ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԱՐԱՐԱԾՈՑ ԳՐՈՑ ԵՂԻՇԷԻ ՎԱՐԴԱՊԵՏԻ

Հեղինակ
Eghishe  

Բաժին

Թեմա
Theology  
ՂԳ (ԿԲ)
       ԻԹ. 30-35
       1 Սակայն սիրէր Յակոբ զՌաքէլ եւ ատէր զԼիայ, զոր Աստուած ոչ ատեաց զխորհուրդ առաքինութեան, որ ատելի է ծուլից, այլ բանա զարգանդն եւ տայ նմա որդիս, որոյ վարձք են, ասէ` այն է պտուղ որովայնի նորա ։ 2 Իսկ զՌաքելին արգել , զի մի' ելցէ արտաքս քան զկարգ լաւացն Սարայի եւ Ռեբեկայ, զի սքանչելեաւք լիցի ծնունդն։
       3 Ծնանի Լիա զձեւ մարմնաւոր աշխարհիս` չորս որդիս` զՌոբէն զՇմաւոն, զՂեւի, զՅուդա։ 4 Եւ զի չէ աշխարհ նիւթ անարգութեան, այլ` պիտանացու։ 5 Ռոբէն ապաշխարութեամբ խափանէ զթագաւորութիւնն մահու։ 6 Ղեւի եղեւ հայր քահանայից` հաշտարար ընդ Աստուծոյ եւ ընդ մարդկան ։ 7 Շմաւոն վրէժխնդիր Աստուծոյ իրաւանցն արդար դատաստանաւ։ 8 Յուդա` շնորհ Աստուծոյ առ որով դադարէ մայրն` երկրաւձեւ յապականացու ծնընդոց աշխարհիa իբրեւ ետես Ռաքել, եթէ ծածկէին զտգեղութիւն Լիա որդիքն, զորոց անուանս ճոխակար կոչեաց, Ռոբեն` աւգնեաց Աստուած կամ տառապանք, Շմաւոն` յաւելուած, Ղեւի` առ իս այր իմ, Յուդա` երկիր պագից Աստուծոյb։
       A 67աբ, H 108ա