ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԱՐԱՐԱԾՈՑ ԳՐՈՑ ԵՂԻՇԷԻ ՎԱՐԴԱՊԵՏԻ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԽԹ (ԻԶ)
       Գ. 14-17
       1  Զմի գողն յատեան կոչեցեալ, երեք ի մէջ եկին, թե զերկրորդն հարցանէր` զերրորդն ցուցանէր. զոր թէ հարցանէր զայլ ոք ոչ ուներ ցուցանել, զի նա էր պատճառն։ 2  Այլ չառնէ արժանի հարցանելոյ զգազանն , որում ոչ էր տուեալ բան զիա՞րդ պահանջէր ի նմանէ։ 3  Այլ ասէ Տէր Աստուած ցաւյն փոխանակ զի արարեր դու զբանդ զայդ, զոր կինդ ասաց` զխաբէութիւնդ, կամ սատանայականն ի քեզ արարէր եւ ի քո բերանոյդ ել անիծեալ լիջիր դու յամենայն գազանաց եւ յամենայն անասնոց, փոխանակ զի դու եղեր աման չարին` յամենայն գազանաց եւ յամենայն անասնոց։
       4  Ի վերայ լանջաց եւ որովայնի քում գնասցես, փոխանակ զի ոտք եղեր չարին։
       5  Եւ հող կերիցես զամենայն աւուրս կենաց քոց 14), զի արարեր զմարդն հող. անիծեալ, որ է սպանեալ, եւ կամ զի սպանանել ջանան զնա ամենայն կենդանիք, եւ թէ կամ յաւրհնութենէ ամենայն կենդանեաց զրկեալ լիցիս , զի պատճառ եղեր անիծանելոյ զերկիր աւրհնեալ, որ թեպետ եւ անասուն էր եւ այլ էր գործաւնեայն , սակայն գործիք եւ անաւթ եղեւ չարին, իբրեւ զանասունն, յոր մարդ մտաբերէր ոք սպանանէր աւրէնքն։
       6  Այլ եւ առ Նոյիւ եւ առ Սոդոմայեցովքն անասունքն կրեցին պատուհաս։ 7  Այլ եւ որ դեռ եւս լինին հրձգութիւնք եւ շարժմունք եւ գերութիւնք` արդարք եւ մեղաւորք զոյգ կրեն, ոչ թե անիրաւ ինչ է Աստուած, այլ մեղաւորն աստ եւ անդ կրէ, եւ արդարն աստ միայն։ 8  Թերեւս թէ եւ արդարն չէ կատարեալ արդար, կամ չատէ զմեղաւորն, եւ կամ մասն ինչ ունին յանցանաց։ 9  Գոյր եւ մասն չարութեան յաւձն, որով բաւական եղեւ ընդունիչ լինել, եւ չիք ինչ նման մեղաց քան զաւձն։ 10  Եւ զի հինգ ման առնու աւձն ի սողելն իւրում, երկուն` աչաց եւ երկուն` ականջաց, հինգերորդն` փասքուս բանից։ 11  Եւ քանզի աչաւք ակնարկեն ընդ միմեանց այր եւ կին, եւ ձայնիւ զախտսն յայտնեն եւ գործեն զչարիս նման աւձին։
       12  Դարձեալ գազանս այս ոչ մագլաւոր է որպէս զառիւծ, եւ ոչ ժանեւոր իբրեւ զարջ, եւ ոչ ճիրանաւոր իբրեւ զարծուի եւ ոչ ոտնաւոր իբրեւ զչորքոտանիս կամ զերկոյտանիս, այլ թեւս ուներ։ 13  Որում խոստացաւ չարն, որ ի անկաւ յերկնից առնել զնա կառս թեւաւորս եւ թագաւորել ի վերայ երկրի, վասն այնորիկ եհատ զթեւս նորա, զի եւ հեծեալն ի նման նովաւ սողեսցի ի վերայ երկրի եւ կցորդեսցի լիզողին զհողն ։
       14  Եւ ասէ , եդից , զթշնամութիւն ի մէջ քո եւ ի մէջ կնոջդ . եւ ի մէջ զաւակի քո եւ ի մէջ զաւակի դորա 15)։ 15  Զայս եւ աչաւք է տեսանել, զի գայլ եթե զորդի ուրուք տեսանէ , նա եւ ոչ զանունն անգամ գայլոյ յիշէ։ 16  Նոյնպէս եւ կայ զթշնամութիւնս այս ընդ ամենայն կանայս եւ ընդ ամենայն աւձս, եւ որ աւձիւն վարեցաւ նոյնպէս` ընդ սատանայն։
       17  Վասն որոյ բազում կանայք խնդրեցին զվրէժ մաւր իւրեանց յերեւելի եւ յաներեւոյթ աւձէն` ջախջախելով զգլուխ նրա։ 18  Ե ւ եւս բազմագոյն արք արարին եւ առնեն ցաւս թշնամւոյն ։ 19  Եւ ընդէ՞ր գլխոյն սպանեն , զի չար գազանն այնու մեռանի, եւ երկրորդ` զի աղբիւր է մահաբեր թունից, եւ երրորդ` զի չէր բանաւոր եւ տեսակաւ բարի. մահացու արար զբնութիւնս։ 20  Եւ մեծ է ողորմութիւն Տեառն, զի զգլուխ թշնամւոյն առ ոտս խոնարեցոյց` ուստի մեղանի , իսկ ոտից եւ կաւշիքն պահապան են ։ 21  Եւ զի բարեկամ ձեւացաւ կնոջնն եւ փորձն թշնամութիւն ցուցաւ. եւ նոյնն կայ եւ մնայ յաւիտեան։
       22  Եւ ցկինն ասէ Բազմացուցանելով բազմացուցից զտրտմութիւնս քո եւ զհեծութիւնս քո . Տրտմութեամբ ծընցիս որդի , եւ առ այր քո դարձ քո , եւ նա տիրեսցէ քեզ 16)։ 23  Աւա՜ղ է բնութեանս յետ զրկելոյն ի դրախտէն. եւ յորժամ Աստուած եւս ցաւս յաւելու , զի՞նչ պարտ է ասել։ 24  Եւ բազմացուցանելով , ասէ , բազմացուցից… 16ա), ոչ պակասաւոր եւ հանդուրժողական, այլ բազմաբեղուն եւ անհանդուրժողական, ըստ ժամանակի յաւելուածով բազմանայ մաշումն երկրի եւ տառապանք մարդկան ի պէս-պէս փորձութիւնս` ջրով եւ հրո վ եւ անբերութեամբ եւ հիւանդութեամբ եւ մահուամբ` թող զհանդերձելոյն հեծեծումն եւ հառաչումն։
       25  Տրտմութեամբ ծնցիս որդիս 16բ)։
       26  Զի՞նչ աղէտ քան եթե մահու ծնանել որդիս. որ եւ յոլով անգամ տեսանէ զմահ ծնընդոցն, այրումն եւ խորով ումն եւ գալարումն աղեաց. զի կամեցար, ասէ , անտրտում եւ անցաւս լինել եւ Աստուած որդիս ծնանիլ, բազմասցի առ քեզ ասէ վիշտ ծնընդեանն , քան եթե առ անասունսն, զի նոքա կացին յիւրեանց սահմանին եւ դու ոչ մնացեր ի քոյն։
       27  Եւ առ այր քո դարձ քո եւ նա տիրեսցէ քեզ 16գ)։
       * այս անցանէ ընդ ամենայն առնակին, որ առն կենակից է նմա , զոր ոչ իմանայ եթե պատուհասէ, այլ եւ ոչ կարէ միայն ի գլխոյն կեալ տառապանաւք։ 29  Թեպետ եւ ցաւաւք ծընանի դառնայ ի նոյնն պատճառն ։
       30  Եւ ն ա տիրեսցէ քեզ։
       31  Զի նախ հաւասարք էին, եւ զի կամեցաւ ճոխանալ քան զայրն ։ 32  Նախ ուտելով ի պըտղոյն, ապա յիրաւի զրկեցաւ կինն ի հրապարակէ արանցb` յիշխանութենէ, եւ ի քաղաքավարութենէ, եւ առնէ տէրութիւն եւ ամենայն աստիճանք պատուականք։
       33  Եւ ցԱդամ ասէ Փոխանակ զի լուար ձայնի կնոջ քոյ եւ կերար ի ծառոյն , յորմէ պատուիրեցի քեզ անդի միայն չուտել եւ կերար արդիւք ի նմանէ 17) ։ 34  Արդ, ի կարգի մեղանացն զհետ բերէ եւ զպատիժն։ 35  Նախ աւձն խաբեաց, ապա կինն պատրեալ եկեր, եւ , ապա Ադամ առաւ ի կնոջէն եկեր փոխանակ զի լուար ձայնի կնոջ քո : 36  Յայտ արարեալ թե ոչ վճարէ ինչ պատճառելն զայլս , որք խաբեցինն զայլս եւ սկիզբն եղեն մեղացն . փոխանակ զի լուար ձայնի կնոջդ եւ ոչ Աստուծոյ ` անիծեալ լիցի երկիր ի գործս քո 17ա)։
       37  Խնայեաց ի նայ Տէրն եւ պատիւ արար պատկերին իւրոյ. եւ յանբան քոց, կամ ի գործելն քո զնա, չառնէ զքեզ ուրախ իբրեւ զդրախտն, որ գործէիր եւ ոչ քրտամբք, եւ փափկանայիր ի նմա ։ 38  Տրտմութեամբ կերիցես զնա զամենայն աւուրս կենաց քոց 17բ)` յիշելով զանտրտում կեանս դրախտին։ 39  Քամ յանցեաւ, Քանան անիծաւ, Ադամ յանցեաւ, երկիր անիծաւ։ 40  Երկիր ոչ զգա զանէծս, բայց պտուղ անիծից եբեր , լսելով թէ ` փուշ եւ տատասկ բուսուսցի քեզ 18)։ 41  Այս բոյսք եւ յառաջ քան զանէծսն էին` վարդենիք եւ նռնենիք եւ արմաւենիք եւ վարընկենիք եւ նմանք սոցա։ 42  Եւ յոլով ծաղկանց փուլն է պահապան յապականչաց, զի մարդն անմահ եւ անապական էր` ոչ կտտէին եւ ոչ խոցոտէին զնոսա , ոչ սոսկումն եւ ոչ երկիւղ յումեքէ գոյր։ 43  Իսկ յորժամ ապականացու եղեւ զապականացու երկիր գործելով եւ ուտելով զպտուղ անիծիցն ` նոյնպէս լինի եւ ինքն։
       A 30բ-31բ, H 51բ-52բ