Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի. Ասիա

Հեղինակ

Բաժին

Թեմա

Այս թեմ ոչ է Պիրէճիքոյ Մուսուլայ, բայց վասն զի ՚ի հնումն անկանէր ՚ի Միջագետս որ ընդ տէրութեամբ Հայոց, յայն սակս աստանօր ստորագրեմք: Օդ սորա ոչ այնչափ առողջ. ՚ի հիւսիսակողմն են գօտի Ճուտի լերանց յորոց ՚ի միումն որ է մեծ, բղխի գետակն Ճուտի, եւ գետակն Հիրմաս, ՚ի հնումն Միկտոնիոն կոչեցեալ, որոյ անցել ՚ի մօտոյ Մծբին գեղջն, մի առաջք նորա ոլորտել ընդ անապատն Սինճարայ, մերձ ՚ի Դէքրիդ խառնի ՚ի Շադ որ է Տիգրիս, իսկ միւս առաջք խառնի ՚ի Խապուր, որ է վտակ Եփրատայ: Մերձ ՚ի գիւղն Մծբին ունի ՚ի վերայ կամուրջ, եւ բաժանի ՚ի զանազան ջրանցս, որք ոռոգեն զանդաստանս բամբակի եւ որիզոյ, եւ զպարտէզս զորս առ ժամանակօք Քեաթիպ չէլէպիին իբրեւ 40 հազար լինել համբաւէին առ Հիրմաս գետակաւ:

Մծբին: Հին քաղաք աւերակ, որ բոլորովին քանդեցաւ ընդ մասին յաւազակաց եւ ընդ մասին ՚ի ժանտախտէ ՚ի ժամանակս դ սուլդան Մուսդաֆային, այժմ են ՚ի սմա քանի մի բնակարանք քրդաց եւ փոքրիկ մզկիթ. իսկ արտաքոյ` է մեծաշէն եկեղեցին սրբոյն Յակոբայ կիսով չափ թաղել ընդ երկրաւ. ուր ՚ի վերուստ անտի ընդ ծերպ ինչ իջանեն յեկեղեցի: ՚Ի ներքուստ տակաւին ունի զիւր նախնի վայելչութիւն, յերկուց կողմանց կամարակապ հաստատել ՚ի վերայ սպիտակ կճեայ միաստանի սեանց, որոց խոյակք գրուագածոյք եւ ոսկեզօծեալք. հինգ խորանք են ՚ի նմա, եւ ՚ի ներքոյ ընդ երկրաւ տեղի կամարակապ` յորում է դամբարան սրբոյն գեղին վէմ մարմարիոնեայ ունելով ՚ի վերայ. բայց մարմին նորա չէ անդ: Պահպանութիւն եկեղեցւոյս է ՚ի ձեռս գիւղականաց ոմանց յազգէս հայոց` որք բնակին յԱղօրիս ոչ այնչափ ինչ հեռի ՚ի տեղւոջէն:

Տարա, կամ Դարէէ՚ի տարա. այսինքն Գիւղ դարեհի: Գիւղ ոչ այնչափ հեռի ՚ի Մծբնայ յապառաժուտ վայրի, որոյ բնակիչք քուրդք աւազակք 80 կամ 90 տունք, եւ քանի մի տունք հայոց. ՚ի նախնի կայսերական շինուածոց Յուսդինիանոսի գտանին անդէն բազում աւերակք, սենեակք սրահք կամարակապք առ հասարակ վիմափորք ՚ի միում եւ ՚ի նմին ապառաժի, եւ այլ շինուածք ՚ի մեծամեծ քարանց ըստ մեծի մասին քայքայեալք, եւ գետնափոր կամարակապ տեղիք, յորս ուրեք ուրեք երեւին տակաւին մակագրութիւնք: