ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԱՐԱՐԱԾՈՑ ԳՐՈՑ ԵՂԻՇԷԻ ՎԱՐԴԱՊԵՏԻ

Հեղինակ
Eghishe  

Բաժին

Թեմա
Theology  
ԼԲ (ԺԳ II)
       Բ. 19ա
       1 Եւ ած զնոսա առ Ադամ տեսանել զինչ կոչեսցէ, եւ ամենայն շնչոյ կենդանոյ զինչ եւ անուանեաց Ադամ այն անուն է նոցա ։
       2 Առ Ադամ ածելն զամենայն, ստուգէ արտաքոյ դրախտին կոչել անուանս եւ ոչ յեզերս դրախտին, որպէս եւ ասեն։
       3 Եւ տեսանել թէ , զինչ կոչեսցէ։ 4 Քանզի արար զնա բանաւոր եւ իմաստուն, փչելով ի նա շնորհս . տեսանել կամի զոգւոյ նորա զլաւ ծնունդս , ցուցանել զոր ունի զհանճարն , ոչ թէ անգիտանայ եւ փորձել կամի թէ զինչ կոչեսցէ զնոսա, այլ զինքնիշխանութիւնն յայտ առնէր , որպէս թէ զոր ինչ եւ կամ ի ինքնիշխան իշխան է կոչելոյ։ 5 Զի նոքաւք հանդերձեալ էր վարիլ աւգնականաւք, որպէս իշխան իշխեցելովք ։ 6 Նախ անուանս հրամայէ կոչել, զի զկնի ասելոյն` արասցուք աւգնական, առընթեր զանուանակոչութիւնն դնէ ։
       A 26բ, H 43բ