ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԱՐԱՐԱԾՈՑ ԳՐՈՑ ԵՂԻՇԷԻ ՎԱՐԴԱՊԵՏԻ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԼԸ (ԺԸ)
       Գ. 2-5
       1 Եւ ասէ կինն յամենայն ծառոց դրախտիդ կերիցուք, բայց ի ծառոյն, որ ի մէջ դրախտին` ասաց Աստուած մի ուտիցէք 2-3)։
       2 Եւ զիա՞րդ երկու ծառ ի մէջն լինի . զի նշանն մի է ի մէջ բոլորին։
       3 Ոմանք ասեն թէ վասն ի միոյ արմատոյ եւ ի բնոյ երկու էին ծառք` կենաց եւ գիտութեան ։ 4 Զի զասելն թէ զծառն գիտութեան բարւոյ եւ չարի . ո'չ ասաց թէ տեղեաւ ։ 5 Աստ, հաստատէ կինն, թէ ի մէջն կայր. այլ եւ զրախտն մեծ ասեն քան զամենայն աշխարհ։
       6 Եւ զին՞չ զարմանք թէ երկու եւ կամ եւ ս առաւել ծառք գոլ ի մէջ դրախտին։
       7 Իսկ զասելն, թէ` մի հուպ լինիցիք ինքն յաւել եւ ոչ թէ Աստուած ասաց իւրն ի դատապարտութիւն, զի թէ հուպ չեր արժան երթալ եւ չերթային ցորչափ պահէին պատուիրանս զԱստուածոյ , իսկ յորժամ հուպ լինելով գնալովն եւս կերան որքա՞ն դատապարտութիւն ։
       8 Եւ ասէ աւձն ցկինն , ոչ եթէ մահու մեռանիցիք , զի գիտեր Աստուած , թե յորում աւուր ուտիցէք ի նմանէ բանայցեն աչք ձեր եւ լինիցիք իբրեւ զԱստուածս՝ ճանաչել զբարի եւ զչար 4-5)։ 9 Յորժամ կառո յց եգիտ չարն եւ պատասխանոյն արժանի եղեւ. խնդութեամբ լի եղեւ քաղցր գինի արկանէր յոսկի բաժակ եւ զնոյն մատուցանէր նմա դեղ մահու ։ 10 Զոր թե հասեալ էր ի վերայ թովէր նմա եւ փորձանք լեալ էր անարատ ոսկի եւ գտեալ փորձ, այլ ոչ իմացաւ զասացեալն , թէ գիտէր Աստուած, այսինքն թէ` բարերարութեամբն իւրով ոչ արգել յամենայնէ, այլ նախանձու իւրով արգել ի միոյն, զի մի աստուածք լինիցիք ։ 11 Եւ ուստի եղիր չարն զյոքնական անունն աստուածս ասելով . զի երկուցն խոստանայր աստուածանալ Եւայի եւ Ադամայ. եւ գուշակեաց եւս զբազմաստուած մոլորութիւնն, որոյ մարգարէ ոչ բանական ոք, այլ չար գազանն եղեւ։
       A 28բ, H 47բ