Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի. Ասիա

Հեղինակ

Բաժին

Թեմա

Մաքս վաճառաց եկելոց յօսմանեան սահմանաց:


Վաճառք Սագատ կոչեցեալք, որք են վաճառք որոց գին չէ որոշեալ,

առ մի մի լիտր Էրզիռումայ, որ է 6 օխայ, վճարէ ղուռուշ. փարայ

զորօրինակ են խալայ, նիշատիր, շէքէր, եւն

............................................ 22

Լեղակ, այսինքն չիվիթ

առ մի լիտր ....................... 10

Կարմիր որդան, որ ի տաճկաց կոչի չիչէկ

առ մի լիտր ................. 13.... 8

Ասեղ

առ մի օխայ......................... 22

Չախու

առ մի տեստէն որ է ԺԲ...... 4

Վաճառք կոչեցեալք պահարեղէն, յորոց վերայ դնէ մաքսապետն գին ինչ կամաւոր եւ ըստ այնր գնոյ տայ

առ 100......... 4

Հինա

առ մի մի բեռն ի 2 ղուռուշ եւ կիսոյ մինչ ի .......... 3.... 10

Երկաթ ո՛չ արհեստագործեալ

առ մի մի բեռն 2.... 10

Չէլիկ. էյէ

առ մի մի բեռն 3.... 20

Խամ պախըռ, որ է պղինձ կռանահարեալ միայն

առ մի մի բեռն 3.... 20

Պախըռ արհեստագործեալ, որ գայ միայն ի Թոխաթէ

առ մի մի բեռն.... 7

Գոմշի մորթ, այսինքն կէօն, որ գայ յԱխլցխայէ եւ ի Թհֆլիսու

առ մի մի բեռն 3

*** Եկեալն ի ի Պաղտատէ

ի 16 փարայէն մինչ ի 22

Խահվէ, եկեալն ի Դեվրիզու

առ մի մի լիտր ... 22

*** եկեալն ի եկեելն ընդ ճանապարհն Խոյոյ

առ մի մի լիտր .. 16

Վաճառք եկեալք ի Տիրապէքիրոյ, ի Մերտինոյ եւ ի Մուսլայ, որք կոչին վաճառք Գամգալէթ, որք են բամբակի, եւ կտաւոյ։

առ մի մի բեռն ի 15 մինչ ի ... 18

Վաճառք եկեալք ի Հալպայ, որք են խումաշ, խութնի, չիչէկլի եւ սփածանելիք, ընդ սոյն կարգ դասին եւ վաճառք Շամ քաղաքին

առ մի մի բեռն ... 66

Վաճառք արուեստագործք եկեալք ի Կոստանդնուպօլսոյ, զորօրինակ տամկահանէ, միւճէսէմ, եւն։ Նոյնպէս եւ վաճառք եկեալ ի Սախըզէ, յորոց վերայ դնէ մաքսապետն գին ինչ կամաւոր առ մի մի Հալէպին եւ ըստ այնր գնոյ տայ

առ 100. ... 4

Մեծ ֆէս Թունուսի

առ մի մի տէստէ, որ է ԺԲ... 1... 20

Փոքր ֆէս Թունուսի

առ երկու տէստէ.. 1.... 20

Ֆէս Եւրոպիոյ

առ երկու տէստէ.. 1.... 20

Վաճառք, որք կոչին Խուրտավա կամ Ագտար մալի, որք են հայելի, ածելի, թուղթ, կտրատ եւ ամենայն այսպիսի վաճառք Ֆրանսայի, նաեւ Նէմցէի, զորօրինակ են թել, վարախ եւն, ըստ կամաւոր գնոյն՝ զոր դնէ ի վերայ մաքսապետն

առ մի մի բեռն ի 12 ղուռուշէն մինչ ի 16

Չուխայ ֆրանսզի եւ այլ տեսակք ինչ չուխայից

նռ մի մի դօփ ... 3

Շալի չուխայ ֆրանսզի, մաքսապետն ի վերայ սորա դնէ կամաւոր առաւել քան զայլոց տեսակաց եւ առաւել եւս վճարէ մաքս քան զ3 ղուռուշ


Չուխա ֆիլէմէնկի եւ լիբսկայի

առ մի մի դօբ 5..... 20

Իսկ սաեա չուխա ոչ գայ յԷրզիռում


Հարէ եւ աթլազ, առ մի մի Հալէպին դնէ մաքսապետն գին 100 փարայ եւ վճարէ

առ 100.... 4

Սգօֆայ, խէթայի եւ խատիֆէ, ըստ կամաւոր գնոյն՝ զոր դնէ մաքսապետն առ մի մի Հալէպին

առ 100.... 4


Մաքս վաճառաց եկելոց ի Պարսից սահմանաց


Խամ իփէկ, որ գայ ի Կէնճէէ

առ մի մի լիտր 2.... 30

Տօնլուդ շալ

առ մի մի ի նոցանէ 6

Ճառ շալ

առ մի մի ի նոցանէ 3

Խութնի, որ գայ ի Դէվրիզէ

առ մի մի ի նոցանէ ... 22

Պիւլպիւլիւ, այսինքն իփէկ թէսթիմէլ

առ մի մի քիւլիւչէ, որ է 20..... 60

Մորթ եկեալ ի Շիրազայ, որ է տէրի խալբախի

13 փարայէն մինչ ի ..... 18

Շալ եկեալ ի Կիրման նահանգէն Պարսից եւ Եէզտ ալաճասի եւ այլ վաճառք պարսից, որք կոչին Գամգալէթ, ըստ կամաւոր գնոյն՝ զո դնէ մաքսապետն, տան

առ 100...... 10



Թիւյալէթ, որք են մուշտակք, եկեալք ՚ի սահմանաց պարսից, վճարեն 11 առ 100, ըստ սովորական մաքսին Պարսից սահմանաց. իսկ եկեալքն ՚ի Մոսկովէն` ընդ Խըրըմ եւ ընդ Դրապզուն, վճարեն 4 առ 100, ըստ սովորական մաքսին օսմանեան սահմանաց:

Բամբակ, եկեալք յՕսմանեան եւ ՚ի Պարսից սահմանաց, վճարեն առ մի մի բեռն 4 ղուռուշ. 20 փարայ:

Իմտատի հազերիէ Էրզիռումայ` ամի ամի է 55 քսակ, զոր տայ ՚ի յաշնան: Իմտատի սէֆերիէ եւս է 55 քսակ: Մենզիլն Էրզիռումայ` ամի ամի է 60 քսակ, զորոյ զկէսն տայ ՚ի գարնան ՚ի մարտի. եւ զկէսն ՚ի յաշնան: Այսպէս են որոշեալ տուրք. բայց որպէս գրեցաք ՚ի կառավարութեան Օսմանեան տէրութեան, բազում անգամ փոփոխին այսպիսի տուրք: Իսկ զ Մասսարըֆ ՚ի վեց ամսոյ ՚ի վեց ամիս ցուցանեն փաշային. եւ նա արկանէ ՚ի վերայ ժողովրդեան. եւ ՚ի ժողովելն զայն ծախս քաղաքին, ժողովէ ինչ եւ վասն անձին իւրոյ իբր իգրամիէ: ՚Ի քաղաքին Էրզիռումայ զայսպիսի տուրս միայն հայք վճարեն, բայց ՚ի գիւղօրէս Էրզիռումայ` հայք եւ տաճիկք եւս վճարեն: Բաց ՚ի յորոշեալ տրոց աստի` բազում անգամ տայ Էրզիռում եւ այլ տուրս, որ լինին ՚ի հրամայելոյ թագաւորին. զորօրինակ է Իշտիրա եւն:

Շրջակայ ոլորտ քաղաքին Էրզիռումայ են առհասարակ արտորայք ցորենոյ եւ գարւոյ. բայց պարտէզ պտղոց չիք ամենեւին, այլ պտուղ նորա գայ առատապէս ՚ի նահանգէն կամ ՚ի փաշայութենէ Ախլցխայի. ընդ արժանւոյն ՚ի դէպ եկել այն ռամկական զրոյցք զԷրզիռումայ. *Էրզիւռումուն մէյվէսի չօք, պահճէսի եօք. եէնիչէրիսի չօք. էսամէսի եօք||: Չունի նոյնպէս փայտ, այլ փոխանակ փայտի վառեն քակորս. կամ ընդ լեզուի նոցա Քճկորս կենդանեաց:

՚Ի շրջակայ վիճակին Էրզիռումայ են մենաստանք երեք. Մուտուրկու. կամ Մտրկու վանք. այսպէս կոչեցաւ ՚ի մերձակայ Մուտուրկան գեղջէն. կոչի նաեւ Լուսաւորչի վանք, յարեւելս հիւսիսոյ Էրզիռումայ, իբրեւ միով ժամաւ հեռի. ունի եկեղեցի քարաշէն, յորոյ աւանդատան կայ գետնափոր գուփ ինչ, ՚ի յիշատակ Խոր վիրապի սրբոյ հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչի. քանզի աւանդութիւն է` թէ յորժամ Տրդատ առաքեաց զԼուսաւորիչն ընկենուլ ՚ի Խոր վիրապն յԱրտաշատ, ՚ի ճանապարհորդութեանն յայնմիկ գիշեր մի անդ օթեւանս կալաւ: Այս մենաստան է նիստ առաջնորդի քաղաքին Էրզիռումայ:

Հնձուց վանք: Այսպէս կոչի ՚ի Հինձք, կամ Հնձուկ գեղջէն, որ է առընթէր նորա. կոչի եւ Կարմիր վանք, զի ՚ի կարմիր քարանց էր շինել գմբեթաւոր եկեղեցի նորա յանուն Աստուածածնի, որ ՚ի վերջին երկրաշարժութեան անդ առհասարակ քայքայեցաւ. անկանի իբր 3 ժամաւ հեռի յարեւելս հիւսիսոյ Էրզիռումայ. Մեծին Ներսէսի շինեալ ասեն զայս եկեղեցի, քանզի ՚ի դարձի իւրում ՚ի Կեսարիոյ յետ ձեռնադրելոյն, յայսմ վայրի տեսել աւանդեն զտիրամայրն ՚ի հանդերձս կարմրափայլս, եւ ՚ի յիշատակ այնր տեսլեան շինել եկեղեցի մենաստան յանուն Աստուածածնի. իսկ զգմբէթն համակ ՚ի կարմիր քարանց մերձակայ լերին ՚ի խորհուրդ կարմրերանգ զգեստուցն: Սորա թեմք են քանի մի գիւղօրէք ՚ի դաշտին Էրզիռումայ. եւ գիւղն Արծաթի, եւ Թորթում քաղաք: Իբրեւ միով ժամաւ հեռի ՚ի Հնձուց վանաց` յարեւելս հարաւոյ` երեւին ՚ի ձոր ինչ քարայրք. յորս բնակել ասեն սրբոց Հռիփսիմեանց. առ որովք է եւ աղբիւր ինչ պատուական ջուրց կոչեցեալ Հռիփսիմեանց աղբիւր:

Խաչկայ վանք: Իբր 4 ժամաւ հեռի յԷրզիռումայ ՚ի հիւսիսակողմն. գրեթէ առ ստորոտով Տումլի լերին, եւ յարեւմտեան կողմն Արծաթի գեղջն, հեռի ՚ի նմանէ իբր 2 ժամօք, ՚ի զուարճալի գիրս ՚ի գեղջ ինչ. որ յանուն մենաստանին կոչի ՚ի հայոց եւ ՚ի տաճկաց Խաչկայ վանք. բնակիչք գեղջն են խառն: ՚Ի լանջակողմն այսր Տումլի լերին` բղխէ ջուր ցուրտ յոյժ, ականակիտ եւ առողջարար` յակն ինչ աւազանաչափ, որ յորդառատ ընթացիւք գնայ խառնի յԵփրատ. ՚ի տաճկաց կոչի Տումլի սուի. իսկ ՚ի հայոց Խաչափայտի ջուր. քանզի աւանդեն` թէ Հերակլ կայսր զկնի առնլոյն զխաչափայտն ՚ի թշնամեաց, իբրեւ հարկ լինէր դարձեալ պատերազմ տալ ընդդէմ արշաւանաց նոցա, յայս լեառն թագուցանէր զգուշութեամբ զպատուական խաչն քանզի յայսմ սահմանի գտանէր յայնժամ Հերակլ. եւ ինքն զհետ կրթել թշնամեաց, յետ դարձ առնելոյն բղխել գտանէր ասեն սքանչելեօք զայս ջուր պատուական. առ որ յաճախեն ուխտաւորք նաեւ ՚ի քրդաց անտի, մանաւանդ ՚ի 7 մայիսի, զորմէ բազում բժշկութիւնս պատմեն: ՚Ի գալն Հերակլեայ յայս սահման օթեւանս կալաւ ասեն ՚ի մենաստանին, եւ զմասն ինչ ՚ի պատուական խաչէն ետ ՚ի պարգեւ այսր վանաց. յորմէ եւ կոչեցաւ Խաչկայ վանք:

Արտաքոյ Դէվրիզ դրան Էրզիռումայ յարեւելակողմն ՚ի ճանապարհին Բասենոյ` են երեք քարաշէն գմբէթաւոր շինուածք. որք կոչին Կիւմիւշլիւ գումպէթ: Ունի Էրզիռում յիւրում դաշտի եւ ջերմուկս, կամ ջուրս առողջարարս ՚ի մտանել, յորոց մին է ջերմ, եւ միւսն ցուրտ. որք են յետագայք:

Իլիճա, կամ Ըլըճա. կոչի նաեւ Կլիճա բլուր: Է անուն գեղջ ՚ի ջերմուկէն այսպէս կոչեցեալ. 3 ժամօք հեռի յԷրզիռումայ յարեւմտեան կողմն, են ՚ի նմա իբրեւ 100 տունք ըստ մեծի մասին յազգէս հայոց. ջերմ ջուրն` որ բղխէ ՚ի մեծ աւազանէ, է յստակ յոյժ, որոյ թանձր գոլորշի բարձրանայ ՚ի վեր հանապազ իբրեւ ՚ի հնոցէ. զայս աւազան իբրեւ 40 ամօք յառաջ շուրջանակի պատեաց պարսպաւ Եազըճը օղլու Իպրահիմ փաշայն Էրզիռումայ: Առ Իլիճա գեղջք անցանէ եւ փոքրիկ առու:

Սօղուք ջերմուկ: Գեօղ առ հարաւային եզերք շամբին, այն է սաղլըխ. որոյ բնակիչք ընդ մեծի մասին են տաճիկք, յարեւելս հիւսիսոյ Էրզիռումայ. մօտ առ Մտրկու վանս: Կայ անդ աւազան մեծ, ուստի բղխէ ջուր ցուրտ յոյժ. ուր բազումք յախտացելոց գնան ՚ի գտանել զաղոռջութիւն. յորմէ եւ կոչեցաւ Սօղուք ջերմուկ, որ է ասել Ցուրտ ջերմուկ:

՚Ի նմին դաշտին Էրզիռումայ են եւ բազմութիւն գիւղօրէից. յորոց զոմանս յիշատակեսցուք:

Դարարզ, կամ Խարարզ: Է աւան իբրեւ 4 ժամօք հեռի յԷրզիռումայ ՚ի հիւսիսակողմն մերձ ՚ի Սազլըխն. որոյ բնակիչք խառն յազգէս հայոց եւ ՚ի տաճկաց. ՚ի հրովարտակս արքայի` եւ ՚ի յետկարս դատաւորաց նախնի քաղաք այսր վիճակի` եւ իբրեւ նախնի Էրզիռում` այս համարի, եւ նախագահ դասի քան զԷրզիռում. յորոց թէ ստուգաբանութիւն հայեսցուք, Գար Արզ: Երկիր կարնոյ թարգմանի: Մերձ ՚ի Գարարզ ` երեւին եւ քայքայեալ աւերակք ինչ:

Կան, կամ Կէան: Գիւղ յարեւմտեան կողմն Էրզիռումայ, հեռի առաւել քան զկէս ժամ առ հարաւային եզերք շամբին այսինքն է Սաղլըխին. բնակիչքն ըստ մեծի մասին յազգէս հայոց, առ հասարակ իբրեւ 300 տունք: Զբնակիչս որ համարին լինել գաղթականս մեծի Անի քաղաքին, այլ որ ինչ պատմի սակս ստուգաբանութեան անուան գեղջս` է անհիմն:

Արձաթի, կամ Արծըթի: Գիւղ իբրեւ 3 ժամը հեռի յԷրզիռումայ` յարեւելս հիւսիսոյ` առ ջրաբուղխ ստորոտով Տումլի լերին ՚ի յարեւելս հարաւոյ նորա: Բնակիչք նորա ընդ մեծի մասին յազգէս հայոց, իբրեւ 100 տունք առհասարակ, յորում է եւ քարաշէն եկեղեցի. առ սովաւ սկսանի լիճս եւ ջրոյն` որ կոչի Սաղլըխ. եւ անկանի ՚ի հիւսիսային եզր լճին: Իբրեւ մի քառորդ հեռի յԱրծաթիէն` է ջերմուկն առ Տումլի լերամբ:

Քարտոր: Գիւղ հեռի յԱրծաթիէն իբրեւ ժամաւ. տեսանին անդէն փորել ՚ի վիմի քարալերին այրք եւ սենեակք եւն: Է անդ եւ ջուր ցուրտ առողջարար առ որ յաճախեն հիւանդք ՚ի լուանալ եւ յըմպել։

Ճինիս: Շէն մեծ յարեւմտեան կողմն Էրզիռումայ իբրեւ 6 ժամօք հեռի ՚ի նմանէ. բնակիչք նորա գրեթէ առ հասարակ յազգէս հայոց. եւ քանի ինչ տուն յունաց:

Աշխալա: Գիւղ յարեւմուտս կոյս Էրզիռումայ իբր 8 ժամու հեռի ՚ի նմանէ. յարեւմտեան կողմն Սարչամ վտակին առ դարու ՚ի դարեւանդի անդ ունի եւ բերդ հին քայքայեալ: Բնակիչք սորա հայք եւ տաճիկք իբր 300 տունք:

Թօփալ լավուշ. Աւան առ ստորոտով լերին, բնակիչք նորա գրեթէ առհասարակ յազգէս հայոց. լինի ՚ի նմա մեղր պատուական. մերձ առ սա անցանէ եւ ձորակ:

Գեղախօր. Գեօղ մեծ. բնակիչքն գրեթէ առհասարակ յազգէս հայոց. որք եւ են գրաստապանք եւ ջորեվարք կամ խաթըրճիք ճանապարհորդացն Էրզիռումայ:

Գոմէր: ՚Ի սահմանակցութեան Բաբերդի, հեռի ՚ի Բաբերդէ իբր աւուրբ եւ կիսով: Այս տեղի է ՚ի ձորն անդ Մասատ տէրէսի կոչեցել. եւ են գոմք եւ ախոռք բազումք մի առ մի փորեալք կարգաւ ՚ի հողն անդ. որոց որմունք եւ յարկք եւ այլք խուղք առհասարակ են ՚ի նոյն իսկ ՚ի հողոյ առանց ինչ փայտի կամ գերանի շինեալք քանզի հող երկրին պինդ գոլով եւ հաստատուն չիք ինչ երկիւղ կործանելոյ: Աստ պահեն բազմութիւն արջառոց, խաշանց, երիվարաց եւ գրաստուց. եւ գետն որ առ նովաւ, դիւրացուցանէ զդարման անասնոց: Ոչինչ ընդդէմ է թէ այս տեղի ՚ի սկզբանէ անտի` էր այսպէս դադար կամ գոմ անասնոց. ՚ի նախնի իւրում գաւառի` որ կոչէր Շատգոմք. քանզի եւ նշանակութիւն անուանս Շատգոմք զնոյն ցուցանէ. որ ինչ յաշխարհաբառ լեզուն մեր անունս Գոմէր:

Են եւ գիւղօրէք բազումք ՚ի դաշտին Էրզիռումայ, որոց բնակիչք են խառն ՚ի հայոց եւ ՚ի տաճկաց:

ա. Շխնոց: բ. Թուանջ: գ. Ձիթահող: դ. Քէօսէ Մէհէմմէտ: ե. Քէօշք, կամ Քօշք. յորոյ անուն եւ մօտակայ ջուրն կոչի Քօշքայ ջուր: զ. Աղտաղ. իբրեւ քառորդաւ հեռի յաղտաղէն է ջերմուկ յաւազուտ տեղւոջ: է. Ջիբազ: ը. Խառակէօպէկ: թ. Խըզըլ քիլիսէ: ժ. Ումուտում: ժա. Գրիչք: ժբ. Կրճնկոցք: ժդ. Միւլք: ժգ Դունիկ. ուր է կամուրջ Դունիկայ` ՚ի վերայ շամբին, այն է Սաղլըխ: ժե. Երկնիստ: ժզ. Ըզտաձոր, ժէ. Բրդոնք, ժը. Եէնի գեղ, ժթ. Էվրէնլի. որոյ բնակիչք յոյնք: ի. Դէվրէզճիւկ. իբր թէ փոքրիկ Դէվրիզ: իա. Նէրտիվէն: իբ. Մէօրտիւլիւկ: իդ. Էօզպէք: իդ. Կիւմպէթ: իե. Հայտարի: իզ. Խանակէի: իէ. Թէտէէ տէրէսի: իը. Քէվկիրի: իթ. Եարըմճա: լ. Կէս: լա. Տուսճի: լբ. Մախանտա: լգ. Թէփէ գէղ: լդ. Շակաւ: մերձ ՚ի Սարչամ վտակ. լե. Գաղտառիճ. են երկու, յորոց ՚ի միումն են տաճիկ: լզ. Կտաւէրանք: լէ. Սաբդորան: լը. Երկանմանսուր: լթ. Մէմանսուր: խ. Շահմանսուր: խա. Հասանմանսուր: խբ. Ծուանց բերդագիւղ: խգ. Գառվըր: խդ. Արշունի: խե. Թէզէկիւլ: խզ. Խառապէխ: խէ. Ալաճա. խը. Սընկառիջ: խթ. Սէօկիւտլիւ: ծ. Դիդկիր: ծա. Խուշճի գէղ: ծբ. Խաէաբա: ծգ. Աղօրէն: ծդ. Ազաւէր: ծե. Աղա խաղըխը պէրիվեր: ծզ. Դաւթա: ծէ. Կէօլէօրէն: ծը. Թորդան. 6 ժամաւ հեռի յԷրզիռումայ, եւ 2 ժամաւ ՚ի Չօպան քէօփրիւսիւյէն: Զայս գիւղ չէ պարտ շփոթել ընդ միւս Թորդանայ, որ յիշատակի առ նախնիս, եւ անկանի ՚ի Կամախ: