Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի. Ասիա

Հեղինակ

Բաժին

Թեմա

Նշանակէ Դաշտ ագշարի. է դաշտավայր գեղեցիկ եւ լայնածաւալ յապեւելից յարեւմուտս, ՚ի զԱղապայէ սկսել մինչ ՚ի Գօյլու հիսար, ժամս իբր 8. յարեւմտեան ծայրն է զԱղափա, իսկ յարեւելեան ծայրն է Գօյլու հիսար. պատել շուրջանակի լերամբք, որք ՚ի հարաւոյ կողմանէ դաշտին բարձր են, իսկ ՚ի հիւսիսոյ կողմանէ ոչ այնչափ. եւ անուանին:

Մէլատ տաղ լարը: ՚Ի հիւսիսոյ կողմանէ անցանէ եւ գետ առ լերամբք քերելով` առ զԱղապայիւ, եւ առ Գօյլու հիսարաւ. յարեւելեան կողմանէ սահմանակից է այս դաշտ Տիվերիկոյ եւ Եզնկայի:

Երկիր սորա զուարճալի եւ արգաւանդ, այլ առ ահի աւազակաց թողել կայ անգործ. քանզի այս դաշտ իբր ՚ի բազումս է դադար եւ որջ աւազակաց, մանաւանդ յառաջ քան զսուլդան համիտն, յորում ժամանակի աւազակք սփռեալ կային. որք յանձուկ վայրաց յարձակել ՚ի վերայ ճանապարհորդաց կողոպտէին եւ սպանանէին: Վասնորոյ ճանապարհորդք յայնպիսի ժամանակի խոտորին յայսմ վայրի յուղիղ պողոտայէ, եւ ընդ լերինս կատարեն զճանապարհ իւրեանց: Բազում են ՚ի սմա բնակութիւնք հայոց, կա'մ խառն եւ կամ յառանձին գիւղօրէս: Գլխարկ կանանց Ագչար օվային է ծաղրական իմն` փայտաշէն սրաձեւ կամ ձագառաձեւ. յորոյ վերայ արկանեն ուլունս ապակիս ՚ի զարդ:

Ագշար. որ թարգմանի թուրքէրէն Սպիտակ քաղաք. զի ագ կամ աղ նշանակէ սպիտակ. եւ ղար որ է աղաւաղեալն ղէհր բառին պարսից, նշանակէ քաղաք: Ուստի աղաւաղանօք ՚ի ռամկաց կոչի Աշխար, եւ դաշտն Աշխար օվա: Այս ագշար այժմ է գիւղ կառուցել ՚ի մուտս դաշտին ՚ի գալն յարեւելից, ոչ այնչափ հեռի յԵզնկայէն. այլ ՚ի հնումն էր գլխաւոր քաղաք գաւառիս, յորոյ անուն կոչեցաւ Ագշար օվա: Յիշէ զայս Ագշար քաղաք եւ Թոմաս Մեծոփեցի, մօտ ՚ի սկսուած պատմութեան Կիրակոս կաթուղիկոսի:

Ածպտէր: Են երկու գիւղօրէք հայոց ՚ի յԱգշար օվային, որք կոչին Վերի եւ Վարի Ածպտէր: ՚ի մէջ երկոցունց է վանք յանուն ԺԲ առաքելոց, որ է աթոռ առաջնորդի Շապին Գարա հիսարի եւ թեմից նորա:

Մշակնոց եւ Քրդանոց: Են երկու գիւղօրէք հայոց:

Անտրիաս: Աւան երեւելի տաճկաց կառուցել յԱգշար օվային:

Առղաւիս, Բուրգ, Աղվանիս: Են այլ գիւղօրէք յԱգշար օվային: