Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի. Ասիա

Հեղինակ

Բաժին

Թեմա

Քաղաք սորա կառուցել է ՚ի դաշտավայրի, իբրեւ կէս ժամաւ հեռի ՚ի գըզըլ ըրամդէն ՚ի հիւսիսային կողմն նորա: Ուրեք ուրեք երեւին անկեալ հատորք նախնի պարսպին զոր կործանեաց Թիմուրլէնկն զորմէ տե'ս ՚ի Հին Հայաստան. եւ արեւմտեան ծայր քաղաքին որ հանէ ՚ի Գայսէրի, կոչի տակաւին Ղայսէրու դուռն. պահեալ մինչեւ ցայսօր զանուն հին դրան. բայց այժմ չունի ինչ պարիսպ, ուստի վայրապար դնէ Պիշինկ զայս քաղաք պարսպապատ: Ունի բերդ կրկին ՚ի մէջ քաղաքին, որք կոչին Վերին եւ Ստորին: Վերինն է քարաշէն ՚ի վերայ բլրոյ քայքայեալ. յորում են 40. 50 տունք տաճկաց եւ հայոց. ՚ի քարինս նորա են եւ մակագրուիք. յայս բերդ կրկին անգամ յաւուրն հարկանեն թմբուկ. որոյ հարակնօղք են հայք, միանգամ յերեկոյի ՚ի ԺԱ ժամու. իսկ երկրորդ անգամ յառաջնում պահու գիշերոյն: Ստորին բերդն նոյնպէս քայքայեալ է առ ստորոտով բլրոյն. յորում են իբր 150 տունք առհասարակ տաճիկք. ՚ի գալստեան փաշային այս բերդ արձակէ ռումբ յընդունելութիւն:

Երկու վտակք անցանէ ընդ քաղաքն, առաջինն է մշտհոս որ կոչի Մուրտառ ոտս, զի Լազըմ եւ ազատեզութիւն քաղաքին յայս ջուր հոսի, կոչի նաեւ յոմանց ՚ի հայոց Աստղիկ գէտ, ընդ որում բղխէ ՚ի Եըլտըզէլի գաւառին Սեւստու, որ թարգմանի Աստղ. բազում ջրաղացս դարձուցանելով գայ ՚ի Սեւասա առ գերեզմանտամբ սեւ հողերոյ. եւ խառնի ՚ի Գըզըլ Ըրմագ: Երկրորդն կոչի Միսմիլ սու սակս իւրում մաքրութեանն հակառակ վերնոյն. կոչի նաեւ Բագնիկոս ջուր, որ անցանէ առ քաղաքաւն. մեծ է քան զՄուրտառ սուն, այլ յամարայնի ցամաքի, է եւ այլ փոքրիկ առու Կապուտիկ որ անցանէ քաղաքն. որոց բազում անգամ առատացել վնասէ քաղաքին:

Զթիւ բնակչաց քաղաքիս վերոգրեալ Յակոբ եպիսկոպոս ասաց լինել իբրեւ 15 հազար տուն, իսկ այժմ ասին լինել 10 հազար. յորոց իբրեւ 2000 տունք են ազգիս հայոց. իսկ մնացեալքն տաճկաց. են անդ եւ յոյնք 9 եւ 10 տուն, առ որս էր աթոռ մետրապօլտի, ՚ի հնումն, վասն այնորիկ եւ Մէլէդիսս դնէ անդէն աթոռ թէպէտ այժմեան ցուցակն եպիսկոպոսարանաց նոցա ոչինչ յիշէ:

Ապարանք փաշային են ՚ի քաղաքին. Կրկին են եկեղեցիք որոց տաճարք են քարաշէնք. Սուրբ Աստուածածին որ է մեծ. եւ Սուրբ Սարգիս. ՚ի մէջ եկեղեցւոյս է գերեզման Ներսէսի կաթուղիկոսին Սսոյ: Այս կրկին եկեղեցիք եւս են ընդ իշխանութեամբ առաջնորդի սուրբ Նշանին: Բաց յեկեղեցեաց աստի են եւ այլ մատուռք յանյայնտ տեղիս, ուր ՚ի հնումն կային եկեղեցիք: Սուրբ Վլաս, ՚ի թաղն որ կոչի Մէտրէսէ մահալլէսի. է փոքրիկ մատուռն քարաշէն ՚ի պարտիզի տան տաճկի ուրուք. որոյ մականուն կոչի Պէրպէռ օղլու. ընդ որմով մատրան կայ գերեզման սրբոյն Վլասիոսի, ուր գնան յուխտ համարձակ ՚ի քրիստոնէից` տալով մի փող. իբրեւ 50. 60. ամօք յառաջ ցեղն Պէրպէռ օղլուին ՚ի մտի եդ քակել զայս մատուռն. այլ տեսլեամբ սրբոյն զարհուրեալ փոխանակ քակելոյ զարդարեաց զշինուածն որում ականատեսք մեծարուք մեզ պատմեցին: Կոչեն զսա տաճիկք Պօղազ էվլիասը, զբարեխառութիւն սրբոյն առ ցաւ փողոյն կամելով յայտ առնել: Սուրբ Մինաս մատուռն ՚ի գաւիթ տան ուրուք յազգէս հայոց` յարեւմտեան ծայր քաղաքին որ կոչի Գայսէրու դուռն: Սուրբ ամենափրկիչ մատուռն ՚ի տան ուրուք յազգէս հայոց ՚ի նոյն արեւմտեան ծայրքաղաքին: Յունաց եկեղեցի կոչի Այ եօռկի. այսինքն Սուրբ Գէորգ, այլ շուրջանակի զեկեղեցեաւն` են գերեզմանատունք հայոց, զոր իբրեւ 30 ամօք յառաջ խոնարհ որմով պարսպեցին: Այս գերեզմանատուն առ որով անցանէ մուրտառ սուն` կոչի Սեւ հողէր, զի Լէնկթիմուրն զմանկունս Սեւաստոյ յայսմ վայրի ասեն ժողովել, եւ կոխան արարեալ, զորմէ տե'ս ՚ի հին Հայաստան:

՚Ի գերեզմանատան տաճկաց որ է առաջի դրան բերդին Սեւստոյ` է գերեզման սբց եւստրատիոսեանց, որ չէ յայտ նաեւ բազմաց ՚ի քրիստոնէից: Բայց կան անդէն հինգ վէմք տապանի տափարակաձեւ եդեալք յարեւելս կոյս ընդ քրիստոնէից, խառն ընդ տապանս տաճկաց` որոց վէմք վերամբարձ կան եդեալք:

Են ՚ի Սեւաստ եւ բազում ինքնաբուխ աղբիւրք մզկթիք, ուսումնարանին կոչեցել Կէօք մէտրէսէ. որ աւանդի լինել ապարանք սենեքերիմայ արքային վասպուրականի: Բաղանիք, յորս երեւելի են Գուրշունլու եւ Վաղվեն կոչեցեալ բաղանիքն, նաեւ շուկայք. իսկ հրապարակ մեծ մի միայն է նորա, ուր լինին առ եւ տուրք: Յայս քաղաք եղեւ ՚ի 1676 ծնունդ հօր մերոյ շնորհազարդ վադապետի Մխիթարայ մեծի աբբայի:

Քառասուն մանուկ: Այսպէս կոչեն զտեղին` յորում աւանդեն լինել ՚ի հն մենաստան յանուն քառասուն մանկանց որ անհետ է ամենեւին. անկանի յարեւմուտս քաղաքին անմիջապէս առ Ղայսէրու դրամբ. յորում ՚ի տեղւոջ անդ որ կոչի Չայիր ազզի` է լճակ երկայնաձեւ քառակուսի 5, 6 գրկաչափ մեծութեամբ. ջուր նորա մշտահոս սեւորակ է լեղի. վասնորոյ եւ Ծով կոչի բազում անգամ ՚ի նախնեաց. ՚ի վերայ լճին ծածկեն գերանօք, զի մի' լցցի արտաքուստ հողով, եւ հազիւ ուրեմն բանան ՚ի մաքրիլ զհողն զոր բերէ ջուրն, շրջապատ լճիս ՚ի ներքուստ որմ քարաշէն, ուր ՚ի բառնալն զջուրն` երեւին յորմն անդ 40 խորշք, շինեալ ՚ի քրիստոնէից որպէս կարծի ՚ի խորհուրդ սրբոց Քառասնից որք արկան յայս լիճ, առ լճակաւ տեսանի վէմ` տեղի կալոյ վկայիցն ՚ի ժամանակի չարչարանաց, վառել բազում անգամ 40 մոմէ զինօք յուխտաւորաց, ուր յաճախեն մանաւանդ ՚ի տօնի սրբոցն, ո'չ միայն ՚ի քրիստոնէից` այլ նաեւ ՚ի տաճկաց ՚ի դարման բժշկութեան ցաւոց: Այս լճակ ՚ի հն եւս էր արտաքոյ հին Սեբաստիոյ, որպէս յայտ տոնէ Սիսիանոս ՚ի ճառ խ մանկանց: Արկանէր ՚ի լիճ մի ծովու մերձ ՚ի քաղաքն: Քառորդաւ ժամու հեռի ՚ի լճակէս` է գերեզմանատուն հայոց. որ յայն սակս կոչի երբեմն նաեւ Քառասուն մանուկ: Յայսմ վայրի ՚ի Քառասուն մանուկ գերեզմանատան է տապան սրբոյն Ստեփաննոսի արքեպիսկոպոսին Սեւստոյ, որ նահատակեցաւ յելս ԺԳ դարուն. զորմէ յայսմաւ. յունիսի 23: Առ Քառասուն մանուկ տեղեաւ երեւի ճանապարհ ինչ` որ գնայ մինչ ՚ի Գըզըլը Ըրմագ. աստանոր ժողովել ասեն Լէնկթիմուրայ 4000 ՚ի սեւսացոց ՚ի հին Հայաստան:

Սուրբ Նշան: Մենաստան մեծ այլ փայտակերտ, պատեալ հօղաշէն պարսպաւ ՚ի դաշտավայրի իբրեւ կէս ժամաւ հեռի ՚ի Սեւստոյ ՚ի հիւսիսակողմս նորա. աթոռ արքեպիսկոպոսի նահանգին: Են ՚ի նա երեք եկեղեցիք քարաշէնք: Սուրբ Նշան գմբեթաւոր: Սուրբ Կարապետ օրորոցաձեւ քարայարկ տանեօք. յորում է գերեզման Թէոդորոսի աբեղային` միաբանի նոյն մենաստանի. որ վկայեաց վասն հաւատոց, զորմէ յայսմու յունիսի 12: Այս երկու եկեղեցիք կից են միմեանց: Սուրբ Աստուածածնի գմբեթաւոր այլ փոքրիկ զատուցեալ որմով յերկուց առաջնոյ: Սուրբ Աստուածածին եւ Սուրբ Կարապետ փակել կան միշտ եւ ՚ի կիր արկել յայլ պէտս. միայն սուրբ Նշանն է զոր ՚ի գործ ածեն փոխանակ եկեղեցւոյ: Յետկոյս այսր եկեղեցւոյ արտաքոյ յարեւելեան կողմն նորա` է գերեզման Պետրոսի Գետադարձին, խոնարհ պարսպու պատել, եւ ՚ի մէջ պարսպին տապան անգիր. յարեւմտեան կողմն եկեղեցւոյս արտաքոյ առաջի դրան են գերեզմանք առաջնորդաց, այլ առ հասարակ անգիր, բաց յերկուց վերջնոց: Իսկ գերեզմանք աբեղայից եւ ականաց որ ՚ի մէջ մենաստանին, են արտաքոյ պարսպի մենաստանին ուրանօր կանգնել կան խաչք քարակոփք:

Մէրագում, կամ Մարագում. ՚ի տաճկաց կոչի Գըրգ փունզար. սակս բազմութեան ականակիտ աղբերաց: Է լեառն զուարճալի սուղ ինչ հեռի ՚ի սուրբ Նշանէն որ է ամարանոց քաղաքացւոց Սեւստոյ:

Հեռի ՚ի Սեւստոյ իբր 1 ժամաւ է բլուր կոչեցեալ:

Սուրբ Վառվառէ, առ որով բղխի ջուրն Ճըռիկ մերձ ՚ի Թավուռա. եւ է ուխտատեղի: