Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի. Ասիա

Հեղինակ

Բաժին

Թեմա

Առաջինն ունի քաղաքագեօղ վայելուչ, ՚ի յունաց կոչեցել Զիլա, զորմէ տե'ս ՚ի հին Հայաստան. եռօրեայ հեռի ՚ի Թօգաթու յարեւմտեան կողմն նորա: Բնակիչք նորա տաճիկք եւ յոյնք ընդ մեծի մասին վաճառականք, առհասարակ արք ուժեղք քաջասիրտք եւ դժնդակք, որք համարձակ ճանապարհորդն ընդ վտանգաւոր անցս, ոչինչ ունելով երկիւղ յաւազակաց, այլ մանաւանդ աւազակաց կրելով երկիւղ ՚ի սոցունց ՚ի լսելն լոկ զանուն զինէցոց: Են անդ եւ սակաւ ոմանք յազգէս հայոց եկամուտք: Հարաւակողմն Զիլէի է արդակ դաշտավայր:

Երկրորդ թէմն անկանի ՚ի ստորոտս լերանցն Նիկսարոյ ՚ի վերայ արքունի ճանապարհին, յարեւմտից Կուսենիկ սարոյ, միով օթեւանաւ հեռի ՚ի նմանէ: