Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի. Ասիա

Հեղինակ

Բաժին

Թեմա

Անուն աղճատել ՚ի հին անուանէս Շիրակվան: Այս գաւառ լի էր բնակութեամբք եւ գիւղօրէիւք, այլ յառաջ քան զ50 կամ զ60 ամս, լէզկիք առհասարակ եղծին եւ յաւարի առին. եւ ՚ի բնակչաց բազումք կոտորեցան. եւ մնացեալքն գերի վարեցան. կամ փախուցեալ ցրուեցան աստ եւ անդ:

Անի քաղաք: Է աւերակ նախնի անի քաղաքին որ ՚ի Շիրակ, իբր կէս ժամաւ հեռի ՚ի Խօշավանից. պարիսպ նորա` որոյ մեծ մասն ամբողջ կայ տակաւին` է համակ ՚ի սրբատաշ վիմաց. եւ ՚ի վերայ պարսպին բազմութիւն բրգանց. ՚ի մէջ քաղաքին լի են մեծամեծ շինուածք աւերեալք, քարինք սիւնք մի զմիով անկեալք, յորոց մերձակայ գիւղօրէք առնուին ՚ի պէտս շինուածոց իւրեանց. սակայն անարատ կան մինչեւ ցայսօր բազում եկեղեցիք. յորոց մի է եւ եկեղեցին շինել ՚ի կնոջէն Գագկայ լայնաձեւ ՚ի կարմիր քարանց առհասարակ. որոյ եւ անուն յիշատակի դրոշմեալ կայ ՚ի վիմի հայկական գրովք: Այլ վտանգ մեծ է շրջիլ յայս քաղաք առ ահի օձից, եւ ՚ի պատճառս մացառախիտ փշոց եւ խոտոց` որք ծածկել ունին առհասարակ զշինուածս, զգուբս, զայրս, եւ զելեւէջ տեղիս: Ոչ միայն յԱնի, այլ ՚ի շրջակայս նորա չի'ք ինչ ամենեւին գիւղ եւ բնակութիւն: