Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի. Ասիա

Հեղինակ

Բաժին

Թեմա

Այս գաւառ ձգի ՚ի հիւսիսակողմն Էրզիռումայ, սկսել ՚ի ստորոտէ Տոամլի լերին, այնր կողման` որ հայի յարեւելս հիւսիսոյ. օդ սորա եւ ջուր պատուական, իսկ բեղնաւորութիւն երկրին սքանչելի. զի պտղովք իւրովք գինւով դարմանէ զողջոյն Էրզիռում եւ զայլ շրջակայ սահմանս, բերէ առատութեամբ զամ ազգս պտղոց բաց ՚ի ձիթոյ յորս դեղձն` տանձն մանաւանդ խաղողն` ընտիր են յոյժ: Լինի ՚ի նմա եւ ազքար, եւ մօտ ՚ի համանուն գիւղաքաղաք իւր ունի հանք Կիւհէրչիլէի: Յարեւելակողմանէ լերանց սուրբ բղխէ գետակն Էրզիռումայ. իսկ յարեւմտեայ կողմանէ ակունք կողմանէ` ակունք ինչ Ճորոխ կամ Չորուխ գետոյ. եւ առ Թորթում գիւղաքաղաքաւն անցել գետակն համանուն, իջանէ ՚ի սահմանս Ագջագալէի, եւ անտի անցել ընդ Վրաստան անկանի ՚ի Սեաւ ծով:

Թորթում: Գիւղաքաղաք գլխաւոր համօրէն գաւառիս` այլ փոքր, կառուցեալ ՚ի ձորամիջի առ բարձր լերամբ` որ կոչի Հարկեւոր. ունի եւ բերդ փոքրիկ. հեռի եւ յԷրզիռումայ առաւել քան երկօրեայ ՚ի հիւսիսակողմն. են ՚ի նմա տունք իբր 400: Պատմի զնախնի հայկազուն բնակչաց Թորթումայ, թէ ձանձրացեալք ՚ի բռնութենէ եւ ՚ի զրկանաց դարձան առհասարակ ՚ի կրօնս տաճկաց: Ունի եւ բերդս երկուս անպիտանս: Ոլորտ նորա շուրջանակի են առհասարակ այգեստանեայք լի պտղովք. եւ ունի վիճակ նորա գիւղօրէս իբրեւ 30. ընդ մասին բնակեալ ՚ի հայոց. եւ ընդ մասին ՚ի տաճկաց: Զայս գիւղաքաղաք էառ Գարա Ահմէտ փաշայն, ՚ի հրամայելոյ սուլդան Սիւլէյմանին. ՚ի 955 հիճրէթին յամսեանն շապանի ընդ այլոց ոմանց բերդորէից Կիւրճիսթանի:

Ագչագալէ: Բերդ ՚ի բլրակի ՚ի հիւսիսակողմն Թորթումայ. յորում են զօրք պահնակք, օդ նորա պատուական:

Նորշէն: Գիւղ ՚ի հիւսիսակողմն Էրզիռումայ:

Վսէրք, կամ Ֆիսրիք: Ամրոց ՚ի մէջ Թորթումայ եւ Ճորոխ գետոյ: