Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի. Ասիա

Հեղինակ

Բաժին

Թեմա

Առաջինն ունի քաղաքագիւղ ՚ի համանուն գաւառի ՚ի ձորավայրի ՚ի մէջ երկուց լերանց մերձ ՚ի շօռում յարեւմտից կուսէ նորա. ունի այգեստանեայս եւ պարտէզս:

Երկրորդն ունի լեառն հռչակաւոր ՚ի մէջ լերանց Հայաստանեայց կոչեցել եըլտըղ տաղի, կամ հայերէն Աստղիկ լեառն, որ թուի լինել մասն Պարիադիէս լերինն Հայաստանեայց յիշատակել ՚ի նախնի աշխարհագրաց: Հեռի է ՚ի Սեւստոյ իբր 6 ժամաւ. գօտի որ ձգի մինչ ՚ի Գայսէրի, եւ են առ հասարակ լերինք մեծամեծք եւ բարձրագլուխք, յորս են հովասուն զուարճալի տեղիք ամարաստանեայց: Առ լերամբս եղեւ բաղխումն պատերազմի Լէնկթիմուրայ ընդ ա Պայէզիտին: Եըլտըզ սուին, կամ Աստղիկ գետ` ՚ի ջուրց լերանցս այսոցիկ հաւաքել սկզբնաւորի, եւ յանցանելն ընդ գիւղն կոչեցել Գավուռա, կոչի Դավռու ջուր. իսկ յանցանելն ընդ Սեւաստ` Մուրտառ սու: Յանուն լերինս առ հասարակ թեմն դաշտավայրի կոչի Եըլտըղ էլի, որ ունի բազում գիւղօրէս, յորոց մի է Դավուռա գիւղն հայոց, յորում են իբր 100 տունք, որ ՚ի գիրս ինչ կոչի Դիասալա: