Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի. Ասիա

Հեղինակ

Բաժին

Թեմա

Բերդաքաղաք սորա կառուցել ՚ի գեղեցկագիր դաշտավայրի առ հիւսիսային ստորոտով Էրճիէշ լերին. հեռի ՚ի նմանէ իբր կէս ժամաւ. յականց Դարու սու վտակին 5 մղոնաւ. ՚ի Սեւստոյ 4 օթեւանօք. յաջմէ կողմանէ կամ ՚ի հարաւոյ Գըզըլ Ըրմագին. պատել է պարսպաւ ՚ի կարմրերանգ կոփածոյ մեծամեծ քարանց. ամրացել բազմութեամբ եռանկիւնի եւ քառակուսի փոքր աշտարակաց. շրջապատ 2 ժամ. ունի դրունս 6 ելից եւ մտից, որք ոչ փակին եւ ոչ բանին. 1 Սիվաս գափուսի. 2 Գանկըլ Պազարի գաբուսի, առաջին սորա հաւաքին սայլք, որք բերեն զպիտոյս քաղաքին, վասնորոյ կոչեցաւ գանկըլ` որ ՚ի լեզու թուրքաց նշանակէ Սայլ. 3 Աթ պազարի գափուսի. 4 Մէյտան գափուսի. 5 Պօյաճի գափուսի. 6 Քիչի գափու, որ թուրքերէն նշանակէ Փոքր դուռն, կոչի սա եւ յանուն Էրճիէսի եւ Թալասի: ՚Ի մէջ պարսպի քաղաքին ընդ մի կողմն` է ամրոց փոքր կերտել ՚ի սեւագոյն քարանց. ունի դրունս երկուս եւ առաջին դրան կամուրջ փայտակերտ, զոր կարեն բառնալ ՚ի լինել հարկի, եւ զջուր անցուցանել ՚ի թալասէ. 15. 20 տունք են միայն ՚ի նմա տաճկաց, յորս է եւ տիղտարն այսինքն բերդակալ, եւ մի մզկիթ: Իսկ ՚ի մէջ քաղաքին իբր 6000 են տունք տաճկաց. յորս գտանին բազմութիւն սուխթայից 2 հազարիւ չափ. 2000 տունք հայոց, եւ իբր 1500 յունաց. որմունք տանց ՚ի կոփածոյ քարանց, ունին ՚ի վերայ տանիս. բազմաց սովորութիւն է զորմունս ՚ի ներքուստ զարդարել յախճապակեայ այսինքն ֆառֆուրի անօթովք. եւ ՚ի վերայ դրանց որք են կամարշէն` գրել զանունս իւրեանց: Ջուր քաղաքիս գայ արտաքուստ ՚ի լեռնէ ընդ երկրեայ ճանապարհաւ եւ բաշխի յաղբիւրս նորա:

Ունի հրապարակս, իջեւանս այսինքն խանս յորս երկոքին են մեծաշէնք. վէզիր խանին` յորում են վաճառականք հնդկաց եւ ստանպօլու, ոսկերիչք եւն. եւ Կղզլամազ օղլի խանի. իսկ այլ երեքկին իջեւանք են փոքունք: Բաղանիք նորա իբր 6 յորս երեւելի է կամարակապ շինուածով Եէնի համմամն. Ճիհաննիւմայն դնէ ՚ի սմա եւ բազանի վերաբերեալ առ Պլինիոս իմաստուն, որ դոյզն ինչ փայտիւ ջեռնու: Ունի բազում վաճառանոցս այսինքն չարսուս, յորս առ պօյաճըլար անուանել կարգեալ է յեկամուտ մզկթին Ճիհանկիրի որ ՚ի Ստանպօլ: ՚Ի Գայսերի են պէսպէս գործարանք յորս գործեն տուաւ. դեղին սեկ պատուական, որոյ գործարան տէպպաղխանէ է ՚ի Թալաս գափուսին. մի ՚ի վաճառուց նորա է եւ ապուխտ, որ հռչակեալ է ընդ երկիր Օսմանեանց իւրով անուամբ: Եկեղեցիք հայոց են երկու: Սուրբ Աստուածամայր որ է մեծ 3 խորանօք եւ սուրբ Սարգիս որ է փոքր 4 խորանօք, յորոյ դաւթի են գերեզմանք ոմանց մեծամեծաց. մերձ են սոքա ՚ի Սիվաս գափուսին ՚ի թաղի անդ քրիստոնէից` որ երկայնաձգի ուղիղ գծիւ մինչ ՚ի Քիչի գափուն: Կրկին են եկեղեցիք յունաց, յորոց մին որ մերձ է ՚ի սուրբ Սարգիս` կոչի: Այ Նիգօլա, առ որում է եւ առաջնորդարան նոցա. որ ՚ի ծանօթութիւնս այժմեան մետրապօլտացն յունաց` նախ առաջի դասի, եւ մակագրի: Եպիսկոպոսն Կէսարիոյ եւ Կապադովկիոյ, նախաթօռ, գէրապատիւ (յունարէն իբէռդիմօս) գերապատուելոյ, եւ վեհապետ (յն էքսարխօս) բովանդակ արեւելից: Իսկ ռամկօրէն կոչին զայս եկեղեցիք փաթրիք քէլիսասի, եւ գութսիշէրիֆ քէլիսասի:

Երկու մզկիթ են մեծամեծք, եւ յոլով փոքունք. Ուլու ճամին կապարայարկ որ է գլխաւորն` անկանի գրեթէ ՚ի միջոցի քաղաքին, որոյ մէնարէն գոլով աղիւսակերտ ստուար անհեթեթ տեսլեամբ` կոչի Եօզուն մէնարէ. զայս մզկիթ եկեղեցի գերեզման սրբոյն Բարսղի: Է եւ մզկիթ հին ուխտատեղի տաճկաց. վերաբերել առ Էպուն Մէհէմմէտ պադգալ: Արտաքոյ քաղաքին իբր նետընկէց մի է եկեղեցի քայքայել յանուն սրբոյն Մերկերիոսի, եւ այլ եկեղեցի ամայի, որ ժամանակ կոչի հանգեղիցի, այսինք հանգուցել եկեղեցի: Իսկ ՚ի հարաւկողմն քաղաքին փոքր ինչ տարակաց են գմբեթաւոր թիւրպէք այսինքն շիրիմք հին բնակչաց տաճկաց, պատել ՚ի ներքուստ մարմարիոնեօք. յորոց յոմանս են 2, եւ յոմանս 4, 5. տապանք ՚ի սպիտակ մարմարիոնէ, եւ մակագրութիւնք պարսկականք աստ եւ անդ: ՚Ի շրջակայս քաղաքին են եւ շամբք, սազլըգ կոչեցել. յորոց որսան սազան ձուկն մինչեւ 5 օխայ մեծութեամբ. ունի եւ բազում պարտէզս եւ այգեստանեայս, եւ գիւղօրէս ընդ մեծի մասին առ ստորոտով Էրճիէշ լերին եւ Ալի տաղիին:

Թալաս: Է նախկին գիւղ առ ստորոտով Ալի տաղիին յարեւելս կոյս. իբր կէսօրեայ հեռի ՚ի Գայսէրիոյ. բնակիչք սորա տունք աւելի քան 2000, ընդ մեծի մասին յոյնք. իսկ յազգէս հայոց տունք իբր 150. արք կորովիք, քաջասիրտք, եւ յաջողակ ՚ի զէնս հրոյ եւ սրոյ, որք համբաւեալ են յայն կողմանս. մինչեւ աւազակաղ իսկ երկնչիլ, յորժամ ՚ի ճանապարհորդս կամ ՚ի կարաւանս լսեն լինել զոք ՚ի թալասցոց: Եկեղեցի հայոց է յանուն սրբոյն Թորոսի: Նոյնչափ են թուով գրեթէ եւ տունք տաճկաց, ունի բազում այգիս, պարտէզս, բուրաստանս, եւ ջրաղացս: Աստ ասեն լինել հայրենիք սրբոյ հօր Սաբբայի. յանուն Այի Սավվա:

Զինճի տէրի: Գիւղ ուր է վանք յունաց յանուն սրբոյ Կարապետին շրջապատել սենեկօք. զոր նոքա կոչեն Եօաննիս բռօտրօմօս: ՚Ի մօտակայս է եւ գիւղն Ստէֆանա:

Էնտիրլիք կամ Էնտիւրլիւք: իբր կէս ժամաւ հեռի ՚ի Թալասէ. բնակիչք նորա տունք իբր 400, ընդ մեծի մասին յոյնք, եւ սակաւ ոմանք ՚ի տաճկաց, անհեթեթ բարուք. ունի շուրջանակի բազում պարտէզս եւ այգիս:

Տէրէվէնք կամ Տէրէվանք, իբր Ձորավանք: Գիւղ յորում են ՚ի հայոց տունք իբր 60, իսկ ՚ի տաճկաց իբր 10. առ սովաւ է լեառն վերամբարձ. յորում ելանելն իբր կէս ժամաւ ՚ի Տէրէվէնից` է վանք փոքր եւ առաջնորդարան յանուն սրբոյն Սարգսի. յորում են 3. 4 միաբանք. տաճար սորա նաեւ սենեակք առ հասարակ կոփել եւ գործել կռանահարութեամբ ՚ի բնական կակուղ վիմի լերին. զոր յաղթանդամ աբեղայի ուրուք ասեն փորել: Ճանապարհն ընդ որ պարտ է անցանել եւ մտանել յայս մենաստան` է իբր ձոր ինչ շրջապտոյտ եւ նեղ յոյժ ընդ չափու անցից առն միոջ, ունի եւ այլ մատուռն առաջի` նոյնպէս փորեալ ՚ի բնական վիմի: Յայս քարայր ճգնէր ասեն սուրբն Սարգիս:

Թավրուսուն կամ Թունուսուն: Գիւղ ՚ի ձորամիջի կէս ժամաւ հեռի ՚ի վերոյգրելոյն. բնակիչք նորա խառն տունք իբր 200 յորում հայք եւ յոյնք անին եկեղեցի:

Կէրմիր կամ Կարմիր. եւ Կարմրակ: Է երեւելի ՚ի մէջ գիւղօրէից Գայսէրիոյ. եւ իւիք իրօք քան զնոյն իսկ Գայսէրի. մինչեւ ՚ի բնակչաց կոչիլ փոքր Մըսըր: Բնակիչք նորա են խառն, հայք յոյնք եւ տաճիկք, որք են փարթամք. զգենուն փառաւորս. շրջին մեծագին եւ միայն ՚ի գնալն ՚ի քաղաք ցուցանեն զկապուտանիշ ծայր կտաւոյն ՚ի տարբերութիւն տաճկաց: ՚Ի սցէ են մեծամեծ իշխանք Գայսերիոյ, եւ ՚ի թալասէ. եկեղեցի հայոց յանուն սրբոյն Ստեփաննոսի. ջուր ջրհորմոց նորա քաղցր. մերձ առ իւր ունի զուխտատեղի սրբոյն Գէորգայ:

Ճրլասախ: Գիւղ առ լերամբ իբր կէս ժամաւ հեռի ՚ի կէմիրոյ. եւ ժամաւ կիսով ՚ի Գայսէրիոյ. բնակիչք նորա տաճիկք իբր 300 տունք, աստի են ամենայն նագաշք, գաքէսճիք, եւ սիլիճիգ Գայսերիոյ: Հեռի աստի կէս ժամաւ է գիւղ տաճկաց Գումրաշը ձայնել:

Պէլէկէսի: Հեռի ՚ի վերոգրելոյն իբր. ժամաւ. որոյ բնակիչք են հայք առ հասարակ տունք իբր 120. հանդերձ եկեղեցաւ. առաջի իւր ունի ձոր լի պարտիղիւք. եւ կամուրջ յորոյ ծայրին է ուխտատեղի սրբոյն Մինասայ: Իսկ յայնկոյս կամրջոյն է վանք սրբոյն դանիէլի ՚ի վերայ լերին` վայելչակերտ նորոգեալ, յորում են միաբանք 5. 6. ունի տաճար գմբեթաւոր շինել որպէս ասեն ՚ի Սենեքերիմայ. ՚ի ժամատան անդ է գերեզման Օշնի:

Սուրբ Կարապետ: Անկանի յայնկոյս կամրջոյն որ կոչի Ֆիրէնկ տէրէսի քէօփրիւսիւ. իբր 6 ժամաւ հեռի ՚ի Գայսրիոյ: Մենաստան անուանի կառուցեալ առ ձորով ՚ի վերայ ապառաժուտ լերին, որ զարդարել է այգեստանեօք. ուր նստի առաջնորդ Գայսէրիոյ. պատել պարսպու ՚ի մեծամեծ վիմաց. 2 երկաթի դրամբք. ունի երիս դաւիթս. եւ բնակարանս վասն ուխտաւորաց յորոց առնուն տուրս կոչեցել դարպաս. աղբիւրս բերէ համ ջրոյ. եւ գեղեցիկ աւազան առ դրան եկեղեցւոյն, յետկոյս աղբերաց պարտէզս, սեղանատուն մեծ, գերեզմանատունս երկուս: Աւանդատունն եւ մառան անտեստանն փորել են կռանաւ ՚ի բնական վիմի լերին. բազում շինուիս արար ՚ի սմա Դաւիթ առաջնորդն որ ՚ի ժամանակս Ղազարու կաթուղիկոսի. յայս մենաստան բնակեցաւ եւ Յակոբ կաթուղիկոս յորժամ էր աբեղայ: Ասա հանգուցեալ կայր ասեն գլուխ սրբոյ Կարապետին. զորոյ զմասն ընկալաւ է փոխադրեաց ՚ի Մուշ սուրբ հայրն մեր Գրիգոր Լուսաւորիչ: Զառաջեաւ մենաստանիս` ՚ի վերայ լերին է ուխտատեղին անուանեալ Խաչկալ, մնացել ՚ի Լուսաւորչէն որպէս աւանդեն. ուր գտանի քանդել եկեղեցի. կամ որպէս ՚ի Հայաստան կոչեն հանգեղիցի յանուն սրբոյն Եղիայ:

Եօվքերէ. Էսքառա կամ Հեվքերէ: Գիւղ ՚ի ձորավայրի միօրեայ հեռի ՚ի Գայսէրիոյ. բնակիչք նորա հայք եւ տաճիկք արուեստիւ հիւսն եւ բեւեռագործ, եկեղեցի սորա կամարաշէն յանուն սրբոյն Ստեփաննոսի:

Նաղիա: Անկանի յարեւմուտս Գայսէրիոյ. որոյ բնակիչք են տաճիկք եւ հայք. որք ունին եկեղեցի սբ թորոս. ընդ մասին վիմափոր. եւ ըստ մասին շինեալ:

Տարսիախ կամ Տարսիեղ: Գիւղ շրջապատել պարտիզիւք, յորում են տունք իբր 300 խառն ՚ի հայոց ՚ի յունաց եւ ՚ի տաճկաց. ունի եկեղեցի կամարաշէն եւ վանք կուսանաց յունաց, որոյ եկեղեցին կոչի տաճկերէն Եանարդաշ. քանզի ՚ի վերայ խորանին ունի քարհրագոյն վառել:

Նիրզէ կամ Նիզիէ: Բնակիչք որ տունք իբր 300 խառն յերից ազգաց եւս, որոյ առաջի անցանէ ջուր յարեւելից գեղջս է աւերակ եկեղեցի յանուն սրբոյ Աստուածածնի. իսկ յարեւմտից` 6 մեծամեծ խաչք ՚ի տեղւոջն կոչեցել հայր Աբրահամ: Հեռի աստի եւ մերձ ՚ի Տարսիախ քառորդաւ ժամու` է պարսպապատ վանք հայոց Սուրբ Գրիգոր. որ է յանուն Գրիգորի Նիւսացւոյ. ՚ի մէջ եկեղեցւոյն ունի ջուր ինքանաբուղխ: ՚Ի հնումն այս գիւղ կոչէր Նիսսա, որ էր ՚ի Կապադովկիա. որում ՚ի 371 եպիսկոպոս կարգեցաւ Գրիգոր Նիւսացին ՚ի ձեռն եղբօր իւրոյ սրբոյն Բարսղի: Ընդ մէջ վանաց սրբոյն Գրիգորի եւ սրբոյ Կարապետին է մատուռն ՚ի զուարճալի վայրի. եւ ՚ի մէջ նորա աւազան ջրոյ:

Իսգօպի: Մերձ յայս գիւղ է եւ Գօրամազ վիճակ որ է անշէն. յորում աստ եւ անդ են գիւղօրէք տաճկաց.

Կէսի: Գիւղ շատաջուր ՚ի ձորամիջի, յորում են տունք իբր 150. ուր է եւ եկեղեցի հայոց:

Մանճաստան կամ Մանճըսըն: Գիւղ ՚ի ձորամիջի, որոյ ջուր խառնի ՚ի Գըզըլ Ըրմագ. բնակել ՚ի հայոց եւ ՚ի տաճկաց. տունք սորա զարդարել պարտիզիւք եւ այգեստանեօք, յորս գտանին քարաշէն բրդունք աղաւնեաց իբր 100. եկեղեցի նորա կոչի յանուն սրբոյ Խաչի 4 խորանօք. իսկ ՚ի գագաթան անդ լերին է եկեղեցի սուրբ Աստուածածնի, զոր մնացել կարծեն ՚ի ճինիվիզաց. ունին տաճիկք ճամի մեծ, եւ 2 մէսճիտ:

Աստի ելանէ համբաւել ապուխտն Գայսէրիոյ:

Ուսպուտուն: Գիւղ ՚ի ձորամիջի, յորում են իբր 150 տունք տաճկաց: ՚Ի մօտակայս սորա են Գըզըգ գիւղ տաճկաց. եւ Սալըր, Գարախու, Կէօմէճ:

Էրքիլէդ: Բնակիչք սորա խառն տունք իբր 1500. յորոց իբր 300 են հայք. որք ունին եկեղեցի որպէս եւ յոյնք. է անդ մզկիթ շինել ՚ի սուլդան Միւրատայ, եւ բաղանի, եւ աղբիւր մեծաշէն ՚ի վերայ լերին. իսկ ՚ի կատար լերին մենաստան ՚ի ձեռս տաճկաց կոչեցել Խորէլէզ, որ է արագահաս Եղիա, շինուած ճինիվիզաց կարծեցել ՚ի բնակչաց: ՚Ի մօտակայս է եւ գիւղն կոչեցել Սարմուսագլը:

Մօլու: Գիւղ յունաց որք են իբր 300 տունք. եւ են արուեստիւ արայիճի. առ սովաւ է Գուտրէթ համմամին ընդ յարկաւ. յորում է եւ աւազան:

Տատասըն եւ Խօրասանի: Են գիւօրէք բնակեալք իբր ՚ի 50 տանց:

Թօմարծա: Գիւղ բնակել ՚ի հայոց, որոյ եկեղեցի յանուն սրբոյն Պետրոսի եւ Պօղոսի. մերձ ՚ի գեօղն է մենաստան սուրբ Աստուածածնի, ուր նստի առաջնորդ: Փոքր ինչ հեռի ՚ի գեղջէն յարեւելեան կողմն առ ստորոտով լերին է մենաստան աւերակ Բարսղի վանք կոչեցել: