ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԱՐԱՐԱԾՈՑ ԳՐՈՑ ԵՂԻՇԷԻ ՎԱՐԴԱՊԵՏԻ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԿԷ (ԼԸ )
       Զ. 14-17ա
       1 Եւ արդ , արայ դու քեզ տապան ի չորեքկուսի ի փայտից ։ 2 Խորշս խորշս գործեսցես զնա եւ նաւթիւ ծեփեսցես զնա ներքոյ եւ արտաքոյ ։ 3 Սաստկացան, ասէ, գործք պղծութեան մարդկան, մեռեա լ դիականց նմանեցան եւ սակս այնորիկ գերեզմանի կարաւտացան. ոչ երկրափոր խորխորատի, այլ ծովածուփ հեղեղատի, քանզի ոչ ինքեանք միայն , այլ եւ երկիր պղծեցաւ, զոր լուանալ պարտ էր ։ 4 Եւ քան զի բանից ոչ լսեն ցոյց եւ աչաց, զի բանից եւ գործոց հաւատացեալ մեղմասցին ի չարեաց սակաւ մի ։
       5 Արդ , արա դու քեզ տապան ի չորեքկուսի փայտից 14) ։ 6 Ո'չ ի ծովեզեր, զի մի նաւ կարծեսցեն, եւ ոչ յոտից վերայ, զի մի ' յըշտեմարանս թուեսցի , մի ' յայլ նիւթոց` զի մի ' ամրոց կարծեսցի, այլ` ի փայտից, որ վերաբերի ի ջուրց ։ 7 Չորեքկուսի, զի մի շրջեսցի ։ 8 Եւ քեզ արա, զի դու միայն ապրիս նովաւ տամբ քո, եթե ոչ զարհուրեալ ապաշաւանաւք հաշտեցուսցեն զիս ։ 9 Իսկ անփուտ հրամայէ զփայտն, քանզի երկինք եւ երկիր ձայն տուեալ միմ եանց, անբաւ էր բարկութիւնն, զի տեւեալ կարասցէ ալեկոծմանն։
       10 Եւ չորեքանկիւնին` վեցանկիւնի լինի , զվերն եւ զվայրն ի թիւ առեալ վեցաւրեայ ստեղծման աշխարհի նշանակ ։
       11 Նաւթիւ ծեփեսցես 14բ), որ նա ինքն է կշա ։ 12 Ներքոյ եւ արտաքոյ կպերբ ծեփելն a. զիb թէ արտաքին կողմն վթարեսցի ինչ` ներքինն արգելցէ զջուրն. եւ մեր բնութիւնս նոյնպիսի է բազմայաւդ կցկցելով։
       13 Երեք հարիւր կանգուն զերկայնութիւնն եւ յիսուն զլայնութիւնն եւ երեսուն զբարձրութիւնն . 15). Եւ զի զամենայն ազգաց զսերմն կենդանեաց տանել հանդերձեալ էր կրել մեծ արժան էր լինել տանն ։ 14 Ապա եւ ի թուոյ արարչութեան խորհրդոյ ոչ ելանէ երեք հարիւր եւ վեցից յիսնից ։ 15 Եւ երեքն խորհուրդ Արարչին երեքանձնեայ , որ զամենայն արար, եւ յիսուն նոյնպէս կազմուած մարդոյն, զոր ասեն քառասնաւրեայ հոգեւորիլ եւ յիսնաւրեայ ոմանք զնոյն ինքնշարժիլ ։ 16 Եւ երեսուն բարձրութիւնն, զի պապ կարէ լինել երեսնամենինa:
       17 Ոմանք զնոյն ինքն զմարդն ասեն նովաւ ճանաչի ։ 18 Եւ յիրաւի, զի մարդ մասն աշխարհի է եւ բոլորն մասամբն ճանաչի ։ 19 Եւ զի բնութիւն մարդոյս անփուտ հաստատեցաւ ձեւաւք չորեքկուսի եւ վեցիւք եզերի , ըստ լանջացն չորից, ըստ կողիցն վեցիցն 20 Իսկ երեք հարիւր. եթե դնիցես լար ի կրնկացն մինչ ի գագաթն, երիցս պատ առցես զգլխովն եւ յիսնին եւ երեսնին որպէս ասացաւ նախ, ըստ լանջացն չորից, ըստ կողիցն վեցիցն ։ 21 Իսկ երեք հարիւր թե դնիցես լար ի կրնկանցն մինչ ի գագաթն` երիցս պատ առցես զգլխովն ։ 22 Եւ յիսնին եւ երեսնին, որպէս ասացաւ նախ։
       23 Քաղելով գործեսցես ։ 24 Եւ ի մի կանգուն կատարեսցես զնա ի վերուստ 16ա)։
       25 Ըստ կոթողի ձեւի հրամայէ հաւաքել զՀայր վերնոյն` սահել ջրոյն դիւրագոյն` վիժմամբ ։ 26 Եւ խորհրդածի ի մեզ ։ 27 Ի գլխոյն սկսանի բնութիւնս, եւ լայնանայ ի թիկնամէջն, եւ, քաղելով ի կրկունս, կատարի դարձեալ ի գլուխն յոտից։
       28 Ներքնատունս , եւ միջնատունս , եւ վերնատունս 16բ) ։ 29 Ներքնատունն ծանր կենդանեաց, միջնատունն` մարդկան, վերնատունն` թռչնոցն, դուռն` ի կողմանէ, զի դիւրամուտ լիցի անասնոցն ։ 30 Իսկ ի մեզ ներքնատունն` թափանն. եւ միջնատունն` քաղիրթն` թեթեւ քան զնա, եւ վերնատուն առ ստամոքսաւքն. եւ դուռն ի կողմանէ` զաղբոցսն , զոր ունի բնութիւնս։
       31 Եւ ահա ես ածից ջուր ջրհեղեղի ի վերայ երկրի` 17) ապականել զամենայն մարմին, յորում է շունչ կենդանի ։ 32 Եւ ահա ես ածից . վասն զի հեղեղեցին զոգի եւ զմարմին եւ զերկիր ։ 33 Ջրով, ասէ. մաքրագործիւ ջնջեսցին ինքեանք եւ չարիք իւրեանց, որովհետեւ չընկեցին ի բաց ազատ կամաւք զպղծութիւնս յանձանց իւրեանց։
       34 Եւ ինչ որ իցէ ի վերայ ցամաքի սատակեսցի 17) ։ 35 Յայտ է` ոչ որ ի ջուրս են ։ 36 Եւ եդից զուխտ իմ ընդ քեզ 18) ։ 37 Դաշն ուխտի եւ կտակասէ հաստատեցից ընդ քեզ` կատարել, զոր ինչ խոստանամ քեզ ։ 38 Զի թե զուխտ մարդոյ հաստատ է յիշատ ակ զանուանն Աստուծոյ` քանի՞ առաւել, յորժամ Աստուած դնէ զուխտն
       A 41աբ, H 68ա