ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԱՐԱՐԱԾՈՑ ԳՐՈՑ ԵՂԻՇԷԻ ՎԱՐԴԱՊԵՏԻ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԽԴ (ԻԳ)
       Գ. 8
       1 Զի ի վերայ մեղացն շիկնելն յոյս ունի փրկութեանն եւ տերեւ թզենւոյն. զի խոշոր եւ ցաւեցուցիչ է աւելի գրգեալ, եւ փափուկ նոցա մարմնոցն ապաշխարութեան է տեսակ եւ մեղացն նշանակ, որոյ պտուղն քաղցր է ի ճաշակելն եւ յետոյ խոշոր է ի խիղճմտանացն ցաւելով։
       2 Եւ լուան , ասէ , զձայն գնալոյ Տեառն Աստուծոյ , ընդ երեկս ի դրախտին անդ եւ թաքեան, երբ անմեղ էին ազդումն գալոյ լինէր ։ 3 Եւ արդ , Ը նդ երեկս ասելն տարակուսելի է, թէ որ է աւրս այս եւ երեկոյ։ 4 Վեցերորդն ոչ է, զի հանգեաւ յեաւթներորդումն . եւ ապա եդ, ասէ, զմարդն ի դրախտի անդ ։ 5 Համարձակեցան ոմանք յարտաքնոցն ասել լինել մարդոյն ի դրախտի անդ զհազար ամ, վկայ ածելով զասելն ի Դաւթիայ ` եթե ` Հազար ամ ի յաչս Տեառն , որպէս աւր երեկի . իսկ այլք` յընտանեաց զԽ. (40) աւր ասացին` ըստ հոգեծնութեանն արուի, իսկ մեք ոչ ընդդէմ կարեմք ասել ինչ եւ ո'չ զմերն հաստատել, քանզի է ինչ զոր յայտնեաց Աստուած մարգարէին եւ է , զոր ծածկեաց, որպէս զերկնիցն զարարն եւ եթ ասաց, եւ զերբն լռեաց։ 6 Նոյնպէս եւ վասն ծառոյն գիտութեան բարւոյ եւ չարի ասաց եւ վասն պտղոյն լռեաց. Զի թեպէտ եւ գոն արմատք մահաբերք, այլ նոքին ոչ կարեն եւ կենաց պատճառ լինել, զ ի երկու բնութիւն ի մի ծառ ոչ կարէ լինել , այլ բանն է աստուածային սաստկութեան եւ քաղցրութեան եւ ծառն` միջնորդ ընդ մարդ եւ ընդ Աստուած։
       A 30ա, H 50ա