ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԱՐԱՐԱԾՈՑ ԳՐՈՑ ԵՂԻՇԷԻ ՎԱՐԴԱՊԵՏԻ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԿԸ (ԼԹ)
       Զ. 18-21
       1 Եւ մտցես ի տապանն դու, եւ որդիք քո, եւ կին քո. եւ կանայք որդւոց քոց ընդ քեզ ։ 2 Եւ յամենայն անասնոց եւ յամենայն գազանաց եւ յամենայն մարմնոց մուծցես բաժանել ընդ քեզ, արու եւ էգ լինիցին եւ յամենայն թռչնոց ըստ ազգի, եւ յամենայն անասնոցն երկու-երկու կերակրել ընդ քեզ 18-19)։
       3 Խոստանայ ուխտիւն` ապրել նմա եւ որդիքն եւ կինն ի պատճառս նմա, այլ եւ անասնոց եւ գազանաց եւ թռչնոց , յոյս տուեալ միւսանգամ նորոգման աշխարհի նոքիմբք ազգաւքն, որք էին կանխաւ ։ 4 Եւ թեպէտ եւ ամենազաւր է միւսանգամ առնել բազմապատիկս, այլ ոչ կամի վայրապար կորնչիլ առաջնոցն իբրեւ խոտան եւ անպիտան համարեալ ։
       5 Եւ դու առնուցուս քեզ կերակուր յամենայնէ զոր ուտիցէք ։ 6 Եւ ժողովեսցես առ քեզ ամենայն անասունք եւ գազանք եւ թռչունք , եւ եղիցի քեզ եւ նոցա ի կերակուրa 21)։
       7 Կերակուր հրամայէ առնուլ ունդս. յայտ է, որով կերակրեցան բանականք եւ անբանք , գիշակերք եւ սերմնակերք , որպէս թէ ի մի սէր եւ ի խաղաղութիւն կատարեալ կաին առիւծ ընդ եզին եւ բազէ ընդ կաքաւու, գայլ ընդ գառին եւ ինձ ընդ ուլոյ ։ 8 Որպէս եւ մեր տապան խաչն տերունական արար ի սուրբ եկեղեցւոջ միաբանութ իւն գազանամիտ եո հեզաբարոյ արանց, անվնասս կալով եւ մնալով ի մի կերակուր ։ 9 Եւ փոխանակ երեք հարիւր կանգնոյն` երեք հարիւր ամքն, յորում ժամանակի մեծն Կոստանդիանոս խնդիր արար խաչին ։ 10 Եւ հիսուն մինչեւ յերկնից երեւումնն ի լուս ոյ կազմեալ ի լեառն Ձիթենեաց` առ Որդւովն միւս` Կոստանդեաւ ։ 11 Եւ Լ (30) մինչեւ ի մեծն Թեոդոս, յորում բարձան մեհեանք եւ պայծառացեալ վերացաւ խաչն ի գլուխ գմբեթարդ տաճարաց Աստուծոյ։
       A 42ա, H 68բ-69ա