ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԱՐԱՐԱԾՈՑ ԳՐՈՑ ԵՂԻՇԷԻ ՎԱՐԴԱՊԵՏԻ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ե (Բ)
       Ա.
       1 Բայց մի կարծեսցուք նոր արարչութիւն զլոյսն արտաքոյ չորից տարերցս այլ խզած ի հրեղեն երկնիցն` զյստակութիւն լուսոյն յայրեցողութենէն ի վայր կորզելով։ 2 Քանզի լոյսն ծնունդ է հրոյ. եւ այլ է ծնունդն եւ այլ է ծնաւղն։ 3 Զի զհուրն մերձաւորքն ճանաչեն, եւ զլոյսն հեռաւորքն տեսանեն։ 4 Գոյացութիւնն մի է , յորոշողութիւնն յերկուս հատանի։ 5 Եւ ոչ միայն այս հրոյն է ընտրութիւն , այլ եւ` երից տարերցն. այլ է խստութիւն հողմոյ եւ այլ սնընդական աւդոյ , այլ է գիճութիւն ջրոյ, ուստի ծնունդ լինի. եւ այլ է անուշութիւն նորա, որ փոփոխի ի գոյնս, ի համս եւ ի հոտս. այլ է խոշորութիւն հողոյն քարուտն եւ այլ` քրքիրն, եւ արգաւանդն ի բերս բուսոց. եւ այսու խառնին սիրով եւ տեւեն յաւիտեան։
       A , H