ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԱՐԱՐԱԾՈՑ ԳՐՈՑ ԵՂԻՇԷԻ ՎԱՐԴԱՊԵՏԻ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՁԵ (ԾԴ)
       ԻԱ. 1-ԻԲ. 8
       1 Եւ Տէր յայց ել Սարայի, եւ յղացաւ եւ ծնաւ որդիa (ԻԱ 1) ։ 2 Դարձեալ ասեն, որ ելանէ յարգանդէ անդրէն ոչ դառնայ եւ որ զատչի ի ստենէ` նոյնպէս. նշանակ խնդութեան է եւ աւազան երկրորդ ոչ է։ 3 Իսկ ասելն Սարայի ցԱբրաամ` ի բաց հան աղախինդ եւ զորդի` այս մարգարէութիւն է, վասն զի լոյս ընդ խաւարի ոչ միաբանի եւ ոչ չար` ընդ բարոյ, զի թեպէտ որ սերմն Աբրաամու էր , այլ եւ խառնուածք քանանացի է, վասն որոյ հաստատէ Աստուած զիմաստս Սարայի առ Աբրաամ ասելով` մի խիստ թուեսցի քեզ այլ զամենայն, զոր ինչ եւ ասասցէ քեզ Սարա` արասջիր, զի խորհուրդ վերինն Երուսաղեմի է ազատին , որ եւ զաջախնորդիսն տարագիր առնէ ի ժառանգաւորացն, վասն որոյ կատարէ զասացեալն Աբրաամ։ 4 պաշար եւ զմանուկն յուս եդեալ Հագարու տանի յանապատ, զի թե չորեքտասան ամաց էր փոքր էր, որ եւ ընդ եղեւնին ծառով դնէր ի ժամ ծարաւոյն , մինչեւ Աստուած մխիթարեաց զմայրն ցուցեալ նմա ջրհոր ջրոյ կենդանի , զի որ արար զոգին ստեղծ եւ զմարմինն եւ երկուցն ինքն է խնամածու. յազգ մեծ, ասէ, արարից զմանուկն։ 5 Եւ ջրհորն յետոյ կոչեցաւ երդման։ 6 Եւ յոլովամարդ եղեւ տեղին վասն ջրոյն, եւ յայնմ հետէ սիրեցին զանապատն իսմայէլականքն։ 7 Զայս ջրհոր պեղեաց Աբրաամ ի գալն եւ ի տեսանելն զմանուկն Իսմայէլ։ 8 Եւ ծառայքն Աբիմելեքա զրկեին զԻսմայէլ եւ զծառայքն Աբրաամու` մինչ երկեաւ յԱբրաամէ Աբիմելէք։
       9 Եւ եկին առ նա ինքն եւ մեծամեծք իւր եւ ասեն. Աստուած ընդ քեզ է յամենայնի զոր ինչ եւ առնես (ԻԱ. 22), այնու զի ետ նմա որդի ի հարիւրամենի։
       10 Եւ Իսմայէլ աճէր առ ջրհորովն եւ բազմանայր ամենայն ինչ որ ի տան նորա։
       11 Եւ արդ, երդուիր ինձ մի մեղանչել ինձ եւ մի զաւակի իմոյ (ԻԱ 23), եւ մի կենաւք ասէ եւ մի յետ մահու, եւ մի անուան իմոյ, թե առնուցուս, զանուն զթագաւորութեանս իմ , զի գիտէր, թե ամենայն երկիրն նմա է տուեալ ի Տեառնէ Աստուծոյ, զի մեք չմեղաք քեզ դարձուցանել զկինն անարատ առ քեզ եւ ընդյարձակութեամբ շրջել յերկիրս։ 12 Եւ զծառայիցն խակութիւնն ասէ արդ լսեցի։ 13 եւ երդուան երկոքինն յԱստուածն ճշմարիտ , զի եւ Աբիմելէք երկիւղած էր։ 14 Եւ եւթն որոջս զատուցեալ տա Աբիմելեքայ, ո'չ գինս ջրհորոյն, այլ վկայ թե` ես փորեցի զջրհորս, զի գիտասցէն եւթն դարն, թե որ ի տանէն Աբրաամու մարդ եղեւ` նայ յայտնեաց զջուրն խորն , զանհաս իմաստութիւնն ասելով, եթե ոք ծարաւի իցէ եկեսցէ առ իս եւ արբցէ։ 15 Զի ջրհորն խոր ջուր ասի, որ ոչ ամենայն ումէք ձեռնարկելի է . Խորհուրդ իմ ինձ, ասէ, եւ իմոցն ։
       16 Եւ տնկեաց Աբրաամ տունկս (ԻԱ. 33), եւս ի հաստատութիւն իւր գոլ զջրհորն, ի խորհուրդ հաւատացելոց, որք տնկեալք եղեն ի տանն Տեառն եւ ի գործս Աստուծոյ մերոյ ջրով աւազանին ոռոգեալք։
       17 Եւ կարդաց անդ Աբրաամ զանուն Տեառն Աստուծոյ յաւիտենականի (ԻԱ 33). որպէս թէ ասել` մեք մահկանացու գոլով անցանեմք, իսկ դու յաւիտենական խնամածու լեր առ ջրհորովս այսմիկ որդւոց իմոց։
       18 Ասեն թե դատաւոր եւ յաւիտենական Աբրաամ կոչեաց զԱստուած, դատաւորի յաղաչելն վասն Սոդոմայ, իսկ յաւիտենական ` աստ։ 19 Իսկ Աստուած եւ արարիչ` Ադամ։ 20 Տեառն եւ Աստուծոյ` Ենովս, զհոլովական անուանսնa։
       21 Հաւատայր Աբրաամ թե յարուցանել կարող է Աստուած ի մեռելոց եւ լնուլ զխոստումն նորա։ 22 Զամենայն սէր որդւոյն Աբրաամ ետ Աստուծոյ եւ Աստուած զկատարեալ սէր իւր ետ Միածին Որդւովն իւրով։ 23 Նախ քան զայս անասունս մատոյց Աբրաամ եւ սեղան ոչ շինեաց, եւ ոչ հուր մատոյց, այլ ի վերուստ իջանէր հուրն, իսկ աստ սեղան շինէ, յաւելու ի վաստակ, եւ հուր ընդ իւր ունի, զի մի թերի թուեսցի։ 24 Եւ զի երկու են` Աստուած` ընդունաւղ պատարագին եւ մատուցաւղն որոց լիցի պատարագն միջնորդ եւ ածէ զԱստուած ի հաշտութիւնa։
       25 Իսկ [նա] եթե' քաջալերէ զորդին եւ եթե մարգարեանայ, զոր լինելոցն էր , ասէ. Աստուած տեսցէ իւր ոչխար (ԻԲ 8). Ասեն ազդեցաւ մանկանն մահն իւր յասելն զայս բանս ընդ հաւրն ։ 26 Եւ նա երկեաւ` գուցէ փախիցէ, եւ կալեալ զձեռանէն հայր այլ ոչ եթող զնա մինչեւ կապեաց զձեռս եւ զոտս , եւ եդ ի սեղաննa։
       A 58ա-59ա, H 93բ-94բ