Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի. Ասիա

Հեղինակ

Բաժին

Թեմա

Այս գաւառ անկանի յարեւելս կոյս Սեւստոյ, ՚ի հարաւկողմն Շապին Գարահիսարի. յարեւմուտս Արաբկերոյ, եւ ՚ի հիւսիսակողմն Մալադիոյ: Եւ է լեռնային` որք են կարգ լերանց Անտիտօրոս կոչեցեալ ՚ի հնումն: Ունի հանքս երկաթոյ եւ մագնիսի: Վասն սորա այսպէս գրէ արքունի դիւանագիրն. Տիվրիկի տէր լիվայի, յորում նստի միաթէսալլիմ (ռմկ միւսէլլիմ) ՚ի կողմանէ վալիին. եւ գատըլըգ (կմ թեմք) որք ընդ այնոսիկ պարունակին` սոքա են:

ա. Տիվրիկի.

բ. Տէրէնտէ:

գ. Խունէլ.

Յորս նստին գատըք այսինքն դատաւորք:

Տիվրիկի ՚ի ռամկաց կոչի նաեւ Տիվրիկի: Գիւղաքաղաք գլխաւոր յարեւմուտս Ակնայ, եւ յարեւելս Սեւստոյ, երկու աւուրբ եւ կիսով հեռի ՚ի նմանէ, ոչ այնչափ հեռի յադաշար Օվայէն. կառուցել ՚ի ձորավայրի ՚ի հարթարդակ տեղւոջ. զոր գործեն երկու կարգ լէրանց ապառաժուտք եւ անծառք երկայնեալք յարեւելից յարեւմուտս: Ունի եւ բերդ ՚ի վերայ լերին ՚ի բարձրավանդակի: Բնակիչք սորա յառաջագոյն էին տունք 12000. յորոց իբր 2 հազարքն էին յազգէս հայոց. բայց այժմ հազիւ գտանին ՚ի նմա առհասարակ տունք 2000. յորոց իբր 100 են տունք հայոց արք կորովիք, իսկ մնացեալքն տաճկաց: Երկու եկեղեցիք են հայոց կոչեցել Սբ ածածին եւ Սբ առաքել. են ՚ի սմա եւ շուկայք եւ վաճառանոցք եւ մզկիթք, յանուն Ահմէտ փաշայի ուրուք, որ նման է Ուլու ճամիին որ ՚ի Պրուսա: Երկայնութիւն հովտին ուրանօր է Տիվիրիկի` է իբր երկուց ժամուց ճանապարհր. յորում առհասարակ են պարտէզք եւ այգեստանք, յորս լինին պէսպէս պատուական պտուղք, եւ խաղող, որոյ պաստեղն ազնիւ թափանցիկ, գինին կարմրագոյն եւ զօրաւոր:

Ընդ մի կողմն հովտիս անցանէ վտակ Պուռմա կոչեցեալ, որոյ յետ ոռոգելոյ զպարտէզս հովտին ՚ի դաշտավայրն անցել ընդ կողմն Հասան տաղիին ՚ի հարաւ. եւ ապա մերձ ՚ի հիւսիսոյ կողմանէ նորա խառնի յԵփրատ. որոյ ընթացք գոլով շրջապտոյտ յոյժ, ընկալաւ զանունս Պուռմա: Պարտէզք հովիտս Տիվիրկոյ` այլեւ գիւղաքաղաք Տիվիրիկի ոռոգին ՚ի ջրոյ այսր վտակի, զոր բերեալ ունին բնակիչքն պէսպէս ջրակապօք, որք են պէնտ, զի ջուր Գըզըլ Ըրմագին որ սկզբնաւորի փոքր ինչ անդր ՚ի հիւսիսակողմն Տիվիրիկոյ, ցածուն գոլով ոչ կարէ ոռոգել: Երեք ժամաւ հեռի ՚ի Տիվիրիկոյ է մենաստան յանուն սրբոյ Լուսաւորչին, յորում նստի առաջնորդ նորին, եւ թեմ նորա առհասարակ անկանի ընդ աթոռոյ Սսոյ:

Յարեւելեան կողմն գիւղաքաղաքիս անկանի Չիլիք տաղին: ՚Ի սահմանս Տիվրիկոյ են գիւղօրէք իբրեւ 25 բնակել ՚ի տաճկաց եւ ՚ի հայոց:

Կասմ. տճ Քէամէ. Գիւղ հայոց առ լերամբ` յորոյ սահմանին եւ առատ հանք երկաթոյ, որ է սեպհական կալուած պէյից այնր երկրին. յիշէ զայս հանք եւ Ճիհաննիւմայն Տէմիրճէվհէրի կոչելով, որ նշանակէ Հանք երկաթայ: Մոտ յայս տեղի յարեւմուտս հիւսիսոյ ՚ի վերայ լերին եւ հանք ընտիր մագնիս քարի:

Քէստէղուն Գալէսի: Բերդ աւերակ ՚ի յապառաժ բարձրավանդակի առընթեր Տիվրիկոյ, յորում կայ տակաւին եկեղեցի յանուն սուրբ Աստուածածնի: ՚Ի հնումն կոչէր տեղիս Կաստաղոն:

Տանձիկ. ՚ի տճ կոչեցեալ Արմտան: Գիւղ անուանի առ հիւսիսային ափն Պուռմա վտակին. են ՚ի սմա տունք իբր 150 առհասարակ յազգէս հայոց: Ունի ընդ ոլորտս իւր եւ այլ քանի մի փոքրիկ գիւղօրէս կէս մի բնակել ՚ի հայոց. եւ կէս մի ՚ի տաճկաց:

Զիմաստ. Գիւղ հին որ ՚ի նախնումն էր քաղաք, (զորմէ տե'ս ՚ի հին Հայաստան) բնակել յազգէս հայոց. եկեղեցի սորա յանուն Քրիստափորի, բազում ամօք յառաջ առհասարակ այրեցին զայս գիւղ աւազակք. այլ զկնի նորոգ շինեցին հանդերձ եկեղեցեաւ իբրեւ ՚ի 1780: