ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԱՐԱՐԱԾՈՑ ԳՐՈՑ ԵՂԻՇԷԻ ՎԱՐԴԱՊԵՏԻ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Դ IV)
       Ա.
       1 Եւ ասաց Աստուած եղիցի լոյս , եւ եղեւ լոյս։ 2 Եւ ետես Աստուած զլոյսն , զի բարի է։
       3 Եւ ընդէ՞ր վասն երկնի եւ երկրի լինելութեանն ոչ ասաց թէ եղիցի, այլ զարարն միայն։ 4 Քանզի * կամեցաւ կարճել զհայհոյիչ լեզուս, որք անարար եւ անեղ ասեին. եւ ինքեանք ` արարածոց երկիր պագանեին։ 5 Եցոյց եթե երկրպագեալքն ի նոցանէ արարածք են ճշմարտին Աստուծոյ։ 6 ՅԱստուծոյ այնպէս շարժեալ Մովսէս ասաց։ 7 Եւ քանզի Աստուած լոյս է` չէր պիտոյ նմա լոյս եւ ժամանակ զեկինս եւ զերկիր առնել ։ 8 Իսկ յորժամ արար զհարկս զայս մեծ՝ պիտոյ էր սմա եւ լոյս եւ ժամանակ։ 9 Որպէս նախ տուն կազմէ ոք եւ ապա ի խնդիր ելանէ լուսոյ արեգական եւ ճրագի։ 10 Այս առաջին բարբառ Աստուծոյ առանց շրթանց շարժելոյ եւ լեզուի տատանելոյ եւ աւդոյ հնչելոյ եւ ատամանց ընդ հարկանելոյ, զի ոչ գործիք եւ յաւդապատ բանն է կարծել զԱստուծոյ , այլ ' վասն զմեզ ուսուցանելոյ վարի գիր մերովս աւրինակաւ գրից ։ 11 Նախ զարարն դնելով ի ցոյցս գործոյն, եւ ապա ասացն` զանաշխատն յայտ առնելով։
       A 8աբ, H