Ստորագրութիւն հին Հայաստանեայց

Հեղինակ

Բաժին

Թեմա

  Յերկուս ձեռագիրս աշխարհագրութեան Խորենացւոյն գրի Անձախի ձոր, իսկ ՚ի տպագրեալն եւ ՚ի միում ձեռագրի գրի Անձախաձոր: Թովմա Արծրունի ա. 10 ուրոյն ուրոյն ուրոյն գրէ Անձահից ձոր, կամ Ձոր Անձահից, յասելն. * Դառնայ Երուանդ առ սահմանօքն Ատրպատականի ՚ի Ձորն Անձահից. Իսկ Անձահից ձոր վասն այնր կոչեցին բազում ունել ոչինչ ՚ի կոխակս բարձրաւանդակս, եւ կիրճս նրբականս, եւ զերծս, եւ խոխոմս ձորոյն ՚ի թոխ եւ ՚ի բոխ երկրին անբնակ մարդկան: Ուրեք ուրեք ՚ի նմին օրինակին Թովմայի գրի Ձոր Ընձահից` որ է նոյն, որպէս տեսցի ստորեւ:

Այս ձոր ըստ նորին Թովմայի դ. 2 աւարտի ՚ի կողմանս Հեր քաղաքին Պարսկահայոց. * Եւ եղեւ ՚ի գնալ Դերանկին ՚ի ձմերոցս Վասպուրական իշխանացն` ճանապարհ արարեալ ընդ ձորն Ընձահից, որոյ ելքն ընդ գաւառն Հեր քաղաքի:

Կոտոր: Բերդ` որ բազում ուրեք յիշատակի առ Թովմայի Արծրունւոյ, որպէս ՚ի դ. 4 ուր ասէ վասն Ապումրուանայ, թէ* ԶԳուրգէն (եդ) ՚ի Կոտորն բերդ. եւ ՚ի ե. 2. յերկրորդ վարս Աշոտոյ եւ Գագկայ. * Բարձեալ տանի յամրոցն յԱշինոտ` ուր էր Գուրգէն, նմանապէս եւ ՚ի Բերդն Կոտորոյ ՚ի ձորն Անձահոյ: Իսկ այլուր դ. 4. գրի ՚ի Ձորն Ընձահից: Ապումրուան յինքն գրաւեաց (ասէ) * Զամուրն Կոտոր ՚ի ձորն Ընձահից: Յորմէ յայտ է թէ կամ վրիպակաւ գրչաց գրի Ձոր Ընձահից, եւ կամ այնպէս եւս կոչէր յոմանց:

Աստ մեռաւ Ստեփաննոս դ. կաթուղիկոս, զորմէ Ասողիկ դ. 8. * Եւ զՍտեփաննոս ՚ի Կոտորոց բերդն փոխեցին, որ եւ մեռաւ ՚ի նմին: