Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի. Ասիա

Հեղինակ

Բաժին

Թեմա

Նշանակէ Բերդ քիյֆայ. զի Հոն նշանակէ Բերդ, ուստի վրիպանօք ՚ի ռամկաց կոչի հասանքէֆ, եւ թերեւս է հին բերդն Գնձի կոչեցեալ: Է գաւառ բարեբեր, յորում լինի խաղող պատուական, գղթոր, եւ գազպէ, եւ յանտառս նորա գտանի առիւծ: Անկանի ՚ի չորրորդ հայս. ուր խորենացին նոյնպէս դնէ զառիւծ:

Հրսնիքիյֆ: Գիւղաքաղաք կառուցել յարեւելեան ափն Տիգրիսի կամ Դկլաթայ, յորում են տունք իբր 300, ընդ կիսոյն տաճիկք եւ ընդ կիսոյն հայք. որք ընդ մեծի մասին են գաթըրճիք. այսինքն որք ՚ի վարձու տան զգրաստս իւրեանց ճանապարհորդաց: Համբաւեալ է առ տաճկ. ռամկական առած զտեղւոյս. Իքի տուղլու պիր սըրըգ, Հըսնիքիյֆէ միւժտելիք: