Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի. Ասիա

Հեղինակ

Բաժին

Թեմա

Երկիր ընդարձակ պատել շուրջանակի քարալերամբք, որ սկսել ՚ի Տէրսիմ լեռնէ` անդուստ ձգի մինչեւ ՚ի գաւառն Կեղի. եւ համօրէն գաւառն է իբրեւ ամրոց ինչ անառիկ. օդ նորա առողջ: Երկիրն սքանչելի, բերէ առատ զամենայն ազգ տրտմեաց մինչեւ զսրիզ եւս, եւ գրեթէ զամենայն ազգ մրգաց. դարմանէ բազմութիւն արջառոց, խաչանց, եւ երիվարաց, յորս երեւելի է նժոյգ երիվար, որ կոչի քիւհէյլ կամ քիւհէյլան. որովք բնակիչքն վաճառականութիւն արարել շահին մեծապէս: Բնակիչք նորա քուրդք, որոց ցեղ կոչի Շէխհասանցիք. բայց են ապստամբք ՚ի փաշայէն Էրզիռումայ` աւազակութեանց պարապել, որք ստէպ ստէպ կողոպտեն զկարաւանս. ընդ որս զորու ծանու բազում անգամ պատերազմիլ այլեւայլ փաշայք, ոչինչ իւիք կարացին յաղթել կամ նուաճել, զի տեղի նոցա անառիկ եւ անմատչելի գոլով` ամրանան ՚ի ներքս. եւ փոքր գնդաւ ընդդէմ կան բազմութեան զօրաց. երկիր նոցա գոլով բարեբեր եւ շատաջուր գրեթէ ոչինչ իրաց կարօտին արտաքուստ:

Տէրսիմ: Լեառն բարձր որ անկանի ՚ի հարաւկողմն Կամախաւ, եւ յարեւելս կոյս Եփրատ գետոյ: ՚ի կատար լերին է քարաշէն գմբեթաւոր եկեղեցի մեծ շինել 40 խորանաւ` որպէս ասեն` ՚ի սրբոյն Արիստակիսէ:

Այլ այժմ այս եկեղեցի անկեալ գոլով ՚ի ձեռս քրդաց որ ՚ի Տուժիկ, է ամբարանոց պանրոյ նոցա. ուր եւ ոչ թոյլ տան քրիստոնէից մտանել ՚ի ներքո. բայց եթէ բազում տրօք: