Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի. Ասիա

Հեղինակ

Բաժին

Թեմա

Բավլուս, կամ Բօլուս.

Չագմագլը. Լեառն.

Սեւաստ:

Թախթուկ. Գիւղ հայոց.

Տէլէքլի դաշ: Գիւղ բնակեալ ՚ի տաճկաց եւ ՚ի հայոց. ունի լեառն մեծ ապառաժուտ. յորում կայ վիմափոր սենեակ մեծ իբրեւ փապար, յորմէ ընկալաւ զանունն աստի եւ անդր է դաշտ ընդարձակ ուր չիք բնակութիւն մինչեւ ցՄալադիա:

Ալաճա խան: Բերդագիւղ, զի է գիւղ ՚ի հողաշէն բերդի բնակիչքն են գաղթական պարսից ՚ի վաղուց հետէ իբրեւ 300 տունք. տեղին է աւազակուտ, բայց քաջութեամբ իւրեանց պաշտպանեն զանձինս:

Հասան չէլէպի:

Հէքիմ խան:

Խըրըն:

Ոազուրլու օղլու:

Կապան:

Էմիրլէր. Գիւղ Խարբերդի:

Հիասնիկ. Գիւղ Խարբերդի:

Ապուսի. Գիւղ Խարբերդի:

Պալխան. Քարաշէն խան մեծ շինեալ ՚ի նախնեաց, որ իբր ՚ի բազումս է դադար աւազակաց:

Արզնի:

Գըճան խանի. Որ է խան ինչ:

Տիարպէքիր:

Այս է ճանապարհորդութիւն ՚ի ձմերայնի, իսկ յամարայնի ՚ի 17 աւուրս գնայ:

Շրջակայ սէմն Թօդաթու ունի այգեստանս 10000 որպէս ասեն. որք բերեն ազգս ազգս պատուական պտղոց, զորս սփռէ եւ այլուր. բերեն եւ գինի պատուական: Իսկ ցորեան եւ արտմիք Թօդատու սակաւ գոլով, տարեկան պաշարք կերակրոց նորա գան արտաքուստ ՚ի խողովայէ, յարգովայէ, որք ՚ի սահմանին Սեւստոյ, եւ ՚ի Պօղօգէ: Ունի Թօգաթ եւ փայտ առատ, ունի եւ դաշտ ընդարձակ մինչ ՚ի Թուրհալ զորմէ ստորեւ: ՚Ի սահմանի նորա են գիւղօրէք իբր 190: Կոմանա, տճ Կիամէնիք: Աւերակ տեղի բնակեալ ՚ի սակաւուց տաճկաց. հեռի՚ի Թօգաթու իբր 3 ժամաւ յարեւելս հիւսիսոյ նորա. ՚ի հնումն էր քաղաք կոչեցել Կոմանա Պոնտոսի, հանգստարան սրբոյն Յովհաննու Ոսկեբերանի, եւ այժմ թէպէտ բարձել է յիշատակ քաղաքի, սակայն յարքունի հրովարտակին վոյվոտայն Թօգաթու կոչի վոյվոտայ Կոմանու:

Պիզէռի, կամ Պիզառի: Գիւղ հեռի ՚ի Թօգաթէ ժամաւ բնակել ՚ի հայոց, որոց թիւ յառաջ ժամանակաւ հասանէր մինչեւ ՚ի 800 տուն. ունի եկեղեցի սրբոյն Յովհաննու Ոսկեբերանի, եւ ՚ի նմա տապանաքար գերեզմանի նորին սրբոյ յաճախել յուխտաւորաց: