Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի. Ասիա

Հեղինակ

Բաժին

Թեմա

Փաշայութիւն երկդուզէան:

Է մի ՚ի գաւառաց Դարմանու, բայց մեք կոչեցաք զսա որպէս եւ զԳայսերիէն նահանգ. հայելով յաշխարհ Փոքուն Հայոց: ՚Ի հիւսիսոյ` սահմանակից է Գայսէրիոյ. յարեւելից` Ագսէրային. ՚ի հարաւոյ Ատանայի: Երկիր իւր բարեբեր է յոյժ: Վասի սորա այսպէս յարքունի դիւանագրին. Սանճագ Նիկտէի, յորում նստի երկդուզեան գաղայ ՚ի Նիկտէ քաղաքի, եւ գատըլըգ (այսինքն թեմք) պարունակեալք ՚ի սոյն սանճագ էն սոքա.

ա. Նիկտէ.

բ. Իարկիապ.

գ. Տեվելիս.

դ. Անտուզի:

ե. Չամարտի

զ. Պօռ.

է. Արէպսուն.

Ես յիւրաքանչիւրումս ՚ի թեմից աստի նստի գատը այսինքն է դատաւոր: