ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԱՐԱՐԱԾՈՑ ԳՐՈՑ ԵՂԻՇԷԻ ՎԱՐԴԱՊԵՏԻ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՀԴ (ԽԳ)
       ԺԱ. 1-28
       1 Յետ այնորիկ ասէ. Էր ամենայն երկիր լեզու մի եւ բարբառ մի ամենեցունց ։ 2 Եւ եղեւ ի խաղալն նոցա յարեւելից գտին դաշտ մի յերկիրն Սինաար , եւ բնակեցան անդ ։ 3 Եւ ասե այր ցընկեր իւր. Եկայք արկցուք աղիւս եւ թրծեսցուք զայն հրով ։ 4 Եւ եղեւ նոցա աղիւսն ի տեղի քարի եւ կուպր ի տեղի շաղախի ։ 5 Եւ ասեն. Եկայք շինեսցուք մեզ քաղաք եւ աշտարակ, որոյ գլուխն լինիցի մինչեւ յերկինս (ԺԱ 1-4)։
       6 Զմիաբանութիւնն ի չարն այսպէս ամբաստանէ. էր ասէ ամենայն երկիր լեզու մի, որպէս ձայնք եւ բարբառք ի ձայնական գործեացն յառաջ եկեալ միանան ի լեզու եւ ի շրթունս, որքa դրունք են ազգի-ազգի եւ զանազան խաւսից ։ 7 Այսպէս եւ տանուտեարքն երկրի ի բաց կացեալ ի բարոյ բնաւին միաբան գործեին զվատթարն եւ խորհեին ։ 8 Ընդ որս եւ յաղագս դրախտին խորհեցան, զոր լուան տնկեալ յարեւելս , յորմէ զրկեցին զինքեանս նախաստեղծքն եւ գնացին խնդրել զնայ. եւ իբրեւ ոչ գտին, զի ջուր ծովու եւ շամանդաղ ծածկեալ էր զնա, յիշեցին եւ զտապանն. եւ այն եւս չէր յայտնի ։ 9 Եւ երկեան ի նոյնպիսի պատուհասէ, զի գործք իւրեանց նոյնպիսիք եին։
       10 Եւ ապա խորհեցան շինել քաղաք եւ աշտարակ։
       11 Քաղաք զատելութիւնն յայտ առնէ եւ աշտարակն զերկիւղն ի ջրհեղեղէն ։ 12 Եւ նոքա զայն ապաւինեցան եւ ոչ յԱստուած, զոր ասեն եթե մեհեանս շինեին, զի լինիցի նոցա ապաւէն ի ջրհեղեղէն ։ 13 նախ քաղաք եւ տեղի վաճառու ի գիւտս պիտոյիցն եւ ապա զաշտարակն հաստահիմն` լայնամիջոց, սերտաշէն, աստիճանաձեւ ելանելիւք , փորափողոց, լոյսանցոյց պատուհանաւք ընդ լեռնառեւ բարձրութիւնն, երկայն ճանապարհաւք ` ելիւք եւ իջիւք, խորովեալ հրով աղիւսիւք եւ կշայիւք ծեփովք թեթեւ ի բարձրութիւն ։ 14 Սկսեալ ի սկիզբն ծննդեանն Ռագաւու մինչեւ ցԽ (40) ամն ոչ դադարեալք զամառն եւ զձմեռն վասն բարեխառնութեան տեղւոյն, մինչեւ հասուց ին յործուտ եւ ի Մղձկութ աւդն, որպէս եւ ասեն , ուր ոչ կարեն ընթանալ թռչունք, զի այրին թեւաթափեալք եւ անկանին յերկիր։
       15 Տասնամսեան ճանապարհ , որպես ասեն, ընդ ելանելն եւ ընդ իջանելն ։ 16 Եւ իշխանք` նոցա Բէլն եւ Լամսուրն եւ Հայկն ։ 17 Եւ Բէլն որսայր նոցա որս, որք անխոնջ եւ անվաստակ` արք եւ կանայք ։ 18 Եւ ոչ ոք ասէր ց[ը]նգերն, թէ` Շատ գործեցի , այլ թե` Դու շատ գործեցեր։
       19 Ոմանք ասեն թե սալք ոսկւոյ եւ արծաթոյ ի հիմանէն մինչեւ զաւարտն դնեին շուրջանակի ընդ միջոցս աղիւսոյն պահելով, զոր աստի անդի դնեին պատելով զոսկին ի պահել զորմն անխախուտ եւ լինել գանձ որդւոց իւրեանց։
       20 Եւ էջ Տէր ի տեսանել զքաղաքն եւ զաշտարակն, զոր որդիքն մարդկանն շինեցին (ԺԱ 5)։
       21 Անբաւանդակ բնութիւնն եւ ամենակալն , ուստի՞ իջանէր եթե ոչ ի գութ ողորմութեան. յորժամ իրաւունքն հարկանել խնդրէ եւ կորուսանել զքաղաքն եւ զաշտարակն. զոր եւ կաւեղէնքն ի կաւու շինեին ամրոցս յերեսաց Տեառն, որ ասաց Հող եիր եւ ի հող դարձցիս, որում եւ չէր արժան կաւուն` ընդդէմ դառնալ բրտին ։
       22 Եւ ասէ Տէր . Ահա ազգ մի եւ լեզու մի , եւ զայդ սկսան գործել ։ 23 Եւ արդ , ոչ ինչ լինիցի դոցայ պակաս առնել , զինչ եւ կամին . ի սէր ազգակցական եւ ի մի լեզու խաւսակցութեան (ԺԱ 6) ասէ կապեցի զդոսա ի մի զաւրաւոր յաստուածապաշտութեան , դոքա ի հակառակն ի չարն զաւրանան եւ չթողուն ինչ պակաս ։ 24 Եկայք իջցուք եւ խառնակեսցուք զլեզուս դոցա (ԺԱ 7)։
       25 Արդ , ընդ Որդի եւ ընդ Հոգի է բանս, որովք արար զմարդն ազգ մի եւ լեզու մի ։ 26 Խառնակելն ոչ թ ե շփոթել է զնոսա, այլ զի եւ խառն գտանըւի յազգացդ բառ եւ բան եւ անուն։
       27 Ուստի եւ գեղեցկաբանութիւն եղեւ ի մի խոշոր լեզուէն. փափուկ` հելենն , սաստիկ` Հռոմայեցին, սպառնական` հոնին, աղաչական` ասորին, պերճական` պարսիկն, գեղեցկազարդ` ալանն, ծաղրական` գութն , տափախաւս , խաւարաձայն` եգիպտացին, ճըճուողական` հնդիկն, համեղական, հայն, որ կարէ զամենն յինքն ամփոփել ։ 28 Եւ որպէս գոյն առ գունով պայծառանայ եւ դէմք ի դիմաց եւ հասակ առ հասակ եւ արուեստ առ արուեստ եւ գործ առ գործ , նոյնպէս եւ լեզու առ լեզուաւ գեղեցկանայ պիտանացու առ ստուգաբանութիւն եւ որ կարի խաղտաղուր լեզուն է` յաւգուտ գտանի ։ 29 Եւ այս է գործ Աստուծոյ ` ի պատուհասն խառնել բազում բարութիւնս. զայսմանէ ասաց Մովսէս . Կացոյց սահմանս հեթանոսաց ազգաց եւ բաժանեաց բարձրեալն զազգս ամենայն ըստ թուոյ հրեշտակաց Աստուծոյ , զի որպէս առ Սեթաւ եւ Ենովսաւ կոչեցան որդիք Աստուծոյ եւ աստ` հրեշտակք Աստուծոյ մարդիք պատգամաւորք Աստուծոյ իմաստութե ան եւ յոլովապատիկ, իմաստութեանն սահման ոչ փորելով փոս, ո'չ թաղելով քարինս կամ արկանելով պարիսպս, զի այսոքիկ դիւրափոփոխք եւ անհաստատք են. իսկ զայս եւ ոչ թագաւորք ամենայն երկրի կարեն փոփոխել , բայց միայն Աստուած, որ եդ զսա, յորժամ ի լեզուս հրշտակաց խաւսիցիմք ամենեքեան, եւ ոչ որպէս ասեն յԱդամայն։
       30 Իսկ թե ո՞ր էր լեզուն, որ բաժանեցան ի նմանէ այլքն . քաղդեացին է որ մնաց առ եբեր, որպէս եւ արդ գտանին առ նոսա անուանք նահապետացն` Ադամ, Սէթ, Ենովս, որ մերձ է առ ասորին եւ ոչ հեռի։
       31 Ողորմեցաւ Աստուած զուր վաստակելոցն եւ ոչ տայր նոցա քակել, զի մի կրկին աշխատ արասցէ զնոսա , այլ գործ դներ հողմոյ եւ բեկոտեալ ցրուէր զշինուածսն , ո'չ փլուցաներ ի վերայ շինողացն ի կորուստ նոցա, թեպէտ ասեն զԲէլ յայնմանէ մեռեալ, ո'չ այլ յետ այնորիկ ի Հայկա` որդւոյ Թորգոմայ ։ 32 Քանզի տկարաց` իւրոց ձեռագործաց` մարդկան` որք տխմարութեամբ առ Աստուած դիմեալ երթային խնայաւղ եղեալ զանճառելի հոտ դրախտին առեալ արկանէր. զեւթանասուն եւ երկու զիւրեանց տանուտէրաւքն եւ զնոցին ազգակցաւքն։
       33 Զի հանդէպ դրախտին կայր, ասեն, գլուխ աշտարակին ։ 34 Այլ եւ ինքն Աստուած անդ եկեալ գործէր դրախտ զվայրն եւ տայր տեսանել նոցա յիմանալի տեսութիւնս եւ լսել լուր իմանալի եւ առնուլ հոտ իմանալի ։ 35 Եւ այնպէս մոռացան զառաջինն ։ 36 Եւ յանկարծակի որպէս ի քնոյ զարթուցեալք ոչ լսեին զիրերաց, եւa իմաստնացեալ ծանեան զզաւրութիւնն Աստուծոյ անյաղթս ։ 37 Եւ որ կամէին անդ զտեղի առնուլ ամրոցաւն, ոչ ետ թոյլ Աստուած, որ ասաց . Աճեցէք եւ բազմացարուք եւ լցէք զերկիր , ըստ որում ցրուեաց զնոսա իւրաւք աւրհնութեամբք ընդ ամենայն երկիրa։
       38 Եւ դարձեալ, բուռն հարկանէ զՍեմայ եւ դնէ ոճ ազգահամարի, ըստ կարգի ասելով.
       Սէմ որդի հարիւր ամենի ծնաւ զԱրբաքսաթ , թողլով զծնունդս ի Ղելումայ եւ զԱսուրայ (ԺԱ 10) ։ 39 Զի ոչ կամի հապաղեալ զմիտս մարդկան ի ցնորս բազմութեան ազգաց եւ ազանց, միայն հարկաւորին հոգացեալ ազգի, որ բերել զուշս մարդկան քրիստոսական խորհրդոյն մերձ կացուցանէր , որ պատճառն է ամենայն գրոց եւ պատմութեանց։
       40 Արփաքսադ ծնաւ զՍաղա , նա ` զԵբեր , նա ` զՓաղէկ , նա ` զՌագաւա , նա ` զՍերուք , նա ` զնաքովր , նա ` զԹարա , եւ Թարա ` զԱբրաամ եւ զՆաքովր եւ զԱռան (ԺԱ 12-26) ։ 41 Երեք որդւոցն Նոյի ազգն մետասան է մինչեւ զԱբրամ եւ ցԱրամ եւ ցՆինոս։
       42 Քանզի Յաբեթ ծնաւ զԳամիր, նայ զԹիրաս, նա զԹորգոմ, նա` զՀայկն, նա` զԱրմանեակն, նա` զԱրմայիս, նա` զԱմասիա , նա` զԳեղամ, նա զՀարմա, նա զԱրամ, յորոյ անուն ամենայն ազգք զմեզ կոչեն։
       43 Նոյնպէս` Քամ, Քուշ, Մեստրիմ, Նեբրովթ, Բաբ, Անեբիս, Արբէլ, Նինոս, Նինուաս, քսան եւ մի յԱդամայ երիս եւթներեակս խորհրդոյ մեծագունի յաւելուած, երրորդական Աստուածութեանն նշանակիչ, որ եւ մանաւանդ առ Աբրաամ ծանուցաւ ։ 44 Եւ մեռաւ Առան առաջի հաւր իւրոյ (ԺԱ 28)։
       45 Յայտ է, զի չէր լեալ յայս կոյս ջրոյն որդւոյ մեռանել առաջի հաւր իւրոյ ։ 46 Պատճառ ասեն, թէ իմացաւ զծնունդս ջորոյ։
       47 Եւ առին իւրեանց կանայս Նաքովր եւ Աբրաամ ։ 48 Անուն կնոջն Աբրաամու Սարա , եւ Նաքովրա ` Մեղքա , դուստր Աոանայ ` հաւր Մեղքա եւ հաւր Յեսքայ (ԺԱ 29) ։ 49 Յեսքայ զՍարա ասեն վասն գեղեցկութեանն եւ երկոքին դստերք (Առանայ)։
       A 47բ-48բ, H 77բ-79բ