Ամարանոց Բիւզանդեան

Հեղինակ

Բաժին

Թեմա
Geography  

 

234

ԸզՊալթա լիման ` տեսլեամբ հեշտալին,

մի ինչ ըստ տեսլեան ` դատեր ըզներքին,

զի այն քաղցրասիւգ ` հնչիւն հիւսիսին,

չընտրեաց ըզսա վայր ` իւր ճեմարանին:

 

235

՚Ի կրկին հովիտս ` ձգի դիրք սորին,

1 Քիմարրուս գետակ ` ՚ի մեծի հովտին,

լերինք վերամբարձք ` յորս են հանք քարին,

այլ առ ծովեզրին ` ունի դաշտ դիւրին:

 

236

Պարծանք ոչ պարսաւ ` մի եւ նոյն երկրին,

բազմաց լինել մայր ` արգասեաց սեռին,

2 օգտաբեր մարդոյ ` լսել առ վայրին,

զձայն երկրագործին ` զձայն քարագործին:

 

237

Այն Սիւլէյման պէկ ` այն Պալթա օղլին,

Գափուտան փաշայ ` Ֆաթիհ մէհմէտին,

զիւր նաւատորմիղ ` յայս կազմեալ տեղին,

առիթ ետ անուան ` Պալթա լիմանին:

 

238

Փոխեալ զանուն հին ` յունական ազգին,

3 որք Նաւահանգիստ ` կանանց կոչէին,

նաեւ Ֆիտալիա ` ծոց անուանէին,

յանուն Ֆիտալիա ` ժայռի, ՚ի ծովին:

 

239

Զոր Պոսիդոնի ` գործեալ ասէին,

դստեր Վարվիսսեայ ` շիրիմ ծովային,

որով իմասցիս ` զբռնութիւն ծովին,

զհերձուլ ցամաքին ` զանջատել ժայռին:

 

240

Յետ ժամանակաց ` զայս ծոց ձայնէին,

4 Սառանդագօբա ` յանուն կամրջին,

՚ի բարձրածայրին ` յապառաժ լերին,

երեւի շինուած ` քակեալ ըստ մասին:

 

241

Գուցէ կարծեսցես ` հետք հին մեհենին,

դիցըն եգադեայ ` տիկնոջ գեհենին,

այլ զայն յուզեսցես ` յետ քիբարօտին,

կանգնեալ ՚ի վիմի ` առ ծովեզերին:

 

242

՚Ի ըսքանչելեաց ` սակի պատմէին

բան առ առաջինս ` որպէս յառածին,

նաւուց ընթանալ ` վերայ ցամաքին,

ցամաքի զգենուլ ` զլուծութիւն ծովին:

 

243

Այլ քեզ ստուգէ ` Պալթա Լիմանին,

զանիւս զմեքենայս ` մի միայն ձեռին,

որք ըզնաւս ընդ հող ` առագաստեցին,

5 ճարպով ըզցամաք ` ՚ի հեղուկ լուծին:

 

244

Զիա՞րդ հակառակ ` յարեայց պատմողին

յորժամ տեսանեմ ` ըզճիգն մարդկային,

զոյժ հողմոյ եւ զաջ ` մեքենականին,

ժողովեալ վճռեալ ` առնել զոր կամին:

 

245

Յորժամ ես գիտեմ ` զգործ մեքենային,

մի միայն կարօղ ` ՚ի յանկարելին,

վերշարժիչ նաեւ ` համայն աշխարհին,

թէ յայլ աշխարհէ ` անիւք իւր շարժին:

 

246

Ո՞ւր, մինչ տեսանեմ ` զայն գիւտ մարդկային,

որ առանց անուոյ ` առանց պարանին,

շարժէ զիւր ինքըն ` անշարժ իւր մարմին,

ճանապարհ առնէ ` առանց ինչ քայլին:

 

247

Քըսան երեսուն ` հնդկօք ձեռագրին,

ըզթուղթըն գործէ ` պատկեր իւր անձին,

յանթիւ վայր յղէ ` զինքն ըզթուելին,

յաւիտեան գործէ ` զինքն ըզցնդելին:

 

248

Հարկն է առաջնորդ ` այսպիսեաց ձեռին

բընական գործէ ` զայն որ սքանչելին,

հարկն եցոյց ըզգիւաս ` որք վերնոց թուին,

դիցազանց մատանց ` գործ գերանհամհին ։

1 Այսպէս կոչէր ՚ի հնումն, յորում խառնի եւ այլ ջուր փոքր ՚ի միւս փոքր հովտէ, եկոքին եւս մշտահոս:

2 Լերինք Պալթա լիմանիին ըստ մեծի մասին են հանք քարի:

3 Երրեակ են կարծիք սակս անուանակոչութեանս Նաւահանգիստ կանանց. Ա Դիոնեսիոսին ` որ գրէ թէ յաւուր միում ՚ի մեկնել անտի արանց ` բազմութիւն ձկանց զեղեալ յայս ծոց, կանայք կալան զձկունս. եւ յայնմանէ այս անուան եդաւ ոմն.

Բ Ստեփաննոսի բիւզանդացւոյ ` որ գրէ թէ Ֆիտալիա կին վիզասայ կամ Բիւզանդայ ` մինչեւ ցայս նաւահանգիստ վանեաց ընդ կանանց բիւզանդացւոց զթշնամիս ` որք յարձակեցան ՚ի վերայ քաղաքին յորժամ մեկնեալ էր անտի արանց նոցա. իսկ զերրորդն յաւելու Ճիլլիոս. սակս անքոյթ լինելոյ ՚ի յալէկոծութեան եւ ՚ի յորձանաց նեղուցին ` այսպէս կոչեցեալ կարծելով:

4 Զծովեզերեայ շրջապատ ծոցոյս ` Ճիլլիոս փոքր ինչ առաւել դնէ քան զ 800 քայլ:

5 Գրեալ կայ ՚ի պատմ. օսմանեանց ` թէ ՚ի պաշարման անդ Կոստանդինուպօլսոյ ` յոյնք կալեալ ունէին շղթայիւք զմուտս նաւահանգստին Կոստանդնուպօլսոյ նմին իրի ՚ի 400 նաւուց ` որք պատրաստեալ կային ՚ի Պալթա օղլի Լիմանին, 72 նաւս ՚ի նոցունց ` ՚ի ցամաք ածեալ ՚ի վերայ անուաւոր սայլից ` որք օծեալէին ճարպով, ձգելով նաեւ առագաստ պարզելով յետոյ կողմանէ պարսպին Գալադայի ` անցուցին ընդ օգ Մէյտանն. եւ բջուցին ՚ի ծով ` որ է հանդէպ դրան Քէնէրի. առաջնորդութեամբ նորին Պալթա օղլիին: