36.
Օսմանեանք
զհայկական
մասն
երկրի
իւրեանց`
վարեն
ըստ
տարազու
այլոց
աշխարհաց,
'ի
ձեռն
նահանգապետաց
եւ
գաւառապետաց,
եւ
նահանգք
եւ
գաւառք
բաժանին
'ի
դեհս
կամ
'ի
վիճակս.
որոց
պետքն
փաշայք
են
նախապատիւք
կամ
երկրորդականք
եւ
պէկք:
Ըստ
այսմ
յերիս
կամ
'ի
չորս
նահանգս
բաժանի
Հայաստան,
յԷրզիռում,
Խարբուրդ,
Քիւրտիստան
եւ
Հէքքեարի.
յորս
վերագոյն
է
պատուով
Էրզիռումայ
նահանգապետն,
որ
եւ
քան
զբազում
զայլ
նահանգապետս
Օսմանեանց,
եւ
են
ընդ
վերատեսչութեամբ
եւ
սպարապետութեամբ
նորա
գաւառք
չորք,
Էրզիռում
Ղարս,
Մուշ
եւ
Պայէզիտ:
Ի
Խարբուրդ
նահանգի
են
գաւառք
երկու
'ի
Մեծ
Հայս,
Խարբերդ
եւ
Մատէն,
եւ
այլ
գաւառք
'ի
Փ.
Հայս.
այսպէս
եւ
'ի
Քիւրտիստան
նահանգի`
համարին
եւ
գաւառք
ոմանք
արտաքոյ
Մեծին
Հայոց.
իսկ
'ի
սմա
գրին
Տիարպէքիր
եւ
Վան.
եւ
ըստ
այլ
տեսչութեան`
Վան
ընդ
Ճէզիրէի
եւ
Մէրտինայ
'ի
մի
նահանգ
գրի
Հէքքեարի
կոչելով,
եւ
Մուշ
եւ
Տիարպէքիր
'ի
Քիւրտիստան:
Իսկ
մեք
'ի
տեղագրիս
լաւ
համարեցաք
յութ
գաւառս
կամ
'ի
նահանգս
ամփոփել
զպէսպէս
բաժանմունսն,
յԷրզիռում,
Ղարս,
Մուշ,
Պայէզիտ,
Խարբուրդ,
Տիարպէքիր,
Վան
եւ
Քիւրտիստան.
եւ
սկսանել
յարեւելից
հիւսիսոյ
եւ
դառնալ
յարեւմուտս,
եւ
'ի
հարաւ ,
եւ
գլխաւորել
յարեւելս
հարաւոյ,
ուր
սահմանակցի
ընդ
Պարսկահայոց: