Ամարանոց Բիւզանդեան

Հեղինակ

Բաժին

Թեմա

 

474

Կարծիք մարդկային ` գործք բանականին,

ինձ զարմանալի ` խորհուրդ անքննին,

ո՞րպէս անհաստատ ` ՚ի միում շաւղին,

ո՞րպէս հակառակ ` ընդ միմեանց բերին:

 

475

Մինչեւ փոփոխմունք ` նորին խորհըրդին,

կընիք դատեցաւ ` նոյն բանականին,

թէ միշտ փոփոխի ` բանական դատիմ,

ոչ գիտէ փոխիլ ` անբան համարիմ:

 

476

Արդ հաճի ընդ այն ` զոր ատէր նախկին,

արդ ատեայ ըզնա ` յոր հաճէր նախկին,

մերթ սիրէ զդիւրին ` մերթ ըզդժուարին,

բաղձայ եւ նողկայ ` մի եւ նոյն իրին:

 

477

Են վայրք հեշտալիք ` ՚ի տիեզերին,

ոչ հեշտանայ յայն ` ոգի մարդկային,

են վայրք ոչ հեշտինք ` տեղիք դժուարին,

զայն ընտրէ իւր վայր ` բընակարանին:

 

478

Տեսի ես աստէն ` շըքեղ ծոց ծովին,

պար առեալ լերամբք ` իբր ՚ի պարըսպին,

սակայն սակաւուց ` բընակչաց տաճկին,

տեսի բընակեալ ` իբր ՚ի դժուարին:

 

479

Հարցի ես անդէն ` ցերկրագործ երկրին,

որ ծաղկեալ ալեօք ` գործէր ՚ի յանդին,

որոյ հառաչեալ ` ընդ հարցուած բանին,

զայս ասաց առ իս ` յիւր պատասխանին:

 

480

Ո ' րպէս եւ զի ' արդ ` սիրտ ուրուք անձին,

այնպիսի եւ բանք ` եւ գործք իւր ձեռին,

որում անհաճոյ ` գործք ւայլոց բարին,

անհաճոյ իւր գործք ` եւ այլոց սրտին:

 

481

Բաւական բերցի ` յիշել ըզվանին,

նորոգիչ տեղեացս ` որք քեզ երեւին,

տխուր էր նըմա ` բարիք ընկերին,

տխրացաւ եւ իւր ` շէնք ձեռակերտին:

 

482

Փափազ պաղչէսի ` տեղւոյս կարդային,

ապա ընկալաւ ` զանուն Վանիին,

որոյ շինութիւնք ` ոչ զարդարեցին,

քան ըզհին շինուած ` նախկին վիճակին:

 

483

Զի առ շինութիւն ` բարեաց ընկերին,

հարկ է նախ ունել ` սիրտ բարերարին,

սիրտ հաճեալ վառեալ ` առ այլոց բարին,

նա կալցի պըստկակ ` բարերարողին:

 

484

Հիմունք տաճարի ` Թէոդորոսին,

կանգնեալ երեւին ` առ այազմային,

հուպ ՚ի ծովեզր անդ ` ՚ի ծառուտ տեղին,

որ ՚ի թիկունս ` կոյս ` այժմեան մզկըթին:

 

485

1 Նախնիք Բրո ' քթոս ` զայս վայր կարդային,

( կամ Բռօ ' դոս Տի ' սգոս ` ըստ ամանց բանին,

զոր ՚ի Վրօքոս ձայն ` յետինք փոխեցին ),

եւ սար Իլիոյ ` ըզԶէյթուն պուռնին:

1 Այսպէս դնէ Պրոկոպսոս շինուածս Ա. 8 յորոյ ՚ի ձեռագրի ինչ դնի Վրոնիքիոս. ուր Յուստինիանոս կայսր նորոգեաց զեղծեալ տաճար Միքայէլի հրեշտակապետի: Իսկ Դիոնէսիոս դնէ աստէն զտեղիս անուանեալ Տիսգի, այսինքն սկուտեղք, ՚ի նմանութենէ ձեւոյն. առաջինն է ասէ մեծ, իսկ երկրորդն փոքրիկ. վասն այսր կարծէ Ճիլլիոսի թէ հին անունս Բռօդոս տիսգոս ` որ է Առաջին սկուտղ, փոխեցաւ ՚ի Բրոքթոս, ապա ՚ի ժամանակս Պրոկոպիոս ՚ի Վրոքոս: