Ստորագրութիւն հին Հայաստանեայց

Հեղինակ

Բաժին

Թեմա

  Առ Մատթէոսի յիշատակի Պաղնայ գաւառ, որ թուի լինել նոյն ընդ սմա, եւ ՚ի նմանէ ածանցեալ վերոգրեալ անունդ` իբր Պաղնայտուն: *Մատեան (ասէ) առ թագաւորն Մոնոմախ… եւ մատուցանէին չարախօսութիւնս վասն փառաւոր իշխանացն հայոց` որք ՚ի Գաւառն Պաղնայ բնակեալ կային:

՚Ի գաւառէ աստի էր Յովսէփ մին յառաջին աշակերտաց սրբոց. թարգմանչացն` ըստ յիշատակելոյ Կորեան եւ Փարպեցւոյն, որք կոչեն զնա Յովսէփ ՚ի Պաղանական տանէն.

՚ի Գաւառն Պաղնայ բնակեալ կային:

՚Ի գաւառէ աստի էր Յովսէփ մին յառաջին աշակերտաց սրբոց թարգմանչացն` ըստ յիշատակելոյ Կորեան եւ Փարպեցւոյն, որք կոչեն զնա Յովսէփ ՚ի Պաղանական տանէն.

Ուներ բերդ Պաղին անուն` յիշատակեալ ՚ի Սամուէլէ յամին 827. եւ յԱսողկայ գ. 7. * Իսկ սուրբ Կարմիր հայրն ՚ի Ծոփաց գաւառին 1 մինչեւ տաճկաց էր աշխարհն` բնակէր անդ. եւ յաւուր միում գնաց առ ամիրայն ՚ի Բերդն Պաղին. Այժմ է գիւղ, զորմէ տե'ս ՚ի նոր Հայաստան թղթ. 226:

Մատթէոս յիշատակէ առ ժամանակօք Մոնոմախոս կայսեր յունաց եւ զ Թլպաղտայ ամրոցն, եւ ցուցանէ լինել ՚ի նմին գաւառի. * Մի ոմն (ասէ) ՚ի միաբանելոցն (իշխանացն հայոց գաւառին Պաղնայ) Թորոսակ անուն տէրն Թլպաղտայ ուրացաւ զերդումն:

1