]  /283b/ օրէն՝ խնդրել զվրէժ։ Եթէ խնդրես զվրէժ, ոչ ոք մեղադրէ զքեզ, բայց անցանես զպատուիրանաւն Աստուծոյ եւ Յիսուսի, քանզի Աստուած ասաց, թէ՝  իմ է վր [ է ] ժխնդրութիւն 98  եւ Քրիստոս պատուիրեաց, թէ՝  մի կալ հակառակ չարին 99, եւ թէ՝  բարի արարէք ատելեացն ձերոց 100, եւ թէ՝  դուք ոչ թողուցուք ոչ թողցէ ձեզ Աստուած զ [ յ ] ան ձ անս ձեր 101  եւ այլ զբազումս, զորս դուն գիտես զամենայն առաւել, քան զիս։ Եթէ թողուս եւ ներես զամենայն սրտէ քումմէ, ես այնպէս համարիմ, թէ դուն քանի որ կենդանի ես, կենդանի մարտիրոս ես, եւ յետ աստի յելանելւոյն մարտիրոսաց պսակաւն պսակելոց է զքեզ Աստուածն մեր։

Հ.  Ահա յ  քսան եւ չորս ամ եղեւ, որ չարչարեն զիս։ Ես պատրաստ եմ ներել, բայց դուք ոչ դադարիք վնասելւոյ։ Արդ զինչ արարից՝ ոչ գիտեմ։ Պօղոս առաքեալն, թէպէտ ոչ առաւ վրէժն իւր հակառակորդացն, բայց գանկատեց յաշակերտին, թէ այնի շ  ոմն հակառակ կացաւ, հատուսցէ նմա Տէրն։

Տես, խնդրեաց յԱստուծոյ, որ Աստուած առնու զվրէժն։ Ես վերոյ գրեցի վասն իմ, թէ ապա յ  այսքան չարութիւն որ գործեաց, քանզի կամէ յ ի գործել ընդ դէմ ձեզ եւ խնդրել վրէժ ի ձէն ճ  վասն ամենայն չարեացն ձերոց, զոր ի զուր վնասեցիք ինձ։

Արդ, եթէ դուք այսուհետեւ դադարիք ի վնասելւոյ ինձ եւ զամենայն վնասն, զորս ետուք ինձ եւ զզրկանքն, զորս արարիք, դարձուցանէք  /284a/  առ յիս, այնժամ ես դադարիմ եւ ոչ սկսիմ խնդրել զվրէժ։ Բայց եթէ դուք ոչ դա տ րիք վնասելւոյ ինձ եւ ոչ դարձուց[ա]նէք առ յիս իմ բարին, այնժամ խնդրեմ Ամենակալէն, որ առնու իմ վրէժն ի ձէնջ, եւ ես լինիմ անմեղ առա չ ի Աստուծոյ Տեառն իմոյ, ահաւասիկ ասացի ձեզ։

Պ.  Բարի  յ է, զայ տ  բան քրիստոնէաբար ասացիր։ Ունի՞ս այլ ինչ բան հարցանելւոյ։

Հ.  Ունիմ բազում ինչ բան հարցանելւոյ, բայց տեսի, որ ոչ տաս ուղիղ պատասխան, քանզի քո յ  ազգի օֆակն պահես եւ ոչ յայտնես զծակեալն նոցա, վասն այսորիկ հարկաւորեցայ լռել եւ այլ ոչ հարցանել։ Տէր ընդ քեզ։ Որպէս որ լսեցիր, պատմէ ձերոցն։ Գիտեմ, որ կարգաւոր է յ իր, ոչ յայտնեցիր զքեզ։

Պ.  Լիցի այնպէս, մնաս բար օ վ։

Հ.  Երկնչիր խաղաղութեամբ եւ Տէր եղիցի ընդ քեզ։

Վերջ երկրորդ գր գ իս։

1  Տե՛ս  Աշոտ Յովհաննիսեան, Հայ-ռուս օրիենտացիայի խնդիրը,  Էջմիածին, 1921 Եղիա Կարնեցու դիւանը. նիւթեր Մերձաւոր Արեւելքի եւ Անդրկովկասի պատմութեան. առաջաբանը եւ ծանօթագրութիւնները Ա. Գ. Աբրահամեանի, Եր., 1968 (հրատարակուել են մօտ 178 փաստաթղթեր) Ա. Երեւանլի, Եղիա Մուշեղեանի գրական ժառանգութիւնից, - ՊԲՀ, 1972, թիւ 1, էջ 103-114 Բ. Լ. Չուգասզեան, Եղիա Մուշեղեան (Կարնեցու) գրադարանը, -  ՀՍՍՀ ԳԱ «Լրաբեր հաս. գիտ. », 1983, 1, էջ 61-74. նոյնի, Եղիա Մուշեղեանը առակագիր, -  ՊԲՀ, 1984, թիւ 1, էջ 178-195. նոյնի, Եղիա Մուշեղեանի եւրոպական դեսպանութիւնը, -  ՊԲՀ, 1987, թիւ 4, էջ 82-91 Եղիա Մուշեղեան, Թուրքերէն - հայերէն բառարան,  աշխատասիրութեամբ Բ. Լ. Չուգասզեանի, Երեւան, 1986։

2  Տե՛ս  Հ. Հ. Ոսկեան, Եղիա Աստուածատուրեան Մուշեղեան եւ իր գրական արտադրութիւնները,  Վիեննա, 1927 (Ազգ. մատենադարան, ՃԺԷ)։ Ձեռագրի նկարագրութիւնը հմմտ. նաեւ  Ցուցակ հայերէն ձեռագրաց Մխիթարեան Մատենադարանին ի Վիեննա, հտ. Բ, կազմեց Հ. Համազասպ Ոսկեան, Վիեննա, 1963, էջ 567-568։

3  Ուրախ Գրիգոր Կարնեցու մասին մանրամասն տե՛ս հայերէնով «Հանդէս ամսօրեայ»-ում, ապա՝ «Ազգային մատենադարան» շարքով հրատարակուած, միաժամանակ՝ անգլերէն թարգմանուած (տե՛ս  Hakob S. Anasian, The Turkish Fütüvvet and the Armenians, - Journal of the Society for Armenian Studies, 1988-1989, vol. 4, pp. 161-181)։ Վերջին հայերէն հրատարակութիւնը տե՛ս  Յակոբ Անասեանի Թուրքական ֆութուվաթը եւ հայերը  աշխատութիւնը (տե՛ս  Յ. Անասեան, Մանր երկեր,  Լոս Անջելես, 1987, էջ 584-5 եւ հետագայ)։ Հմմտ. նաեւ  Մանր ժամանակագրութիւններ (ԺԳ - ԺԸ դդ. ), աշխ. Վազգէն Յակոբեանի, հտ. Ա, Եր., 1951, էջ 292-296, ուր հրատարակուած է Ուրախ Գրիգոր Կարնեցու ժամանակագրութիւնը։

4  Յիշեալ քաղաքներում կաթողիկէ միսիոներական կենտրոնների հիմնադրման եւ տեղաբաշխման մասին տե՛ս  G. Hofmann S. J. Il vicariato apostolico di Constantinopoli. 1453-1830,  Roma, 1935 Ambroisius Eszer, Misionen Randzonen der Weltgeschichte: Krim, Kaukasien ung Georgien, - Sacra Congregationis de Propaganda Fide. Memoria rerum. 350 anni a servizio delle missioni, vol. I/1, 1622-1972, Rom-Freiburg-Wien: Herder, 1971, S. 650-679; տե՛ս նաեւ  Josef Metzler, Nicht erfüllte Hoffnungen in Persia  (նոյն տեղում, էջ 680-706) Արեւելքում վեղարաւորների հիմնադրման եւ նրանց գործունէութեան մասին մանրամասն տե՛ս P. Ignazio da Seggiano, L’Opera del cappucini per l’unione del cristiani il secolo XVII,  Roma, 1962; տե՛ս նաեւ  Francis Richard, Capuchins in Persia. - Encyclopædiae Iranica-յի էլեկտրոնային տարբերակում  http: //www. iranica. com/newsite/index. isc?Article=http: //iranica. com/newsite/articles/v4f8/v4f8a001. html։

5  Ռուսական արտաքին գործերի նախարարութեան դիւանում պահուող հաշուեմատեանների տուեալների համաձայն` 1723 թ. Եղիա Մուշեղեանի պարտատէրերի ցուցակում էին պարսկական աւագանու անդամներից շատերը, իսկ պարտքի ընդհանուր գումարը կազմում էր 3, 613, 000 դինար (տե՛ս  П Т Арутюнян, Освободительное движение армянского народа в первой четверти XVIII века,  Москва, 1954, с. 99-101) ։

6  Վերջին տասնամեակներին հայ ինքնութեան վերաբերեալ տեղի ունեցան միջազգային քննարկումներ եւ լոյս տեսան բազմաթիւ հրապարակումներ։ Նշելի են « Ինքնութիւն » (Երեւան, 1995) եւ « Հայաստանը Եւրոպայի ճանապարհին » (Երեւան, 2005) ժողովածոները։

7  Վերջիններիս տեսակէտները ստորեւ հրատարակուող բնագրում արծարծուած հարցերի վերաբերեալ տե՛ս իրենց աշխատութիւններում՝  [ J. Villote ] Voyages d’un missionaire de la Compagnie de Jésus en Turquie, en Perse, en Arménie, en Arabie, & en Barbarie.  Paris, MDCCXXX [1730] Du Cerceau. The History of the late Revolution of Persia: taken from the Memoirs of Father Krusinski, Procurator of the Jesuits at Ispahan.  Vol. I-II, London, MDCCXL [1740] (Reprint Edition 1973, Arno Press Inc. ) Մոնիէի (Եղիա Մուշեղեանի նամակներում՝ «Մունիեր») նամակները, զեկուցագրերը եւ ուղեգրութիւնները Հայաստանի վերաբերեալ տե՛ս բազմիցս հրատարակուած  Nouveaux memoires des missions de la compagnie de Jesus dans le Levant  ժողովածոյում։ Մենք օգտուել ենք Փարիզի 1723 թ. հրատարակութիւնից։

8  Նման տրամադրութիւններ նկատւում են ազգային գործիչներից ոմանց մօտ։ Բնորոշ է Պետրոս դի Սարգիս Գիլանենցի օրինակը (տե՛ս  Աշոտ Յովհաննիսեան Պատմագիտական ուսումնասիրութիւններ,  Ս. Էջմիածին, 2007, էջ 74-82)։

9  Տե՛ս Մարկ. Բ 16, Ղուկ. Ե 21, ԺԵ 2, Մատթ. ԺԲ 38

10  Հմմտ. Մատթ. Է 5, Ղուկ. Զ 42

11  Հայաստանում ԺԷ դարի վերջին գործած յիսուսեան միսիոներներից, հայագէտ։ 1714 թ. Հռոմի Ուրբանեան տպարանում հրատարակուեցին Յակոբ Վիլլոտի  Բառգիրք հայկական լեզուի  եւ  Մեկնիչ սրբոյ աւետարանին  աշխատութիւնները։ Էրզրումում եւ Հայաստանի այլ շրջաններում իր առաքելութիւնը, ինչպէս նաեւ մօտ մէկ տասնեակի չափ ուղեգրութիւնները տե՛ս  Voyages d’un missionaire de la Compagnie de Jésus en Turquie, en Perse, en Arménie, en Arabie, & en Barbarie. Paris, MDCCXXX  /1730/.

12  Հմմտ. Գործ. Ի 29

13  Յակ. Բ 14

14  Baille    պայլ, պալեօզ։ Սկզբնապէս այսպէս էր կոչւում վենետիկեան դեսպանը Օսմանեան կայսրութիւնում ( Ն. Բիւզանդացի, Բառագիրք ի գաղղիերէն լեզուէ ի հայերէն,  Կոստանդնուպոլիս, 1884, էջ 121)։

15  Նկատի ունի 1722 թ. աֆղանների արշաւանքը դէպի Սպահան եւ Պարսից շահի գահազրկումը։

16  Եւրոպացի պատմաբանները, վերջին տասնամեակներին, մեծ ուշադրութիւն դարձրին Արեւելքում աշխարհիկ եւ հոգեւորական եւրոպացիների գործունէութեան ուսումնասիրմանը։ Այդպիսի ուսումնասիրութիւններից մասնաւորապէս տե՛ս  Européens en Orient au XVIII siècle Paris: L’Harmattan, 1994 (Moyen Orient & Océan Indien XVI e -XIX e  s. )  յօդուածների ժողովածոն։

17  Ange de Gardane -  Գարդանի դեսպանագնացութեան մասին մանրամասն տե՛ս  Anne Kroell. Louis XIV, la Perse et Mascate. - Le Monde Iranien et l’Islam. Sociétés et cultures, Paris: Société d’Histoire de l’Orient, IV, 1976-1977, pp. 57-78  (յատկապէս  Les Mission de Gardane et de Padery  բաժինը)

18  Գարդանին ամենայն հաւատարմութեամբ ծառայում էին զանազան հայեր։ Նոյնիսկ անձնական քարտուղարն ու թարգմանիչը հայազգի Յովսէփ Աբիսալոմեանն էր (տե՛ս  The Chronicle of Petros di Sarkis Gilanentz concerning the Afghan Invasion of Persia in 1722, in Siege of Isfahan and the Repercussions in Northern Persia, Russia and Turkey,  Translated from the original Armenian and annotated by Caro Owen Minasian. With an Introduction and additional Notes by Laurence Lockhart, Lisbon, 1988, p. 4)։  Եղիա Մուշեղեանի եւ Գարդանի ունեցած փոխադարձ գրագրութիւնը հրատարակուած է «Եղիա Կարնեցու դիւանը» փաստաթղթերի ժողովածոյում։

19  Bearegard (Бургаръ, Борегардъ, Боригар[дов], Պօռեկար եւ այլն)    ֆրանսիացիզինուորական, 1707 թուականից Իսրայէլ Օրու դեսպանագնացութեան քարտուղար։ 1709 թ. Եղիա Մուշեղեանի հետ միասին Մոսկուա էր տանում Օրու նամակը՝ ուղղուած իշխան Գագարինին եւ կանցլեր Գոլովկինին (մանրամասն տե՛ս  Г А Эзов. Сношения Петра Великого с армянским народом,  СПб., 1898, стр. 249, 251, 267, 283, 287-288, 320-321 Армяно-русские отношения в первой трети  XVIII  века. Сборник документов. Том  II, часть  I, Под ред. Ашота Иоаннисяна, Ереван, 1964, док. 123, стр. 287-289, док. 129, стр. 298-304)£  ԱւելիուշԱրեւելահնդկականառեւտրականընկերութեանկառավարիչնէրԹաւրիզում իսկօգնականը՝ԵղիաՄուշեղեանը։Վերջինիսթողածգրականժառանգութիւնըվկայումէնրանցամենեւինէլոչանամպյարաբերութիւններիմասին։

20  ԽօսքըAbbeRichard□իֆրանսիականարտաքինմիսիաներիկազմակերպածդեսպանագնացութեանմասինէ որը  1716-1717-ականթթ ԱյսրկովկասումեւՊարսկաստանումներկայանումէրՊապիդիւանագիտականառաքելութեանանուանտակ։ԴեսպանագնացութեաննիւթերըպահւումենArchivesduSéminairedesMissionétrangèresdeParis-ում  (այսուհետեւ՝AME) որինմեզյաջողուեցծանօթանալ  1996  թ. ։

21  Ֆրանսիական դիւաններում բազմաթիւ փաստաթղթեր են պահպանուել Ռիշարի դեսպանագնացութեան արած պարտքերի եւ հայերի կողմից փոխհատուցման վերաբերեալ։ Նոյն ժամանակուայ դէպի Իրան ուղեւորուող ֆրանսիական մէկ այլ դեսպանի՝ Գարդանի նամակը՝ ուղղուած Ֆրանսիայի Ծովային Խորհրդին, հայերին ունեցած Ռիշարի պարտքերի հատուցման մասին, տե՛ս  Anne Kroell. Louis XIV la Perse et Mascate pp. 60-61 ։

22  Խօսքը  1566  թուականիցՊիոսԵ պապիկողմիցհայերինտրուածՍ ՄարիամԵգիպտացիեկեղեցուեւՀայոցհիւրանոցիմասինէ ուրհանգրուանումէինքաղաքովանցնողհայուխտաւորները  (տե՛ս Մ Կարապետեան, Հռոմի հայ գաղթօջախի պատմութիւնից, -Պատմա-բանասիրականհանդէս, 1998 թիւ  1-2 էջ  165-178)։

23  Իրականում գլխաւոր պարտատիրոջը պէտք էր փնտրել «Ֆրանսիական Արտաքին միսիաների վարժարան»-ում։ 1716-ին, երբ Ռիշարը հասաւ Կ. Պոլիս, չնայած եղած պայմանաւորուածութեանը չյաջողեց հանդիպել Սուլխան Սաբայ Օրբելիանին, որն արդէն մեկնել էր Վրաստան։ Կ. Պոլսում նոյն ժամանակ շատ խանդոտ էին վերաբերում Պարսկաստան մեկնող ֆրանսիացի դիւանագէտներին։ Արդիւնքում մաքսաւորը, որ ծովն էր նետել Ռիշարի ունեցած փաստաթղթերն ու նամակները, զրկւում է կեանքից, քանի որ Ռիշարի համար բարեխօս է հանդիսանում Երեւանի խանը (իմանալով, որ վերջինս իր հետ տանում է նաեւ Պապի նամակը)։ Միաժամանակ Ռիշարի զգալի դրամական պարտքերը իրենց վրայ են վերցնում մի շարք հայեր, որոնք օգնում են իրեն (տե՛ս AME, vol. 355, p. 231, 276, 293, 297)։ Ռիշարի նամակներում դիմումնագրեր կան հասցէագրուած Փարիզի Արտաքին միսիաների ղեկավար Բրիզասիէին՝ հատուցելու այն պարտքերը, որոնք ինքն արել էր Արեւելքում։ Այդպիսի խնդրագրերից մէկում (1720 թ. 17 սեպտեմբեր) նա խնդրում է հատուցել, ի շարս այլոց, նաեւ իրեն շատ օգտակար եղած Յովսէփ (իր թարգմանն էր), Աղաբաբէ եւ Յարութիւն հայազգի վաճառականների պարտքը (տե՛ս AME, vol. 355, p. 458)

24  Աստրախանում վեղարաւորների գործունէութեան մասին անդրադարձ տե՛ս  Է. Թաջիրեան, Աստրախանի հայոց պատմութիւնից  ( ԺԸ դարի առաջին քառորդ ), -  ArmenianHistoryMaterialsintheArchivesofCentralEurope Yerevan, 2001, էջ  66-74։

25 Մատթ ԻԵ  34

26  Մատթ ԻԵ  41

27  Հմմտ. Մատթ. ԺԶ 19

28  Հմմտ Մատթ Զ  14-15

29  Հմմտ Մատթ ԺԸ  18

30  Հմմտ. Մատթ. Զ 15

31  Եւ տաց քեզ զփականս արքայութեան երկնից. եւ զոր միանգամ կապեսցես յերկրի՝ եղիցի կապեալ յերկինս. եւ զոր արձակեսցես յերկրի՝ եղիցի արձակեալ յերկինս (Մատթ. ԺԶ 19)

32  Եւ նա դարձեալ ի Պետրոս՝ ասէ, Երթ յետս իմ, Սատանայ, գայթակղութիւն իմ ես. զի ոչ խորհիս զԱստուծոյսն, այլ՝ զմարդկան (Մատթ. ԺԶ 23)

33  Ամէն ասեմ ձեզ, Զոր կապիցէք յերկրի՝ եղիցի կապեալ յերկինս, եւ զոր արձակիցէք յերկրի՝ եղիցի արձակեալ յերկինս (Մատթ. ԺԸ 18)

34  Մարկ Թ  34

35  Գիտէք զի իշխանք ազգաց տիրեն նոցա, եւ մեծամեծքն իշխեն նոցա (Մատթ. Ի 25)

36  Մատթ Ի  25

37  Յովհ ԺԳ  13

38  Հմմտ Եփես Ե  23

39  Ես. Ե 20

40  Հմմտ ԲԿոր ԺԳ  1

41  Իմա՛  gentilhomme  - ազնուական։

42  Իմա՝ Իւան Դ. Ահեղ (1533-1584)

43  Խօսքը Իւան Ահեղի կատարած բարեփոխումների եւ յատկապէս 1550 թ. ընդունուած Դատաստանագրքի նախորդած դէպքերի մասին է։ Այս Դատաստանագրքի գործունէութիւնը շարունակուեց մինչեւ Պետրոս Մեծի անցկացրած իրաւական փոփոխութիւնները։

44  Իմա՝ՊետրոսԱ կամՄեծ  (1672-1725)։

45  Լութերական։

46  Կալուինական։

47  Քաղաք Ռեազանի մարզում։

48  Լեոպոլդ Ա (1640-1705) -  Սրբազան Հռոմէական կայսրութեան միապետ։

49  Իրականում Ռուսական կայսրութիւնում երկգլխանի արծուի պատկերն աւելի հին կիրառութիւն ունի։

50  Եղիա Մուշեղեանն ակնարկում է Պետրոսի իրաւական բարեփոխումների հիմքում համաեւրոպական արժէքների որդեգրումը։

51  Հմմտ Մատթ ԺԵ  19 Մարկ Ժ  19 Ղուկ ԺԸ  20

52  Հմմտ Ղուկ Զ  44 Մատթ Է  17-20

53  անընթեռնելի

54  Աստարայի սարդարը, որի հետ Եղիան նամակագրական կապ ունէր։

55  Левашов Василий Яковлевич (1667-1751)    Պետրոսի Պարսկական արշաւանքի մասնակից, հետագայում՝ Ռուսաստանին միացուած Գիլանի մարզի կառավարիչ։ Մինչեւ 1734 թ. կառավարում էր նաեւ ռուսների կողմից գրաւեալ մերձկասպեան տարածքներում։

56  Ռուսական զօրքերը Դերբենտը գրաւեցին 1723 թ. օգոստոսի 23-ին։

57  Ռուսների կողմից Բաքուի գրաւումը տեղի է ունեցել 1723 թ. յուլիսի 28-ին։

58  Նկատի ունի 1721 թուականի ապրիլի 15-ին Թաւրիզում եւ շրջակայքում տեղի ունեցած հզօր երկրաշարժը։ Ժամանակագիրը յատկապէս նշում է երկրաշարժի երկար տեւողութիւնը եւ զոհերի հսկայական քանակը. «…  այնպէս ահագին երերեալ եւ տատանեալ մինչեւ ի ՃԽՌ (140. 000) մարդ մեռեալ եւ բազում տեղ երկիր պատառեալ եւ բազում տունս մարդկամբ փլեալ» (Մարտիրոս դի Առաքելի ժամանակագրութիւնը, -  տե՛սՄանրժամանակագրութիւններԺԳ. -ԺԸ դդ., հտ II կազմեցՎ Յակոբեան Երեւան, 1956 էջ  430)։

59  Հմմտ Մատթ ԺԲ  30

60  Матюшкин Михаил Афанасьевич (1676-1737)- գեներալ, մասնակցեց Պետրոսի պարսկական արշաւանքին։ Պետրոսի վերադարձից յետոյ գլխաւորում էր ռուսական զօրաբանակը ամբողջ մերձկասպեան շրջանում։

61  Ղուկ Զ  27

62  Հմմտ Ել Բ  14

63  Հմմտ Մարկ Գ  27

64  Մատթ. Է 6

65  Եղիա Մուշեղեանի գործածական անուններից մէկը պարսկական միջավայրում։

66  Կոչւում է նաեւ Սանթա Գազա, բառացի՝ «Սուրբ Տուն»։ Գտնւում է կենտրոնական Իտալիայի Լորէթոյ քաղաքում: Ըստ աւանդութեան՝ սա եղել է Նազարէթի մէջ Յիսուսի եւ Աստուածամօր բնակարանը, որ հրեշտակների կողմից փոխադրուել է այս քաղաքը՝ դառնալով սրբատեղի (մանրամասն տե՛ս  I Rinieri. La Santa Casa di Loreto, 2  Vol.,  Torino, 1911, տե՛սնաեւLoretoբառայօդուածըEnciclopediaCattolica, Vol VII CittàdelVaticano, 1951 pp. 1556-1562) Միջնադարեան հայ ուխտաւոր-ուղեգիրներից Սիմէոն Լեհացին ԺԷ դարի սկզբին Անկոնայից Հռոմ ճանապարհին հասնելով այստեղ,   մանրամասն նկարագրում է սրբատեղին՝ աւելացնելով. «…այնպէս մեծ ուխտատեղ է որ ամէն օրհ ինգ վեց հազար հոգի կուգան ուխտ եւ ցերեկի չկարես մտանել ի նա վասն բազմութեան անբոխին…»  (տե՛սՍիմէոն դպրի Լեհացւոյ Ուղեգրութիւն էջ  78-81) Սիմէոն Լեհացուց քիչ աւելի ուշ Հռոմից Լեհաստան գնալիս Լորեթոյով է անցնում Նախիջեւանի հայ կաթողիկէ թեմի ապագայ առաջնորդ Աւգուստին Բաջեցին,   որը եւս իր   «Ճանապարհորդութեան»  մէջ վերապատմելով քաղաքի հիմնադրման աւանդութիւնը ե ւտալով ուխտավայրի նկարագրութիւնը,   զարմանում է՝  «մարդի բերան չէ կարիլ պատմել» (տե՛ս  Աւգուստինոսի  Բաջեցւոյ  Ճանապարհորդութիւն  յԵւրոպիայ, -  Ք. Պ[ատկանեան],   Նշխարք մատենագրութեան Հայոց Ս Պետերբուրգ, 1884 էջ  21):

67  Թուարկուած են աւանդութիւններ ունեցող Իտալիայի նշանաւոր սրբավայր-ուխտավայրերը։

68  Կաթողիկէ եկեղեցում Սուրբ Դռան բացումը կապուած է Յոբելեանական տարուայ հետ (տե՛ս   Virgilio   Card.   Noé.   The   Holy   Door   in   St Peter Roma AtsItalia Editrice, 1999) Դեռեւս ԺԷ դարի սկզբին Սիմէոն դպիր Լեհացին իր   «Ուղեգրութեան»  մէջ պատմելով Հռոմի Ս Պետրոսի տաճար իր այցելութեան մասին Սուրբ Դռան մասին գրում է. «…գնացաք զՈղորմութեան դուռն համբուրեցաք:   Եւ ասին թէ Ողորմութեան դուռն յիսուն տարին ապա բացվէր ըստ յոբելինի ազատութեան.   եւ տեսան որ հազարէն մէկն չի հասնիլ այն օրն.   խնդրեցին կարճել.   իսկ Փափն քսանուհինգ ամ արար Եւ յայնմ ամի յորում բացվի,   յոքնախումբ աշխարհաժողով լինի զի ամէն երկրէ գան Եւ տարի մի կամեցաւՓափն իմանալ զթիւ ուխտաւորացն եւ եդ մարդիկ ի դրունս քաղաքին ե ւգտաւ ՃԽ ըխտաւոր» (տե՛ս   Սիմէոն   դպրի   Լեհացւոյ   Ուղեգրութիւն  տարեգրութիւն  ե ւ յիշատակարանք Ուսումնասիրեց եւ հրատարակեց Հ.   Ներսէս Վ Ակինեան Վիեննա, 1936 էջ  99):

69  Կաթողիկէ եկեղեցում կանոնաւորուած որոշակիութեամբ նշում են Յոբելեանական տարին, երբ ինդուլգենցիա է տրւում պապի կողմից այն բոլոր ուխտաւորներին, որոնք Սուրբ կամ Յոբելեանական տարուայ ընթացքում գալիս են Հռոմ եւ այցելում յայտնի սրբավայրերը: Բոնիֆացիոս VIII-ի դեկրետով 1300 թ. նշուեց առաջին յոբելեանը: Կղեմէս VI-ը 1349 թ. այն արձանագրեց իւրաքանչիւր 50 տարին մէկ: Պօղոս II-ը՝ 1475 թ. այն արձանագրեց իւրաքանչիւր 25 տարին մէկ: Պապը իրաւասու է հրամանագրով բացառիկ Յոբելեաններ յայտարարելու (մանրամասն տե՛ս  Fr Gligora - Biagia Catanzaro, Anni Santi I Giubilei dal  1300  al  2000. CittàdelVaticano, 1996) ԿաթողիկէեկեղեցումՅոբելեանականտարուայարարողութիւններիեւՀռոմինշանաւորուխտատեղիներիմասինտե՛սնաեւՀռոմումհայուխտաւորների համար հրատարակուած հետեւեալ աշխատութիւնները՝ ա)  Յոբելեան  Սուրբ  տարի  թողութեան հռչակեցեալ  ի  Հայրապետէն  սրբազանէ  Բէնէտիքդոսէ  երեքտասան երորդէ ի  լեզուն  հայոց  եղեւ  շարադրեցեալ  աշխատութեամբ  Յօնանու  եպիսկոպոսին Հռոմ տպ Ուրբանեան,   1725,   բ)  Նորագոյն  ուղղեկցութիւն  հրեշտակային  հռօմէական  եւ  մշտատեւ սակս  այց  առնելոյ  զեկեղեցիս ի  ներքս  եւ  ի  արտաքս  Հռօմայ ուր հռչակին  ուխտք  եւ  տօնախմբութիւնք Եւ  ի  լեզւէ  իտալիականէ  ածանցեցեալ եւ  շարադրեցեալ  ի  հայկական բաբառն աշխատութեամբ  Թօխաթեցւոց տեառն Յօնանու վարդապետին եւ եպիսկոպոսին: Հռոմ, 1725:

70  Շամախու 1721 թ. գրաւման մանրամասն նկարագրութիւնը տե՛ս  Եսայի Հասան Ջալալեանց, Պատմութիւն համառօտ Աղուանից երկրի,  Երուսաղէմ, 1868, էջ 22-35։

71  Շամախիում գործող Արեւելահնդկական ընկերութեան գործակալ հոգեւորականներից։

72  Հմմմ ԱՏիմ Դ  4

73  Մատթ. Ե 22

74  Հմմտ ԲՏիմ Դ  2

75  Հմմտ Մատթ ԻԱ  41

76  Հմմտ. Ա Կորնթ. Ե 5

77  Հմմտ. Հռոմ. ԺԳ 2

78  Խօսքը, հաւանաբար, Օռլեանի դուքս Ֆիլիպի (1674-1723) մասին է, որը Ֆրանսիայի ռեգենտն էր մինչեւ 1723 թ. ։

79  RobertJosephPothier  (1699-1772)  - ֆրանսիացի իւրիս-կոնսուլ, որի աշխատութիւններն են ընկած ֆրանսիական քրէական իրաւունքի օրէնսգրքի հիմքում։

80  Նկատի ունի Օսմանեան կայսրութիւնում 1728-1741 թթ. Ֆրանսիայի դեսպան Louis Sauveur, Marquis de Villeneuve-ին։Վերջինս կարեւոր դեր խաղաց  1735-1737  թթ ռուս-թուրքական պատերազմը հրահրելու եւ ապա՝  1739  թ Բելգրադի հաշտութեան պայմանագիրը յօգուտ օսմանցիների լուծելու գործում։

81  Նկատի ունի ֆրանսիացի դիւանագէտ, ասպետ, յայտնի  Saint Aignan-ի կոմսPaul-Hippolyte de Beauvillier-ին (1684-1776), 1731-ից արտակարգ դեսպան Հռոմում։

82  Maurepas Jean Frռderic Phռlypeaux (1701-1781) - Ֆրանսիացի պետական գործիչ, Լուդովիկոս ԺԵ-ի օրօք ծովային պետական քարտուղար (1723-1749), Լուդովիկոս ԺԶ-ի օրօք՝ գլխաւոր խորհրդական եւ պետական նախարար։

83  Իմա՛ Սուքիաս եպիսկոպոս Ղասավէթեան (ծննդեան թիւն անյայտ է) կիսասարկաւագութեան, սարկաւագութեան եւ քահանայութեան աստիճանները ստացել է Մալաթիայի եպիսկոպոս կոչուող Յակոբ Քիլիսցուց, այնուհետեւ ինքն իրեն անուանել է եպիսկոպոս՝ առանց ստացած  լինելու ձեռնադրութիւնը: Ըստ Յովհաննէս Պատկերահանի, որին պարտական ենք Սուքիաս Եպիսկոպոս Ղասավէթեանի մասին մեր հիմնական տեղեկութիւնների համար, երբ Հռոմ է գալիս ապագայում Կիլիկիայի հայ կաթողիկէ պատրիարք կոչուող Աբրահամ-Պետրոս Արծիւեանը, պապից լիազօրութիւն է ստանում Հռոմում քննել տեղի հայ հոգեւորականութեան ունեցած կարգավիճակը։ Կարգավիճակից զրկուած միակ մարդը լինում է Սուքիաս եպիսկոպոս Ղասավէթեանը։ 1743 թ. օգոստոսի 3-ին Պատկերահանը հաղորդում է, որ Հաւատասփիւռ Ժողովի նախագահը՝ կարդինալ Պետրան, ցանկացաւ, որ տէր Սուքիասը վերստին ձեռնադրուի եպիսկոպոս, սակայն պատրիարքը տեղեկացնում է պապին եւ «հրաման էառ` ոչ օծել զնա եպիսկոպոս: Եւ կարտինալ Փէթրան այս բանի վերայ բարկացաւ, բայց դալիանի փուլիթիքայով (իմա` իտալական քաղաքականութեամբ) առանց արտաքսապէս ցոյց տալով»: Այդ օրերին սաստկանում է Սուքիաս Ղասավէթեանի հիւանդութիւնը` «մանաւանդ ջրվանթի կողմանէ, անկաւ ի հոգեւարութիւն»: Վերջին օրերն անցկացրեց մարոնիտներով շրջապատուած, «ի Հայոց ոչ ոք կար» եւ վախճանուեց 1743 թ. մարտի 31-ին: «Թէպէտ քահանայի կարքիւ մեռաւ, բայց թաքով իբր եպիսկոպոս արարին զթաղումն նորին» ( Յովհաննէս Պատկերահան,  Նամականի Վենետիկ-Ս. Ղազար, 1988, էջ 96, 100, 103-104):

84  Մատթ. ԺԵ 32

85  Լեհահայոց պատմութեան վերաբերեալ հնագոյն գրական յուշարձանները բազմիցս են հրատարակուել։ Նրանցից շատերի թուանշանային օրինակները ներկայումս մատչելի են նաեւ գլոբալ ցանցում՝ Լեհահայոց մշակոյթի եւ ժառանգութեան հիմնարկութեան կայքէջում։ Լեհահայոց պատմութեան վերաբերեալ հնագոյն փաստաթղթերից Կազիմիր Մեծի՝ 1367 թուականի փետրուարի 4-ին Լուովի Գրիգոր արքեպիսկոպոսին տրուած արտոնագրի թուային հրատարակութիւնը տե՛ս  http: //dziedzictwo. polska. pl/katalog/skarb, Przywilej_Kazimierza_Wielkiego_dla_arcybiskupa_ormianskiego_Grzegorza_z_dnia_4_II_1367_roku, gid, 109932, cid, 177. htm։  Սկեւռայի աւետարանի էլեկտրոնային հրատարակութիւնը տե՛ս  http: //www. dziedzictwo. ormianie. pl/Ewangeliarz_Lwowski)  կամ Լեհաստանի Ազգային թուային գրադարանում  (http: //www. polona. pl/dlibra/doccontent2?id=2835&from=&from=generalsearch&dirids=1&lang=pl)։

86  Կ. Պոլիսը թուրքերի կողմից գրաւուեց 1453 թուին։

87  Անկոնայի հայ գաղութի եւ Ս. Հոգի եկեղեցու վերաբերեալ տեղեկութիւնները շատ աւելի վաղ շրջանից են։ Մանրամասն տե՛ս  Հ. Ղ. Ալիշան, Հայերը Իտալիայում  (անտիպ, Ս. Ղազար, Ալիշանի անձնական դիւան, անտիպ) L. B. Zekiyan, Le colonie armene del Medio Evo i Italia e le relazioni culturali italo-armene (Materiale per la storia degli Armeni in Italia), - Atti del primo Simposio internazionale di Arte Armena, Venezia, 1978, pp. 803-946 Claudia Bonardi, Le colonie armene in Italia (Milano, Ancona, Genoa, Venezia), - Roma-Armenia, a cura di Claude Mutafian, Roma: De Luca, 1999, pp. 222-227.

88  Լիւոռնոյի հայ գաղթօջախի մասին տե՛ս Մ. Ուղուրլեանի աշխատութեան իտալերէն թարգմանութիւնը Ա. Օրենգոյի հմուտ ծանօթագրութիւններով եւ յաւելուածով  ( Mesrop vardapet Owl’owrlean, Storia della colonia armena di Livorno e della construzione della sua chiesa (con appendici),  Presentazione, traduzione e note Alessandro Orengo, Livorno, 1990)։ Նաեւ Gli armeni lungo le strade d’Italia.  Atti del Convegno internazionale (Torino, Genova, Livorno, 8-11 marzo 1997). Giornata di studi a Livorno. Pisa-Roma, 1998.

89  Այս շրջանում վենետկահայոց վերաբերեալ գրականութիւնը տե՛ս  Մերուժան Կարապետեան, Հայերը Վենետիկում 1750 թուին (Ա), -  «Հանդէս Ամսօրեայ», 2008, էջ 211-226 շարունակական յօդուածը։

90  Նկատի ունի Գեռլա հայաքաղաքի հիմնադրումը (մանրամասն տե՛ս  Հ. Գրիգոր Գովրիկեան Դրանսիլուանիոյ հայոց մետրապոլիսը կամ նկարագիր Կերլա հայաքաղաքի, Վիեննա, 1896, տե՛ս նաեւ նոյնի Հայք Յեղիսաբեթուպոլիս Դրանսիլուանիոյ, հտ. Ա, 1680-1779, Վիեննա, 1893, հտ. Բ, 1780-1825, Վիեննա, 1899, հմմտ Հայ - հունգարական պատմական եւ մշակութային կապերի պատմութիւնի ց, Երեւան, 1983)։

91  Հմմտ. Յովհ. ԺԳ 14

92  Ա Յովհ. Գ 17

93  Նադիրի եւ Ղազար Ջահկեցու միջեւ յարաբերութիւնների ամբողջ ընթացքի մանրամասն նկարագրութիւնը տե՛ս  Մ. արք. Օրմանեան Ազգապատում, հտ. Բ, Ս. Էջմիածին, 2001, §§2022-2028։

94  Հմմտ. Ղուկ. Զ 31

95  Հմմտ. Սաղմ. ԺԷ 26-27

96  Եղիա Մուշեղեանի այս նամակների բնագրերը պահպանուել են։

97  Հմմտ. Առակ. ԻԲ 1

98  Հմմտ. Հռոմ. ԺԲ 19, Եբր. Ժ 30

99  Հմմտ. Մատթ. Ե 39

100  Հմմտ. Մատթ. Ե 44

101  Հմմտ. Մատթ. Զ 15