Ստորագրութիւն հին Հայաստանեայց

Հեղինակ

Բաժին

Թեմա

  Այս անուն գրեթէ ո'չ ուրեք ՚ի գործ ածի ՚ի գիրս մեր, յորմէ թուի լինել անուն հին նախ քան զշինութիւն քաղաքին Կարնոյ. իսկ յետ շինութեանն` քանզի եղեւ քաղաք երեւելի ընդ բոլոր գաւառն, նաեւ ընդ բոլոր Հայս, Կարին անուամբ կոչի ո'չ միայն փոքր գաւառ Բարձր հայոց, այլ նաեւ նահանգն` Բարձր Հայք` գէթ ըստ մեծի մասին. նմին իրի եւ Խորենացի յետ գնալոյ զանունս Բարձր Հայք` ՚ի բացատրութիւն յաւել. *Այսինքն (կամ ըստ ձեռագրին) որ է Կողմ Կարնոյ: Եւ Յովհաննէս կաթողիկոս կոչէ Աշխարհ Կարնոյ:

Դիրք սորա բարձր` յորմէ եւ ընկալաւ զիւր անուն: *Ըստ անուանդ (ասէ Խորենացին) բարձր է քան զամենայն երկիր 1. քանզի ընդ չորս կողմունս արձակէ գետս: Լաստիվերտցին (՚ի պատմութենէ իւրում գլ. ժե. ) ըստ դրից ընդարձակ դաշտին Կարնոյ` յարեւմտեան կողմն նորա դնէ զԽաղտեաց գաւառ, ՚ի հիւսիսակողմն` զՍպեր, զամուրսն Տայոց եւ զԱրշարունեաց, իսկ ՚ի հարաւակողմն` զՏարօն, զգաւառն Հաշտենից, եւ զանտառսն Խորձենոյ:

Ունի լերինս երիս, կամ չորս` ըստ այլ ձեռագրաց Խորենացւոյն` զորոց տե'ս ՚ի Նոր Հայաստան: Եւ ակունս երից երեւելի գետոց, որք են Եփրատ, Երասխ, եւ Ճորոխ` զորս արձակէ ընդ երիս կողմունս. իսկ ընդ չորրորդ կողմն` զոր նշանակէ Խորենացին, ո'չ արձակէ գետ մեծ, այլ մանունս բազումս, որք են վտակք մեծամեծացն, եւ խառնին ՚ի նոսա:

Ըստ առատութեան ջուրց` նոյնչափ յուռթի է այս գաւառ եւ բազմարդիւն, զորմէ Խորենացին յԱշխարհագրութեան իւրում սակաւուք անցանէ ասելով: Ունի *Էրէս բազումս, եւ հաւս պիտանիս, եւ ջերմուկս (յորոց վերայ Անատոլիս զօրավար Թէոդոսի կայսեր շինեաց յարկս վիմատաշ քարանց), եւ աղ, եւ զամենայն պարարտութիւն: Բայց ՚ի պատմութեան իւրում գ. 59. կոչէ զԿարին գաւառ սորա Արգաւանդահող, Շատաջուր, եւ Բերրի: Եւ ճոխագոյն գրէ ասելով` թէ այնչափ է անբաւութիւն ձկանց յակունս Եփրատայ, եւ հաւուց ճարակաւորաց` զի ՚ի նոցա միայն կերակրեալ լինէին բնակիչք երկրին Կարնոյ: *Դաշտքն ունին զբազմութիւն խոտոց, եւ զքաջաբերութիւն սերմնաւոր պտղոց. եւ լերինքն լի են երէօք կճղակաբաշխիւք եւ որոճայնովք. նաեւ զանասուն պաճարս բազմացուցանեն մեծահասակս քաջամարմինս եւ յոյրս ցուցանեն համակեալս ՚ի գիրութիւն:

Այժմ անկանի Բարձր Հայք ՚ի նահանգին Էրզիռումայ. որոյ գաւառք ըստ Խորենացւոյն են ինն:

 

ա. Դարանաղի.

ե. Մանանաղի.

բ. Առիւծ 2

զ. Դերջան.

գ. Մնձուր 3

է Սպեր.

դ. Եկեղեաց. կամ Եկեղեցեաց

ը. Շաղագումք.

 

թ. Կարին.

 

1 Արդեօք քան զամենայն Հայաստան բարձր է, թէ նաեւ քան զամենայն երկիր, բնաբանից եւ երկրաչափից թողցուք ՚ի խնդրել:

2 Յերկուս ձեռագիրս գրի Աղիւն:

3 Յերկուս ձեռագիրս գրի Սղութ: