Ամարանոց Բիւզանդեան

Հեղինակ

Բաժին

Թեմա
Geography  

 

129

Առ Տօլմա պաղչէն ` մօտակայ տեղին,

խումբ գալադացւոց ` ըզբօսնուլ մատչին,

արդիւնք պարտիզաց ` վայելք ճաշակին,

իսկ Կիւմիշ սույին ` քաղցրիկ ըմպելին:

130

Զայս վայր ծովածոց ` ՚ի դարս առաջին,

ա գառապօլուս ոք ` ելից առ լերին,

լցեալ զարդարեալ ` պարտէզ արքային,

Տօլմա կոչեցաւ ` ՚ի բարբառ տաճկին:

 

131

՚Ի գըտրէլէզի ` յաւուր հանդիսին,

ե ' կ տե ' ս ըզկոչունս ` վէզիր ազէմին,

զոր կարգէ փառօք ` նաւակալ պետին,

բ յողջոյն իւր ելից ` եւ նաւուց խմբին:

132

ա Պալատ արքայի ` առընթեր սորին,

իւր ամարանոց ` առ ծովեզերին,

զորոյ շրջակայս ` ՚ի չուել նորին,

քաղաք ինչ գտցես ` մարդկան կրպակին:

133

Չինիլին այն Քեօշք ` ՚ի կատարածին,

՚ի յախճապակեայն ` պճնեալ զարդ անձին,

աղբիւրք ՚ի ներքուստ ` առ պատուհանին,

բազմագմբէթեայ ` գլխովք պանծալին:

134

Շինուած չորրորդի ` սուլդան Մէհմէտին,

ծախք իւր աւելի ` հազար քսակին,

զորս ընդարձակեալ ` սուլդան մահմուտին,

պայծառ ինձ ցուցաւ ` գեր քան զբոլորին:

135

Տեսեալ զայս պալատ ` չուոց արքունին,

մի միայն կարծես ` վայր դիւրիչ տօթին,

այլ մի ' տիրանար ` ընդ իղձ արքային,

ընդ հեշտինս փութա ` ընդ կողմըն վերին:

 

ա Այսպէս դնէ Ճիլլիոս. իսկ Երեմիա չէլէպի վասն Նասուհի վէզիր ազէմի Ա սուլդան Ահմէտի գրէ լցեալ զտօլմա պաղչէն. եթէ ոչ վրիպի Երեմիաս շփոթելով վասն շանց Կոստանդինուպօլսոյ քաղաքին ` զորս նասուհի վարեաց ՚ի Տօլմա պաղչէն, եթէ ոչ վրիպի Երեմիաս շփոթելով վասն շանց Կոստանդինուպօլսոյ քաղաքին ` զորս նասուհ վերեաց ՚ի Տօլմա պաղչէն, եւ անտի Յիւոքիւտար, մնայ մեզ ասել, թէ նախ Գառապօլուս ոք ըստ Ճիլլիոսի ելից ըստ մասին, եւ ապա նասուհ ըստ բոլորին:

բ Ամի ամի ՚ի Գտրէլէզի ՚ի գարնան Նաւակալ իշխանն այսինքն Գափուտան փաշայն ` գնայ արքունի նաւուք ՚ի միջերկրական ծով ՚ի շրջիլ ՚ի կղզիս, եւ յայն ծովեզերեայ սահմանս ` որք են գաւառք իւրում փաշայութեան, ՚ի ժողովել ՚ի նոցունց զհարկս. եւ ՚ի Գասըմի ` կամ յելս աշնան դառնայ:

ա Այս պալատ սովորաբար կոչի ոչ յանուն Տօլմա պաղչէին, այլ յանուն Պէշիքդաշին ` Պէչիք դաշ Սէրայի: Շինեցաւ ՚ի հիճրէթին 1090, յամի Տէառն 1679. յորոյ ՚ի շինութիւն տաճկական յիշատակարանն դնէ ծախեալ քսակս 1046. եւ փողս ( ըստակ ) 54659. ընդարձակել սկսաւ զսա Գ Սուլդան Ահմէտ, այլ մահուն ՚ի վերայ հասալ ` կատարեաց եւ առաւել ընդ արձակեաց սուլդան Մահմուտ, բաց ՚ի լինիլի Քեօշքէն որ կայր ՚ի վաղուց: Յամին 1766 յահագին երկրաշարժութենէ խախտեալ ըստ մասին, նորոգումն ընկալաւ ՚ի Գ սուլդան Մուսդաֆայէ ` որ թագաւորէր յայնժամ: Ընդարձակեաց զնոյն եւ սուլդան Համիտն, առեալ տեղին եւ ՚ի պարտիզէ Տօլմա պաղչէին առ ծովեզերբ: Այլեւ ամի ամի գրեթէ նորոգի այս պալատ, զի հանդէպ գոլով բերանոյ Մարմարեան ծովուն ` բազում կործանումն կրէ ՚ի շնչել հարաւոյ. որպէս եւ այլ ամենայն ծովեզերեայ տունք ՚ի Ֆնտգլըէ մինչ ՚ի Յօրթաքեօյ. ուստի գրէ եւ Դիոնէս, առ ճիլ. Բ. 8. Իսկ ընդերկայնեալ ծովեզերք հանդէպ կան ամենայն արեւմտեան եւ հարաւային հողմոց: ՚ի յիշատակարանս տաճկաց եւ վասն Ա սուլդան Ահմէտի ասի շինեալ հովանոց ( Քեօշք ) ինչ ՚ի Պէշիքդաշի. ուր ՚ի նստել որդւոյ նորա Դ սուլդան Միւրատին ՚ի Հիճրէթի 1039. յամին 1629, էջ շանթ կայծական ՚ի խռովայոյզ աւուր մերձ ՚ի գահոյս նորա. եւ ՚ի դողումն էարկ զպալատականս առ հասարակ: