Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի. Ասիա

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ունի բերդաքաղաք գլխաւոր ՚ի համանուն գաւառի. իշխանանիստ Մահմուտի կոչեցել պէյից յազգէն քրդաց. կառուցել առ ստորոտով լերին ՚ի ձորավայրի, առ Խօշապ գետով ՚ի մէջ Խայայ է Վանայ, հեռի ՚ի Վանայ իբրեւ 10 ժամու յարեւելս հարաւոյ: Բնակիչք սորա իբրեւ 2000 տունք, յորոց իբրեւ 150 տունք են հայոց. որոց են եկեղեցիք երկու: ՚Ի վերայ բարձրագագաթն քարալերին յոր ոչ կարէ հասանել ռումբ հրազինաց` ունի բերդ հզօր աշտարակաւոր պարսպապատ շինել ՚ի նախնեաց, անդ է եւ քարաշէն եկեղեցի փոքր, որ այժմ է ՚ի ձեռս տաճկաց ուր յաւուրս շաբաթու եւ կիւրակէի լուցանեն ճրագ նոյն իսկ տաճիկք:

Յարեւմտեան կողմն քաղաքին է դաշտավայր երկայնաձգել մինչեւ ՚ի սահմանս Ճուլամերկի եւ Ոստանայ: յերկուց կողմանց երկու ջուրք բղխեալք ՚ի լերանց փոքր ինչ ՚ի քաղաքէն Խօշապայ, միակցել գան անցանեն առ նովին Խօշապ քաղաքաւ. որոյ հասեալ յարեւմուտս հիսիսոյ ընդ քարաշէն կամրջաւ, զեղու ՚ի ծովն Վանայ: Ջուր գետոյս քաղցր գոլով, ընկալաւ զանունս Խօշապ, որ թարգմանի Քաղցրաջուր. եւ յանուն գետոյն Խօշապ կոչեցաւ եւ քաղաքն եւ գաւառն:

Զէռնագ: Գիւղաքաղաք քրդաց իբրեւ 100 տուն կառուցել ՚ի ձորավայրի, հեռի ՚ի Խօշապ գետ: Ունի քարաշէն բերդ փոքրիկ, ուր նստի պէյ: Ունի եւ այգեստանս պատուականս:

Հնտստան: Գիւղ հայոց իբրեւ 30 տուն, 3 ժամաւ հեռի ՚ի Զեռնագայ:

Հոգուց վանք: Մենաստան իբրեւ 12 ժամու հեռի ՚ի Վանայ ՚ի ձորամիջի, ՚ի հարաւային կողմն Առնոսասարի. առ որով անցանէ գետն Տիգրիս կամ Շադ, եւ խաղացել ՚ի կողմանս Սղերթու եւ Ճէզիրայ, ընթանայ ապա առ Մուսուլաւ. ՚ի սմա եւ պատկեր Աստուածածնի` զորմէ տե'ս ՚ի Հին Հայաստան: Արտաքոյ պարսպի վանաց առ Տիգրիս գետով է փոքրիկ մատուռն. յորում է գերեզման Տրդատայ արքայի, գրեալ հայկական գրով ՚ի վերայ տապանին (զորոյ զմարմին կամ մասն ինչ մարմնոյն, թերեւս զկնի փոխադրեցին աստ). անդ է եւ գերեզման Մարիամայ քեռ Յուսիկ իշխանին ՚ի փոքրիկ մատրանման վայրի. առ որոյ գերեզմանաւ է եւ քարայր: Այս` մենաստան անկանի տիրապէս ՚ի գաւառին Խօշապայ, այլ ընդ իրաց ինչ տիրէ եւ սահմանակից պէյն Ճուլամերկի: ՚Ի յերկրաշարժութեանն զորմէ գրեցաք վերագոյն ուրեմն, մերձակայ լեառն Ախէզնէր անուանել սասանել հոսել ՚ի վայր առհասարակ ելից զձորն առաջիկայ, ընդ որով մեռան արք երեք, եւ խափանեաց զընթացս գետոյն որ անցանէր ընդ ձորն:

Ագճագալա: Իբր 4 ժամաւ հեռի ՚ի հոգւոց վանաց. Է աւերակ բերդի ՚ի գլուխ լերին, որ ոչ բազում ամօք յառաջ քանդեցաւ. յորում յառաջագոյն նստէր եւ պէյ:

Ղասրիկ: Գիւղ առ ստորոտով լերին ուր է Ագճագալայն, որոց բնակիչք են իբրեւ 250 տուն քրդաց:

Վերին Փակահ: Գիւղ հայոց ժամաւ հեռի ՚ի զԱսրիկայ:

Ապաղա: Է փոքրիկ վիճակ, երկիր նորա արգաւանդ եւ խոտաւէտ. բերէ արմտիս այլ պտուղ ոչ այնչափ. յորում յամարայնի բնակին բազմութիւնք կէօշէր քրդաց. յառաջագոյն ունէր գիւղօրէս իբրեւ 100, այլ այժմ հազիւ մնացին ՚ի նմա 40. 50 գիւղօրէք սակս խռովութեանց:

Ապաղա: Յառաջագոյն էր բերդաքաղաք հզօր, երկորեայ հեռի ՚ի Վանայ, իսկ ՚ի Պայէզիտոյ միօրեայ քաղաքն եւ բերդն էին հատել եւ շինել ՚ի քարալերին. ունէր ամուր բերդս 4. այլ քանզի էր դադար աւազակաց որոց իշխէր պէյ ոմն Եէղիսի, յայն սակս յամին 1788 Վանայ փաշայն զօրու ծանու ՚ի վերայ յարձակեալ զգօղս եւ զաւազակս ՚ի բաց հալածեաց անտի. եւ զմի բերդն քակեաց. ուստի երեքին բերդք միայն մնացել կան այժմ լքեալ եւ ամայի: ՚Ի դժուարս քարաժայռ լերանց որ տեւէ ժամս երիս. բղխէ ջուր առատ բարեհամ եւ ցուրտ անհնարին. յոյր սակս կոչի ՚ի տաճկաց Սօղուք սու. մինչեւ յամարայնի յարկանելն ՚ի նմա վարունկ, իսկ եւ իսկ փշրի ՚ի բազում մասունս: Այս ջուր սկզբնաւորէ զՊանտումահի գետն որ կոչի նաեւ Բերկիր գետ. զորմէ տե'ս ՚ի Բերկրի գաւառ. յորոյ յառաջագոյն էին ջրաղացք իբրեւ 20: Նոր գէղ: Բնակիչք սորա իբրեւ 20 տուն հայոց, իբրեւ 3 ժամաւ հեռի ՚ի Զեռնագայ. եւ իբրեւ ժամաւ եւ կիսով հեռի ՚ի Հնտստան գեղջէն: