Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի. Ասիա

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ակաթի. Լեառն իբրեւ միով ժամաւ հեռի ՚ի Վանայ, յարեւելս հարաւոյ նորա: ՚Ի գլուխ լերինս` կայ վերամբարձ քար մեծ, զոր կոչեն Ակռբի քար. որոյ մէջն է դատարկ քարայր, ունի եւ քարեղէն գուռն փակեալ մեծ յոյժ. առ որով երբեմն երբեմն հոսի ջուր:

Բերդակ: Գիւղ յորում են իբրեւ 30 տուն, ելանէ աստ երկանաքար ընտիր:

Ձառաստան: Գիւղ որոյ բնակիչք իբրեւ 40 տուն:

Կռնկու վանք կամ Կանկուռ Աստուածածնի վանք: Մենաստան ՚ի վերայ բլրակի, հեռի ՚ի Ձուուստանայ իբրեւ կէս ժամ: Պատմեն թէ յաւուր միում ՚ի պակասիլ յանկարծ գինւոյն ՚ի սորա խորհրդեան, ՚ի նմին պահու Կռնկան ՚ի ներքո մտել զողկոյզ խաղողոյ եբեր մատոյց բերանովն, եւ յայնմանէ տեղին ընկալաւ զիւր անուն:

Արտամետ: ՚Ի հայոց կոչի նաեւ Շամիրամակերտ: Գիւղ յապառաժուտ վայրի, իբրեւ 150 տուն հայոց. իսկ տաճկաց իբրեւ 200: ՚Ի սահմանի որ լինի զանազան ազգք պէսպէս տեսակք խնձորոյ եւ տանձի, յորոց երկուքն կշռեն մի օդդայ որք կոչին մեղրիկ տանձ մալաչի տանձ` որ ՚ի ձմեռն հասանէ. նռնենի տանձ, եւն. եւ ՚ի խնձորոյ` խաշխաշի խնձոր. որոյ որիզք ՚ի Կիւրիոյ: ՚Ի ծայր գեղջս բղխէ ակն յորդահոս ջուրց` զոր ՚ի գործ ածեն ՚ի պէտս այգեստանեայց. յայս ջուր ասեն լուացել անառակ աղջկանց` զորս անէծ սրբոյն Յակոբ Մծբնայ հայրապետ: Արտամետ գիւղ է թեմ Կռնկու վանից:

Սուրբ Վարդան: Տունք իբր 25 կամ 30 առ ծովուն Վանայ ՚ի մէջ Վանայ եւ Ոստանայ. հեռի յերկոցունց իբրեւ ժամս 4. հեռի ՚ի ծովէն միով ժամաւ` է վանք ՚ի վերայ լերին Սուրբ Վարդան կոչեցել. հանդէպ Նարեկայ յարեւելեան կողմն նորա. եկեղեցի նորա մեծ եւ քարաշէն:

Հավու ձոր. ուղղագոյն եւս Հայոց ձոր: Վիճակ հին զորմէ տե'ս ՚ի հին Հայաստան. յարեւմուտս հարաւոյ Վանայ եւ ՚ի հիւսիսակողմն Առնոս լերին կամ Առնոսասարայ. յորում են պէսպէս գիւղօրէք, յորոց զոմանս նշանակեսցուք:

Խորգոմ, ուղղագոյն եւս Հիւրգոմ. սակս սպանանելոյ ՚ի նմա յառաջ ժամանակւ զհիւր ոք, եւ յայնմանէ խռովութիւն մեծ յուզելոյ: Բնակիչք գեղջս իբրեւ 30 տուն, առ ծովուն Վանայ: ՚Ի ներքոյ եկեղեցւոյ սորա թաղել կայ Վարդ Պատրիկ ընդ Առաքել պատմագրի, զորմէ տե'ս անդ ՚ի թղթ. 463:

Իշխանի գոմ. Քէօշք. Անկղ: Քառորդաւ հեռի ՚ի վերջին գեղջէս` է Անկղայ վանք յանուն Աստուածածնի. կառուցեալ առ Անկղայ կամ Խօշաբայ գետակաւ:

Աստուածաշէն: Տունք իբրեւ 80. իբրեւ քառորդաւ հեռի ՚ի գեղջէս երեւի բերդն Վարդանայ քայքայել եւ անկել. զոր կոչեն Վարդանայ բերդ. եւ շինեալ ասեն ՚ի քաջէն Վարդանայ, եւ բնակել ՚ի նմա ընդ ժամանակս ինչ:

Խէք: Առ այս գիւղ է եւ մենաստան ՚ի վերայ լերին որ յանուն գեղջս կոչի Խէքավանք կամ Խէքուց վանք:

Կղզի: Իբրեւ կէս ժամաւ հեռի ՚ի գեղջէս է վանք Թէոդորայ Մարինոսն կոչեցելոյ, յորում ասեն բնակել զսրբուհին. եւ քարընկէց մի հեռի ՚ի Վանաց ցուցանեն զգերեզման նորա. Զայսմանէ քննութիւն լիցի այլուր:

Կենդանանց: Գիւղ յորում են տունք իբրեւ 30:

Հերեմէրո ւ կամ Էրմէրու: Մերձ յայս գիւղ է մենաստան, առ որով ՚ի գաւառի անդ հավու ձորոյ երկրաշարժութեան ժամանակի` զոր յիշեցաք ՚ի վեր անդր, բացաւ արտաչափ վիհ անդնախոր. ուստի ել ջուր սեաւ. եւ ծովացել ելից զվիհն ահագին:

Հայկայ բերդ: Քայքայել տեղի աննշան, որ ՚ի հնումն էր հայք կոչեցեալ տեղին, ընդ գրելոյ Խոր. ա. 10. Բայց զտեղի ճակատուն շինէ (Հայկ) դաստակերտ, եւ անուն կոչէ Հայք:

Հանկոցանց: Մօտ ՚ի յայս գիւղ է եւ մենաստան: Գիւղօրէք զոր ՚ի Խորգոմայ սկսել եդաք մինչեւ ցայս վայր. անկանին ՚ի Հավու ձոր կամ ՚ի Հայու ձոր վիճակին. բաց ՚ի սոցանէ են ՚ի նմա եւ այլ գիւղօրէք: Նաեւ ՚ի Հայու ձոր գաւառին պատմեցին մեզ լինել զայն գերեզման մեծ, զոր Սատանայի գերեզման կոչեն. որ է նոյն իսկ գերեզմանն Նեբրովթայ կամ Բելայ. բայց մեք զսմէ ունիմք խօսել ՚ի գաւառին Բաղիշոյ, ՚ի ստորագրելն զԳրգուռ եւ զՆեբրովթայ լեառն: Նոյնպէս յայսոսիկ կողմանս անկանի Հիլունք կոչեցել տեղին, որ է նոյն իսկ Ուլունքն Շամիրամայ. զոր յիշատակէ Խոր. ա. 17. Ուլունք ՚ի ծով Շամիրամայ: